Դիանա Գրիգորյանը` երեխաների ԱՄՆ քաղաքացիություն ստանալու և Հայաստանից հեռանալու լուրերի մասին
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր` «Նռան հատիկ» հեռուստասերիալը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Խոսակցություններ տարածվեցին, որ նախագծի ղեկավարը լքում է նախագիծը, ավելի ուշ նա ասաց, որ շարունակում է աշխատել «Նռան հատիկում», սակայն խոսակցությունները, որ նա պատրաստվում է հեռանալ ոչ միայն «Նռան հատիկից», այլև Հայաստանից չեն դադարում։
Մեր նախորդ զրույցում Դիանան ասել էր, որ իր երեխաները` Ալլան և Շառլը, ԱՄՆ քաղաքացի են, սա ենթադրությունների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ։ Tert.am Life–ը պրոդյուսեր հետ խոսել է ոչ միայն նոր նախագծի, այլև ԱՄՆ տեղափոխվելու մտադրության, երեխաների ապագայի հետ կապված ծրագրերի և ամուսնու մասին։
–Դիանա, մարդիկ շարունակում են քննարկել, որ հեռացել եք «Նռան հատիկ» նախագծից և աշխատանքները շարունակվում են առանց Ձեզ։ Գիտեմ, որ ամեն օր նկարահանման հրապարակում եք ու շարունակում եք աշխատել։Այնուամենայնիվ, հեռանալու մտադրություն ունե՞ք։
-Չգիտեմ որտեղից տարածվեցին այդ լուրերը։ Այն, որ շատ կուզեի սերիալային աշխատանքը թողնել և այլ գործունեություն ծավալել, փաստ է։ Հիմա աշխատում եմ գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա, որը շատ եմ ուզում ավարտին հասցնել, բայց չեմ կարողանում, քանի որ սերիալները հաջորդում են մեկը մյուսին և շնչելու ժամանակ չի մնում։ Քանի որ սերիալից սերիալ ընդմիջում չեմ ունենում, չեմ կարողանում իրականացնել իմ ցանկությունը։ Չեմ կարողանում համատեղել ոչ առաջարկվող պաշտոնի, ոչ էլ գեղարվեստական ֆիլմի նկարահանումների հետ։
«Առաջնորդներից» հետո կարողացանք միայն 25 մասանոց սերիալի սցենար գրել, որից անմիջապես հետո առանց հանգստի անցանք «Նռան հատիկի» աշխատանքներին։ Քանի որ այն Արմենիա TV–ի միակ սերիալն է, պետք է հնարավորինս որակյալ մատուցենք։
Սերիալը տաժանակիր աշխատանք է բոլորի համար` գրողի, դերասանի, պրոդյուսերի, տնօրենի, ադմինիստրատորի։ Ես չեմ վախենում այս խոսքից։ Ամեն խումբ չէ, որ կարող է սերիալ նկարահանել, ամեն դերասան չէ, որ կարող է սերիալում նկարահանվել, որովհետև սերիալում պետք են ճկուն դերասաններ, որոնք իրենց խաղով կկարողանան ամեն օր հետաքրքրություն առաջացնել հեռուստադիտողների մոտ։ Սյուժեն, խաղը, նկարահանումը, մոնտաժը, մատուցումը պետք է այնքան հետաքրքիր լինեն, որ մարդիկ ցանկանան ամեն օր նայել։
–Կարելի՞ է ենթադրել, որ հոգնել եք սերիալային աշխատանքից։
–Ես իմ աշխատանքից երբեք չեմ հոգնում, որովհետև, միևնույն է, դու քո ստեղծագործական պրոցեսի մեջ ես։ Սերիալում միայն չես ստեղծագործում, նաև հաշվարկ ես անում, կազմակերպում ես, տնօրինում ես։ Ուրիշ բան, եթե միայն ստեղծագործեիր, միայն ղեկավարեիր կամ միայն նկարահանվեիր։ Երբ այդ ամենը համատեղ ես անում, շատ բարդ է։ Առաջանում է հոգնածության և չհասցնելու խնդիր։ Նույնիսկ այդ դեպքում աշխատանքային պրոցեսից չեմ հոգնում, ազատ մնալուց եմ հոգնում։
Մարդկանց մոտ այն կարծրատիպն է, որ ես խենթանում եմ երկար սերիալների համար, ուզում եմ հասկանան, որ այդպես չէ։ Ես շատ կուզեմ երբեմն ընդմիջումներ ունենալ, որպեսզի կարողանամ նաև 25 մասանոց սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր նկարահանել։ Սակայն երկար սերիալը լավ է այնքանով, որ կարողանում ես և՛ հեռուստադիտողներին զբաղեցնել, և՛ երկարտև աշխատանքով ապահովել մասնագետներին։
–Դիանա, խոսակցություններ կան, որ ձեզ նոր պաշտոն են առաջարկել։ Ինքներդ էլ հպանցիկ խոսեցիք այդ մասին։ Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը։
–Այդ մասին փակագծեր բացել չեմ ցանկանում (ժպտում է)։
–«Նռան հատիկում» Դուք և Ձեր երեխաները չեք նկարահանվում։ Որոշումը քննադատությունների ազդեցությա՞մբ եք կայացրել, թե՞ այլ պատճառ կա։
–Իմ մասնակցությունը դեռևս հարցականի տակ է։ Երեխաներս արդեն մեծ են, այդ առումով իրենք այնքան հասուն են, որ հասկանում են` նորմալ մարդն իրեն թույլ չի տա վատ բաներ գրել մի անձի մասին, որին չի ճանաչում։ Շատ անգամ, կարդալով իմ հասցեին քննադատություններ, Ալլաս միանգամից ասում է` Դայան, ուշադրություն չդարձնես։ Եթե մարդը վիրավորում է անմեղ երեխաներին, ուրեմն խնդիր ունի։ Նման մարդկանց ու իրենց խոսքերին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում։
Երեխաներս չեն նկարահանվում, որովհետև ժամանակ չունեն։ Դասի են, որից հետո գնում են հավելյալ պարապմունքների։ Ալչկաս նաև Երգի թատրոն է հաճախում։
–Երեխաներդ ԱՄՆ քաղաքացիություն ունեն։ Իրենք այնտե՞ղ են ծնվել, թե՞ հետագայում է փոխվել քաղաքացիությունը։
–Երեխաներս ծնվել են Հայաստանում։ Իրենց հոր ցանկությամբ դարձան ԱՄՆ քաղաքացի։
–Այսինքն` երեխաների ապագան ԱՄՆ–ո՞ւմ եք տեսնում։ ԱՄՆ տեղափոխվելու մտադրությո՞ւն ունեք։
–Ապագայի մասին խոսել չես կարող։ Միայն կարող եմ ասել, որ շատ եմ սիրում Հայաստանը։ Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որ իմ երկիրը չեմ լքի, միայն կասեմ, որ այսօր ունեմ հնարավորություն աշխատելու ԱՄՆ–ում։ Փաստն այն է, որ ես հիմա այստեղ եմ, թե հետո ինչ կլինի չգիտեմ։ Ամեն դեպքում, եթե ցանկություն ունենայի, արդեն ԱՄՆ–ում կլինեի։ Դավիթն էլ այնտեղ է, սակայն ես չեմ գնում, որովհետև, իրոք, չեմ ուզում լքել երկիրս։
Ինչ վերաբերում է ապագային` որևէ բան կանխատեսել չեմ կարող։ Ես կցանկանամ, որ երեխաներս իրենց կրթությունը ստանան այլ երկրում, հավանաբար, այդպես էլ կլինի։ Ինքս կմեկնե՞մ իրենց հետ, թե՞ ոչ, չեմ կարող ասել։ Գուցե իրենք գնան սովորելու, ես էլ իրենց հետ գնամ, ԱՄՆ–ում էլ շարունակեմ ծավալել իմ գործունեությունը։
–Ըստ էության`կարելի՞ է ասել Ձեր ընտանիքը 2 մասի է բաժանվել։
–Մեր բաժանումը միայն տարածության պատճառով է։ Ինքն այնտեղ է, ես` այստեղ։ Յուրաքանչյուրս է մտածում ենք երեխաների մասին։ Դավիթը մտածեց ալտերնատիվ տարբերակ ստեղծել երեխաների համար։ Սա չի արվում, որ երեխաները լքեն երկիրը, ուղղակի այնպես ենք անում, որպեսզի նրանք երկընտրանք ունենան։ Դավիթն իր երեխաների համար ստեղծել է հնարավորություն, որ կրթություն ստանան արտերկրում և ավելի մեծ հաջողություններ ունենան։ Յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է իր երեխայի համար հնարավորինս լայն դաշտ ստեղծել։
–Դիանա, այս դեպքում հանուն ընտանիքի չարժե՞ր գնալ այդ զիջմանը։ Երեխաների համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե հայրն իրենց կողքին լիներ, որովհետև որքան էլ Դավիթն իրենց հանդեպ շատ ուշադիր է, հոր մշտական ներկայությունը տանն այլ է։
–Ալլան ու Շառլը շատ են կարոտում իրենց հայրիկին, թեպետ Դավիթն անհավանական շատ է գալիս–գնում։ Երեխաներին էլ 2-3 ամիսը մեկ տանում է ԱՄՆ, ինչը նույնիսկ շատ է իրենց տարիքի համար։
Մշտական ներկայությունն էլ է հարաբերական։ Կան հայրեր, որոնք առավոտյան տանից դուրս են գալիս, երեկոյան ուշ վերադառնում և չեն զբաղվում երեխաներով։ Դավիթն այն հայրերից է, որն առավոտյան և երեկոյան խոսում է երեխաների հետ, քննարկում դպրոցում կատարվածը, դասապատրաստումը։ Իր խորհուրդներով այնքան շատ է երեխաների հետ, որ տարածությունն ու բացակայությունը որևէ ձև ոչ լիարժեք չի դարձնում որևէ բան։ Գուցե, այստեղ լիներ, այդքան չշփվեր։ Հեռավորության վրա նա ավելի է զգում շփման կարիքը։
Ես այստեղ նաև մայր ունեմ և չեմ կարող միայնակ թողնել իրեն։ Ես իմ հորը 9 տարի առաջ եմ կորցրել, մայրս իմ միակն է։ Ես երբեք իրեն միայնակ չեմ թողնի։ Երեխաներս էլ շատ կապված են իր հետ։ Իրեն մամա են ասում, ոչ թե տատի, ինձ` Դայան, ոչ թե մամա։ Նա ամեն հարցում կողքիս է։ Նա մայր է, ընկերուհի, թիկունք։ Եթե մեկնեմ, միանշանակ, իրեն կտանեմ ինձ հետ։
–Ամեն դեպքում, յուրաքանչյուր կնոջ նաև կանացի երջանկություն է պետք։ Ձեզ համար դժվար չէ՞ կողքին տղամարդ չունենալ։
–Անշուշտ։ Ես սովորել եմ, կայունացել, քարացել, ավելի ուժեղ դարձել։ Յուրաքանչյուր կին պետք է իրեն թույլ զգա տղամարդու կողքին։ Դա յուրաքանչյուրի ցանկությունն է և կստեմ, եթե ասեմ` առանց տղամարդու իդեալական է, ես ամեն ինչ կարողանում եմ հասցնել։
Իհարկե, դժվարությունները շատ են, բայց յուրաքանչյուր բարդություն հաղթահարում եմ ինձ վրա վերցնելով` թե՛ տղամարդու, թե՛ կնոջ, թե՛ մոր, թե՛ աղջկա պարտականությունները։ Իհարկե, այս ամենի համար երախտապարտ եմ մորս, ով իմ թիկունքին է։ Չնայած հեռավորությանը` Դավիթը ևս իմ առջև ծառացած յուրաքանչյուր խնդրին կարողանում է էնտեղից արագ և ճիշտ լուծում տալ։ Դրան զուգահեռ առավոտից գիշեր աշխատում եմ, քնում եմ շատ քիչ` միաժամանակ վայելելով հասարակության հիվանդ հատվածի քննադատությունները, որոնք պարապությունից չգիտեն ինչ անել, իսկ ես չգիտեմ ինչ անել, որ մի փոքր ժամանակ ունենամ քնելու համար։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:12 • 01/04 «Բոլոր նրանք, ովքեր հեղափոխության մասնակիցներին մեղադրում են 5000 տղաների կորստյան համար, թող խորը մտածեն». Հայկ Պետրոսյան TalkTime-ի եթերում դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանն է, որը հարցազրույցի ընթացքում պատմեց նոր նախագծի, պատերազմի, հեղափոխության, ընտանիքի և ծնողների ամուսնալուծության մասին:
-
Շոուբիզնես 16:28 • 01/04 «Ելույթից առաջ լացեցի, քանի որ ուզում էի Վարդուհուն տեսնել կողքս, իսկ ինքը չկար». Սիրուշոն՝ Եվրատեսիլի մասնակցության և հայերի կողմից բացասական արձագանքի մասին Հանրային հեռուստաընկերությունը լսարանի դատին է հանձնել «Մենք Եվրատեսիլում» նախագիծը, իսկ այս թողարկման հյուրն էր երգչուհի Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը և հենց «Քելե-քելե» երգի հեղինակ Տեր-Հովան:
-
Ժամանց 13:56 • 01/04 «Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին Երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Never Be Mine» երգի հիման վրա։ Երգչուհու նոր աշխատանքը թողարկվել է Columbia Records լեյբլի ներքո, որի հետ Ռոզա Լինն այս փուլում համագործակցում է:
-
Հարցազրույց 15:12 • 01/04 «Բոլոր նրանք, ովքեր հեղափոխության մասնակիցներին մեղադրում են 5000 տղաների կորստյան համար, թող խորը մտածեն». Հայկ Պետրոսյան TalkTime-ի եթերում դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանն է, որը հարցազրույցի ընթացքում պատմեց նոր նախագծի, պատերազմի, հեղափոխության, ընտանիքի և ծնողների ամուսնալուծության մասին:
-
Շոուբիզնես 16:28 • 01/04 «Ելույթից առաջ լացեցի, քանի որ ուզում էի Վարդուհուն տեսնել կողքս, իսկ ինքը չկար». Սիրուշոն՝ Եվրատեսիլի մասնակցության և հայերի կողմից բացասական արձագանքի մասին Հանրային հեռուստաընկերությունը լսարանի դատին է հանձնել «Մենք Եվրատեսիլում» նախագիծը, իսկ այս թողարկման հյուրն էր երգչուհի Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը և հենց «Քելե-քելե» երգի հեղինակ Տեր-Հովան:
-
Ժամանց 13:56 • 01/04 «Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին Երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Never Be Mine» երգի հիման վրա։ Երգչուհու նոր աշխատանքը թողարկվել է Columbia Records լեյբլի ներքո, որի հետ Ռոզա Լինն այս փուլում համագործակցում է:
-
TV, կինո 14:34 • 27/03 Զառա Սահակյանը, Գոռ Հակոբյանը, Աղաս Մանուկյանը, Վահե Խաչատրյանը և այլք՝ Մենչի նոր հումորային նախագծում Այս շրջանում բուռն ընթանում են «Վարչապետ 2050» հումորային նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացում է առաջին լուսանկարները և մանրամասները:
-
Հարցազրույց 15:12 • 01/04 «Բոլոր նրանք, ովքեր հեղափոխության մասնակիցներին մեղադրում են 5000 տղաների կորստյան համար, թող խորը մտածեն». Հայկ Պետրոսյան TalkTime-ի եթերում դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանն է, որը հարցազրույցի ընթացքում պատմեց նոր նախագծի, պատերազմի, հեղափոխության, ընտանիքի և ծնողների ամուսնալուծության մասին:
-
TV, կինո 16:45 • 29/03 Ընկերության պատմության շարունակություն, սիրված և նոր դերասաններ՝ իրենց նոր երազանքներով. «4 երազանք» հեռուստանովելի մանրամասները և լուսանկարները Երեկ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել է «4 երազանք» հեռուստանովելի երկու եթերաշրջանի գլխավոր դերակատարների հանդիպումը դեռահաս երկրպագուների հետ, որոնք հղել են հեռուստանովելի և դերասանական անձնակազմի վերաբերյալ իրենց հարցերը:
-
Շոուբիզնես 16:28 • 01/04 «Ելույթից առաջ լացեցի, քանի որ ուզում էի Վարդուհուն տեսնել կողքս, իսկ ինքը չկար». Սիրուշոն՝ Եվրատեսիլի մասնակցության և հայերի կողմից բացասական արձագանքի մասին Հանրային հեռուստաընկերությունը լսարանի դատին է հանձնել «Մենք Եվրատեսիլում» նախագիծը, իսկ այս թողարկման հյուրն էր երգչուհի Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը և հենց «Քելե-քելե» երգի հեղինակ Տեր-Հովան:
-
Մշակույթ 12:30 • 30/03 Սեր, մարդկային փոխհարաբերություններ և սերունդների կոնֆլիկտներ. կայացել է «Չաո» ներկայացման վերածնունդն ու փակ ցուցադրությունը (լուսանկարներ) Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է «Չաո» ներկայացման առաջնախաղը: Ներկայացումը թատրոնի խաղացանկում է եղել դեռևս որտեղ 1988 թվականին, բայց այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ,
-
Ժամանց 13:56 • 01/04 «Անպատասխան սիրո մասին պատմություն». Ռոզա Լինը՝ նոր և հայկական էլեմենտներով երգի մասին Երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Never Be Mine» երգի հիման վրա։ Երգչուհու նոր աշխատանքը թողարկվել է Columbia Records լեյբլի ներքո, որի հետ Ռոզա Լինն այս փուլում համագործակցում է:
Photographer
-
13:42 • 28.03.23 Արմինկայի նոր ֆոտոշարքը
-
17:44 • 22.03.23 «Սերը քանակ չէ, այլ որակ». Անի Լուպեի նոր լուսանկարները
-
12:57 • 21.03.23 Սաթենիկ Հազարյանի նոր ֆոտոշարքը
TV, կինո
-
11:10 • 14.03.23 «4 երազանք» նոր եթերաշրջանի սաունդրեքը