«Այսօրվա երգարվեստն ինձ համար աղբ է». հայկական շոու բիզնեսի լավ ու վատ երգիչները` ըստ Արթուր Գրիգորյանի
EXCLUSIVE
Հայկական շոու բիզնեսի կենտրոնում և դրանից դուրս. միայն Արթուր Գրիգորյանին է հայտնի, թե ինչպես է կարողանում շոու բիզնեսի մեջ և դրանից դուրս լինել միաժամանակ։
Կար ժամանակ, երբ հայկական շոու բեզնեսը կազմված էր Երգի թատրոնի սաներից։ Անգամ նրանք, ովքեր չէին ուսանել Երգի թատրոնում, այսպես, թե այնպես, առնչվում էին երգի թատրոնին։ Ոմանք կատակում, ոմանք էլ սրտնեղում էին, թե հայկական շոու բիզնեսը Գրիգորիչի մենաշնորհն է։
Անցան տարիներ ու շատ երգիչներ այսօր արդեն Երգի թատրոնում չեն, ավելին, տարիներով կարող են չլինել այնտեղ, սակայն Արթուր Գրիգորյանի խոսքը նրանց համար նախկինի պես ազդեցիկ է։ Նրա խոսքը կարող է սուր լինել, սակայն նրանից չեն նեղանում։ Քննադատությունից չնեղանալը շոու բիզնեսում եզակի երևույթ է, սակայն տարիների հետ չի փոխվում Արթուր Գրիգորյանի հանդեպ ակնածանքը։ Tert.am Life–ը Գրիգորիչի հետ խոսել է հայկական շոու բիզնեսի ներկայիս վիճակի, երգիչների և իր մասին։
-Պարոն Գրիգորյան, թեև նախորդ տարի հեղինակային երեկո ունեցաք, վերջին տարիներին, կարծես, ստվեր գնացած լինեք։ Ինչո՞ւ։
-Ես երբեք էլ չեմ եղել շոու բիզնեսում, անգամ, 90-ականներին։ Ինձ չգիտեմ ով կնքեց շոու բիզնեսի կնքահայր բառով։
-Այդ կնիքը, թերևս, պայմանավորված էր այն հանգամանքով, որ շոու բիզնեսը ներկայացնում էին ձեր սաները, որոնց հետ անմիջական աշխատում էիք։ Հիմա այն մարդիկ, ում հետ Դուք աշխատում եք, դուրս են շոու բիզնեսից։
–Որովհետև աղբը շատացավ։ Այսօրվա երգարվեստն ինձ համար աղբ է։ Ես շատ կցանկանայի, որ ինձանից լավ գրողներ լինեին, պահպանեին հայկականը, սակայն այդպես չէ։
Հայերեն լեզվով թուրքական երաժշտության պրոպագանդան այնքան շատ է, որ ես վստահ կարող եմ ասել, որ ռաբիս աշխարհն այսօր հաղթել է։ Եթե ժողովուրդը լսում է թուրքական երաժշտություն հայերենով, ուրեմն հաղթել է։
–Ձեր սաներից շատերն էլ են հիմա երգում այդ երաժշտությունը։ Գաղտնիք չէ, որ դա Ձեզ զայրացնում է։ Խորհուրդներ լսո՞ւմ են, թե չեք էլ փորձում խորհուրդ տալ։
–Մեկ–մեկ ջղայնանում եմ, զանգում, ասում` չես ամաչում, այս ինչ երգ ես երգում, ասում են` բա ո՞նց պահեմ ընտանիքս։ Չի կարելի այդպես խոսել, բա ես ո՞նց եմ պահում ընտանիքս` ոչ բիզնես ունեմ, ոչ էլ շոու բիզնես։ Եթե այդքան դժվարությամբ ես պահում ընտանիքդ, գոնե, կիսիր աշխատանքդ, 50 տոկոսով մնա այն երգիչը, երգչուհին, որը կաս, մյուս 50 տոկոսը եղիր ռեստորանային կամ պատվերով երգիչ, սակայն քաբաբահոտային երգերը երգիր ռեստորանում, հեռուստատեսությամբ մի ներկայացրու այդ աղբը։
Պարզվում է` այսօր փողը հզոր բան է։
Ես, իհարկե, հետևում եմ իմ սաների աշխատանքներին։ Շատ դժգոհ եմ։ Ես մյուսների հետ գործ չունեմ, չեմ էլ ուզում լսել, որովհետև շատ վատն են։ Ուղղակի բրենդային հագուստներ են հագնում, շատ կասկածելի հովանավորներ են գտնում, 10-15 հազարով տեսահոլովակ են նկարահանում, որտեղ տղերքը կիսատկլոր են, յախտաներով, ռուս աղջիկների հետ, իսկ աղջիկների մասին էլ չեմ խոսում։ Դա այլանդակություն է։
–Կա՞ն մարդիկ, ովքեր չհիասթափեցրին ձեզ` իրենց գործունեությամբ։
–Շուշան Պետրոսյանը։ Երգի թատրոնից դուրս կարող եմ Հայկոյի անունը տալ, որը աղբ չի երգում։ Վստահ եմ, եթե Վարդուհին ողջ լիներ, չէր երգի աղբ։ Շատ եմ սիրում Սիրուշոյի արվեստը։ Նա ամեն ինչ մտածված է անում։ Եթե անում է PR–ի համար, գիտի` ինչպես անել, եթե խորը երգ է ներկայացնում, գիտի` ինչպես անել։ Այ էստեղ ես ուրախանում եմ, որ երգչուհին նաև երաժիշտ է։ Նշանակում է` ասելիք ունի, դատարկ չի։
Այսօր լավ երգիչ ունեմ կողքիս` Ռուսլան Ելյազյանը։ Այնքան լավն է, որ ես չեմ իրեն հետ կանգնեցնում, ինքը չի ուզում ռաբիս երգել։ Գրիգոր Կյոկչյանն է լավը, թեպետ, ինչպես ինքն է ասում, պատվերով շատ ախմախ բառեր է գրում շատ ախմախ երգիչների համար։ Մարտան է ինձ մոտ, որը շատ լավ երգչուհի է։
Արսեն Սաֆարյանը չերգեց վատ երգ, սակայն ստվեր գնաց։ Անդրեն արդեն ստվեր գնաց։ Այդ սերունդն արդեն գնաց։
–Իսկ ո՞վ է ամենից շատ հիասթափեցրել Ձեզ։
–Ես շատ կուզեի, որ Ռազմիկ Ամյանը վերադառնար իր ճիշտ երգիչ կոչմանը։ Այն, ինչ նա երգում է հարսանիքներին, ընդունելի չէ ինձ համար։ Նա չտեսնված երգիչ է, ուղղակի չի կարողանում իրեն կիսել։ Կամ պիտի փող աշխատի, կամ մնա լավ երգիչ։
Զառա Բաբայանը այդքան լավ երգեր չի երգում, բայց կարող էր։
–Ձեր հանդեպ առանձնահատուկ հարգանք կա շոու բիզնեսում, Ձեր հեղինակած երգերը կատարելը երգիչների համար հեղինակության հարց է։ Այս տարի Ռազմիկ Ամյանի կատարմամբ լայն տարածում գտավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի ձեր հեղինակած սաունդթրեքը, սակայն, ընդհանուր առմամբ, հիմա Ձեր երգերն ավելի քիչ են երգում։ Դո՞ւք չեք գրում իրենց համար, թե՞ երգիչներն էլ չեն դիմում, որովհետև ձեր երգերը չեն կարող ներկայացնել հարսանիքին։
– Դիմում են, երբ կարիք են ունենում։ Եթե ուզում եմ, գրում եմ, սակայն ես այն կոմպոզիտորներից չեմ, որ պատվերով երգ գրեմ։ Այդ հեղինակության պահը կա։ Ինձ դիմում են իրենց համար երգ ունենալու համար։ Ավետ Բարսեղյանի հետ վերջերս մի երգ էինք գրում, ասաց` դու ինձ փրկեցիր, որովհետև վերջերս այնքան զիբիլ եմ անում, որ արդեն կորցրել եմ իմ եսը։
Իհարկե, դիմում են, բայց ամեն անգամ չէ, որ կուզես ինչ–որ մեկի համար երգ գրել։ Երգը պիտի գրես ոչ ոքի համար, հետո որոշվի, թե ով կերգի այն։
«Կյանք ու կռիվը» գրված էր Սարոյի համար, ֆիլմի ստեղծագործական թիմն ուզեց ունենալ Ռազմիկ Ամյանի տարբերակը։
–Ձեզ ո՞ւմ տարբերակն է ավելի շատ դուր եկել։ Այդ երգը նաև դուք եք կատարել, արդյոք իրենց կատարումների մեջ չգտաք ձեզ հոգեհարազատ տարբերակը։
–Ռազմիկը վատ չի երգել, սակայն դա այն երգը չէ, որը կարելի է այդպես երգել։ Ինքը կատարել է, չի երգել։ Տարբերությունը դա է։ Սարոյի տարբերակն ավելի նատուրալ էր, ավելի մոտ էր հողին։ Այս երգը կատարում չի սիրում։ Զինվորի սապոկի հոտ պետք է գար, որը չկար Ռազմիկի կատարման ժամանակ, բրենդի հոտ էր գալիս։
–Իր երգացանկում Սարոն էլ ունի այնպիսի երգեր, որոնք, վստահաբար, ձեր սրտով չեն։
–Ունի շատ վատ երգեր։ Նա տեղյակ է այդ մասին և ամեն անգամ ստանում է իմ կողմից պատասխանը (ծիծաղում է – հեղ.)։
–Հիմա ձեր երգերն ավելի շատ վստահում եք Երգի թատրոնի՞ երգիչներին։
–Լավն են։ Վերջերս Ռուսլանի համերգն էր, 22 երգ երգեց` սկսած Արամ Խաչատարյանի ստեղծագործություններից և մի ֆալշ նոտա չերգեց։ Դե թող գան, կռվացնենք։
–Այսօր Ռուսլանին քչերն են ճանաչում, սակայն նա չի էլ փորձում մտնել հեռուստատեսային դաշտ, ճանաչում ձեռք բերել և թելադրել իր ոճը։
–Չեն ճանաչում, որովհետև ռաբիս չի երգում։ Շատ դեպքերում հեռուստատեսությունները չեն հրավիրում այդ երգերը կատարողին։ Հրավիրում են մեր մյուս ուսանողներին, օրինակ, Գևորգ Մարտիրոսյանին, որն ինձ համար էլի լավ երգիչ է, բայց ախմախ երաժշտություն է ներկայացնում։
Հրավիրում են այն երգիչներին, որոնք պսևդոքաղցրություն են տալիս և գլուխը թուրքի, պարսիկի պես շարժում։ Ամոթ է, տղամարդու հոտ չի գալիս այդ ամենից։
–Կարելի՞ է ենթադրել, որ հիմա պարփակվել եք Երգի թատրոնում։
–Ես միշտ եմ այստեղ եղել։ Ես երբեք չեմ սիրել մասսայական լինել։ Սա իմ ապրելակերպն է։ Մանուկ հասակում էլ այսպիսին եմ եղել, դժվար է եղել ծիծաղեցնել ինձ։
–Ձեր թոռնուհին` Կայան, կարծես, «լուծել» է այդ հարցը։
–Այո, նա ինձ հանել է փողոց։ Հիմա դուրս եմ գալիս փողոց, ինչը նախկինում չէի անում։ Նա իմ ամեն ինչն է։ Ինչ–որ առումով ինձ փրկել է այդ պարփակվածությունից, որն իմ ապրելակերպն է։ Ես չեմ սիրում ստից ժպտալ, չուզելով բառեր ասել։ Երբ գնում եմ ատամնաբույժի, մի քիչ քայլելու ճանապարհ կա։ Երբ ինձ նորմալ բարևում են, սիրով բարևում եմ, բայց երբ կողքինին բրդում են ու ինձ մատով ցույց տալիս, չեմ հասկանում` այդ կապիկն ով է, որ ինձ պետք է մատով ցույց տա, որովհետև ես իր համար կապիկ եմ։ Դրա համար Երևանում դուրս չեմ գալիս։ Ստեփանակերտում դուրս եմ գալիս, որովհետև որևէ մեկն ինձ մատով ցույց չի տալիս։ Դա կոմպլեքս է։ Կան արտիստներ, որոնք սիրում են դա, ես այդ դասից չեմ։
–Հետաքրքիր է, շոու բիզնեսի կուլիսներում հաճախ են խոսում այն մասին, որ ոլորտում հնարավոր չէ առանց ավելորդ ժպիտների, կեղծավորության։ Դուք միաժամանակ և՛ շոու բիզնեսի մեջ եք, և՛ դրանից դուր։ Ինչպե՞ս է ստացվել։
–Դրա համար էլ հետաքրքիր եմ բոլորին։ Մեկն ասում է` պարփակված է, մյուսը տեսնում է մի քիչ նիհարել ես, ասում է` ռակով հիվանդ է... Դա շատ վատ է։ Այդ ամենն ինձ համար չէ։
Իմ հեռախոսը շատ հին հեռախոս է, որն ունի կարմիր և կանաչ կոճակներ։ Ես չեմ նվագում սինթեզատորով, նվագում եմ միայն դաշնամուր։ Ես չգիտեմ` ինչ է համակարգիչը, որովհետև դա ինձ վախեցնում է։ Չկա կենդանի շփում։ Երբ ես, տղաս, աղջիկս հանդիպում ենք, մի քիչ խոսում ենք, հետո նրանք իրենց հեռախոսների մեջ են մտնում։ Ես դրան եմ դեմ, ոչ թե տեխնոլոգիաներին։ Ես գիրք եմ կարդում։ Թող հին համարվեմ, բայց ես շատ գոհ եմ իմ ապրելակերպից։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 15:20 • 01/02 «Երբ 4 կին չեն կարողանում պահել 2 տարեկան երեխային». Գոհար Ավետիսյանը՝ որդու հետ Հայաստանում անցկացրած հանգստի մասին Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ եկել է Հայաստան որդու՝ Գասպարի և մոր հետ միասին, որպեսզի ծանոթացնի որդուն տատիկի հետ:
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
Ժամանց
-
12:12 • 03.02.23 «Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է
-
11:34 • 03.02.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Ադամյան – «Отпускай»
Photographer
-
10:38 • 30.01.23 Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը
-
09:35 • 28.01.23 Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
TV, կինո
-
15:02 • 02.02.23 Բոլոր ժամանակների 10 ամենաբարձր վարձատրվող դերասանները