Աննա Գրիգորյան. «Նախկինում արտաքինս ինձ խանգարում էր»
EXCLUSIVE
Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը 1 տարվա դադարից հետո նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում։ Աննան նաև դասավանդում է մոդելային դպրոցում։ Մոդելը մեծ խանդավառությամբ է պատրաստվել երեխաների հետ աշխատանքին։ Երկարատև դադարից հետո Աննան հարցազրույց է տվել Tert.am Life–ին և խոսել ներկայիս հոգեվիճակի, անցած ճանապարհի և իր կյանքի փոփոխությունների մասին։
–Աննա, տևական դադարից հետո կրկին եթերում ես։ Ինչո՞վ էիր զբաղված դադարի այս ընթացքում։
–Որպես դերասանուհի` վերջին անգամ նկարահանվել եմ 1 տարի առաջ`«Հին արքաներ» նախագծում։ Այս ընթացքում հանգստացել եմ, հիմնականում, ունեցել եմ վայրի հանգիստ։ Այս ընթացքում կարդացել եմ, սովորել։ Ինստիտուտում շատերը կարող են սովորել, սակայն ես շատ եմ կարևորում, մարդու անհատական աշխատանքն իր վրա, երբ չկան քննություններ, պարտականություններ, բայց ինքդ քեզնից պահանջում ես, քո ուսուցիչը դառնում ես դու։ Ես շատ ինքնաքննադատ եմ։
Որպես մոդել` շարունակել եմ ծավալել գործունեություն։
–Ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորել ես այս ընթացքում։
–Կրակ վառել:) Վայրի պայմաններում գոյատևել։ Դերասանական առումով շատ եմ խորացել ֆիլմերի մեջ։ Շատ եմ սիրում ֆիլմ դիտելիս «ստոպ» տալ և վերարտադրել կերպարը։ Ինքս ինձ համար դասընթացներ եմ հորինում։
–Վայրի պայմաններում գոյատևել... սրանում երկակիություն կա։ Որքանո՞վ է վերաբերում կյանքի իրավիճակներին։
–Իհարկե, հենց կյանքին է վերաբերում։ Հետաքրքիր ու հաճելի է նման պայմաններում ապրելը։ Ես սիրում եմ ամեն ինչին պատրաստ լինել այս կյանքում։ Որպես դերասան էլ է դա պետք գալիս։ Փորձում եմ ամեն ինչի մեջ ընկնել ու հարմարվել։ Տարբեր իրավիճակներում հայտնվելուց հետո սկսում ես այլ կերպ նայել կյանքին` ավելի լայն ես դառնում, ներողամիտ։
–Ո՞վ է քեզ օգնել սովորել այդ ամենը, ո՞ւմ հետ ես վայելել վայրի հանգիստդ։
–Մենակ։ Դա էլ մի քայլ էր։ Ես իմ կյանքում հաղթահարել եմ մթության ու մենակության ֆոբիաները, որոնք ինձ խանգարում էին։
–Մենակությունդ կենսակե՞րպ է դարձել։
–Այո։ Մադկանց առումով ավելի քմահաճ եմ դարձել։ Վայելում եմ ինքս ինձ, իմ մենակությունը, փորձում եմ ներդաշնակ լինել բնության, կյանքի, տիեզերքի հետ։ Որպես դերասան` ես շատ եմ սիրում ինչ–որ դերից առաջ համապատասխան պաշար հավաքել։ Ես փորձում եմ էներգիա ստանալ, որպեսզի մի դերից սպառված չանցնեմ մյուսին։ Ինձ հետ այդպես եղել է, մի դերից հետո գնացել եմ քասթինգի այլ դերի համար և շատ սխալ եմ ներկայացել։
–Մենակությունն ու ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելու փուլը շատ կարևոր և հաճելի է, բայց վտանգավոր սահմանագիծ ունի, որպեսզի, առհասարակ, մենակ չմնաս։ Քեզ համար ո՞րն է սահմանը, որպեսզի մենակ չմնաս։
–Ճիշտ է... ինձ թվում է` պետք է ուղղակի բալանս պահել ամեն ինչում։ Ներդաշնակությունն արդեն ենթադրում է չափը չանցնել։ Մարդու յուրահատկությունն այն է, որ կարողանա հասկանալ իր չափը։
–Քեզ հոգեհարազատ մարդկանց պակաս ունե՞ս։
Հա, շատ ուժեղ, թե՛ արական, թե՛ իգական սեռի։ Երբ սկսում ես ավելի շատ ժամանակ տրամադրել քեզ, փորձում ես ճանաչել ինքդ քեզ, ապրել քեզ համար ու էներգիադ քեզ պահել, հասկանում ես, որ ունես հոգեհարազատ մարդկանց կարիք։ Ինձ շատ լավ մարդիկ են շրջապատում, բայց իմ տեսակին դեռ չեմ գտել։
–Շրջապատից մեկուսանալիս խնդիրը շրջապատի՞ մեջ ես փնտրում, թե՞ քո։
–Ամեն իրավիճակում խնդիրները երկկողմանի են լինում։ Ամեն նոր վերաբերմունքից կարող է փոխվել մյուս վերաբերմունքը։
Առաջ շատ ավելի մտածում էի դիմացինի մասին։ Ես այնքան էի փորձում փշերս թաքցնել, որ ուրիշին «չկծեի», որ ինձ էի վնասում, կարծես, ինքն իրեն կծող կարիճներից լինեի։ Հիմա փորձում եմ ինձ «չկծել», իսկ ուրիշին չեմ էլ «կծում»։
–Տպավորություն է, որ քո կյանքի փոփոխությունները սկսվեցին արտաքին կերպարիդ փոփոխությունից հետո` երբ հրաժարվեցիր երկար վարսերից։ Բարբի տիկնիկի կերպարով Աննան մտավ խիստ, գայթակղիչ կնոջ կերպարի մեջ։ Սթրեսայի՞ն փուլ էր։
–Սթրեսային չէր։ Ես սիրում եմ փոփոխություններ անել։ Շատ եմ սիրում իմ այն բնավորությունը, որ երբեք չեմ բավարարվում եղածով և ձգտում եմ ավելիին։ Փառք Աստծո, որ ինձ տվել է լավ արտաքին։ Ես շնորհակալ եմ դրա համար, դա իմ վաստակը չէ։ Ինձ մնում է աշխատել ներքինիս վրա։
Երբեմն, մարդու արտաքինը խանգարում է տեսնել նրա ներքինը։
–Այս փուլում ինչո՞վ ես զբաղվում բացի «Ոսկե դպրոցում» նկարահանվելը։
–Պատրաստվում եմ նաև մյուս աշխատանքիս։ Նոր մոդելային դպրոցում դասավանդելու եմ 5-12 տարեկան երեխաներին, ինչը շատ մեծ պատասխանատվություն է։ Միայն գիտելիք տալը չէ, պետք է երեխային հետաքրքիր լինելու մեթոդիկա ունենալ։
–Դա նաև հոգեբանական աշխատանք է։ Որո՞նք են քո սկզբունքները` որպես ուսուցիչ։
–Առաջին հերթին հոգեբանական աշխատանք է, որ պետք է ուսամնասիրել` խորանալով հենց 5-12 տարեկան երեխաների հոգեբանության մեջ։ Իմիջիայլոց, դա նոր չեմ սկսել, քանի որ ունեմ փոքր եղբայր, իր հետ շփման ժամանակ պետք է գալիս։ Հիմա շատ ավելի խորացված եմ ուսումնասիրում տարիքային այդ խմբի հոգեբանությունը, որովհետև փոքրերի հետ շփումը շատ ավելի պատասխանատու է։
Սա մեծ հնարավորություն է։ Չեմ սիրում, երբ անդադար բողոքում են, որ Հայաստանում այս չկա, այն չկա, սա չունենք, նա չունենք: Մենք ունենք հիանալի մոդելներ, շատ հետաքրքիր մոդելային աղջիկներ, որոնք կարող են իրենց տեղը գտնել միջազգային շուկայում, բայց քանի որ այստեղ այդ դպրոցները պակասում են, վերաբերմունքն անլուրջ է, շատերը չեն ուզում դրանով զբաղվել։ Ես ուրախ եմ մեր բռնած գործի համար։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:55 • 18/03 «Ես ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում, քան Հայաստանում, քանի որ ինձ օտար եմ զգում». Թաթա Սիմոնյանը՝ հոր մահվան, ծանր կյանքի և հեղափոխությանն աջակցելու մասին Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման հյուրը երգիչ Թաթա Սիմոնյանն է, որը հարցազրույցի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին, մասնավորապես՝ երաժշտությամբ զբաղվելու,
-
Շոուբիզնես 10:55 • 21/03 «Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ». Էթերի Ոսկանյանի շնորհավորանքը լուսահոգի հայրիկին Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով լուսահոգի հայրիկի ծնունդը:
-
Սոցցանցեր 11:41 • 20/03 «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:
-
Սոցցանցեր 14:38 • 20/03 «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։
-
Հարցազրույց 14:05 • 18/03 «Այժմ միայն ցավում եմ մորս համար, որ չտեսավ այս գեղեցիկ կյանքը և հորս, որը մեծացրեց մեզ միայնակ». Արաքսյա Մելիքյանը՝ մանկության, ընտանիքի, կերտած կերպարների և ամուսնու մասին Tert.am Life-ի «TalkTime» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, որը հայտնի է իր մի շարք կերպարներով, թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում:
-
Ժամանց 15:56 • 21/03 Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում այս պահին առաջատարների շարքում է Օրեր առաջ Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան էջում հրապարակվեց Հայաստանի պատվիրակի՝ Բրյունետի «Future lover» երգը և տեսահոլովակը, որը հաշված օրերի ընթացքում հատեց 2մլն դիտումների շեմը:Երգչուհու տեսահոլովակի դիտումները յութուբում առաջատարի շարքում է:
Photographer
-
12:57 • 21.03.23 Սաթենիկ Հազարյանի նոր ֆոտոշարքը
-
15:26 • 17.03.23 Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքը
-
11:29 • 15.03.23 «Հրաշքին սպասելով». Զեփյուռ Բրուտյանի լուսանկարը հղի կարգավիճակում