«Պսակադրությունը շատ բան փոխեց». Աննան` Արամեի խորհրդանշական երազի, դստեր և ամուսնության օրը նշելու մասին
Արամեն և Աննա Թովմասյանը 4 տարի է` ամուսնացած են, սակայն նախորդ տարի որոշեցին ստանալ նաև Աստծո օրհնությունը և պսակադրվեցին։ Զույգը շատ էր կարևորում այս արարողությունը` հուսով, որ դրանից հետո բալիկ կունենան։ Իրադարձությունից 1 տարի չանցած ծնվեց Արամեի և Աննայի առաջնեկը` Աննա Մարիան։ Երեկ զույգը տոնել է պսակադրության 1 տարին։ Tert.am Life–ն Աննայի հետ զրուցել է եկեղեցական կարգով ամուսնության և դրանից հետո կյանքի մեծագույն փոփոխության` փոքրիկի ծննդի մասին։
–Աննա, երեկ Ձեր պսակադրության 1 տարին էր, ինչպե՞ս նշեցիք։
–Արամեն Ուկրաինայում էր, երեկ վերադարձավ Երևան, սակայն երեկոյան հրավիրված էր Արաբոյի հարսանիքին։ Ուզում էինք ընկերներով հավաքվել, նշել, բայց չստացվեց։ Ամեն դեպքում, բալիկին քնեցնելուց հետո մինչև կեսգիշերն անցնելը գնացինք երկուսով նշելու։ Ստացվեց ռոմանտիկ երեկո` առանց որևէ մեկի։
–Ի՞նչ նվեր եք մատուցել իրար։
–Ես ոչինչ չեմ նվիրել։ Ես հիմա արդարացում ունեմ (ծիծաղում է): Քանի որ տանից դուրս չեմ եկել, ժամանակ չեմ ունեցել, իսկ Արամեն ծաղիկներով եկավ տուն, նաև` մեզ նվերներ էր բերել Ուկրաինայից։
–Օգոստոսի 20-ը ևս ձեր ամուսնության օրն է։ 4 տարի առաջ հենց այդ օրը զագսում գրանցեցիք ձեր ամուսնությունն ու սկսեցիք ապրել մի հարկի տակ։ Այդ օրն ինչպե՞ս եք նշելու։
–Օգոստոսի 21–ին պատրաստվում ենք մեկնել հանգստի։ Այնտեղ կնշենք մեր օրը։ Արամեն արդեն մատուցել է իր նվերը` գնում ենք հանգստանալու, ես դեռ պետք է մատուցեմ։
–Աննա, դու և Արամեն 4 տարի է` ամուսնացած եք, սակայն միայն նախորդ տարի պսակադրվեցիք եկեղեցական կարգով։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց դրանից հետո Ձեր ընտանիքում հնչեց սպասված նորությունը, որ բալիկի եք սպասում։ Ի՞նչ խորհուրդ ուներ Ձեզ համար պսակադրությունը։
–Կարծում եմ` զուգադիպություններ չեն լինում, հատկապես, այդպիսի։ Մենք միշտ խոսում էինք, որ պետք է, անպայման, օրհնություն ստանանք եկեղեցում։ Գիտեինք, որ մեր կյանքում ինչ–որ բան պակասում է, որպեսզի լույս աշխարհ գա մեր հրաշքը։ Որոշեցինք, անպայման, գնալ եկեղեցի։ Մենք եկեղեցի գնացինք հենց այն հավատքով, որ մեր կյանքում շատ մեծ բան է փոխվելու, և Աստված չմերժեց մեզ։ Իսկապես, գոյություն ունի Աստծո օրհնության ուժը։ Մենք հավատում ենք այդ ամենին։ Պսակադրությունը շատ բան փոխեց, դրանից հետո իմացանք, որ բալիկի ենք սպասում։
–Արամեն շատ էր ուզում արու զավակ ունենալ։ Հիմա, երբ ունի աղջիկ, որին անսահման սիրում է, ի՞նչ է ասում այդ մասին։
–Դեռ հղիության ընթացքում, երբ իմացանք երեխայի սեռը, շատ ուրախ էր։ Նա ասաց` ուրեմն աղջիկ պետք է ունենայինք։ Ասում է`երբ իմացանք, որ աղջիկ ենք ունենալու, ինձ համար այլևս կարևոր չէր այն միտքը, որ տղա էի ուզում, ինձ համար կարևոր էր, որ մենք արդեն բալիկի ենք սպասում։ Հիմա, երբ երեխայի շորիկները չեմ հասցնում հագցնել, ասում եմ, ոչինչ կպահեմ մեր մյուս աղջկան կհագցնեմ, ինքն ասում է` եթե Աստված կամենա, երկրորդը տղա կլինի, երրորդը` աղջիկ։ Ինքը շատ ուրախ է, որ աղջիկ ունենք։
–Մայրանալու առաջին օրերին ամեն բան զգացմունքային ֆոնի վրա է։ Երբ փոքրիկն արդեն երկուսուկես ամսական է, հավանաբար, ավելի լիարժեք ես գիտակցում` ինչ է նշանակում մայր լինել։ Ի՞նչ է փոխել փոքրիկի ներկայությունը ձեր ընտանիքում։
–Շատ մեծ պատասխանատվություն է ավելացել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նա ունենա անհոգ մանկություն, պատանեկություն, մեծանա և հասնի իր նպատակներին։
Ամեն առավոտ արթնանում ենք երեխայի ձայնից ու ամեն անգամ չենք հավատում, որ նման հրաշք կա մեր տանը։ Նայում ենք ու ասում` մի՞թե նա մեր բալիկն է։ Մեր աղջիկը մամային ու պապային շատ սպասեցրեց, բայց մեծ երջանկություն բերեց։
–Երեխայի ծննդից հետո կանանց շատ է օգնում մայրական բնազդը, սակայն սկզբնական փուլում լինում է նաև վախ, անփորձություն։ Կարողանո՞ւմ ես ինքնուրույն զբաղվել երեխայի խնամքով։
–Փառք Աստծո, ինձ օգնում են իմ սկեսուր մայրիկն ու մայրիկը։ Ես էլ շատ շուտ սովորել եմ այդ ամենը, մայրական բնազդն ինձ մոտ շատ ուժեղ է աշխատում։ Նույնիսկ, երբ իրենք կողքիս չեն լինում, մեծ հաճույքով և հեշտությամբ անում եմ ամեն ինչ։
–Ո՞ւմ է ավելի նման Աննա Մարիան։
–Շատերն են ասում, ինքս էլ շատ եմ նմանեցնում Արամեին։
–Փոքրիկին Արամեի ցանկությամբ անվանակոչել եք Աննա Մարիա, այստեղ կա նաև քո անվան կրկնությունը, ինչո՞ւ այդպես որոշեցիք։
–Աննա անվան ընտրությունը հատուկ չի եղել։ Մենք երկար մտածում էինք` ինչ անուն ենք տալու մեր աղջկան։ Արամեի մոտ լավ է ստացվում երազ տեսնելը, հղիությանս լուրն իմանալուց առաջ էլ էր երազ տեսել, որ հրաշք բալիկ ենք ունենալու։ Այս անգամ էլ էր երազ տեսել, ասաց, որ անունը հստակ լսել է երազում։ Այդտեղ կա մայրիկի անունը, բացի այդ, երկու սրբի անուն է ներառում։ Ստացվեց` երկուսը մեկում։ Այդ հարցն այլևս չքննարկեցինք։
–Իսկ ինչպե՞ս եք դիմում փոքրիկին, Աննա՞, թե՞ Մարիա։
–Հիմա ավելի շատ փաղաքշական դիմելաձևեր ենք ընտրում` քաղցրս, սիրուն աղջիկ, եթե անունով դիմում ենք, Մարիա ենք ասում։ Հաստատ չենք ցանկանա, որ կրճատ ասեն` Աննա, կրկնությունից խուսափելու համար ցանկալի է` Մարիա տարբերակով դիմել։
–Արամեն աշխատանքի բերումով հաճախ է բացակայում տանից։ Հիմա, հավանաբար, ավելի բարդ է հեռու լինելը։ Գրաֆիկը փոփոխության ենթարկվե՞լ է։
–Չգիտեմ` հուրախություն, թե ի տխրություն մեզ, շատ հաճախ է մեկնում արտերկիր, բայց նա ավելի եռանդով է գնում աշխատանքի, երգում, ասում է` ուզում եմ ամեն ինչ անել, որ մեր բալիկն անհոգ մանկություն ունենա։ Բարդ է, քանի որ արդեն երկուսիս է կարոտում, բայց հիմա կան սկայպ, լուսանկարներ ուղարկելու տարբերակներ։ Դա մի քիչ մեղմացնում է կարոտը։
–Աննա, ձեր ընտանեկան զբաղմունքները փոխվե՞լ են։ Այժմ ինչպե՞ս եք կազմակերպում ընտանեկան ժամանցը։
–Հիմա ժամանակս ամբողջությամբ տրամադրում եմ մեր բալիկին։ Երբ նա քնում է, հասցնում եմ անել տնային գործերս։ Երեկոյան գնում ենք զբոսանքի, դա պարտադիր պայման է։
–Արամեն չի սիրում լինել հանրային վայրերում, միանո՞ւմ է զբոսանքներին։
–Դեռ միասին չեն զբոսնել, քանի որ այս շրջանում շատ խառն է` թե՛ առիթներով, թե՛ իր աշխատանքով։ Դեռ չենք հաջողացրել երեքով զբոսնել կենտրոնում, բայց միասին լինում ենք այնպիսի տեղերում, որտեղ մարդիկ շատ չեն։ Գնում ենք լողավազան, որտեղի տարածքում նաև զբոսնում ենք։
–Հետաքրքիր է, որ ձեր ընտանիքում ավելի հաճախ դու էիր անակնկալներ մատուցողի դերում, սակայն երեխայի ծննդից հետո կարծես ամեն բան փոխվել է։ Պարբերաբար տեսնում ենք, որ Արամեն անակնկալ է պատրաստել իր աղջիկների համար։ Ձեր ընտանիքում ուշադրության պակաս չի եղել, այնուամենայնիվ, Արամեն ավելի ուշադի՞ր է դարձել։
–Նա առաջ էլ էր անակնկալներ անում, բայց հիմա ավելի ակտիվ է։ Իր մոտ, կարծես, երկրորդ շնչառություն է բացվել։ Ուզում է ամեն անգամ ինչ–որ բան անել, որ ինձ հաճելի լինի, իսկ դա հաստատ երեխան էլ է զգում։ Ուրախ աուրան փոխանցվում է նրան։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 21:53 • 27/05 Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. այդ մասին բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյան «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին:
-
Շոուբիզնես 12:22 • 29/05 «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին Երիտասարդ երգիչ և դերասան Արտակ Հայրապետյանը յութուբյան իր էջում ներկայացնում է երաժշտական հաղորդում որտեղ երկու սերունդներ հանդիպում էն իրար, լսում վերջին տարվա
-
Շոուբիզնես 15:26 • 29/05 «Ծնողներս ամուսնալուծված էին և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միացան». Անահիտ Սիոմյանը՝ ծնողների ամուսնալուծության մասին «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:
-
Շոուբիզնես 16:52 • 25/05 «Նշանածս ընկերական հարաբերություններ ունի խաղընկերներիս հետ». Արաքսյա Խաչատրյանը՝ հայտնիության, բլոգինգի և անձնական հարաբերությունների մասին «Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Արաքսյա Խաչատրյանն այս շրջանում իր հիմնական գործունեությունը ծավալում է ինստագրամյան իր էջում, որտեղ ունի իր հավատարիմ հետևորդները: