Հայրիկի հետքերով. Արսեն Սաֆարյանի դստեր քայլերը Երգի պետական թատրոնում և Արթուր Գրիգորիչի արձագանքը
Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը` 15–ամյա Էլենը, սովորում է Երգի պետական թատրոնում և գնում է հոր հետքերով։ Շուտով Էլենը լսարանին կներկայացնի Գրիգոր Կյոկչյանի և Հայկ Ղևոնդյանի «Մամ ջան» երգի «քավըր» տարբերակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Արսենը պատմել է, թե ինչպես արձագանքեց, երբ դուստրը որոշեց գնալ իր հետքերով։ Պարզվում է` երաժշտական գեներն իրենց ազդեցությունն ունեցել են. Արսենի որդին` Արթուրը, ևս երգում է։ Հայրիկն աջակցում է երեխաներին, միաժամանակ, հետևողական է, որպեսզի հոբբին բացասական չանդրադառնա նրանց կրթության վրա։
«Փոքր հասակից թե՛ Էլենին, թե՛ Արթուրին տրամադրել եմ, որ ես կարող եմ աջակցել իրենց, սակայն իրենք չպետք է անտեսեն կրթությունը։ Դա է առաջնայինը, որովհետև երգիչն օրինակ է հասարակության համար և պետք է լինի կիրթ, կարողանա խոսել։ Երգչին չեն սիրում միայն իր երգերի համար։ Աղջիկս հիմա սովորում է Ֆրանսիական քոլեջում, ավարտելուց հետո, անպայման, պետք է ընդունվի բուհ, զուգահեռ երգով էլ կզբաղվի։ 2 տարի առաջ դուստրս ասաց, որ ցանկանում է երգել, կինս էլ սատարեց նրան։ Ես չեմ սիրում, երբ ծնողներն են երեխաներին պարտադրում զբաղմունքներ։ Քանի որ դա իր ընտրությունն էր, որոշեցի իրեն ուղարկել Երգի պետական թատրոնի քոլեջ,– ասաց Արսենն ու հավելեց` Էլենը երգչուհի կդառնա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ –Երբ Էլենը մի քիչ էլ մեծանա և որոշի դառնալ երգչուհի, ես գիտեմ` ինչ է պետք անել։ 2-3 տարում անհատական պարապմունքներով կարող եմ իրեն պատրաստել որպես պրոֆեսիոնալ բեմի արտիստի։ Դա իրեն խոստացել եմ, սակայն այս փուլում կարևորում եմ բազային կրթությունը, լեզուների իմացությունը»։
Արսենի սերնդի համար շատ կարևոր էր Արթուր Գրիգորիչի կարծիքը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե երաժիշտն ինչ կարծիք է հայտնել Էլենի մասին։ «Շատ ուրախացավ և դրական վերաբերեց։ Էլենի մեջ տեսավ շատ բան, որ ժամանակին նույնիսկ իմ մեջ չէր տեսել։) Սկսեց Էլենին ընդգրկել մյուզիքլներում` իբրև երգող դերասանուհի։ Չնայած Էլենը սիրուն բալիկ է (որպես պապա գլուխ գովեմ:)), սկսեցին իրեն տալ չար դերեր, որոնք «խարակտերի» առումով ավելի դժվար է ներկայացնել։ Դա ինձ ուրախացնում է, որովհետև խոսում է իր մեջ եղած տաղանդի մասին։ Արթուր Գրիգորյանն իր մեջ զգացել է նույն բանը, ինչ ժամանակին իմ մեջ` ոչ թե ձայնի հզորություն, այլ մաքուր երգեցողություն։ Դա կամ ունենում ես, կամ ոչ, ձեռքբերովի չէ։ Դա կարևոր հատկություն է, որովհետև կարող ես լինել շատ կիրթ երաժիշտ, սակայն չունենաս մաքուր երգեցողություն, առանց որի չես կարող կենդանի երգել»,– նկատեց նա։
Անդրադառնալով դստեր կատարմամբ երգին, որը շուտով կլինի համացանցում, Արսենն ասաց, որ սա չի նշանակում, որ Էլենը սկսելու է 2-3 ամիսը մեկ նորությամբ հանդես գալ, պարզապես, օգնել է իրականացնել աղջկա ցանկությունը։ «Երբ ինձ ասաց, ընտրել է Գրիգոր Կյոկչյանի և Հայկ Ղևոնդյանի «Մամ ջան» երգը, առաջին հայացքից անհասկանալի էր երգի ընտրությունը։ Գուցե, նրանից էր, որ այս ստեղծագործությունը երգում են տղաներ, սակայն նա ասաց, որ կարող է երգել երրորդ դեմքով։ Ես դեմ չգնացի։ Իմ լավ ընկերոջը` Սերգեյին, խնդրեցի դաշնամուրով նվագակցել։ Շատ գեղեցիկ է ստացվել»,– պատմեց երգիչը
Երկար տարիներ լինելով այս ասպարեզում` Արսենը տիրապետում է բոլոր նրբություններին, անցել է նաև հիասթափության ճանապարհով։ Թեև նա վերապահմամբ է վերաբերում, նույնիսկ «ոլորտ» ասվածին, չի պատրաստվում դստերը հետ պահել այս ասպարեզից։ «Ինչ ոլորտ... գուցե բացասական եմ արտահայտվում, սակայն ոլորտն այսօր անձնական առիթներն են` ծնունդ, կնունք, հարսանիք։ Ամեն դեպքում, որքան ուզում ես հեռու պահի, չի օգնի։ Պետք է ոչ թե հեռու պահել, այլ ճիշտ ուղղություն ցույց տալ։ Իր առավելությունն այն է, որ ես ավելի քան 20 տարի է, այս դաշտում եմ, տիրապետում եմ ինֆորմացիային և կարող եմ իրեն ճիշտ ուղղություն ցույց տալ իրեն։ Ես իր ճանապարհը, միայն այս դաշտում չեմ տեսնում, որովհետև այս դաշտը սահմանափակ է։ Ամենակարևորն այն է, որ նա երաժիշտ–երգչուհի լինի։ Ժամանակը ցույց է տալիս, որ իրականում մնում են նրանք, ովքեր երաժիշտ–երգիչ են։ Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց այս դեպքում շատ ավելի մեծ են շանսերը առանձնանալու և երգի միջոցով արտահայտելու իր անհատականությունը։ Եթե պետք է երգի, ռադիոյով լսեն, սակայն չհասկանան` Էլե՞նն է, Նարինե՞ն, թե՞ Վարդիթերը, ավելի լավ է, չերգի»,– շեշտեց Արսենը։
Հայրիկն օգնում է դստերը, սակայն Էլենի խնդիրը բարդանում է` պետք է ապացուցի, որ արժանի է լինելու այդ տեղում, ոչ թե հայտնվել է ծանոթի միջոցով։ Արսենն ուրախությամբ նշեց, որ մինչև օրս դստեր մասին դրական կարծիքներ են գրել. «Հուրախություն ինձ, կողքից իրեն նայում են որպես անհատականության։ Իհարկե, փաստ է, որ իմ աղջիկն է, սակայն իր վիդեոները 5 անգամ ավելի շատ դիտումներ են ունենում, քան իմ երգերը։ Մեկնաբանություններում էլ գրում են` ապրես, արժանի ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում, ոչ թե` ծանոթով է հայտնվել այս դաշտում»։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 21:53 • 27/05 Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. այդ մասին բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյան «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին:
-
Շոուբիզնես 12:22 • 29/05 «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին Երիտասարդ երգիչ և դերասան Արտակ Հայրապետյանը յութուբյան իր էջում ներկայացնում է երաժշտական հաղորդում որտեղ երկու սերունդներ հանդիպում էն իրար, լսում վերջին տարվա
-
Շոուբիզնես 15:26 • 29/05 «Ծնողներս ամուսնալուծված էին և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միացան». Անահիտ Սիոմյանը՝ ծնողների ամուսնալուծության մասին «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:
-
Շոուբիզնես 16:52 • 25/05 «Նշանածս ընկերական հարաբերություններ ունի խաղընկերներիս հետ». Արաքսյա Խաչատրյանը՝ հայտնիության, բլոգինգի և անձնական հարաբերությունների մասին «Հատուկ դասարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Արաքսյա Խաչատրյանն այս շրջանում իր հիմնական գործունեությունը ծավալում է ինստագրամյան իր էջում, որտեղ ունի իր հավատարիմ հետևորդները: