Արմեն Պետրոսյան. ««Ֆուլ հաուսի» ավարտից հետո կշարունակենք աշխատել դերասանների հետ»
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի համար 2017 թվականը հոբելյանական է՝ 25 տարի է, ինչ նա զբաղվում է հեռուստատեսային աշխատանքով։ Tert.em Life–ի հետ զրույցում Մենչը պատմել է КВН–ից «Ֆուլ հաուս» անցած ճանապարհի, բարդությունների ու հաջողությունների, գործունեությունն ընդլայնելու, Միհրանի, Արփիի և Գոռի հետ «Ֆուլ հաուսից» դուրս էլ աշխատելու մասին։
–Արմեն, 25 տարի է՝ բեմում եք. սկսեցիք որպես դերասան, այժմ անում եք նաև պրոդյուսերական աշխատանք։ Այս ամենին հասել եք ինքնակրթությամբ, սակայն համարվում եք լավագույններից մեկը Հայաստանում։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։
–Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել հեռուստատեսային աշխատանքով։ Այն ժամանակ համագործակցում էինք «Շարմ» ընկերության հետ, Հանրայինի համար ենք շատ նախագծեր արել։ 5 տարի զբաղվեցի КВН–ով, որից հետո վերադարձա հայկական հեռուստատեսություն։ Միշտ եղել եմ և՛ ստեղծագործական կազմում, և՛ կատարողական՝ որպես դերասան։ Մի քիչ դժվար է հիշել՝ ինչ աշխատանքներ եմ արել 25 տարում։ Շատ նախագծեր կան, որոնք արել եմ, բայց արդեն մոռացել։ Մեկ–մեկ կողքից են հիշեցնում, որ կապ եմ ունեցել տվյալ նախագծի հետ։
2002 թվականին հրավեր ստացա աշխատելու «Հայ TV»–ում՝ որպես պրոդյուսեր։ Պետք է կառուցեի մի ալիք, որը նոր էր սկսում իր գործունությունը։ Հիմա այդ ամենը բավականին զարգացած է, այն ժամանակ դրա մասին ընդհանրապես ոչ ոք չգիտեր, չէին հասկանում պրոդյուսեր բառի իմաստն ու նշանակությունը։
Ես այս ամենից սկսեցի հասկանալ փորձի, ոչ թե ինչ–որ դասընթացների գնալու շնորհիվ։ Իհարկե, շատ եմ կարդացել, սակայն հիմնականում ամեն ինչ հասկացել եմ կյանքի փորձով։ КВН խաղալու տարիներից մենք ամեն ինչ արել ենք մենակ։ Բացի այդ, ունեմ շատ ընկերներ, ովքեր այս ասպարեզում շատ մեծ հաջողությունների են հասել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Այն, ինչ չեմ կարողանում հասկանալ, առանց ամաչելու հարցնում եմ իրենց և ստանում օգտակար պատասխաններ։
Յուրաքանչյուր նախագիծ, որ ես անում եմ, հաշվարկային է։ Պետք է կոնկրետ հաշվարկել՝ նախագիծը հետաքրքիր կլինի և կդիտվի՞, թե՝ ոչ։
–Նախագիծը հաշվարկելիս որո՞նք են հաջողության գրավականները։
–Մի քանի գրավական կա։ Առաջինը համարում եմ սցենարային աշխատանքը։ Գրիգորը, Գարիկը, Արտուշը և Վահանը, ովքեր աշխատում են «Ֆուլ հաուսի» սցենարի վրա, իմ կարծիքով, լավագույններն են այս ասպարեզում։ Երկրորդը դերերի քասթինգն է և, ամենակարևորը, հեռուստադիտողների սրտերին «կպչելը»։ Կարող է շատ ճիշտ հաշվարկով անես ամեն ինչ՝ սցենարը, դերասանները լավը լինեն, ուղղակի հեռուստադիտողերը չդիտեն։
Կարևոր է հասկանալ՝ որ ժամանակահատվածում ինչ է պետք անել։ Չի կարելի ապրել անցյալով։ Շատերն ասում են՝ գիտե՞ք ինչեր էի անում, հիշո՞ւմ եք այսինչ նախագիծս։ Դա սխալ է։ Հիմա պետք է նոր բան անել, մտածել այսօրվա մարդկանց հետաքրքրություններից ելնելով։ Ինչ արել ես, լավ ես արել, բայց դա անցյալում է։
–Ունեցե՞լ եք նախագիծ, որը չի կպել հեռուստադիտողների սրտերին։
–Իհարկե։ «Yere1»–ից հետո արեցինք «Երևանցիներ» նախագիծ, որը տևեց մի եթերաշրջան։ Ուղղակի «չկպավ»։ Հիմա, որ նայում ենք, մեզ դուր են գալիս այն ժամանակ նկարահանած սքեթչերը, բայց չստացվեց։
–КВН–ը Ձեզ համար այցեքարտ դարձավ, իսկ ո՞ր նախագծերն էին ամենահաջողվածները Ձեր պրակտիկայում։
– КВН–ը, իրոք, այցեքարտ էր,որովհետև երկար ժամանակ ես բոլորի համար КВН–ի տղան էի, ով անում էր ինչ–որ ծրագիր։ Երբ սերնդափոխություն եղավ, ինձ արդեն հիշեցին, որպես տվյալ դերի կատարող։
Մի քանի նախագիծ է եղել, որով հեռուստադիտողները սկսել են ճանաչել ինձ՝ որպես հայկական հեռուստատեսության դեմք՝ «Բլեֆը», «Yere1»–ը, որը 10 եթերաշրջան է ունեցել, հիմա արդեն «Ֆուլ հաուսը», որը սկսեցին նայել տարիքային տարբեր խմբերի մարդիկ։ Այդ ընթացքում եղել են նաև ժամանակավոր շատ նախագծեր։
–Ձեր ներկայիս նախագծի՝ «Ֆուլ հաուսի» անձնակազմն ամենակուռ անձնակազմերից մեկն է հայկական հեռուստատեսությունում։ Դուք բավականին հեռատես պրոդյուսեր եք։ Նախատեսո՞ւմ եք համատեղ նոր նախագիծ՝ «Ֆուլ հաուսի» ավարտից հետո։
–Կան նման ծրագրեր։ «Ֆուլ հաուսի» ավարտից հետո կշարունակենք աշխատել դերասանների հետ։ Մոտավոր գիտենք՝ ինչ ենք ուզում անել։ «Ֆուլ հաուսի» ավարտից հետո կլինի դադար, որի ընթացքում հստակ կհասկանանք՝ ինչ ենք անելու։ Ինձ հաճելի է աշխատել «հեշտ» մարդկանց հետ։ Ինձ համար ավելի կարևոր է մարդ լինելը, հետո միայն տաղանդը։
–Ձեր թիմում ընդգրկված են տարբեր տեսակի մարդիկ, այդ թվում՝ դյուրագրգիռ, որոնց հետ շփումը միշտ չէ հեշտ։ Նրանցից ոչ բոլորն են կոմպրոմիսային։ Որո՞նք են հեշտ աշխատելու գրավականները։
–Պետք է բոլորի հետ խոսել իրենց լեզվով։ Եթե մարդը կոմպրոմիսային չէ, հասկանալ՝ ինչից է դա և փորձել շտկել։ Այն մարդիկ, ովքեր ինձ մոտ են, կարող է մինչև ինձ մոտ գալն ավելի ոչ կոմպրոմիսային են եղել, քան հիմա։ Մեզ մոտ բոլորս հասկանում ենք, որ անում ենք մի գործ, որտեղ չկա ամբիցիա։ Բոլորն ունենում են ամբիցիաներ, սակայն աշխատանքում դրանք ցույց տալ պետք չէ։
Ես ամբողջ կյանքում աշխատել եմ թիմային սկզբունքով։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Նույն КВН–ը թիմային աշխատանք էր։ Չեմ պատկերացնում ինձ առանց այն թիմի, որի հետ աշխատում եմ։ Եթե մեկի հետ սկսում եմ աշխատել, շատ երկար է տևում, մինչև չնախատեսված ինչ–որ բան չլինի։ Այսօր ես ունեմ լավ թիմ, որում ամեն մեկը գիտի իր գործը՝ ով ինչի համար է աշխատում։
Մեր միջև չկան պրոդյուսեր–դերասան հարաբերություններ։ Սա մեր նախագիծն է. հաջողությունից օգտվում են բոլորը, անհաջողությունից կտուժեն բոլորը, իմն ու քոնը չկա։ Երևի, դա է պատճառը, որ մեր պրոյեկտը Հայաստանի եզակի նախագծերից է, որ ստացված է ոչ միայն հեռուստաէկրաններին, այլև ունի առանձին համերգային ու թատերական մաս։
–Ամեն դեպքում, խստություն, կարգապահական հստակ նորմեր ունե՞ք։
–Միանշանակ։ Առանց դրա անհնար է։ Կան բաներ, որոնք մեր կոլեկտիվում անել չի կարելի կամ պարտադիր պետք է արվեն։
–Ի՞նչն է կարելի, ի՞նչը ոչ։
–Այն մարդիկ, ովքեր խաղում են «Ֆուլ հաուսում», գրեթե, չեն հայտնվում սկանդալային պատմությունների մեջ։ Ես շատ եմ կարևորում յուրաքանչյուրի վարքը հեռուստատեսությունից դուրս, որովհետև ամեն սխալ քայլ անդրադառնալու է նախագծի վրա։ Խիստ ենք վերաբերում ուշացումներին։ Դա ինչ–որ կանոնակարգ չէ, ուղղակի բոլորս հասկանում ենք, որ եթե ուզում ենք հաջողության հասնել, պետք է աշխատենք կանոնակարգված։
–Ըստ էության՝ անկախ Հայաստանի հեռուստատեսության կազմավորման փուլից մինչ օրս ոլորտում եք։ Որո՞նք են ամենակարևոր փոփոխությունները, որ եղել են այս ընթացքում։
–Ամենակարևորը, որ հայկական հեռուստատեսությունում ստեղծվեց շատ առողջ մրցակցություն, ինչի արդյունքը եղան որակյալ նախագծերը։ Երբ հեռուստատեսությունը դարձավ եկամտաբեր, սկսեցին ծախսվել գումարներ, սկսվեց հեռուստատեսության աճը Հայաստանում։ Կարծում եմ՝ վերջին 5-6 տարին հայկական հեռուստատեսության ամենաբարձր վարկանշային փուլն է։
Հիմա պայմաններն անհամեմատ ավելի լավ են։ Նույնիսկ աշխատավարձերը շատ տարբեր են։ Փառք Աստծո, հիմա մեր դերասանները, երգիչները, հեռուստատեսության մարդիկ, նորմալ պայմաներում են ապրում, կարողանում են պահել իրենց ընտանիքները, իսկ այն ժամանակ, հեռուստատեսությունն ուղղակի երկրորդ գործ էր։
Տեխնիկական առումով ևս շատ բան է փոխվել։ Այսօր մենք ունենք ամեն ինչ՝ լավ նախագիծ ստեղծելու համար։ Այն ժամանակ ոչինչ չկար, կար 2 տեսախցիկ և 3 լար, որով պետք էր ինչ–որ բան ստեղծել։ Այն մարդիկ, ովքեր նոր են մտնում հեռուստատեսություն, չեն հասկանա՝ ինչի մասին են խոսում, որովհետև չեն տեսել դա։
–Ովքե՞ր են այսօր Ձեր մրցակիցները։
–Բոլորը։ Յուրաքանչյուր ոք, ով անում է նախագիծ, ինձ մրցակից է, լավ արտադրանք չենք ունենա։ Եթե ես այդպես չնայեմ հարցին, կթերանամ։ Խոսքս առողջ մրցակցության, ոչ թե թշնամանքի մասին է։ Շատ մարդկանց, մրցակից համարելով, փորձում եմ նաև օգնել։
–Որո՞նք են այսօրվա հիմնական մարտահրավերները։
–Հիմա հեռուստատեսային կոնտենտ ստեղծելու խնդիր չկա, կա խնդիր ստեղծելու նորություն, քանի որ նախագծերը շատ են։ Միաժամանակ, դա մարդկանց ստեղծագործելու, երկար մտածելու առիթ է։ Դա ոչ թե բարդություն է, այլ գործի մասնիկներից մեկը։
–Արմեն, շատերը խնդիր են համարում գովազդների առատությունը, որոնք մտնում են նաև սցենարի մեջ։ Ձեզ որքանո՞վ է խանգարում դա։
–Դա ամբողջ աշխարհում կա, ուղղակի ժամանակի ընթացքում ամբողջ աշխարհում շտկվել է, հուսով եմ, մեզ մոտ էլ ժամանակի ընթացքում կհամակարգվի։ Ես դա խնդիր չեմ համարում, քանի որ գովազդը հեռուստատեսության կարևոր մասնիկն է։ Իհարկե, դժվար է, բայց 10 տարի առաջվա համեմատ հիմա ամեն ինչ շատ լավ է։ Այն ժամանակ հովանավորը կարող էր գալ, նստել գիրկդ։ Հիմա կան բաժիններ, որոնք զբաղվում են գովազդով, պրոֆեսիոնալ մոտեցում են ցույց տալիս։
–Որպես պրոդյուսեր՝ ընդլայնել եք Ձեր գործունեությունը և այժմ զբաղվում եք նաև երաժշտական պրոդյուսինգով։ Ինչպե՞ս ստացվեց։
–Նախանցած տարվանից սկսեցի ինձ փորձել որպես երաժշտական պրոդյուսեր՝ աշխատելով Միհրան Ծառուկյանի հետ։ Շատ պատահական ստացվեց։ Քանի որ միասին էինք կազմում գրաֆիկները՝ հասկացանք, որ ամեն ինչ կախված է «Ֆուլ հաուսից» և եթե համատեղ աշխատենք, ավելի արդյունավետ կլինի։ Երևի, չսխալվեցինք, որովհետև 2 տարվա ընթացքում բավականին շատ գործ ենք արել։ Միհրանը շատ պարտաճանաչ և աշխատասեր է։
Դրանից հետո սկսեցինք աշխատել նաև Գոռ Հակոբյանի հետ, ով նույնպես շատ լավ, տաղանդավոր մարդ է։ Չեմ համարում, որ իմ և Գոռի աշխատանքը հասել է կուլմինացիայի, քանի որ նոր ենք սկսում։ Շուտով կլինի նոր տեսահոլովակ։ Կարծում եմ՝ աշխատանքի շնորհիվ այս համագործակցությունն էլ կստացվի։
–«Ֆուլ հաուսում» գրեթե բոլորը նախկինում կապ են ունեցել երաժշտության հետ և հիմա, կարծես, հիշել են այդ մասին։) Արփի Գաբրիելյանի հետ ևս նոր աշխատանք ունեք, թեև նա նախկինում ասել էր, որ այլևս չի երգելու։ Անի Երանյանն էլ վերջերս հրապարակել էր իր հին երգերից մեկը, սակայն չցանկացավ մեկնաբանել՝ որոշել է կրկին զբաղվել երգով, թե ոչ։ Նրա հետ է՞լ է համագործակցություն սպասվում։
–Բոլորը ցանկություն ունեցել են աշխատել, սակայն չեն ունեցել թիմ, որի հետ կարող են իրականացնել դա։ Խոսքը միայն ֆինանսական հնարավորության մասին չէ։ Մենակ մարդը դժվար կարողանա անել այդ ամենը։ Մենք որոշեցինք իրականացնել այն մտքերը, որ նրանք ունեցել են։ Դեռ ստացվում է այն, ինչ անում ենք։ Վստահ եմ՝ Արփին էլ հաջողություն կունենա։
Անիի հետ երաժշտական նախագիծ դեռ չունենք, սակայն բոլորի հետ կան ստեղծագործական տարբեր տեսակի պլաններ, որոնց մասին կխոսեմ, երբ մոտ լինենք իրականացմանը։
–«Դժվար ապրուստի» ավարտից հետո ինչ–որ պահի Միհրանն անկում գրանցեց, որն աննկատ մնաց, քանի որ «Ֆուլ հաուսով» նրա վարկանիշը վերականգնվեց։ «Ֆուլ հաուսի» նկարահանումներից Միհրանի երաժշտական գործունեությունը չտուժեց։ Որպես պրոդյուսեր՝ ի՞նչ դեր ունեք Դուք այս հարցում։
–Դա հենց պրոդյուսերի խնդիրն է։ Չգիտեմ՝ այն ժամանակ Միհրանը պրոդյուսեր ունեցե՞լ է, թե՞ ոչ (այդ փուլում Միհրանի պրոդյուսերը եղել է Ալեքսանդր Մհերյանը, հեղ.)։ Հիմա մենք հասկանում ենք, որ Միհրանն ի սկզբանե երգիչ է, ոչ թե դերասան և չի կարելի մի աշխատանքով մյուսը վնասել։ Պետք է մեկն օգտագործել մյուսը բարձրացնելու համար։
Շատ մարդիկ ապրում են մեկ օրով։ Եթե այսօր ունեն ճանաչվածություն և իրենց սիրում են, իրենց թվում է, որ դա ընդմիշտ է։ Իրականում նրանք պետք է գիտակցեն, որ երբ վերջանա դերը, որով իրենց սիրել են, 2 ամիս անց իրենց ոչ ոք չի հիշելու։ Եթե այդ ընթացքում չաշխատես քեզ վրա ու չփորձես քեզ դրսևորել որպես լավ մարդ, դերասան, կորած ես։ Դրա համար շատ մարդիկ չեն կարողանում քաղել այն պահը, երբ իրենք «պիկի» վրա են, օգտվել դրանից։ Այստեղ գալիս է այն մասնագիտությունը, որի մասին խոսում էինք, չկա մարդ, ով կարողանում է ճիշտ խորհուրդ տալ իրենց և ճիշտ ուղու վրա դնել։
–Երաժշտական ոլորտում աշխատանքը հաջողեցի՞ք։
–Ես այս ոլորտում ինձ համարում եմ սկսնակ։ Երևի, ավելի ճիշտ կլինի այդ մասին խոսել մի քանի տարուց։ Միհրանի հետ արել ենք շատ մեծ գործ՝ վերջին 2 տարվա ընթացքում արել ենք աննախադեպ քանակի տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը դարձել են համացանցային հիթեր։ Կանգ չենք առնում։
–Մի քանի տարվա դադարից հետո վերսկսել եք խաղալ և ակտիվացնել Ձեր դերը «Ֆուլ հաուսում»։ Կարոտո՞ւմ էիք դերասանական աշխատանքը։
–Մինչև 2014 թվականը 15 տարի, գրեթե, ամեն օր եղել եմ եթերում։ Թե՛ որպես դերասան, թե՛ որպես հաղորդավար դադարը կարևոր էր։ Ես հոգնել էի և ուզում էի 1-2 տարի զերծ մնալ դերասանական գործունեությունից։
Դա այն 2 տարին էր, երբ ես հասկացա ինձ համար այն մեխանիզմը, որով կարող եմ համատեղել պրոդյուսերական և դերասանական գործը։ Հիմա շեշտն ավելի շատ դրել եմ պրոդյուսերական գործի վրա, սակայն չեմ կարողանում զերծ մնալ դերասանականից։ Այս եթերաշրջանում սցենարով պայմանավորված դերս ավելի շատ է։ Այնպես չէ, որ ես ինչ–որ բանից հրաժարվել եմ, ուղղակի հիմա փորձում եմ համատեղել։
–Եվ ո՞րն է համատեղման ճիշտ մեխանիզմը։
–Պետք է ամեն ինչ կարողանաս պլանավորել։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ կարողանում եմ շատ առաջ նայել։ Եթե ինձ հարցնեք՝ ինչ եմ անելու նոյեմբերի 18–ին, ես մոտավոր կարող եմ պատասխանել։ Նոյեմբերի 18–ին կտեսնեք, որ մոտավորապես ճիշտ էի։ Օրս, ժամերս պլանավորելու շնորհիվ սկսեցի մի փոքր ավելի շատ բան հասցնել, քան այն նախկինում։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից