«Մենք լավ մտքերի հեղինակներ ունենք, բայց հենց հերթը հասնում է թղթին, դառնում է աղետ». Ստեփան Ղամբարյան
Դերասան Ստեփան Ղամբարյանը «Առաջնորդների» ավարտից հետո որոշել է դադար առնել և զբաղվել նոր նախագծով։ Դերասանին լրջորեն անհանգստացնում է հարցը, թե ինչ հետք է թողնելու։ Tert.am Life–ի հետ զրույցում նա խոսել է ոլորտի խնդիրների և ընկերների հետ նոր գաղափարի շուրջ համախմբվելու մասին։
–Ստեփան, «Առաջնորդների» ավարտից տևական ժամանակ է անցել, սակայն Ձեզ չենք տեսնում այլ հեռուստանախագծերում։ Ինչո՞վ եք զբաղված հիմա։
–Սուրեն Շահվերդյանը սկսել է բեմադրել Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունը»», որը համաշխարհային լավագույն գործերից մեկն է։ Ինձ համար շատ պատասխանատու աշխատանք է, որովհետև կարևոր և կենսագրական դեր է։ Առայժմ զբաղված եմ դրանով, Համազգային թատրոնի ներկայացումներով և մանկավարժի իմ գործունեությամբ։ Այլ գործերով զբաղվել չեմ ուզում։
–Ինչո՞ւ։
–Նկարահանվելու առաջարկներ կան, սակայն չեմ ուզում մտածել սերիալների, հեռուստատեսային նախագծերի մասին, որովհետև դրանք շատ ժամանակատար են։ Երկարատև սերիալից հետո պետք է հանգստանամ։
–Ի՞նչ տվեց Ձեզ 2 տարի ամեն օր էկրաններին լինելը։
–Երևի, ավելի մեծ ճանաչում։ «Առաջնորդները» լայն զանգվածների համար էր, նայում էին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Վերջերս հանգստի էինք մեկնել, ինձ նույնիսկ ղազախներն էին ճանաչում, քանի որ սերիալն իրենց երկրում էլ է ցուցադրվում։
–Իսկ մասնագիտակա՞ն առումով։
–Որպես դերասան` ինձ փորձ տվեց։ Եվս մեկ անգամ հասկացա, թե ինչ է կարելի անել, ինչ չի կարելի անել սերիալում։
–Եվ ի՞նչ չի կարելի անել սերիալում։
-(Ծիծաղում է, հեղ.)։ Շատ բաներ։ Պետք է ուշադիր լինել սեփական գործի հանդեպ, լրջորեն մոտենալ գործիդ և հենց այնպես էս տեսարանն էլ, էս օրն էլ չնկարահանել ու հանգիստ լինել, որ ունես մշտական աշխատանք, ամեն օր խաղում ես սերիալում։
–Հիմա ո՞րն է Ձեր նպատակը։
–Շատ եմ ուզում արժեքավոր մի բան ստեղծել։ Լավ, այս սերիալում էլ նկարահանվեցի, մյուսում էլ, սիթքոմ էլ գնացի, ի՞նչ է դա տալիս... նախագծից նախագիծ ես գնում ու ոչինչ չի փոխվում` նույն դրամատուրգիայով կերպարներ ես մարմնավորում, չես հասցնում լցվել։ Պետք է գրական հիմք լինի, որի վրա հիմնվելով ներկայացնես քոնը ու ստանաս հետաքրքիր մոդել։
Ես երազում եմ ու ամեն օր ընկերներիս հորդորում եմ, խնդրում ու պահանջում արժեքավոր մի ֆիլմ նկարահանենք։ Լինելով դերասան` պատրաստ եմ զբաղվել նաև պրոդյուսինգով և դռնեդուռ ընկնել, գումար հայթայթել, բայց ուզում եմ մնայուն գործ անել։
Մտածում եմ Սարոյանի գործերից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանենք։ Ինչո՞ւ մենք չանենք լավ գործ, որը կմնա մեզանից հետո։ Մենք ունեցել ենք «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և բազմաթիվ լավ ֆիլմեր։ Ժամանակին մեր մեծերը ֆանտաստիկ գործեր են արել, բա մենք ի՞նչ ենք անելու։ Կարծես թե, գտել եմ համախոհներ, որոնց հետ կարող ենք աշխատել։
–Հաճախ պրոֆեսիոնալ դերասաններին քննադատում են` իրենց ոչ հարիր նախագծերում նկարահանվելու համար, սակայն քննադատողներից որևէ մեկը չի պահում տվյալ մարդու ընտանիքը։ Արդյոք հայկական իրականության մեջ փակուղում հայտնվելու խնդիր չի առաջանում։
–Ես մինչև հիմա էլ փակուղու մեջ եմ և ելքեր եմ փնտրում։ Ցավոք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ գոյատևման խնդիր ունենք։ Մենք չունենք զարգացած տնտեսություն, որ մտածենք արվեստի մասին։ Դրա համար դերասանները հարսանիք էլ են վարում, սերիալում էլ են նկարահանվում, բայց հետո՞ , 100-200 հազար դրամ աշխատելու համար ամեն ինչ անում ես, բայց արդյունքում հետո ո՞վ ես դառնալու, ի՞նչ հետք ես թողնելու։ Մինչև ե՞րբ։
–Սա նշանակում է, որ այլևս չե՞ք վերադառնա սերիալ։
–Կվերադառնամ, վաղ թե ուշ, գոյության խնդրի առաջ եմ կանգնելու, բայց ուզում եմ լուրջ մի գործ էլ անեմ։ Ես կարող եմ և՛ մեկն անել, և՛ մյուսը, իմ աշխատած գումարն ուղղորդել նաև լավ աշխատանքի վրա։
Պետք է չթողնենք մոխիրն էլ հանգչի, որովհետև կրակն արդեն հանգչել է։
–Արդյոք սա միայն երկարաշունչ սերիալների խնդիրն է։ Հաճախ, կարճատև ֆիլմերում ևս նկատելի է երկարատև սերիալների ազդեցությունն ու ուղղությունը։
–Ինձ հրավիրում են ֆիլմում նկարահանվելու, բայց հասկանում եմ, որ դա ավելի վատ է, քան սերիալը։ Իհարկե, իրենց թվում է` ամբողջական բան են նկարահանում, սակայն երկարատև սերիալի մտածողություն ունեն։ Արդյունքում, միևնույն է, վատ է ստացվում։
–Սա սցենարիստների՞, ռեժիսորների՞, թե՞ դերասանների խնդիրն է։ Ամենաշատը ո՞ր մասնագետների պակաս ունենք։
–Բոլորիս խնդիրն է։ Յուրաքանչյուրս մեր մեջ պիտի փնտրենք սխալը։
–Ամեն դեպքում կան մասնագիտական կոնկրետ բացեր։ Օրինակ, ֆիլմերում պետք է լինեն երկխոսություն գրողներ, սակայն հայկական հատուկենտ ֆիլմերում է կիրառվում այս պրակտիկան։ Սա մասնագետների պակասի խնդի՞ր է։
–Մենք լավ մտքերի, գաղափարների հեղինակներ ունենք, բայց հենց հերթը հասնում է թղթին, դա դառնում է կատաստրոֆա։ Ասում եմ` ինձ ուրիշ բան էիր պատմում, հիմա ուրիշ բան եմ կարդում։ Անգամ, հումորն այնքան պարզունակ է։ Միգուցե, ես իրավունք չունեմ խոսելու այս մասին, բայց չեմ ուզում լինել այն դերասաններից մեկը, ովքեր գործ են անում ուղղակի իրենց ընտանիքը պահելու համար։
–Մեր իրականության մեջ հարմարվո՞ւմ են դերասանի պահանջներին, թե՞ մեկի պահանջները շատ լինեն, մյուսին կհրավիրեն, առավել ևս, որ էկրանին երևալ ցանկացողների մեծ հերթ կա։
–Իհարկե, ես անփոխարինելի մեկը չեմ։ Հիմա ավելի վատ պրոցես է գնում, կան կիսազոմբիացած դեմքեր, որոնք, առհասարակ, կապ չունեն ոլորտի հետ։ Սերիալներում համատարած էժան աշխատուժ է, ջահելներ են, որոնք, վստահ եմ, գիրք չեն կարդում։ Տեսք ունեն, բայց չեն աշխատում իրենց վրա։ Ամեն դեպքում, կան լավ դերասաններ, որոնք փորձում են իրենց խոսքը տեղ հասցնել։
–Հայաստանում հատուկենտ են դերասանները, որոնց հետ փորձում են հաշվի նստել։
–Դե պետք է հող ստեղծել, որ շատանան։
–Դուք Ձեզ դասո՞ւմ եք նրանց շարքին։
–Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Հուսով եմ և հավատում եմ, որ վաղ, թե ուշ, ժամանակ կգա, երբ յուրաքանչյուրս մեզ հետ ազնիվ կլինեն ու մեզ հաշիվ կտանք` ինչ և ինչու ենք անում։
–Ձեր կինը` Անի Ամիրյանը, վերջերս իր քայլերն արեց դերասանական ասպարեզում և նկարահանվվեց Մհեր Մկրտչյանի հեռուստասերիալում։ Ի՞նչ գնահատական եք տվել նրան։
–Միայն լավ ու դրական։ Շատ ուրախ եմ ու շատ լավ է, որ նա հենց այդ սերիալում հայտնվեց։
–Այն բավականին աշխատված նախագիծ էր։ Մասնագիտական «խանդ» չկա՞ր։
–Չէ, բացարձակ, ես նման կոմպլեքսներ չունեմ։ Միայն ուրախանում եմ, եթե լավ բան եմ տեսնում։ Ես ինձ էլ գիտեմ, իմ ուժերին էլ եմ վստահ։ Ես միայն ուրախանում եմ իր համար։ Այն, ինչ ինքն անում է, անկեղծ է անում և բոլորը հավատում են իրեն։
–Հնարավո՞ր է Անին մասնակցություն ունենա նաև Ձեր նոր նախագծում։
–Իհարկե։
–Նա Ձեզ ի՞նչ խորհուրդներ է տալիս, մասնագիտական փնտրտուքների այս փուլում։
–Ոգևորում է։ Անին էլ համամիտ է ինձ հետ, որ պետք է լավ գործ անել, չնայած երկուսս էլ հասկանում ենք, թե ինչ իրականության մեջ ենք ապրում։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 15:20 • 01/02 «Երբ 4 կին չեն կարողանում պահել 2 տարեկան երեխային». Գոհար Ավետիսյանը՝ որդու հետ Հայաստանում անցկացրած հանգստի մասին Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ եկել է Հայաստան որդու՝ Գասպարի և մոր հետ միասին, որպեսզի ծանոթացնի որդուն տատիկի հետ:
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
Ժամանց
-
12:12 • 03.02.23 «Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է
-
11:34 • 03.02.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Ադամյան – «Отпускай»
Photographer
-
10:38 • 30.01.23 Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը
-
09:35 • 28.01.23 Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
TV, կինո
-
15:02 • 02.02.23 Բոլոր ժամանակների 10 ամենաբարձր վարձատրվող դերասանները