Անի Քրիստին ամերիկյան կյանքի, մայրանալու և ֆինանսական միջոցների մասին
Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել, թե ինչ կյանքով են ապրում Հայաստանից հեռացած հայտնիները։ Երգչուհի Անի Քրիստին տևական ժամանակ է՝ բնակվում է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում։ Անին արդեն ստացել է Ամերիկայի քաղաքացիություն։ Մեզ հետ զրույցում երգչուհին խոսել է առաջիկա անելիքներից, ԱՄՆ–ում հաստատվելու բարդությունների, մայրանալու և ոչ միայն այդ ամենի մասին։
-Անի, վերջերս որոշ ժամանակով եկել էիք Հայաստան։ Այդ ընթացքում ներկայացաք որպես հաղորդավարուհի։ Հիմա կրկին ԱՄՆ-ում եք։ Այժմ ինչո՞վ եք զբաղվում։
– Հայաստանից վերադառնալուց հետո ավելի ինտենսիվ զբաղված եմ իմ ապագա «Անի Քրիստի» վոկալ դպրոցը հիմնելու աշխատանքներով։ Փորձելու ենք պատրաստել այս դարին համապատասխան երգիչներ և երաժիշտներ։
Այժմ ուսումնասիրում ենք տարածքը։ Ինձ համար նպատակային է, որ այն լինի հայաշատ թաղամասում, որովհետև իմ աշակերտները, ուսանողներն ավելի շատ հայեր են լինելու։ Հետաքրքիր բաներ եմ մտածել սաների համար, որպեսզի հաճելի մթնոլորտ լինի։ Կարծում եմ՝ 2017–ին կլինի բացումը։
–Այդտեղ հիմնական աշխատանք ունե՞ք։
–Հիմնական աշխատանքս կդառնա իմ դպրոցը, որն ինձ համար մեծ ճանապարհ կբացի՝ իմ 20 տարվա գիտելիքները փոխանցելու այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ինձ բազմիցս հարցրել են՝ անհատական դասեր տալի՞ս եմ, թե՝ ոչ։ Միշտ մերժել եմ, որովհետև հասկացել եմ, որ ժամանակը չէ, միգուցե տեղափոխվեմ Երևան, ինչու իզուր չարչարեմ երեխաներին։ Քանի որ ԱՄՆ–ում հաստատվեց իմ երկարատև մնալու գաղափարը, որոշեցի հիմնել իմ դպրոցը։
–Ի՞նչ միջոցներով եք հիմնելու Ձեր դպրոցը։
–Նմանատիպ ձեռնարկները չեն կարող լինել առանց հովանավորների։ Փառք Աստծո, ունեմ լավ ընկերներ, հովանավորներ, որոնք ինձ աջակցելու են, որպեսզի կայանա դպրոցի բացումը։
–Շատ երգիչներ ԱՄՆ-ում ավելի կայուն դարձան ֆինանսական տեսանկյունից։ Ձեզ մոտ նկատելի փոփոխություններ կա՞ն:
–Ամերիկայում մի օրենք կա, ասում են՝ չի կարելի հարցնել ո՛չ կրոնի, ո՛չ աշխատավարձի մասին։ Ես երբևէ նույնիսկ իմ կոլեգաներին չեմ հարցրել, թե ինչ հոնորարով են աշխատում, որովհետև ինձ համար դա շատ երկրորդական բան է։ Այն երգարվեստով, որով ես կցանկանայի, որ շատերը փայլեին, այստեղ ֆինանսական կայունության մասին խոսք լինել, անգամ, չի կարող, գոյատևելու մասին, ինչու չէ, կարող ենք խոսել։
Որպես կանոն՝ բոլոր այն մարդիկ, որոնց մասնագիտությունը երգ–երաժշտությունն է, էստեղ կողմնակի աշխատանք ունեն, որովհետև նրանցից շատերն ունեն ընտանիք, ծախսերն ավելի շատ են։ Առօրեական պատասխան եմ տալիս, բայց բոլորս էլ մարդ ենք՝ անկախ մեր ստատուսից, ապրում ենք նույն կերպով։ Այստեղ տան վարձակալությունից մինչև երեխաների դպրոց գնալը ֆինանսական միջոցների հետ են կապված, հայրենիքում մենք չունենք այդ խնդիրը։ Էստեղ մի քիչ ավելի դժվար է։ Դրա համար իմ կոլեգաներից շատերը բռնում են այն ռեստորան ճանապարհը, որը, գուցե, իրենց համար այդքան էլ հաճելի չէ, բայց նրանք ստիպված են դա անելու, որովհետև կերակրում են իրենց ընտանիքներին։
–Իսկ Դուք երգո՞ւմ եք ռեստորաններում։
–Ես այդ հարցում հաջողակ եմ, որովհետև ապրում եմ հորս հետ։ Իմ պապան միլիոնների կարողություն չունի, բայց, Փառք Աստծո, ապրում է նորմալ կյանքով, ես էլ իր հետ՝ առանց ավելորդությունների։ Իհարկե, ես էլ եմ աշխատում, հետզհետե իմ միջոցները կարողանում են ծառայել մեր ընտանիքի նպատակներին, բայց ուղղակի ծիծաղելի կլինի, եթե ասեմ, որ այստեղ իմ երգարվեստով աստղաբաշխական գումարներ եմ աշխատում, որովհետև իմ երգացանկում 6/8 ձևաչափի ոչ մի երգ չունեմ։ Հետևաբար, ուղղակի չեմ ապրում ռեստորանային կյանքով։
–Տևական ժամանակ է՝ ԱՄՆ- ում եք։ Ի՞նչն է ձեզ պահում այդտեղ։
– Ես ապրում եմ հորս հետ, վայելում նրա ներկայության բերկրանքն ու ուրախությունը, բացի այդ, ունեմ արդեն հարազատ, բարեկամ դարձած շատ լավ ընկերներ։
Ես չեմ կարող թաքցնել և չասել, որ սիրում եմ Ամերիկան։ Լոս Անջելեսն ավելի շատ եմ սիրում եղանակի համար։ Ե՛վ որպես երգչուհի, և՛ որպես տուրիստ եղել եմ տարբեր երկրներում, Լոս Անջելեսն ավելի եմ գնահատում։ Իհարկե, իմ սրտում, հոգում և գիտակցության մեջ Հայաստանն առաջին տեղում է, սակայն արդեն հարմարվել եմ այստեղ և ինձ լավ եմ զգում։
Իհարկե, թերություններ ևս կան այս երկրում, բայց առավելությունները շատ են։ Հիմա այստեղ ինձ համար ավելի լավ է, քան առաջին տարիներին։ Առաջին 3-4 տարիներին չէի հարմարվում։ Արդեն 7-8 տարի է՝ այստեղ եմ և ամեն ինչ կարգին է։ Ընտանիքիս մյուս անդամներն էլ են հնարավորություն ունենում գալու, դրա համար կարոտն այդքան էլ երկար չի տևում։
Երբ լինում է պահ, որ զգում եմ՝ պետք է վերադառնամ հայրենիք, վերադառնում եմ, իմ կենարար Հայաստանի արևը ոսկորներիս մեջ զգալով սնվում եմ, բարեկամության, ընկերության հետ շփվում եմ և արդեն բալանսի մեջ վերադառնում այստեղ։ Ես սիրում եմ Ամերիկան, առանց թաքցնելու կարող եմ ասել։
–Ամերիկյան կյանքից հետո շատերը դժվարանում են հարմարվել հայկական իրականությանը։ Ձեզ համար բա՞րդ է, երբ վերադառնում եք հայկական իրականություն։
–Կան մարդիկ, որոնք հայրենիքից արմատախիլ են լինում և տեղափոխվում մեկ այլ աշխարհամաս՝ իրենց սերմերը գցելու։ Նրանք շատ շուտ են ինտեգրվում և ցավով պետք է ասեմ, որ վատ բաներն ավելի շուտ են վերցնում, քան լավերը՝ դառնալով ամերիկացի, եվրոպացի.... առանց հասկանալու, որ մենք հայ ենք և որտեղ էլ լինենք, պետք է ապրենք մեր սովորույթներով՝ ինչքան հնարավոր է։ Էլ չեմ խոսում մեզանից ծնված երեխաներին հայեցի դաստիարակելու մասին։
Ես ունեմ ամերիկյան քաղաքացիություն՝ համարվում եմ ամերիկացի, բայց հոգով-սրտով և մտածելակերպով նույն հայ աղջիկն եմ՝ Անին։ Էստեղ էլ ինչ–որ բաներ կան, որոնց հետ չեմ հարմարվում, Հայաստանում էլ։ Էնպես չէ, որ էստեղ չգիտեմ ինչ կյանքով ենք ապրում, Հայաստանում այլ։ Ես նկատում եմ, որ Հայաստանում շատ մարդիկ ավելի առաջ են մտածում, քան էստեղի մեր հայ համայնքում ապրող մարդիկ։ Սկսած նորաձևության թրենդներից շատ ավելի առաջ են, քան մենք էստեղ։ Դրա համար չհարմարվելու խնդիր ուղղակի չկա։
Ես չեմ հարմարվում նրա հետ, որ ինձ շատ հարազատ, բարեկամ ընկերներից մի քանիսն արդեն աշխատանք չունեն, դժվարանում են գտնել աշխատանք։ Միայն դա է, որ կուզեի ավելի բարելավվեր բոլորի կյանքում։ Հայաստանում շատ ավելի հեշտ է։ Պայծառ կետեր կան, որոնց չհարմարվելու խնդիր չունեմ։
– Ինչո՞ւ եք պասիվացել որպես երգչուհի։
–Պասիվանալու խնդիր երբևէ չի եղել, ուղղակի ես ավելի համեստ եմ իմ արած աշխատանքի մեջ։ Ամեն վայրկյան չեմ բարձրաձայնում դրանց մասին։ Այս ընթացքում «Ամենակարող երգիչ» նախագծում հանդես եկա որպես հաղորդավարուհի, երևի, դրա համար է պասիվությունս աչք ծակել։ Հանրայինի հրավերով ևս մեկ անգամ վերադարձա հայրենիք, քանի որ նկարահանվում էր օմ մասին «Բենեֆիս» ծրագիրը։ Շուտով այն կլինի եթերում։
Այս տարի ակտիվությունս ավելի կնկատվի։ Որպես երգչուհի՝ ես ակտիվ եմ։ Հանրության համար, երևի, պասիվ եմ, քանի որ կան երգեր, որոնք ձայնագրել եմ, սակայն ոչ ոք չի լսել։
Կարծում եմ՝ հաջողությունն ամեն անգամ երևալու մեջ չէ։ Անդադարությունը երգչի կարիերայում այդքան էլ չեմ ընդունում։ Դրանով են պայմանավորված իմ ընդմիջումները։
–Անի, վերջերս խոսել էիք մայրանալու մեծ ցանկության մասին։ Ձեր կյանքում կա՞ այն մարդը, ում տեսնում եք՝ որպես Ձեր ապագա երեխայի հայր։
–Յուրաքանչյուր կին ծնվում է գենետիկական այդ կոդով, որ պետք է մայրանա։ Ես փոքր տարիքից, նույնիսկ տունտունիկ խաղալու ժամանակվանից, երազել եմ մամա դառնալու մասին, բայց չեմ հոգնի ասել, որ շատ լուրջ եմ վերաբերում այդ փաստին։ Այդ տեսակը չեմ, որ ուղղակի մայրանամ, երեխային դաստիարակեմ ինչպես պատահի։ Կմայրանամ այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնեմ և կստեղծեմ բալիկ այն տղամարդու հետ, ում կհամարեմ, որ պետք է լինի իմ ամենավերջին տարիների ընկերը։ Իհարկե, շատ լավ գիտեմ, որ դա շատ դժվար է լինելու, բայց, ինչպես ասում են, ուշ լինի, բայց լինի տեղին և ճիշտ մարդու հետ։ Ամեն ինչ առջևում է։
– Շատ կանայք, երբ արդեն բնազդաբար ուզում են մայրանալ, պատրաստ են նաև միայնակ մայր դառնալ։ Դուք պատրա՞ստ եք, թե՞ երեխա կունենաք միայն ամբողջական ընտանիքում։
–Իհարկե, ընտանիքն ամբողջական է, երբ կա հայր, մայր, երեխա կամ երեխաներ։ Ես ոչ մեկի ճակատագիրը քննարկելու ոչ իրավունք ունեմ, ոչ էլ կարող եմ ինչ–որ կարծիք արտահայտել։ Միայնակ մայր լինելու պատճառները տարբեր են։ Կան մարդիկ, ովքեր ամուսնանում են, բայց վերջում դառնում են միայնակ մայր կա հայր։
Առանց մեծ–մեծ խոսելու կարող եմ ասել, որ կցանկանամ իմ ընտանիքը լինի ամբողջական, որովհետև ինձ համար շատ կարևոր է այդ հոր, մոր գործոնն ընտանիքում։ Բայց ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու իր կյանքում։ Այդ ամբողջական ընտանիքները մեկ էլ դառնում են միայնակ կամ հակառակը՝ միայնակները դառնում են ամբողջական։
Միայնակ մայր դառնալու ցանկություն բացարձակ չունեմ։ Ասում են՝ Աստծուն մի պատմիր քո պլանների մասին և մի ծիծաղեցրու իրեն, բայց ինձ համար ամբողջական ընտանիքն է իդեալական։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
TV, կինո 11:50 • 25/03 «Հանդիսատեսը դահլիճը լքեց թաց աչքերով». կայացել է «Նունիկ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ) Երեկ կայացել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երևանյան պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
Ժամանց 11:52 • 24/03 Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի Ջեսի Ռեյեսի և այլ հայտնիների հետ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում:
-
Շոուբիզնես 10:55 • 21/03 «Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ». Էթերի Ոսկանյանի շնորհավորանքը լուսահոգի հայրիկին Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով լուսահոգի հայրիկի ծնունդը:
-
Հարցազրույց 15:22 • 23/03 «9 տարի շարունակ չէի եղել Հայաստանում, իսկ այժմ ամեն բան շատ է փոխվել». Մհեր Բաղդասարյանը՝ եվրատեսիլյան նախագծի, Անի Երանյանի, Սիրուշոյի հետ հարցազրույցի և հետագա նախագծերի մասին Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանն այս շրջանում Հայաստանում է և Հանրային հեռուստաընկերությունից հրավեր ստանալով՝ Մհերն այս շրջանում եվրատեսիլյան թիմի հետ մեկնարկել է «Մենք Եվրատեսիլում» նախագիծը:
-
Սոցցանցեր 11:41 • 20/03 «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
Սոցցանցեր 14:38 • 20/03 «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։
-
Հարցազրույց 14:05 • 18/03 «Այժմ միայն ցավում եմ մորս համար, որ չտեսավ այս գեղեցիկ կյանքը և հորս, որը մեծացրեց մեզ միայնակ». Արաքսյա Մելիքյանը՝ մանկության, ընտանիքի, կերտած կերպարների և ամուսնու մասին Tert.am Life-ի «TalkTime» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, որը հայտնի է իր մի շարք կերպարներով, թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում:
-
Ժամանց 15:56 • 21/03 Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում այս պահին առաջատարների շարքում է Օրեր առաջ Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան էջում հրապարակվեց Հայաստանի պատվիրակի՝ Բրյունետի «Future lover» երգը և տեսահոլովակը, որը հաշված օրերի ընթացքում հատեց 2մլն դիտումների շեմը:Երգչուհու տեսահոլովակի դիտումները յութուբում առաջատարի շարքում է:
-
Ժամանց 11:52 • 24/03 Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի Ջեսի Ռեյեսի և այլ հայտնիների հետ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում:
Photographer
-
12:57 • 21.03.23 Սաթենիկ Հազարյանի նոր ֆոտոշարքը
-
15:26 • 17.03.23 Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքը
-
11:29 • 15.03.23 «Հրաշքին սպասելով». Զեփյուռ Բրուտյանի լուսանկարը հղի կարգավիճակում
TV, կինո
-
11:10 • 14.03.23 «4 երազանք» նոր եթերաշրջանի սաունդրեքը