Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ»
16 տարեկանում նա ստացավ իր առաջին աշխատավարձն ու տվեց մայրիկին, որպեսզի գնումներ անի պահածո պատրաստելու համար: Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով առաջին անգամ խոսեց բանաստեղծություններ գրելու մասին։ Պարզվում է` Լուիզան իր հոգու կուտակումներն արտահայտում է չափածո ստեղծագործություններ գրելով, որոնք խնամքով պահում է անձնական դարակում:
Դերասանուհին վստահեցրեց, որ դրանք դեռ ոչ ոք չի կարդացել։ Մինչև այս այդ մասին իմացել են միայն ամուսինն ու աղջիկը: Լուիզան դժվարացավ ասել, թե երբ իր ստեղծագործությունները կհանձնի հանրության դատին։ Դերասանուհին նշեց, որ, երբեմն, անգիտակցաբար առաջնորդվում է Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 2-րդ հատորի ամենավերջին տողով, երբ Էդմոն Դանտեսը նամակում գրում է «Սպասել և հուսալ»…
–Լուիզա, եթե Ձեզ տան դատարկ կտավ ու ներկեր` առաջարկելով պատկերել Ձեր աշխարհը՝ ներաշխարհը, ի՞նչ կնկարեք այնտեղ ու ի՞նչ գույներով:
-Կաշխատեմ, իհարկե, վառ գույներով ներկայացնել իմ ներաշխարհը, չնայած ցանկացած ներաշխարհ ունի իր լուսավոր ու մութ կողմերը: Եթե դա պետք է լինի անկեղծությունից բխող կտավ, այնտեղ կլինեն նաև մռայլ գույներ: Գիշերային, անքուն, ուշացող լուսաբացին սպասող գույներ, կլինեն նաև տաք, վառ, արևային, շլացնող գույներ: Կնկարեի մեծ ու անծայրածիր դաշտ, որտեղ կլինեին շատ ծաղիկներ ու որոնցից ամեն մեկը կյանքի մի էջ է: Կլինեին յասամաններ, որոնք ինձ համար սիրո դրսևորումն են, փշոտ վարդ՝ որպես ցավագին ու ընկճված էջերը կյանքի, երիցուկներ՝ որպես ապագայի հանդեպ մշտական լավատեսության, կակաչներ՝ ներսում մութ, դրսում վառ գույնով՝ որպես խաբուսիկության սիմվոլ: Ամենաշատը կլինեին յասամաններ, քանի որ իմ կյանքում գերիշխողը և հաղթողը սերն է. սեր առ ընտանիք, սիրելի, զավակ, աշխատանք, հայրենիք:
–Կտավի լիարժեքության համար ի՞նչ է պակասում:
-Հիմա, կարծես թե, լիարժեք է: Կարծում եմ` բավական է մեկ-երկու շտրիխ և այն լիարժեք կդառնա: Անցած փուլերը, որոնք բերել են կտավի ամբողջականացմանը, բայց, գուցե, երեխայիս ապագայի հետ կապված մի քանի շտրիխ կավելացնեի, մանկական թաթիկ, օրիորդական կոշիկի կրունկ:
–Ձեր աղջիկն այնքան էլ փոքր չէ, մանկական թաթիկը կարո՞ղ ենք ընկալել՝ որպես կրկին մայրանալու ցանկություն:
-Այո, ճիշտ նկատեցիք: Նորածին երևույթը և, ընդհանրապես, նոր որևէ երևույթ մեծ ստիմուլ է, ոգեշնչում, լավատեսություն ու կյանքի շարունակություն: Ես շատ կուզեի ունենալ աղջիկ, քանի որ աղջկան քույր է հարկավոր և վերապրել այդ բերկրանքը: Կցանկանայի նաև տղա ունենալ` զգալու դրա համը։
–Մենք կարող ենք թղթի վրա գրել, վրիպակների դեպքում պատռել այն ու նորից գրել, իսկ կյանքը մեզ մաքրագրելու հնարավորություն չի տալիս, տալու դեպքում էլ փոխարենը շատ բան է խլում: Կյանքի ո՞ր էջը կցանկանայիք մաքրագրել։
-Վստահաբար կարող եմ ասել, որ չկա այդպիսի փուլ, որը ցանկանայի մաքրագրել: Անցյալն անցյալ է նրանով, որ չես կարող հետ գնալ, փոխել, դա սխալ էլ է: Երբ մարդը շատ է կառչում անցյալից, դա տանում է ինֆանտիլության, միաժամանակ, չպետք է շատ ապրել ապագայով: Անցյալի ցանկացած վրիպակ այսօր օգնել է ինձ դառնալու է՛լ ավելի հանդուրժող ու խաղաղ:
–Ներդաշնակ ե՞ք ապրում իրականության ու Ձեր աշխարհի միջև:
-Այո, դա գալիս է իմ գիտակցությունից: 40 տարեկանում շատ հարցեր են լինում, երբ բախվում ես տարաձայնությունների իրականության ու քո ներաշխարհի հետ: Պետք է կարողանաս գիտակցաբար վերաբերվել դրան: Ներդաշնակությունը յուրաքանչյուրիցս է կախված: Միայն ներաշխարհի պահանջներով ապրելը կհանգեցնի անկման ու ընկճախտի:
– Դուք տեսակով հանգիստ և զուսպ մարդ եք։ Այնուամենայնիվ, իրականության արատավոր ո՞ր բարքերը կարող են հունից հանել Ձեզ:
-Դրանք շատ–շատ են: Ինչպես մարդկանց միջանձնային հարաբերություններում, այնպես էլ աշխարհաքաղաքական շատ հարցեր ինձ դուր չեն գալիս: Որքան բացասականը հեռու պահենք մեզնից, այդքան կշահենք: Փորձում եմ ինքս ինձ շրջապատել լավ մարդկանցով:
–Կնշե՞ք կարդացած գրքերից որևէ մեկի հերոսին, որին Ձեզ շատ եք նմանեցնում:
- Հնարավոր է` մի քիչ տարօրինակ հնչի, բայց Փոքրիկ Իշխանին։
–Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։ Համաձա՞յն եք այս մտքի հետ: Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ հարվածը:
-Հորս կորուստը, երբ հայրս ննջեց… Հորս կորուստն ինձ համար եղավ կյանքիս անդառնալի ցավը: Դա եղավ անցում՝ հասունացման, մեծացման: Ամեն ինչ կարող ես վերականգնել, բայց երբ հեռանում է հայրդ և ոչինչ չես կարող փոխել, այստեղ է տառապանքի ցավն աղի և չբուժվող:
-Հեշտությա՞մբ եք մարդկանց թողնում Ձեր կյանք, ընկերանում, թե՞ տեսակով փակ մարդ եք:
-Ես շատ եմ սիրում մարդկանց: Իմ ամենասիրելի ստեղծագործությունը Համո Սահյանի «Դուք լավն եք, մարդի՛կ» բանաստեղծությունն է (դերասանուհին սկսեց ասմունքել այն, հեղ.): Իմ կյանքում չկան մարդկային այն տեսակները, որոնց հետ ես հաշտ չեմ: Առհասարակ, իմ կյանք հեշտ եմ թողնում մարդկանց, ինձ համար կյանքի, երջանկության մեջ իր հաստատուն տեղն ունի մարդկային շփումը:
Ի վերջո, ի՞նչ է կյանքը. մի մեծ հարաբերություն, խաղ, որտեղ մարդիկ միմյանց հետ հարաբերվում են: Շատ բան քեզնից է կախված, ինչ կվերցնես ու կտաս: Այն մարդը, որը իմը չէ, չի էլ մտնում իմ կյանք, իմ աշխարհ:
–Ամեն մեկս ունենք մեր պատկերացրած հոտն ու համը, երբ ասում ենք իմ քաղաքը, իմ մանկությունը: Ո՞րն է Ձեր մանկության ու քաղաքի համն ու հոտը:
–Այնքան թարմ, քաղցր ու անուշ հոտ ունի այն: Տաք չամիչով բուլկի է՝ չամիչի համեղ բույրով, որը հիմա զգում եմ: Կա նաև դարչինի հոտ, լվացած և արդուկած զգեստի հոտ, կա նաև բարձր և անհոգ ծիծաղ: Երիտասարդ մորս թաքուն շշուկով խոսքը կա և «Բարի գիշեր» մանկական հաղորդման երաժշտությունը:
–Մարդկային այն տեսակին եք պատկանում, որն ասում է անհնարին ոչինչ չկա: Եթե հետհայաց նետեք Ձեր անցյալին, անհնարին ի՞նչը դարձրեցիք հնարավոր:
–Ես կարողացա ձեռք բերել արտիստուհու կոչումը: Լինել դերասանուհի՝ մասնագիտանալ այդ գործում, կազմել խաղացանկ, պահանջարկային դառնալ, կարևոր է և բավականին դժվարություններ ու խոչընդոտներ է պարունակում: Բայց դերասանուհի լինելը դեռ արտիստուհի չէ: Ես ինձ համարում եմ արտիստուհի, որը մեր իրականության մեջ՝ կնոջ պարագայում մեծ հաղթանակ է:
Հ.Գ. Զրույցի ընթացքում պարզեցինք նաև, որ դերասանուհին ունի թալիսման՝ փոքրիկ Նարեկ (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը), որը միշտ իր հետ է, մասնավորապես, թռիչքների ժամանակ։ Ինքը` Լուիզան, դա որպես թալիսման չի ընկալում, իր համար այն պահպանիչ խորհրդանիշ է:
Մանանա Հովակիմյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 13:22 • 04/10 Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023-ին լույս աշխարհ է եկել նրա 2-րդ երեխան Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023 թվականին ծնվել է իր երկրորդ երեխան: Այս մասին հայտնում է «Ինտերի» կայքը։
-
TV, կինո 17:30 • 03/10 «Մենք այնտեղ էինք, որտեղից պարզ երևում էր` ինչի համար են պայքարել մեր նախնիներն ու 44-օրյայի տղաները». Ելենա Արշակյանը՝ Սյունիքում կայացած նկարահանումների մասին (լուսանկարներ) Հոկտեմբերի 9-ից Արմենիա թիվիի և Արմենիա պրեմիումի եթերում կլինի Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգի նոր աշխատանքը՝ «Լեռները կհիշեն» հեռուստանովելը
-
Շոուբիզնես 11:15 • 03/10 «Մենք պետք է շարունակենք աշխատել, արարել, որպեսզի առաջ գնանք և ավելի ուժեղանանք». Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին «Women's Club» հեռուստանախագխծի ռեզիդենտնտերն այս շրջանում ԱՄՆ-ում են, որտեղ սեպտեմբերին պետք է կայանար նրանց ելույթը, որը հետաձգվեց երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, բայց նախագծի անդամները դեռ ԱՄՆ-ում են, բայց շուտով վերադառնալու են Հայաստան:
-
Շոուբիզնես 13:22 • 04/10 Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023-ին լույս աշխարհ է եկել նրա 2-րդ երեխան Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023 թվականին ծնվել է իր երկրորդ երեխան: Այս մասին հայտնում է «Ինտերի» կայքը։
-
TV, կինո 17:30 • 03/10 «Մենք այնտեղ էինք, որտեղից պարզ երևում էր` ինչի համար են պայքարել մեր նախնիներն ու 44-օրյայի տղաները». Ելենա Արշակյանը՝ Սյունիքում կայացած նկարահանումների մասին (լուսանկարներ) Հոկտեմբերի 9-ից Արմենիա թիվիի և Արմենիա պրեմիումի եթերում կլինի Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգի նոր աշխատանքը՝ «Լեռները կհիշեն» հեռուստանովելը
-
Շոուբիզնես 11:15 • 03/10 «Մենք պետք է շարունակենք աշխատել, արարել, որպեսզի առաջ գնանք և ավելի ուժեղանանք». Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին «Women's Club» հեռուստանախագխծի ռեզիդենտնտերն այս շրջանում ԱՄՆ-ում են, որտեղ սեպտեմբերին պետք է կայանար նրանց ելույթը, որը հետաձգվեց երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, բայց նախագծի անդամները դեռ ԱՄՆ-ում են, բայց շուտով վերադառնալու են Հայաստան:
-
Շոուբիզնես 10:59 • 29/09 «2 տարի առանց քեզ». Մենչը հրապարակել է արխիվային լուսանկար Հայկոյի հետ 2 տարի առաջ կյանքից հեռացել է հայ երգահան, երգիչ Հայկոն: Հայկոյի մտերիմ ընկերը՝ պրոդյուսեր և դերասան Մենչն ինստագրամյան իր էջում հրապարակել է համատեղ արխիվային լուսանկար Հայկոյի հետ՝ կից գրելով. «2 տարի առանց քեզ»:
Նորաձևություն
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Ժամանց
-
13:49 • 13.09.23 Էրիկ Կարապետյանը և Դաթոն ներկայացրել են համատեղ զուգերգ
-
13:02 • 13.09.23 Դավա Մանուկյանը հոսպիտալացվել է
Photographer
-
12:09 • 06.09.23 Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը ռետրո ոճով
-
14:12 • 04.09.23 Ժաննա Բուտուլյանի լուսանկարները հանգստից