Պատմություն «վատ» հարցեր տվող աղջկա մասին. ինչպես Գարիկն ու Ռոբը գտան Արուս Տիգրանյանին
«Առաջին ալիքի» աշնանային եթերաշրջանում հեռուստադիտողը բացահայտեց «Արդարության հետքերով» գնացող Արուս Տիգրանյանին, ում զավեշտալի ռեպորտաժները դարձան «Լավ երեկո»–ի անբաժանելի մասը։ 22-ամյա լրագրողի սարկազմը շատերին ծիծաղեցնում է, ոմանց անհարմար դրության մեջ դնում, ոմանց` վախեցնում։ Իհարկե, սա չի կարող չարտացոլվել եթերից դուրս Արուսի կյանքի վրա։
Tert.am Life–ը զրուցել է կարճ ժամանակում հայտնի դարձած լրագրողի հետ ու ներկայացնում է «վատ» հարցեր տվող աղջկա պատմությունը։
-Արուս, շատերն ընտրում են լրագրողի մասնագիտությունը՝ հաղորդավար դառնալու հեռանկարով։ Ի՞նչը Ձեզ բերեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։
– Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ մասնագիտություն պետք է ընտրի ելնելով իր հետաքրքրություններից։ Ես այդ բախտավոր մարդկանցից մեկն են։ Փոքր տարիքից իմացել եմ, որ լրագրող եմ դառնալու։ Ինձ դուր էր գալիս ոչ թե հեռուստատեսային, հաղորդավարական, այլ հենց լրագրողական աշխատանքը` փնտրել, գտնել ինչ-որ հետաքրքիր բան։
–Ուսանողական տարիներին հիմնել եք PINK TV–ն և ինքներդ Ձեզ համար աշխատանքային հարթակ ստեղծել։ Այլ խմբագրություններում չաշխատելու ցանկությունը անկախության ձգտման դրսևորո՞ւմ էր։
– Երկրորդ կուրսից այլ խմբագրություններում էլ եմ աշխատել։ Գուցե, մի քիչ գոռոզ հնչի, սակայն ժուռնալիստիկան ինձ համար միշտ ուրիշ մի բան է եղել։ Ես ինձ հարմարավետ չէի զգում նրա մեջ, ինչ կար մեր ասպարեզում։ Ուսանողական տարիներին այնքան փորձ չունես, որպեսզի զբաղվես նրանով, ինչով ուզում ես։ Մեր ստեղծած հարթակը շատ հարմար էր իմ ու ինձ պես իրենց մասնագիտությունը սիրող, տարբեր ոլորտներով հետաքրքրվող մարդկանց համար` հետաքրքրություններն ու մասնագիտությունը միքսելու, երիտասարդական թարմ ձևաչափով ասելիքը ներկայացնելու համար։
–Ի՞նչ էր Ձեզ պակասում հարմարավետության համար։
–Երևի, ազատություն` ոչ մի քաղաքականություն չունենալու, գովազդատուների պահանջներից հեռու մնալու, մեր ուզածով հումոր անելու ու դրանից չվախենալու, խոսքի, ոճի, բովանդակության ազատություն։
– Որքան էլ սիրեք ու տրվեք աշխատանքին, կարևոր է նաև շահույթը։ Այդ տարիքում դա առաջնային չէ՞իք համարում, թե՞ հեռուն գնացող ծրագրեր ունեիք։
–Ինչ–որ գործ անելիս պետք է հեռուն նայել։ Գուցե այդ պահին PINK TV–ն եկամուտ, որպես այդպիսին, չէր բերում կամ շատ քիչ էր բերում, հիմնված էր մեր էնտուզիազմի վրա, բայց, փաստորեն, այդ տարիներին մենք մեզ վրա արել ենք շատ մեծ ներդրում։ Սխալվելու, փորձելու հնարավորությունը հիմա ինձ և մյուս մասնակիցներին բերում է մի քանի անգամ ավելի մեծ շահույթ։
–«Վիտամինի» տղաները հենց այդտեղ են նկատել Ձեզ։ Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը։
–Քանի որ ես «Նեմրա» խմբի մեծ երկրպագուներից եմ, համերգներից մեկի ժամանակ տեսանյութ էի նկարահանում։ Իրենք երգում էին Գարիկ–Սոնա դուետի հետ։ Կուլիսներում հարցազրույց արեցինք նաև Գարիկենց հետ, ինչը հետո իմացա, որ հետաքրքրել էր Գարիկին։ Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ ուսումնասիրել ու հավանել էին PINK TV–ն։ Այդ ժամանակ այլ հեռուստաընկերությունում էի աշխատում, Ռոբի հետ հարցազրույց արեցի, ինչից հետո նա ինձ զանգահարեց ու ասաց, որ դեմքս ծանոթ էր իրեն, բայց հարցազրույցից հետո է հիշել, որ 2 օր առաջ մեր ռեպորտաժներն էին նայում։ Այդպես հանդիպեցինք, քննարկեցինք առաջարկն ու սկսեցինք համագործակցել։
–«Լավ երեկո»–ում Ձեր ռեպորտաժները զվարճալի են, միաժամանակ, ի ցույց դնելով այն իրականությունը, որում ապրում ենք, վեր են հանում հասարակական խնդիր։ Այս ամենը հումորի տեսանկյունից ներկայացնելը շտկումների հնարավորություն տալի՞ս է, թե՞ ամեն ինչ մնում է զվարճանքի դաշտում։
–Շատ լավ եք մեկնաբանում, որովհետև քչերն են այդպես մեկնաբանում, ավելի շատ ասում են` մարդկանց «ձեռ եք առնում»։ Յուրաքանչյուր մարդ պետք է գրագետ լինի ոչ միայն դպրոցական առարկաները սովորելու, մասնագիտություն ձեռք բերելու, այլև ներկայանալի լինելու տեսանկյունից։ Շատ տխուր է, երբ փողոցում 10 մարդուց 7–ը պատրաստ չէ խոսել տեսախցիկի առաջ, դա իր համար խնդիր է կամ եթե պատրաստ է խոսել, խոսելուց հետո հասկանում ես, որ ավելի լավ է չխոսեր։ Չեմ ուզում քննադատել, բայց կարծում եմ` իրենց հեռուստատեսությամբ նայելով` պետք է հասկանան, որ, գուցե, ինքնազարգացման կարիք ունեն։
–Քննադատություններն էլ չենք շրջանցի։ Հանրության մի մասը հումորով է մոտենում Ձեր հարցումներին, մյուս մասը քննադատում է, որ մարդկանց վատ դրության մեջ դնելու խնդիր ունեք։ Ձեզ համար ո՞րն է ռեպորտաժը զավեշտալի դարձնելու և մարդկանց չվնասելու սահմանը։
–Շատ դեպքեր են եղել, երբ ունեցել ենք մի քանի անգամ ավելի ծիծաղելի կամ ռեյթինգային հարցումներ, սակայն եթեր չենք հեռարձակել` հասկանալով, որ այդ մարդու համար կարող է շատ ցավալի լինել։ Մենք չենք վազում մարդկանց խայտառակելու հետևից, կա շատ նուրբ սահման հումորի և «ձեռ առնելու» միջև։ Վստահ եմ, որ այն, ինչ մինչև այսօր եթեր է հեռարձակվել, եղել է հումորի սահմանում։ Ազգային մտածողության տեսանկյունից մենք ունենք ամեն ինչ ծանր տանելու, քննադատելու բնավորություն, ինչի դեմ չես կարող պայքարել, ուղղակի պետք է փորձես մի քիչ թեթև, ուրախ լինել։
– Ավելի հաճախ մենք տեսնում ենք հումորային, զավեշտալի պատասխանները։ Ըստ էության` խելամիտ պատասխաններն է՞լ են դուրս մնում եթերից, որովհետև ձևաչափից դուրս են։
–«Լավ երեկոն» ժամանցային ծրագիր է, պարզ է, որ մեր նպատակը, ի սկզբանե, եղել է ուրախ ռեպորտաժներ ունենալը։ Շատ լուրջ, ադեկվատ պատասխաններ լինում են, լինում են մարդիկ, ովքեր գիտեն, որ հարցի նպատակն այլ է, թեթև են տանում, անցնում են կամ իրենք էլ են կատակում։ Քանի որ ռեպորտաժը հումորային է, դրանում տեղ են գտնում այն հատվածները, որոնք ուրախ են։
–Ի՞նչ փոփոխություններ կկրեն «Արդարության հետքերով» արված ռեպորտաժները «Լավ երեկո»–ի նոր եթերաշրջանում։
–Բնականաբար, փոփոխություններ լինելու են։ Եթե ուզում ես ինչ–որ բան զարգացնել, պետք է փոփոխես։ Թե ինչ փոփոխություններ են լինելու, կմնա գաղտնիք, սակայն «Արդարության հետքերով»գնալ շարունակելու ենք։
–Քչերը գիտեն, որ ժամանակին ներկայացել եք նաև «Արմքոմեդի» նախագծում։ Ի՞նչը խանգարեց երկար մնալ նախագծում։
–«Արմքոմեդի»–ն իմ առաջին աշխատանքներից մեկն էր։ Հումորային ձևաչափում առաջին աշխատանքս էր ու առաջին աշխատանքի համար բավականին լավ էր, բայց հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ դա այն չէր, ինչ ես կարող էի անել։ Շատ պատահաբար եմ հայտնվել «Արմքոմեդի»–ում, իմացա որ լրագրող են փնտրում, ինձ հետաքրքրեց, հատկապես, այդ շրջանում ամեն ինչ հետաքրքիր էր։ Տղաներն ինձ կանչեցին։ Քանի որ դա մի եթերաշրջան էր, ես էլ չէի անում իմ մաքսիմումը, հերթը հասավ ուրիշներին։ Այդ շրջանում նոր էի հիմնել PINK TV–ն ու իմ առաջնահերթությունների մեջ ավելի շատ դա էր։ Ուսուցողական շրջան էր։ «Արմքոմեդի»–ում մնալը գուցե ինձ չտար այն, ինչ ունեմ հիմա։
–Մի առիթով նշել եք, որ առավել գնահատելի է այն, ինչը հեշտ չես ձեռք բերել։ Ի՞նչ ճանապարհ եք անցել հասնելու համար այն կետին, որում հիմա եք, ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել։
–Չեմ կարծում, որ հիմա իմ կյանքի այն կետն է, երբ շատ բաների եմ հասել։ Ամեն դեպքում ինքս ինձ համար ունեմ ձեռքբերումներ։ PINK TV–ում փորձ ձեռք բերելու փուլը եղել է կյանքիս ամենալավ շրջանը։ Ես շատ հավակնոտ էի, ձգտում էի միանգամից ունենալ ինչ–որ բան, չէր ստացվում, էլի էի ձգտում, էլի չէր ստացվում... Փորձել եմ լինել ինչ–որ տեղերում, որոնց պատրաստ չէի կամ ուղղակի իմը չէին։ Ինչ–որ բանի հասնելու ձգտումը քեզ տանում է տարբեր տեղեր։ Գուցե, ինչ–որ բան չստացվի, հիասթափվես, շատ մեծ գումարներ չաշխատես, բայց դա քեզ հնարավորություն է տալիս ճանաչելու քո ոլորտը։ Երբ հայտնվում ես այնտեղ, որն իրոք քոնն է, հասկանում ես, որ եթե այդ ճանապարհը չանցնեիր, չունենայիր վատ, քեզ դուր չեկած ռեպորտաժներ կամ չստեղծեիր ինչ–որ բան, որից եկամուտ չունեիր, գուցե պատրաստ չլինեիր, այն կետին, որում, օրինակ, հիմա ես եմ։
–Բնավորությանդ ո՞ր գծերն են օգնում, որո՞նք են խանգարում առաջ գնալ։
–Առաջին հերթին օգնում է համառությունը։ Եթե ինձ մոտ մի բան չի ստացվում, նորից եմ փորձում։ Օգնում է ներքին ազատությունը։ Լրագրողը, հատկապես, «Լավ երեկոյի» լրագրողը պետք է ներքին ազատություն ունենա, պատրաստ լինի ցանկացած իրավիճակի։ Երևի, խանգարում է այն, որ ես մի քիչ պերֆեկցիոնիստ եմ, ձգտում եմ կատարյալի ու, երբեմն, լավը կարող է չբավարարել ինձ։ Մի քիչ էլ շատ եմ խորանում ամեն ինչի մեջ`ազգային մտածողության հայու գեներն են, բայց ժամանակի հետ կանցնեն։)
–Այս փուլում ի՞նչը չի բավարարում Ձեզ, որը պետք է շտկեք։
–Քանի որ ինքս եմ ասում ինձ խանգարող գծերը, կարողանում եմ ղեկավարել դրանք։ Այս շրջանում դեռ ամեն ինչ լավ է ինձ համար։ Բնականաբար, սրանից լավ էլ է լինում, սակայն այս պահի համար ինձ գոհացնում է իմ տեղը։
–Մարդիկ սկսել են վախենալ Ձեզանից։) Իսկ Դուք ինչի՞ց կամ ումի՞ց եք վախենում։
– Ես համարձակ մարդ եմ։ Աշխատանքի շրջանակներում ավելի համարձակ եմ, վախերս մնում են անձնական դաշտում, որոնք դժվար տեսանելի են մարդկանց։
Փոքր ժամանակ երկրաշարժից էի վախենում, միջատներից։ Գլոբալ վախեր չունեմ։ Մարդիկ վախենում են մահանալուց, ինչ–որ մեկից հարցազրույց վերցնելուց, ձախողվելուց կամ մենակ մնալուց։ Ես նման վախեր խորացված չունեմ։
–Իսկ անձնական կյանքում ի՞նչն է խանգարում Ձեզ համարձակ լինել։
–Երևի, աղջիկ լինելը։ Գուցե հնչի ինչպես գենդերային անհավասարության ջատագովի կարծիք, բայց կարծում եմ, որ տղաներն ավելի նախաձեռնող պետք է լինեն։
–Այնուամենայնիվ, Ձեզ հիմա ավելի շատ ընկալում են որպես համարձակ աղջիկ, էկրանին ստեղծված կերպարն ամենուր ուղեկցում է Ձեզ։ Դա խանգարո՞ւմ է։
–Այդ կերպարը գրված չէ, այն ձևավորվել է իմ հատկանիշների վրա։ Առանձնապես խնդիրներ չեմ ունենում։ Գուցե, առօրյայում ինձ չճանաչող մարդիկ մտածում են, որ հիմա պետք է անհարմար հարցեր տամ, բայց դա ինձ այդքան էլ չի խանգարում։
–Արուս, կարճ ժամանակում հայտնի դարձաք, ինչը, ըստ էության, սահմանափակում է ազատությունը։ Հայտնիությունն ավելի շատ խանգարո՞ւմ է, թե օգնո՞ւմ։
– Ինձ մոտ անցումը շատ կտրուկ եղավ։ Արամի ու Գարիկի մասնակցությամբ «Լավ երեկոն» չէր կարող մասսայական չլինել։ Միանգամից զգացի նախագծի ազդեցությունն ու չհասցրի հասկանալ` լա՞վ է, թե՞ վատ։
Շատ հաճելի է, երբ քեզ չճանաչող մարդիկ տեսնում ու գնահատում են աշխատանքդ։ Դա մոտիվացիա է աշխատելու, նոր մտքերի համար։ Բացասական կողմը, երևի, այն է, որ անձնական տարածքդ գնալով նեղանում է։ Ուզած–չուզած ստիպված ես միշտ պատրաստ լինել հանրության առաջ ներկայանալու` թե՛ արտաքնապես, թե ՛հոգեպես, թե՛ տրամադրությամբ։ Չես կարող քեզ շատ ազատ պահել, որովհետև ուզես, թե ոչ մարդիկ «աչքի տակով» հետևում են քեզ։
–Աստղային հիվանդության մասին խոսելիս բոլորն ասում են, որ իրենց շրջանցել է, թեև այս կամ այն կերպ հասնում է, գրեթե, բոլորին։ Մտածո՞ւմ եք` ինչպե՞ս պահել սահմանն ու «պաշտպանվել»։
–Հնարավոր չէ այդ մասին չմտածել, որովհետև բոլոր ընկերներդ ասում են` վայ, աստղայինդ տարել է։ Ավելի շատ մտածում ես` ինչպես հարմարվել մարդկանց վերաբերմունքին։ Մտերիմներիցդ շատերը սկսում են ինչ–որ վերապահումներ ունենալ քեզ հետ, փորձել պաշտպանել քեզ դրանից։ Եթե ինքդ քեզ լավ ես ճանաչում, գիտես` քեզ ինչ է սպառնում, ինչ` ոչ։ Ինքս ինձ լավ իմանալով` ես, գոնե, գիտեմ, որ իմ հիմնական սկզբունքները չեն փոխվելու։ Չեմ բացառում, որ ինչ–որ փոփոխություններ կլինեն, բայց գիտեմ, որ դա ինձ չի վնասի։ Փորձում եմ պահպանել անձնական, ընկերական, մարդկային հարաբերություններն ու թույլ չտալ, որ աշխատանքն ազդի դրանց վրա։
–Հայտնի դառնալուց հետո շրջապատում ոմանք սկսում են հատուկ նշանակություն տալ սովորական քայլերին ու հեռանում են, ոմանք ձգտում են հայտնվել հաջողություն գրանցած մարդու կողքին։ Ընկերական շրջապատդ փոփոխություն կրե՞լ է։
–Ես ունեմ մի քանի շատ մտերիմ ու սիրելի ընկերներ, որոնց հետ ընկերությունը հիմնված է ոչ թե զուտ սոցիալական պահանջ բավարարելու, այլ իրար մոտ որակների, աշխարհայացքների վրա։ Քանի որ հիմքն ամուր է, կորուստներ չեն եղել։ Համալրում եղել է, որովհետև սկսել եմ աշխատել շատ լավ մարդկանց հետ, որոնց հետ աշխատանքի ընթացքում ընկերացել եմ, սկսել եմ սովորել իրենցից։
–Ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորել եք։
–«Վիտամինի» թիմից շատ բան եմ սովորել։ Շատ բան սովորել եմ Ռոբից` որպես ոլորտի գիտակ։
Սովորել եմ տարանջատել քեզ համար ծիծաղելի հումորը, հանրությանը ծիծաղեցնող հումորից։ Սովորել եմ լինել ավելի ինքնավստահ, ամեն ինչ ավելի ճիշտ արժևորել։ Ես շատ եմ խորանում ամեն ինչի մեջ, բայց այս ընթացքում սովորել եմ «թեթև տանել», լրագրողի համար շատ կարևոր բան եմ սովորել` մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ։ Սովորել եմ աշխատանքն անձնականից տարանջատելու արվեստը ու, երևի, մի քիչ ինքնագնահատականս է բարձրացել։
–Որքան էլ սիրեք աշխատանքը, դրանից ևս հանգստանալու կարիք է լինում։ Ո՞ւր եք փախչում աշխատանքից հանգստանալու համար և ինչպե՞ս եք կազմակերպում հանգիստը։
–Շատ ճիշտ է։ Ես շատ քիչ մարդու եմ ճանաչում, որ իմ չափ սիրում են իրենց աշխատանքը, սակայն դեկտեմբերի վերջին, երբ ամփոփում էինք աշխատանքը, զգում էի, որ սպառված եմ բոլոր առումներով։ «Լավ երեկոյի» առաջին եթերաշրջանը շատ հագեցած էր։ Երբ դու ստեղծագործական աշխատանք ես անում, ոչ մի անգամ վատը լինելու իրավունք չունես։ Ամանորից հետո ընկերներիս հետ գնացինք Վրաստան` հանգստանալու։ Զգում էի, որ ինձ ոչինչ չի կարող տպավորել, որովհետև ուղղակի ուզում էի փակվել 4 պատի մեջ ու ոչինչ չանել։ Երբեմն, պետք է երկրից գնաս, հատկապես, երբ զգում ես, որ քեզ ճանաչում են ու փողոցում քեզ զգում ես ինչպես եթերում։ Արտերկրում դու կարող ես, օրինակ, առանց դիմահարդարման դուրս գալ ու անել ինչ ուզում ես։
–Հանգիստն ասոցացվում է միայն քնելու հետ, թե՞ կան զբաղմունքներ, որոնք Ձեզ թարմացնում են։
–Ասում են` պասիվ աշխատանք ունեցող մարդիկ ակտիվ հանգիստ են ունենում և հակառակը։ Ես միշտ շատ ակտիվ եմ եղել, սակայն դրանից հետո պասիվ հանգիստ եմ ուզում։ Դրանից դուրս ես տարբեր զբաղմունքներ ունեցող մարդ եմ։ Հիմա արձակուրդի շրջան է, ես գրում եմ իմ բլոգում, հոգեբանական գրքեր եմ կարդում, ուսումնասիրում, շատ եմ սիրում նկարել, լողալ, սակայն այդ ամենը պետք է լինի լիարժեք հանգստից հետո։
–Մարդու լսած երաժշտությունը շատ բան է պատմում իր մասին։ Հանգստի ժամանակ ո՞ր երաժշտությունն է միշտ ուղեկցում Ձեզ։
–«Նեմրան» ինձ համար միայն երաժշտություն չէ։ Ես իրենց սկսել եմ լսել կյանքի որոշակի փուլերում, որոնք ինքնաճանաչողական էին։ Ակտիվ աշխատանքից հետո, երբ ուզում ես ինքդ քեզ վերադառնալ, պետք է ունենաս հարազատ երաժշտություն, որը քեզ հետ եղել է այն ժամանակ, երբ չես եղել այդ աշխատանքի մեջ։ Մի առիթով խմբի մենակատարի` Վանի հետ զրույցի ընթացքում հասկացա, որ «Նեմրան» ինձ համար այն երաժշտությունն է, որն օգնում է ինքս ինձ հետ մենակ մնալ ու հանգստանալ։
–Իսկ հաճա՞խ եք Ձեզ հետ մենակ մնալու կարիք ունենում։
–Դա յուրաքանչյուր մարդու համար կարևոր է, որպեսզի մարսես քո ապրած ինչ–որ շրջան, կարողանաս հետևություններ անել։ Ես կարևորում եմ շաբաթվա, օրվա մեջ ինքս ինձ հետ մնալու ժամանակահատվածը։
–Արուս, ի՞նչ հեռանկարներ ու ապագա եք տեսնում ձեզ համար։
–Չեմ սիրում խոսել երազանքների ու ապագայի մասին, որովհետև ծրագրերը բարձրաձայնելը պարտավորեցնում է կատարել դրանք։ Աշխատում եմ դրանք պահել իմ մեջ։ Եթե ստացվի այնպես, ինչպես ուզում եմ, կխոսեմ այդ մասին, եթե ոչ, իմ մեջ հանգիստ կլինեմ, որ ոչ մի պարտավորություն չունեմ։ Գուցե մենք մեծ բաների ենք ձգտում, որոնց մասին բարձրաձայնելը կարող է էգոիստական թվալ։
–Արդյոք ամենամեծ պարտավորությունն առաջին հերթին ինքներդ Ձեր առաջ չունեք։
–Նաև։ Երբ պարտավորված ես քո առաջ, այլ է. դու փորձում ես ձգտել դրան, սակայն սահմաններ չես գծում։ Երբ դա դառնում է հանրությանն իրացված տեղեկություն, հավելյալ պատասխանատվություն է ավելանում։
–Հայաստանում երիտասարդներն ավելի հաճախ իրենց ապագան տեսնում են արտերկրում։ Ձեր ապագան կապում եք Հայաստանի՞, թե՞ արտերկրի հետ։
–Կարծում եմ` ամեն մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի համար։ Պետք չէ հաջողությունները կամ ձախողումները կապել երկրի հետ։ Աշխարհի շատ հաջողակ մարդիկ տարբեր ծայրերից են։ Հաստատ տեղերը չեն պայմանավորել իրենց հաջողությունը։ Ավելի լավ կլինի, եթե մենք հենվենք ինքներս մեր հնարավորությունների վրա։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»

Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 14:39 • 27/11 «Մի խումբ մարդիկ, որոնք իրականացնում են իրենց խարդախ օպերացիան»․ կայացել է «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումն ու կարմիր գորգը հայ հայտնիների մասնակցությամբ (լուսանկարներ) Ֆիլմ, որտեղ մի խումբ խարդախությամբ զբաղվող անձինք պատրաստվում են իրականացնել օպերացիա, որի շրջանակում պատրաստվում են թալանել մի հարուստ սփյուռքահայի։
-
Հարցազրույց 12:43 • 26/11 TalkTime I Նորայր Եղյանը՝ կյանքից հեռացած ընկերոջ, «Բոլոլա» սիթքոմում կնոջ դերը մարմնավորելու և Էլեն Ասատրյանի հետ սիրավեպի մասին TalkTime-ի այս շաբաթվա հյուրն էր դերասան Նորայր Եղյանը, որը պատմել է պատերազմում զոհված ընկերոջ, , «Բոլոլա» սիթքոմում կնոջ դերը մարմնավորելու, անձնական հարաբերությունների և Էլեն Ասատրյանի հետ սիրավեպի մասին:
-
TV, կինո 16:20 • 22/11 Կորուսյալ սերունդ, արատավոր բարքեր, բաց տեսարաններ, սեր, ընկերություն, դավաճանություն և միստիկա. «Գերիներ» հեռուստասերիալի BACKSTAGE առաջին լուսանկարներն ու մանրամասները EXCLUSIVE/ Հեռուստասերիալ, որտեղ ներկայացվելու են արատավոր բարքերն իրենց բացասական հետևանքներով, դավաճանություն, միստիկա, որի արդյունքում էլ նկարահանող թիմն ունեցել է էքստրեմալ նկարահանումներ
-
TV, կինո 14:39 • 27/11 «Մի խումբ մարդիկ, որոնք իրականացնում են իրենց խարդախ օպերացիան»․ կայացել է «Օպերացիա Մեծապատիվ Մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումն ու կարմիր գորգը հայ հայտնիների մասնակցությամբ (լուսանկարներ) Ֆիլմ, որտեղ մի խումբ խարդախությամբ զբաղվող անձինք պատրաստվում են իրականացնել օպերացիա, որի շրջանակում պատրաստվում են թալանել մի հարուստ սփյուռքահայի։
Նորաձևություն
-
12:59 • 19.09.23 Գողացել են Փարիզի առաջիկա նորաձևության շաբաթվա Balmain-ի հագուստները
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Շոուբիզնես
-
12:28 • 24.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե– «Պապ ջան»
-
13:50 • 23.11.23 Գարիկ Պապոյանի և Մարիաննա Վարդանյանի նոր լուսանկարները Վալենսիայից
Photographer
-
10:47 • 30.10.23 Մագա Հարությունյանի լողազգեստով ֆոտոշարքը հանգստից
-
17:34 • 23.10.23 Քիմ Քարդաշյանը հրապարակել է ծննդյան օրվա ֆոտոշարքը