«Կնոջս շատ եմ նեղացրել, դա է ինձ ցավեցնում». Ձախ Հարութը նոր երգ ունի` նվիրված կնոջ հիշատակին
Հարութ Փամբուկչյանը` Ձախ Հարութը, տարիների դադարից հետո վաղը մենահամերգ կունենա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Նա կարոտով սպասում է երևանյան մենահամերգին, հանդիսատեսն էլ` իրեն։ Այս մասին է վկայում այն փաստը, որ երգչի մենահամերգի տոմսերը, գրեթե, սպառվել են։
Ձախ Հարութն անակնկալներով լի մենահամերգ է խոստանում։ Tert.am Life–ը հետևել է երգչի փորձին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներն ու հարցազրույցը։
–Պարոն Փամբուկչյան, Սպիտակի երկրաշարժից հետո Դուք մեկուկես ամսում 28 համերգ ունեցաք Երևանում։ Դա աննախադեպ երևույթ էր, ռեկորդակիր երգիչ եք համարվում։ Տարիների դադարից հետո կրկին ելույթ եք ունենալու Երևանի հանդիսատեսի համար։ Ի՞նչ զգացողություններ ունեք, ի՞նչ է փոխվել։
– Մեկուկես ամսում 28 համերգ նույն քաղաքում. նման բան չի եղել, կարծում եմ` չի էլ լինի։ Հայաստանից գնալուցս 15 տարի հետո վերադարձել էի և դա առաջին ելույթս էր Երևանում։ Ինձ համար դա շատ ոգևորիչ էր։ Հիմա ժամանակներն են փոխվել, բայց ժողովրդի սերը նույնն է։
Ինձ համար շատ ուրախալի է, որ նոր սերունդն ինձ ընդունում է նույն սիրով և էնտուզիազմով։ Փոքր երեխաներն ինձ տեսնում են, ասում են` Ձախ Հարութը։ Ոչ միայն անունս գիտեն, այլև մականունս։ Դա նշանակում է, որ իմ տարիների աշխատանքն իզուր չի անցել, բոլոր երգերը տեղ են հասել։ Նոր սերունդը մեծանում է հայկական երգերի ներքո։ Եթե ճանաչում են, ուրեմն տանը խոսել են իմ մասին։
Մենք տրամադրված ենք լավ մթնոլորտ ստեղծել։ Տրամադրությունս շատ բարձր է։ 4-5 օր է` սկսել ենք փորձերը։ Ինչպես տեսաք, փորձերը հիանալի են անցնում, հրաշալի նվագախումբ է հավաքվել` երգերս վերարտադրում են այնպես, ինչպես տարիներ շարունակ ձայնագրել եմ։
–Տեղյակ ենք, որ համերգին հնչելու է Ձեր և Սիրուշոյի զուգերգը։ Այստեղ նկատեցինք նաև Ռազմիկ Ամյանին, Քրիստինե Պեպելյանին, Զարուհի Բաբայանին։ Իրենց հետ ի՞նչ զուգերգեր են սպասվում։
–Քրիստինե Պեպելյանի հետ առաջին անգամ ենք կատարելու մեր դուետը։ Իմ «Տարիներ կսահեն» երգն ենք կատարում միասին։ Ռազմիկ Ամյանի հետ կատարելու եմ այն երգը, որով տարիներ շարունակ արել ենք իմ համերգների բացումները` «Իմ Երևանը»։ Եթե այդ երգը չերգեմ, ժողովուրդն ինձ կխեղդի։ Այս երգն էլ ենք առաջին անգամ երգելու բեմում։
Զարուհի Բաբայանն առանձին երգ է կատարելու։
«Անցիր, այ գետակ» երգը ձայնագրել եմ 26-27 տարի հետ, բայց վերջին տարիներին կատարեցի Արմենչիկի հետ։ Քանի որ նա հիմա Հայաստանում չէ, մենակ կկատարեմ այն։
Բոլոր գաղտնիքները բացահայտել չեմ ուզում։ Մյուս հյուրերը թող անակնկալ լինեն ժողովրդի համար։
–Երբ գալիս եք Հայաստան, սիրում եք զբոսնել Երևանով։ Այս անգամ հասցնո՞ւմ եք` հաշվի առնելով համերգի նախապատրաստական աշխատանքները, փորձերը։
–Այո, երեկոյան` փորձերից հետո, քայլում եմ Երևանով։ Ընդհանրապես սիրում եմ քայլել, վազել, սպորտով զբաղվել, բայց էստեղ դա ավելի հաճելի է։ Ամեն քայլափոխին ինձ մի անակնկալ է սպասվում։
Մոտ 10 օր է` էստեղ եմ։ Քաղաքում տեսնում եմ ժողովրդի տրամադրվածությունը։ Մենք էլ ենք ոգևորությամբ սպասում համերգին։
Սա իմ քաղաքն է, իմ հայրենիքը։ Ես այստեղ եմ ծնվել, մեծացել, պիտի ապրեմ իմ ժողովրդի հետ։ Չնայած արտերկրում եմ` հոգով–սրտով միշտ իմ հայրենիքի հետ եմ։
–Ձեր որդին պետք է Ձեզ հետ գար հայաստանյան համերգին, սակայն չեկավ, ինչո՞ւ։
– Այսպիսի համերգներին տղաս միշտ գալիս է ինձ հետ, սակայն առաջիկայում ԱՄՆ–ում էլ համերգ ունեմ։ Իմ էնտեղի համերգի պատասխանատվությունն իր վրա է, դրա համար չկարողացավ գալ։
–Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ հիմա էլ շարունակում եք զրուցել ձեր կնոջ հետ, երբեմն նրան բողոքում եք ձեր որդուց։ Աշխատանքային առումով բողոքներ ունենո՞ւմ եք։
–Իմ միակ բողոքն իրենից անձնական է։ Ես ուզում եմ նա ամուսնանա։ Տղաս հասել է մի տարիքի, երբ պետք է ամուսնացած լիներ, բայց իր մայրիկի կորուստը ես էլ, ինքն էլ շատ դժվար տարանք։
Ինքն իսկապես լավ տղա է։ Ես իրեն մաքուր եմ մեծացրել. Միացյալ Նահանգները ծայրահեղության երկիր է։ Լավը շատ լավ է, վատն էլ` շատ վատ։ Մարդն այնտեղ կարող է կորչել, սակայն իմ որդին մաքուր հայ մեծացավ։ Ես իր համար լավ հայր եմ եղել, ինքն ինձ համար` լավ զավակ։ Միակ ցանկությունս ու բողոքս այն է, որ ամուսնանա։ Ուզում եմ աղջիկ ունենա, անունը դնեմ Ռուզաննա։ Այդպես ես կհանգստանայի։
–Այդ երազանքի մասին տարիներ շարունակ խոսում եք։ Ձեր միա՞կ երազանքն է։
–Այո։ Իմ բոլոր ցանկություններն իրականացել են, իմ աշխատանքի շնորհիվ ամեն ինչի հասել եմ։ Միակ անկատար ցանկությունս դա է։
–Ձեր որդու հետ կարողանո՞ւմ եք ընկերներ լինել։
–Մենք ընկերներ ենք։ Այլ տարբերակ չկա, որովհետև մեր գերդաստանից ես ու ինքն ենք մնացել։ Մենք իրար ունենք։ Ես ունեմ իրեն և իմ ժողովրդին, որը հավատարիմ է եղել ինձ, գնահատում է իմ արած գործը։
–Տարիներ են անցել, բայց ձեր կնոջ մասին խոսելիս Ձեր ձայնը խզվում է, աչքերը լցվում են արցունքով` ինչպես նախկինում։ Այս համերգին իրեն նվիրված երգ ունե՞ք։
– Այո։ Նոր երգ է, որը կներկայացնեմ հանդիսատեսին։ Ընկերներիս մեկն է հեղինակել։
Իմ համերգները պարտավորեցնող են։ Ռուզանը միշտ իմ կողքին է եղել նաև աշխատանքային առումով։ Ինձ ասում էր` որտեղ էլ երգես, պիտի պատվախնդրորեն բեմ բարձրանաս, լավ երգես։ Ես իմ կյանքն ապրել եմ իմ ուզած ձևով, իրեն շատ եմ նեղացրել, և հիմա դա է ինձ ցավեցնում։ Ախր կարող էի չանել այդպիսի բաներ։ Իր հիշատակի առաջ ուզում եմ մաքուր մնալ և անել այն, ինչն իրեն կուրախացներ։ Հոգեպես դա է հանգստացնում ինձ։
Լուսանկարները`Նարեկ Բաղիրյանի
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 11:50 • 25/03 «Հանդիսատեսը դահլիճը լքեց թաց աչքերով». կայացել է «Նունիկ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ) Երեկ կայացել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երևանյան պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։
-
Շոուբիզնես 15:26 • 25/03 «Հարաբերությունների հենց սկզբում մենք գիտեինք, որ նպատակները լուրջ են». Գևորգ Մկրտչյանը՝ նշանադրության և սիրելիի մասին Մարտի 23ին կայացել է դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի և երիտասարդ դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրությունը Երգիչը Tertam Lifeին տրամադրել է լուսանկարներ և պատմել նշանադրության մանրամասները«Ամսաթվերն իր
-
Ժամանց 13:18 • 25/03 Էրիկը ներկայացրել է «Հանուն քեզ» վիզուալ ալբոմը, որը բաղկացած է 5 աշխատանքից Երգիչ Էրիկ Կարապետյանը լսարանի դատին է հանձնել իր նոր վիզուալ ալբոմը, որը կոչվում է «Հանուն քեզ»։ Երգիչն ալբոմն անվանվել է համանուն երգի հիման վրա, որը երգիչն առաջին անգամ կատարել էր իր հարսանիքի օրը, իսկ երգի այդ հատվածը հաշված օրերի ընթացքում տարածվել էր համացանցում՝ դառնալով թրենդ:
-
TV, կինո 11:50 • 25/03 «Հանդիսատեսը դահլիճը լքեց թաց աչքերով». կայացել է «Նունիկ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ) Երեկ կայացել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երևանյան պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։
-
Հարցազրույց 15:22 • 23/03 «9 տարի շարունակ չէի եղել Հայաստանում, իսկ այժմ ամեն բան շատ է փոխվել». Մհեր Բաղդասարյանը՝ եվրատեսիլյան նախագծի, Անի Երանյանի, Սիրուշոյի հետ հարցազրույցի և հետագա նախագծերի մասին Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանն այս շրջանում Հայաստանում է և Հանրային հեռուստաընկերությունից հրավեր ստանալով՝ Մհերն այս շրջանում եվրատեսիլյան թիմի հետ մեկնարկել է «Մենք Եվրատեսիլում» նախագիծը:
-
Շոուբիզնես 10:55 • 21/03 «Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ». Էթերի Ոսկանյանի շնորհավորանքը լուսահոգի հայրիկին Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով լուսահոգի հայրիկի ծնունդը:
-
Սոցցանցեր 11:41 • 20/03 «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:
-
Շոուբիզնես 15:26 • 25/03 «Հարաբերությունների հենց սկզբում մենք գիտեինք, որ նպատակները լուրջ են». Գևորգ Մկրտչյանը՝ նշանադրության և սիրելիի մասին Մարտի 23ին կայացել է դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանի և երիտասարդ դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի նշանադրությունը Երգիչը Tertam Lifeին տրամադրել է լուսանկարներ և պատմել նշանադրության մանրամասները«Ամսաթվերն իր
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
Սոցցանցեր 14:38 • 20/03 «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։
-
Ժամանց 15:56 • 21/03 Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում այս պահին առաջատարների շարքում է Օրեր առաջ Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան էջում հրապարակվեց Հայաստանի պատվիրակի՝ Բրյունետի «Future lover» երգը և տեսահոլովակը, որը հաշված օրերի ընթացքում հատեց 2մլն դիտումների շեմը:Երգչուհու տեսահոլովակի դիտումները յութուբում առաջատարի շարքում է:
-
Ժամանց 11:52 • 24/03 Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի Ջեսի Ռեյեսի և այլ հայտնիների հետ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում:
Շոուբիզնես
-
11:19 • 24.03.23 Գարիկ Մարտիրոսյանը հայերենով հումորային ռեփ է հրապարակել
Photographer
-
12:57 • 21.03.23 Սաթենիկ Հազարյանի նոր ֆոտոշարքը
-
15:26 • 17.03.23 Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքը
-
11:29 • 15.03.23 «Հրաշքին սպասելով». Զեփյուռ Բրուտյանի լուսանկարը հղի կարգավիճակում
TV, կինո
-
11:10 • 14.03.23 «4 երազանք» նոր եթերաշրջանի սաունդրեքը