Վիկա Մարտիրոսյանի դստեր` Նանուլի 7–ամյակի խնջույքն ու որդու ատամհատիկը

17:00 • 25.04.17

Օրերս «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը ընտանիքի ու հարազատների հետ նշել է դստեր` փոքրիկ երգչուհի Նանուլի 7–ամյակը և 9–ամսական որդու` Լևոնի ատամհատիկը։

  

Նանուլն ու փոքրիկ Լևոնը այդ օրը բազում շնորհավորանքներ ու մաղթանքներ են ստացել։ Հարազատներն իսկական տոն են դարձրել նրանց օրը։

 

«Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար, կարդացել եմ բոլորիդ նամակները, շատ շնորհակալ եմ և շատ զգացված: Շնորհակալ եմ իմ բոլոր հյուրերին, ովքեր այսօր իմ աղջկա օրը տոն դարձրին»,– այս առիթով գրել է Վիկան։

 

Պարուհին անդրադարձել է նաև որդու ատամհատիկին և նշել, որ փոքրիկը 2 մասնագիտություն է ընտրել։ «Նա որոշեց դառնալ իրավաբան կամ բժիշկ»,– հայտնել է Վիկան։

 

 

Վիկա Մարտիրոսյանի դստեր` Նանուլի 7–ամյակի խնջույքն ու որդու ատամհատիկը