«Կարմիր բլուրի» Սոսեն` սերիալային առաջին գլխավոր դերի, դերասան հայրիկի ազդեցության և նշանածի արձագանքի մասին
ATV հեռուստաընկերության նոր հեռուստասերիալի` «Կարմիր բլուրի» գլխավոր հերոսուհին` Սոսեի դերակատար Տիրուհի Հակոբյանը, լսարանին հայտնի մարդ չէ, առաջին քայլերն է անում դերասանական ասպարեզում։ Մինչև այս երկրորդական դեր է խաղացել միայն «Օտարը» հեռուստասերիալում։
Նախագծի ղեկավար Ելենա Արշակյանը նրան ընտրել է Թատերական ինստիտուտից։ Տիրուհին այս տարի ավարտել է Դերասանական բաժինը, եղել է Ռուբեն Բաբայանի կուրսից։ Սերիալում նկարահանվելուն զուգահեռ նա խաղում է Տիկնիկային թատրոնում։
Թատրոնում մանուկներին ուրախացնող դերասանուհին նկարահանման հրապարակում հասցրել է դառնալ բոլորի սիրելի Տիրուկը։ Ելենան ասում է, որ նկարահանման հրապարակում նրան սիրում են որպես փոքր, ազնիվ աղջկա, որը շատ էմոցիոնալ է, կարող է հուզվել ամենափոքր թվացող հարցից։
Զգացմունքային լինելն ունի նաև իր դրական կողմը, Տիրուհին միանգամից կարողանում է արտասվել, երբ կերպարն ունենում է դրա կարիքը։) Խոսելով իր էմոցիոնալ դերասանուհու մասին, Ելենան վստահություն հայտնեց, որ իր ռեժիսորական հոտառությունն իրեն չի խաբել, Տիրուհին կարդարացնի իր հույսերը։ Ռեժիսորին նման վստահություն է տալիս աղջկա պարտաճանաչությունն ու աշխատասիրությունը։ Իր հերթին` երիտասարդ դերասանուհին կարևորում է լսարանին ներկայանալու առաջին հնարավորությունը ճիշտ օգտագործելը։ Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել 22-ամյա դերասանուհու հետ։
–Տիրուհի, ինչպե՞ս ընտրեցիր դերասանուհու մասնագիտությունը։ Ընտանիքումդ դերասաններ կա՞ն։
–Այո, հայրիկս և քույրիկս։ Հայրս` Գրիգոր Հակոբյանը, Տիկնիկային թատրոնի դերասան է, քույրս` Արմինե Հակոբյանը, խաղացել է գեղարվեստական ֆիլմերում։ Երբ ես պետք է մասնագիտական ընտրություն անեի, ընտանիքս դեմ չէր։ Ասում էին, որ պետք է ընտրեմ այն մասնագիտությունը, որն իսկապես սիրում եմ։ Իսկ ես միշտ մտածել եմ դերասանուհի դառնալու մասին։
–Հատկապես երիտասարդներին այս մասնագիտության մեջ գրավում է հայտնի դառնալու փաստը։ Քեզ ի՞նչը տարավ Թատերական ինստիտուտ։
–Ինձ ավելի շատ ոգևորում էր այն փաստը, որ դերասանության մեջ կարող ես լինել ամեն ինչ` բժիշկ, հոգեբան... սա այն մասնագիտությունն է, որում քեզ կարող ես գտնել ամեն ոլորտում։ Ինձ համար առավել գրավիչ էր հենց այդ միտքը։
–Ասում են` կանայք պիտի մի քիչ խորամանկ լինեն։ Տարբեր դերեր խաղալն իրական կյանքում որքանո՞վ ես կիրառում։
–Իրական կյանքում ընդհանրապես չեմ խաղում։ Երբեք, օրինակ, արհեստական չեմ հուզվել, որ ինձ հավատան։ Նույնիսկ վիրավորվում եմ, երբ ինձ ասում են` դերասանուհի ես, լացիր, թող հավատան, այսինչ բանն անեն։
–Ինչպե՞ս Ելենա Արշակյանը գտավ քեզ և հայտնվեցիր «Կարմիր բլուր» հեռուստասերիալում։
–Շատ պատահաբար։ Նախագծի մեկնարկին 2-3 օր էր մնացել, եկա քասթինգի, մենք զրուցեցինք։ Ինձ շատ դուր եկավ իր անկեղծությունը, այն ջերմ մթնոլորտը, որը միանգամից ստեղծվեց։ Նկարահանման հրապարակում լինում են պահեր, երբ Ելենան ջղայնանում է ինձ վրա, սակայն ես դրանից չեմ նեղանում, որովհետև շատ անկեղծ է անում այդ ամենը։
–Միանգամից գլխավոր դերով ներկայանալը և՛ ոգևորիչ է, և՛ պատասխանատու։ Ի՞նչ էր սա նշանակում քեզ համար։
–Երբ իմացա, որ գլխավոր դեր եմ խաղալու, Ելենայի հետ զրույց ունեցանք։ Նա ասաց, որ մենք միասին պետք է անցնենք այս փուլը։ Ես ոչ միայն իմ մասին եմ մտածում, այլև Ելենայի, որովհետև նա է ինձ բերել այստեղ ու վստահել այս դերը։ Ուզում եմ նա համոզվի, որ ճիշտ ընտրություն էր արել։
–Իսկ ինչի՞ց կարող է զայրանալ Ելենան։ Ի՞նչ բարդություններ են լինում նկարահանումների ժամանակ։
–Սա իմ առաջին դերն է, բնականաբար, փորձս քիչ է։ Ես նոր եմ մտնում այս ջրի մեջ և լողում։ Մեծ փորձությունների միջով եմ անցել, առաջին հերթին` հոգեբանական։ Ինքս ինձ համար բարիերներ եմ հաղթահարում։
Բարդությունները տարբեր են։ Օրինակ, երբ Տիկնիկայինի փորձից հետո գալիս եմ նկարահանման, փոփոխությունը մեծ է։ Թատրոնում ձայնս ամբողջությամբ փոխում եմ և խոսում, օրինակ, ճուտիկի ձայնով, նկարահանման հրապարակում պետք է վերադառնամ այլ տոնայնության, լինեմ ավելի վստահ։
–Արդեն սկսե՞լ են քեզ ճանաչել։ Ինչպիսի՞ն են առաջին արձագանքները։
–Այո, ամենաշատը խանութներում են մոտենում ինձ ու հետաքրքրվում, թե ինչ է լինելու հաջորդ սերիայում։) Նաև ասում են, որ շատ եմ հուզում իրենց։
–Հիմնական խաղընկերներդ փորձառու դերասաններ են` Սամվել Սարգսյան, Արտաշես Ալեքսանյան, Անետ Գրիգորյան, Սարգիս Գրիգորյան, Վահե Զիրոյան։ Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը նրանց հետ։
–Ինձ համար հեշտ է, քանի որ նրանք անցել են այդ ճանապարհը ու փորձում են ինձ օգնել։ Նրանց հետ խաղալն ինձ համար և՛ պատիվ է, և՛ պատասխանատու։ Ես հաճախ հուզվում եմ, սակայն դա ինձ շատ է օգնում։ Թե՛ դերասանները, թե՛ ամբողջ անձնակազմն ինձ քաջալերում են, ինչի համար շատ շնորհակալ եմ։
–Երբեմն, դերասանները դժգոհում են, որ սկսնակների պատճառով նկարահանումներն ավելի երկար են տևում։ Անախորժություններ չե՞ն լինում։
–Նման բան դեռ չի եղել։ Կարծում եմ` նման բողոքներ լինում են, երբ դերասանը գալիս է նկարահանման առանց տեքստը սովորելու։ Ես տեքստերը սովորած եմ գնում նկարահանման։ Իհարկե, լինում է, երբ մի տեսարանը մի քանի դուբլով է նկարահանվում, սակայն դժգոհություններ չեն լինում։
Նկարահանման հրապարակում, իսկապես ընտանեկան մթնոլորտ է, լավ էներգիա կա, դա շատ է օգնում աշխատանքին։ Ինձ բոլորը շատ լավ են վերաբերում։ Կարծում եմ` այդ մթնոլորտը պայմանավորված է նաև ղեկավարով` Ելենա Արշակյանով։
–Տիրուհի, իսկ ինչպե՞ս հայտնվեցիր Տիկնիկային թատրոնում։ Հայրիկդ այնտեղ է խաղում, միջամտե՞լ է աշխատանքի անցնելուդ։
– Ես Ռուբեն Բաբայանի կուրսից եմ եղել, հետագայում հենց նա է ինձ ընտրել Տիկնիկայինում խաղալու համար։ Մեր կուրսից ընտրել էր ընդամենը 4 հոգու։ Թատրոնում աշխատելու առաջին փորձս է, ինչից շատ եմ ոգևորվել։ Կարծում եմ` նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Բաբայանին, կհասկանան, որ նրա դեպքում ծանոթը չի կարող դեր խաղալ։ Երբ ես ընդունվեցի Թատերական, վճարովի էի սովորում, հետո լավ սովորելու արդյունքում տեղափոխվեցի անվճար համակարգ։ Եթե ծանոթով լիներ, միանգամից անվճար կընդունվեի։
Թատերականում ինձ դասավանդում էին մարդիկ, որոնց ճանաչում եմ մանկուց, սակայն որպես դասախոս` ինձ հետ այնպես էին վարվում, որ զարմանում էի, մտածում էի`մի՞թե սա նույն մարդն է, ում փաթաթվելով եմ բարևում, մի՞թե կարող է այսքան խիստ լինել ինձ հետ։ Ուսանողական տարիներին ինձ շատ են լացացրել։) Անուններ նշել չեմ ուզում, բայց նրանք այն մարդիկ էին, ում հետ ընտանեկան շփում ունեինք։ Այնպես որ, ծանոթը դեր չի ունեցել։
–Կա՞ ներկայացում, որտեղ զբաղված ես հայրիկիդ հետ։ Անձնական հարաբերություններն ինչպե՞ս են դրսևորվում աշխատանքում։
– Այժմ ներգրավված եմ 3 ներկայացման մեջ։ Մեկում նաև հայրիկս է խաղում, սակայն խաղընկերներ չենք, միասին դիալոգներ չունենք։
–Դերասանի աշխատանքը ենթադրում է լինել ուշադրության կենտրոնում։ Այս ցանկությունը նույնիսկ ենթագիտակցական մակարդակում ուղեկցում է դերասաններին, երգիչներին։ Տիկնիկավարության մեջ դերասանը մնում է երկրորդ պլանում։ Բարդ չէ՞։
–Իրականում, սա լրիվ այլ աշխարհ է, շատ հետաքրքիր է, քանի որ աշխատանքը երեխաների հետ է։
–Երեխաներն ավելի պահանջկոտ լսարան են։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի նրանց հետ աշխատանքը։
–Երբեմն, ասում են` երեխան 2 տարեկան է, գուցե, շուտ է, որ տանեմ ներկայացում դիտելու, բայց որքան փոքր է երեխան, այնքան վառ երևակայություն ունի։ Նրանց արձագանքները շատ ուրիշ են, շատ հետաքրքիր։ Դրանք թևեր են տալիս, որպեսզի ավելի լավ աշխատես, այնպես անես, որ երեխան իրեն լավ զգա։
–Ի՞նչ նպատակներ ունես, ի՞նչ ապագա ես տեսնում քեզ համար։
–Հիմա ինձ համար կարևոր է սկսածս հասցնել իր ավարտին։ Այսինքն` եթե հիմա նկարահանվում եմ «Կարմիր բլուրում», պիտի հասնեմ նրան, որ ինքս ինձ դուր գամ, հասկանամ, որ այս փուլը հաղթահարել եմ։ Հիմա մի փոքր ավելի վստահ եմ դարձել։ Հուսով եմ` ամեն հաջորդ ամիս ինչ–որ առաջընթաց կզգամ։ Ես շատ չեմ սիրում մտածել ապագայի մասին։ Ինձ համար ավելի հեշտ է մտածել, որ կլինի այնպես, ինչպես ճիշտ էր։ Մասնագիտությանս հետ կապված երազանքներ, իհարկե, ունեմ։ Երբ առաջին կուրս էի, բոլորի պես երազում էի Հոլիվուդի մասին։ Երբ մեծանում ես, հասկանում ես, որ նախ պետք է կայանաս քո երկրում։ Հետո մտածես դուրս գնալու մասին։
–Տիրուհի, մեզանից մի սենյակ այն կողմ նստած է նշանածդ, որը սպասում է քեզ։ Ինչպե՞ս է նա վերաբերում կյանքիդ այս փոփոխությանը։
–Մենք 1 տարի է, ինչ միասին ենք, 4 ամիս առաջ նշանվեցինք։ Այն ժամանակ դեռ չէի նկարահանվում։ Այս ամբողջ ընթացքում նա իմ կողքին է։ Երբ քննարկում էինք դերը, Ելենան զրուցեց ոչ միայն իմ, այլև իր հետ։ Իհարկե, նկարահանման հրապարակում կողմնակի անձանց մուտքն արգելվում է, բայց նա միշտ սպասում է ինձ դրսում, մեզ միշտ մի պատ է բաժանում։ Երբեմն, նկարահանումները շատ երկար են ձգվում, բայց նա համբերատար սպասում է։
–Հաճախ, նկարահանումներն ուշ ժամի են ավարտվում, ինչը դժգոհություն է առաջացում հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ոլորտից չեն։ Սա խոսակցությունների տեղիք չի՞ տալիս։ Սերիալային ծանրաբեռնված գրաֆիկից անձնական կյանքը չի՞ տուժում։
–Հայկը մեր ոլորտից չէ, սակայն կարծում եմ` դա չէ ամենակարևորը։ Եթե սեր կա, սիրածդ մարդուն կարող ես սպասել և՛ առավոտյան ժամը 6-ին, և՛ անձրևին, և՛ ցրտին։
Եթե ես նկարահանման հրապարակում չեմ, մենք միշտ միասին ենք։ Փորձում ենք օրն այնպես կազմակերպել, որպեսզի անձնական շփումը չտուժի աշխատանքի պատճառով։ Նշանածս երբեք խնդիր չի ստեղծել մասնագիտությանս հետ կապված։
–Հաճախ ռեժիսորները բաց, համբույրի տեսարաններում նկարահանվելու խնդիր են դնում դերասանների առջև։ Ոմանք համաձայնում են, ոմանք` ոչ։ Այս առումով, ի՞նչ տեսակետ ունես։ Նշանածդ ինչպե՞ս է վերաբերում այս հարցին։
–Դեռ լիարժեք չեմ էլ գիտակցում ինչ է հիմա ինձ հետ կատարվում։ Իմ և նշանածիս` Հայկի միջև կա փոխադարձ վստահություն։ Ես չեմ ուզում ապագայի մասին միանշանակ պատասխաններ տալ, որովհետև, երբեմն, ինչ–որ բանի մասին կարծիքդ փոխում ես։ Շատ բան ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում ես ունեմ իմ սահմանը, որը չեմ անցնի։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 17:30 • 03/10 «Մենք այնտեղ էինք, որտեղից պարզ երևում էր` ինչի համար են պայքարել մեր նախնիներն ու 44-օրյայի տղաները». Ելենա Արշակյանը՝ Սյունիքում կայացած նկարահանումների մասին (լուսանկարներ) Հոկտեմբերի 9-ից Արմենիա թիվիի և Արմենիա պրեմիումի եթերում կլինի Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգի նոր աշխատանքը՝ «Լեռները կհիշեն» հեռուստանովելը
-
Շոուբիզնես 13:22 • 04/10 Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023-ին լույս աշխարհ է եկել նրա 2-րդ երեխան Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023 թվականին ծնվել է իր երկրորդ երեխան: Այս մասին հայտնում է «Ինտերի» կայքը։
-
TV, կինո 17:30 • 03/10 «Մենք այնտեղ էինք, որտեղից պարզ երևում էր` ինչի համար են պայքարել մեր նախնիներն ու 44-օրյայի տղաները». Ելենա Արշակյանը՝ Սյունիքում կայացած նկարահանումների մասին (լուսանկարներ) Հոկտեմբերի 9-ից Արմենիա թիվիի և Արմենիա պրեմիումի եթերում կլինի Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգի նոր աշխատանքը՝ «Լեռները կհիշեն» հեռուստանովելը
-
Շոուբիզնես 11:15 • 03/10 «Մենք պետք է շարունակենք աշխատել, արարել, որպեսզի առաջ գնանք և ավելի ուժեղանանք». Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին «Women's Club» հեռուստանախագխծի ռեզիդենտնտերն այս շրջանում ԱՄՆ-ում են, որտեղ սեպտեմբերին պետք է կայանար նրանց ելույթը, որը հետաձգվեց երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, բայց նախագծի անդամները դեռ ԱՄՆ-ում են, բայց շուտով վերադառնալու են Հայաստան:
-
TV, կինո 17:30 • 03/10 «Մենք այնտեղ էինք, որտեղից պարզ երևում էր` ինչի համար են պայքարել մեր նախնիներն ու 44-օրյայի տղաները». Ելենա Արշակյանը՝ Սյունիքում կայացած նկարահանումների մասին (լուսանկարներ) Հոկտեմբերի 9-ից Արմենիա թիվիի և Արմենիա պրեմիումի եթերում կլինի Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգի նոր աշխատանքը՝ «Լեռները կհիշեն» հեռուստանովելը
-
Շոուբիզնես 11:15 • 03/10 «Մենք պետք է շարունակենք աշխատել, արարել, որպեսզի առաջ գնանք և ավելի ուժեղանանք». Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին «Women's Club» հեռուստանախագխծի ռեզիդենտնտերն այս շրջանում ԱՄՆ-ում են, որտեղ սեպտեմբերին պետք է կայանար նրանց ելույթը, որը հետաձգվեց երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, բայց նախագծի անդամները դեռ ԱՄՆ-ում են, բայց շուտով վերադառնալու են Հայաստան:
-
Շոուբիզնես 13:22 • 04/10 Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023-ին լույս աշխարհ է եկել նրա 2-րդ երեխան Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023 թվականին ծնվել է իր երկրորդ երեխան: Այս մասին հայտնում է «Ինտերի» կայքը։
-
Շոուբիզնես 10:59 • 29/09 «2 տարի առանց քեզ». Մենչը հրապարակել է արխիվային լուսանկար Հայկոյի հետ 2 տարի առաջ կյանքից հեռացել է հայ երգահան, երգիչ Հայկոն: Հայկոյի մտերիմ ընկերը՝ պրոդյուսեր և դերասան Մենչն ինստագրամյան իր էջում հրապարակել է համատեղ արխիվային լուսանկար Հայկոյի հետ՝ կից գրելով. «2 տարի առանց քեզ»:
Նորաձևություն
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Ժամանց
-
13:49 • 13.09.23 Էրիկ Կարապետյանը և Դաթոն ներկայացրել են համատեղ զուգերգ
-
13:02 • 13.09.23 Դավա Մանուկյանը հոսպիտալացվել է
Photographer
-
12:09 • 06.09.23 Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը ռետրո ոճով
-
14:12 • 04.09.23 Ժաննա Բուտուլյանի լուսանկարները հանգստից