Արամե. «Աղջկաս ծնունդը, իսկապես, հրաշք էր»
Արամեի կյանքում 2017–ը կարևորագույն տարի էր. լույս աշխարհ եկավ նրա և կնոջ` Աննա Թովմասյանի առաջնեկը, որին զույգը երկար է սպասել։ Աննա Մարիան արդեն 3 ամսական է։ Աննան խոսել է դստեր ծննդից հետո իր զգացողությունների մասին Արամեն` ոչ։ Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ պատմել է, թե ինչ փոխեց աղջիկն իր կյանքում։
–Արամե, անձնական առումով 2017–ը Ձեզ համար նշանակալի տարի էր, աշխատանքային առումով ինչպիսի՞ն էր այն։
–Այս տարի շատ էին շրջագայությունները Եվրոպայի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Ամենակարևորը, որ այս տարի տեղի ունեցավ, Կրեմլում ունեցածս մենահամերգն էր, որը փայլուն անցավ։ Ես դրա համար երջանիկ եմ։ Մի շարք երգեր հնչեցին երաժշտական նոր ձևավորմամբ։ Հիմա շարժվում ենք դեպի նոր շրջագայություններ ԱՄՆ–ում և ՌԴ–ում։ Հոկտեմբերի 10–ին` 35–ամյակիս օրը, մենահամերգ կունենամ Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ մեծացել եմ, ինչն ինձ համար խորհրդանշական է։ Կարծում եմ` 2018–ին վերջապես մենահամերգ կունենամ նաև Հայաստանում։
–Ինչո՞վ է պայմանավորված հին երգերի գործիքավորումների փոփոխությունը։ Համերգային ծրագրի՞ն եք հարմարեցնում, թե՞ համաձայն չէիք նախկին գործիքավորման հետ։
–Լիովին համաձայն եմ, քանի որ այդ երգերը տարիներ շարունակ հնչել են այդ գործիքավորմամբ և ունեցել են հաջողություն։ Ուղղակի փորձեցինք նոր շունչ տալ երգերին։ Սա ևս շատ հետաքրքիր է։ Համերգներին ներկայանում ենք «ԿարենՍևակ» երաժշտախմբի հետ, նրանք ցուցաբերեցին իրենց մոտեցումը։ Մենք 100 տոկոսով համաձայնեցինք այդ ձևաչափին և, կարծում եմ, հետաքրքիր ստացվեց։ Համենայն դեպս, մեզ համար շատ հետաքրքիր էր։
–Ձեր ծնունդը միշտ նշվում է աշխատանքային նորությամբ։ Ինչո՞ւ եք որոշում այդպես տոնել Ձեր տարեդարձը, թե՞ դա պատահական է ստացվում։
–Իսկապես, այդպես ստացվում է։ Ես հատուկ չեմ մոտենում այդ հարցին, որ ամեն տարի ծննդիս մի բան անեմ։ Պարզապես, մենք կանգ չենք առնում, այդ օրը ևս ինձ համար աշխատանքային է։ Կարծում եմ` երգչի համար չկա ավելի ուրախալի բան, քան իր ծնունդը նշել իր հանդիսատեսի հետ, առավել ևս, երբ ընտանիքդ էլ է դահլիճում և պակաս մարդ չկա։ Մեծ քեֆ ենք անում։
–Վերջերս լույս տեսավ Ձեր Կրեմլյան համերգի CD և DVD տարբերակը։ Որքանո՞վ է այսօր արդյունավետ CD և DVD թողարկելը` հաշվի առնելով, որ կրիչների ձևը փոխվել է։
–Ֆինանսի տեսանկյունից, բնականաբար, արդյունավետ չեն, սակայն աշխատանքի տեսանկյունից արդյունավետ են։ Դա ստատուսի համար է արվում։ Եթե երգիչներս ամեն ինչ դիտարկենք որպես բիզնես, շատ բաներից պիտի հրաժարվենք։ Երգիչը պետք է ունենա CD, DVD, համերգ, որովհետև կորպորատիվ երեկոներն ու նմանատիպ միջոցառումները որքան էլ լավ են, երգիչը պետք է պատմություն ունենա, պորտֆոլիո ձևավորի։ Հիմա ամեն ինչ գնացել է դեպի ֆինանսական կողմ, բայց կան բաներ, որոնց չի կարելի դավաճանել, հակառակ դեպքում, մենք կունենանք ընդամենը երգերի քանակ ինտերնետային հարթակներում, ինչն այդքան տեսանելի չէ երգչի համար։
–Արամե, տարվա կեսից ավելին մեկնում եք համերգների։ Որքանո՞վ է բարդացել բաժանումները` հաշվի առնելով, որ հիմա տանն ունեք փոքրիկ, որի ծննդին երկար էիք սպասում։
–Չեմ ուզում լացացնել, բայց իսկապես շատ դժվար է։ Փորձում եմ հնարավորինս կարճ օրեր վերցնել, որպեսզի շուտ վերադառնամ տուն։ Հիմա իմ մեկնումները շատ հաճախ են լինում, որովհետև եթե նախկինում կարող էի մի անգամ մեկնել ու անել մի քանի աշխատանք, հիմա ստիպված եմ լինում անընդհատ մեկնել ու վերադառնալ։ Կարծում եմ` ընտանիքն ամենակարևորն է և ընտանիքին պետք է ուշադիր լինես։ Իմ կյանքն այնպես է ստացվել, որ աշխատանքս ստիպում է շատ բացակայել։ Միայն ես չեմ այդ ուղու վրա։ Այդ ամենն անում ես, որպեսզի քո ընտանիքին ապրի լավ և բարեկեցիկ կյանքով։
–Ի՞նչ փոխեց Աննա Մարիան։
–Ինքն ինձ ևս մեկ անգամ հավատացրեց, որ կյանքում հրաշքներ լինում են։ Հավատացեք, նրա ծնունդը, իսկապես, հրաշք էր։ Կա նախապատմություն` կապված մեր պսակի խորհրդի հետ, որն ինձ համար հրաշքների հրաշքն է (Աննայի հարցազրույցը այդ մասին կարդացեք այստեղ)։
Շատերն ասում են, երբ քո երեխան է ծնվում, մյուսներին այլևս չես կարողանում առաջվա պես ընդունել։ Ինձ մոտ ճիշտ հակառակն է, երբ ծնվեց իմ երեխան, ու ես հասկացա, թե երեխան ինչքան կարևոր ու սիրելի է ծնողի համար, սկսեցի բոլոր երեխաներին ուրիշ կերպ վերաբերել, սիրել բոլորին։ Նրանք կյանքի մեծ ուրախություն են, ստիմուլ` առավոտյան արթնանալու, ինչ–որ բան մտածելու, արարելու։ Կյանքի մոտիվացիան, երբեմն, թուլանում է, երբ մտածում ես` լավ, հիմա ի՞նչ, ինչի՞ համար, բայց երբ երեխադ ծնվում է, արդեն գիտես` ինչի և ում համար։ Փորձում ես քայլերդ ավելի արդար անել։ Ես ինձ ավելի պատասխանատու եմ զգում աղջկաս հանդեպ։ Յուրաքանչյուր ծնող պիտի զգա այդ պատասխանատվությունը։
–Թեև երեխան դեռ 3 ամսական է, հավանաբար, նշմարվում են բնավորության որոշակի գծեր։ Ի՞նչ է սիրում Աննա Մարիան։ Հայր ու աղջիկ ունե՞ք սիրելի զբաղմունքներ։
–Կա նման բան, ինքն արդեն ժպտում է ինձ, կարծես, ուզում է խոսել։ Բոլորն էլ խոսում են իր հետ, ժպտում են, սիրում, բայց բոլորն են նկատում, որ երբ լսում է իմ ձայնը, առանձնահատուկ վերաբերմունք է ցույց տալիս, ուշադիր լսում է։ Տպավորություն է, եթե կարողանար, այդ պահին միանգամից կսկսեր խոսել։ Ես կարող եմ ժամերով խոսել իր հետ, ինքը ժպտա, ծիծաղի, ձայներ հանի։
–Իսկ Ձեր երգերը միացնո՞ւմ եք իր համար։
–Չէ, դեռ չենք անդրադարձել դրան։ Փորձում ենք միացնել դասական երաժշտություն։ Հիմա փորձում ենք կոփել իրեն, որ աղմուկի տակ քնի, բայց դեռ չի ստացվում, յուրաքանչյուր ձայնի ռեակցիա է տալիս։
–Նա Ձե՞զ է ավելի նման, թե՞ Աննային։
–Դա, երևի, իմ պատասխանելու հարցը չէ, բայց ես ինձ եմ նմանեցնում։) Դեռ շատ կփոխվի։
-Վերջերս եք վերադարձել հանգստից։ Ինչպե՞ս կարողացաք կազմակերպել արձակուրդը փոքրիկի հետ։
–Փոքրիկի հետ շատ բարդ է, բայց նա, փառք Աստծո, շատ խելոք է պահում իրեն։ Հստակ գիտի` երբ ու ինչ է ուզում։ Եթե ճիշտ ժամանակին իրեն տալիս ես այն, ինչ ուզում է, խելոք է լինում։ Ամենակարևորը, թռիչքները շատ խելոք ու հանգիստ տարավ և վայելեց իր հանգիստը։)
–Դեռևս խուսափում եք հրապարակել նրա լուսանկարները։ Ինչո՞ւ։
–Չենք խուսափում, բայց չենք էլ մտածում դրա մասին։ Հավատացեք, դրա կարիքը չկա։ Ի՞նչ իմաստ կա, որ ես իմ երեխային ցույց տամ հանրությանը։ Հատուկ ինչ–որ բաներ չեն արվում` նրան թաքցնելու համար, բայց ես չեմ կարծում, որ կարիք կա ցուցադրել երեխային։ Ինքը դեռ պուճուր է, թող մեծանա, պնդանա, հետո ամեն ինչ ինքնըստինքյան կլինի։ Ես համաձայն չեմ, երբ երեխաների նկարները հատուկ տարածում են սոցցանցերով։ Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր այդպես են անում, բայց ես դրան կողմ չեմ։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 21:53 • 27/05 Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. այդ մասին բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյան «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին:
-
Շոուբիզնես 12:22 • 29/05 «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին Երիտասարդ երգիչ և դերասան Արտակ Հայրապետյանը յութուբյան իր էջում ներկայացնում է երաժշտական հաղորդում որտեղ երկու սերունդներ հանդիպում էն իրար, լսում վերջին տարվա
-
Շոուբիզնես 15:26 • 29/05 «Ծնողներս ամուսնալուծված էին և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միացան». Անահիտ Սիոմյանը՝ ծնողների ամուսնալուծության մասին «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:
-
Շոուբիզնես 16:52 • 25/05 «Նշանածս ընկերական հարաբերություններ ունի խաղընկերներիս հետ». Արաքսյա Խաչատրյանը՝ հայտնիության, բլոգինգի և անձնական հարաբերությունների մասին «Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Արաքսյա Խաչատրյանն այս շրջանում իր հիմնական գործունեությունը ծավալում է ինստագրամյան իր էջում, որտեղ ունի իր հավատարիմ հետևորդները: