«Շատ կարևոր է, որ գեղեցկուհին նաև գեղեցիկ խոսի». Գոհար Հարությունյանը` Լիլիի և նրա հասցեին հնչած քննադատությունների արդյունքում «Միսս Հայուհու» հայտերի նվազման մասին
Հունիսին Երևանում կկայանա Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ Այժմ նրանք իրականացնում են մասնակիցների հայտագրում` 17–26 տարեկան չամուսնացած աղջիկների շրջանում։ Գոհարի նախաձեռնած նախորդ մրցույթի` «Միսս Արմենիա 2017»-ի շուրջ քննարկումներ ծավալվում են մինչև օրս։ Մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին էլ չեն դադարում քննադատել արտաքին տվյալների, վերջերս` նաև խոսքի համար։
Tert.am Life–ը Գոհարի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է աղմուկն անդրադառնում հայտերի քանակի վրա և ինչպես են նախապատրաստվում նոր մրցույթին։
–Գոհար, «Միսս Արմենիա»–ի շուրջ աղմուկը և քննադատությունները չեն դադարում մինչև հիմա։ Վերջերս էլ մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում։ Ինչպե՞ս է այս ամենն ազդում հայտերի քանակի վրա։
–Այս տարի ավելի քիչ են հայտերը։ Այո, դա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվանից շատ քննարկվեց Լիլիի արտաքինը, ինտելեկտը։ Շատ քարկոծեցին նրան։ Բոլոր աղջիկներն են երազում լինել արքայադուստր, հայտնվել նման բեմում, սակայն այդ ամենը խանգարում է նրանց մասնակցել` մտավախություն ունեն, որ իրենք էլ կարժանանան նույն իրավիճակին։ Ի վերջո, ոչ ոք ապահովագրված չէ, որ ամեն ինչ այնքան լավ կանի, իր արտաքինն այնքան կհավանեն, որ բարի կգտնվեն և միայն լավը կխոսեն։
Ինձ համար ցավալի է, որ, այսպիսով` խոչընդոտում են մրցույթին, սակայն մենք գնալու ենք «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք»։ Կընտրենք այն աղջիկներին, որոնք համարձակ կգտնվեն և կմասնակցեն մրցույթին։ Այս պահին ավելի շատ մասնակիցներ ունենք Սփյուռքից։ Երևի, տեղյակ չեն` մեզ մոտ ինչ է կատարվում։) Իրենց մոտ ավելի մեծ ոգևորություն կա, 24 հավանական թեկնածուից մոտ 10–ը արդեն Սփյուռքից են։
Լիլիի անվան շուրջ բարձրացած վերջին աղմուկից հետո էլ եղել են հայտագրումներ։ Կարծում եմ` նրանք այն աղջիկներն էին, որոնք կարծում են, որ իրենք կարող են լավ խոսել, ելույթ ունենալ։ Համոզված եմ, եթե հաջորդ անգամ ընտրվի այնպիսի մեկը, որը կկարողանա լիարժեք արտաբերել իր մտքերը, կգտնվի մեկ այլ թերություն։ Մարդն անթերի չէ, միշտ կարելի է գտնել թերություն։
Աղմուկը վատ է անդրադարձել նաև մեր գործընկերների վրա։ Իհարկե, ունենք նաև գործընկերներ, որոնց հետ շարունակում ենք համագործակցել։
–Երբ Լիլին ընտրվեց «Միսս Արմենիա 2017», Դուք ասացիք, որ միայն արտաքին տվյալները բավարար չեն, գեղեցկուհին պետք է աչքի ընկնի նաև իր խելացիությամբ, կայացածությամբ, սակայն Լիլիին շարունակում են քարկոծել։ Նա դեռ չի արել այնպիսի քայլ, որը մարդկանց կստիպի ասել`արժանի էր կոչմանը։
–Ես չեմ արդարացնում։ Լիլին ունի այդ բացը` կապված խոսքի հետ։ Նա դեռևս 17 տարեկան է և աշխատելու շատ տեղ ունի։ Իհարկե, դա լավ չէ, ես միշտ հորդորում եմ, որ Լիլին աշխատի իր վրա, որովհետև նա միշտ կրելու է «Միսս Արմենիա» տիտղոսը։ Ես էլ եմ որոշ բաներից դժգոհ, բայց չի կարելի քարկոծել։ Ժամանակ է պետք թերությունները հարթելու համար։
Չմոռանանք, որ սա գեղեցկության մրցույթ է և առաջնային ուշադրություն ենք դարձրել արտաքնին, սակայն ներկայանալի լինելու վրա հիմա էլ եմ շեշտադրում անում։ Շատ կարևոր է, որ գեղեցկուհին նաև գեղեցիկ խոսի։ Այս տարի կփորձենք այնպես անել, որպեսզի ժյուրիի անդամները մրցույթից 1 օր առաջ աղջիկների հետ շփվելու հնարավորություն ունենան, տեսնեն` ինչպես են նրանք շփվում, ինչպես են ժպտում և այլն։
–Գոհար, 1 տարի առաջ, երբ նոր էիք սկսում «Միսս Արմենիա»–ի աշխատանքները, ասում էիք, որ գնում եք հեղինակազրկված մրցույթի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, սակայն այսօր կա հովանավորների, մասնակիցների քանակի անկում։ Ինչո՞ւ չստացվեց անել դա։
–Ուզում եմ, անպայման, նշել, որ հասարակության տրամադրվածությունը շատ բացասական է։ Կարելի էր նույն մրցույթի, նույն գեղեցկուհու մեջ տարանջատել դրականն ու բացասականը` խոսելով թե՛ մեկի, թե՛ մյուսի մասին։ Բոլորը հիմնվում են միայն բացասականի վրա։ Չխոսեցին մեր կազմակերպած գեղեցիկ շոու ծրագրի, նախամրցութային շրջանի մասին։ Հայաստանում երբևէ չէր եղել, որ աղջիկները 14 օր գտնվեն մի վայրում, տարբեր միջոցառումների մասնակցեն։ Շատ կուզեի, որ նշվեր դրականը, թե ինչ լավ է, որ Հայաստանն առաջին անգամ ներկայացավ «Միսս աշխարհ»–ին։ Պետք է այնպես անենք, որ հաջորդ տարի մասնակիցների թիվն ավելի շատ լինի, որպեսզի կարողանանք ավելի լավ գեղեցկուհի ընտրել։ Բացասական բոլոր խոսակցություններն ու ծաղրանքը մարդկանց ձեռք է տալիս, որովհետև չեն ներում գեղեցկուհուն իր գեղեցկության համար։
Մենք չենք կարող գնալ Հյուսիսային պողոտա կամ տանից գեղեցկուհի գտնել և թագադրել։ Իրենք պետք է դիմեն և մասնակցեն։ Ես անմնացորդ նվիրվել եմ հեղինակությունը վերականգնելու գործին, սակայն, ըստ երևույթի, 1-2 տարի է պետք։ Մարդիկ չեն հասկանում, թե այս ամենը որքանով է լուրջ։ Եթե վատն են խոսում, մասնակիցները քիչ են լինում։ Մենք, միևնույն է, գնալու ենք այդ մրցույթներին, բայց ավելի վատ ենք ներկայանալու։ Մեզ համար սա կարևոր է, մենք դրսում ներկայացնում ենք ոչ միայն գեղեցկուհուն, այլև մեր մշակույթը, ավանդույթները, ինչը կարևոր է փոքր երկրների համար։ Եթե քարկոծենք, վատաբանենք, չի կարող լավ լինել, որովհետև ես մենակ չեմ կարող պայքարել դրա դեմ։
Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ նույնիսկ չեն տարանջատում, որ սա չամուսնացածների մրցույթ է, այնքան սահմանափակ գիտելիքներ ունեն գեղեցկության մրցույթների մասին։ «Միսս»–ը չի կարող ամուսնացածների համար լինել։ Պետք է կրթել, իսկ կրթելու համար ժամանակ է պետք։
–Այս ֆոնին, հնարավո՞ր է մրցույթն այսուհետև ամենամյա չլինի. Հայաստանը փոքր երկիր է, իսկ մենք երկրորդ տարում արդեն հայտերի քանակի խնդիր ունենք։
–Հնարավոր չէ։ Մրցույթի մասնակիցները գնալու են «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք»։ Չի կարող մրցույթն ամենամյա չլինել։ Եթե հայտերի քանակը քիչ լինի, մենք մեր հույսն ամբողջությամբ կդնենք Սփյուռքի աղջիկների վրա, որոնց որոշումներն ավելի կայուն են, նրանք նպատակասլաց են և ցանկություն ունեն Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցույթներում։
–Ե՛վ «Միսս Աշխարհ», և՛ «Միսս Տիեզերք» մրցույթին Հայաստանը ներկայացնելու է հաղթո՞ղը։
–Ոչ։ Այս մրցույթները նույն ժամանակահատվածում են լինում` նոյեմբերին, իսկ մրցութային շրջանի լինելու է 1 ամիս, մի մրցույթին կներկայանա հաղթողը, մյուսին` «Վիցե միսս»–ը։
–Հիմա խոսվում է ևս 2 գեղեցկության մրցույթ անցկացնելու մասին և, գուցե, որոշ աղջիկներ ցանկանան մասնակցել մյուս կազմակերպչի մրցույթին։ Սա ինչպե՞ս է ազդում մասնակիցների թվի վրա։
–Ես խնդիր չունեմ ոչ ոքի հետ։ Մրցույթը մենաշնորհային չէ, կարող են 10 հոգի էլ կազմակերպել այն։ Այստեղ մի խնդիր կա։ Եթե ես չունենայի «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթների լիցենզիաները, ազգային մրցույթ չէի կազմակերպի, որովհետև այն հեռանկարային չէ։
–Այսինքն` միայն մեկ կազմակերպի՞չ կարող է ներկայացուցիչ ունենալ այս մրցույթներում։
–Այո։ Իրենցից մեկը դիմել է «Միսս Տիեզերք»–ին։ Մրցույթի ղեկավարությունը մեզ գրել էր, որ արդեն ունեն առաջարկ Հայաստանից, ես էլ իմ առաջարկն ուղարկեցի, ընտրեցին իմ առաջարկը։ Ես էքսկլյուզիվ լիցենզիաներ ունեմ 2 մրցույթում էլ։ Եթե ես լինեի մասնակից, կմտածեի գնալ այնտեղ, որտեղ հեռանկար կա դեպի աշխարհի լավագույն մրցույթներ։ Եթե իրենց տային «Միսս Տիեզերք»–ի լիցենզիան, մեզ մնար «Միսս աշխարհ»–ը, մասնակիցների թիվը կարող էր կիսվել, սակայն այս դեպքում երկու մրցույթի լիցենզիաներն էլ մերն են։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 21:53 • 27/05 Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. այդ մասին բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյան «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին:
-
Շոուբիզնես 12:22 • 29/05 «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին Երիտասարդ երգիչ և դերասան Արտակ Հայրապետյանը յութուբյան իր էջում ներկայացնում է երաժշտական հաղորդում որտեղ երկու սերունդներ հանդիպում էն իրար, լսում վերջին տարվա
-
Շոուբիզնես 15:26 • 29/05 «Ծնողներս ամուսնալուծված էին և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միացան». Անահիտ Սիոմյանը՝ ծնողների ամուսնալուծության մասին «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:
-
Շոուբիզնես 16:52 • 25/05 «Նշանածս ընկերական հարաբերություններ ունի խաղընկերներիս հետ». Արաքսյա Խաչատրյանը՝ հայտնիության, բլոգինգի և անձնական հարաբերությունների մասին «Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Արաքսյա Խաչատրյանն այս շրջանում իր հիմնական գործունեությունը ծավալում է ինստագրամյան իր էջում, որտեղ ունի իր հավատարիմ հետևորդները: