Karina Evn-ը երգարվեստում իր հաջողությունների մասին

12:09 • 21.02.17

 

Հայ երգչուհի 19–ամյա Karina Evn-ը բնակվում և աշխատում է Ռուսաստանում։ Հայ հանդիսատեսը նրան կհիշի «Հայաստանի ձայնը 3» նախագծից, որտեղ նա ներկայանում էր Սոնայի թիմում։ Երգչուհին այժմ սովորում է Մոսկվայի Գնեսինի անվան ինստիտուտում, երաժշտական մրցույթների մրցանակակիր է և արդեն 5 տարի է՝ պրոֆեսիոնալ վոկալով է զբաղվում։ Tert.am Life–ի հետ զրույցում Karina–ն խոսեց երգարվեստում իր հաջողությունների մասին։

 

«Վաղ մանկությունից երգում եմ և չեմ պատկերացնում ինձ առանց երաժշտության։ Զբաղվում եմ նաև պրոֆեսիոնալ պարով։ Մասնագիտությամբ վոկալիստ եմ։ Սիրում եմ լսել փոփ, ջազ, սոլո և դասական ոճի երաժշտություն. իմ ֆավորիտներն են Բեյոնսեն, Քրիստինա Ագիլերան, Ջեսի Ջեյը»,– ասաց երգչուհին։

 

 

19–ամյա երգչուհին արդեն ունի մի քանի աշխատանքներ, որոնք ներկայացրել է համացանցում։ «Իմ բոլոր 10 երգերն էլ յուրովի են ու հետաքրքիր։ Ես չեմ կարողանում նրանց առանձնացնել։ Ամեն երգ ունի իր հանդիսատեսը»,– նշեց նա։

 

Karina–ն մասնակցել է տարբեր համերգային ծրագրերի և երաժշտական մրցույթների։ Երգել է «Золотой гранат»,  «Праздник Абрикоса» և «Տաշի շոու» համերգներին, մասնակցել է մի շարք բարեգործական համերգների։ «2013–ին «Звезды нового века» երաժշտական մրցույթում զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը, 2014–ին «Золотой голос  Останкино 3»–ում ստացել եմ Հանդիսատեսի համակրանք մրցանակը, «Золотой голос Останкино 4»–ում ստացել եմ Գրան պրի։ Մասնակցել եմ նաև «Հայաստանի ձայնը» նախագծին։ Ես երբեք չեմ սպասում հաջողությանը։ Ունեմ նպատակներ և հստակ քայլերով գնում եմ դեպի այդ նպատակները։ Իմ բոլոր նպատակներն ունեն մի ճանապարհ` դեպի կատարելագործում»,– եզրափակեց երգչուհին։

 

 
Karina Evn-ը երգարվեստում իր հաջողությունների մասին