«Կինը պետք է շատ ավելի զիջող լինի». Շուշան Երիցյանը` սիրված լինելու, անձնական կյանքի ներդաշնակության և կնոջ հաջողության մասին
«Միսս ԱՊՀ 2017», մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը կարծում է, որ կանանց ու աղջիկներին անակնկալներ մատուցելու և գեղեցիկ վերաբերմունքի համար հատուկ առիթներ պետք չեն: Դա պետք է մշտական բնույթ կրի: Կանանց միամսյակի շրջանակում Tert.am Life-ը զրուցել է Շուշան Երիցյանի հետ:
Միամսյակին ստացած լավագույն նվերը նյութական չէ
Կանանց տոների առթիվ իր ստացած նվերներից լավագույնը Շուշանը դժվարացավ առանձնացնել՝ նշելով, որ այն նյութական չի եղել: Նրա խոսքով` ինքը բազմաթիվ նվերներ է մատուցել իր շրջապատի աղջիկներին, որոնցից առանձնացրեց ընկերուհուն՝ դերասանուհի Տաթև Սարգսյանին արված նվերը՝ անվանական տառերով թալիսմանը:
«Ինձ համար այդքան էլ կարևոր չէ՝ ինչ նվեր կլինի, կարևորն այն է, որ ես զգամ` տվյալ մարդն իսկապես մտածել է` ինչ նվեր ընտրել՝ իմ բնավորությանն ու ներաշխարհին համապատասխան և չի արել դա որպես պարտականություն: Ես ավելի շատ կարևորում եմ այն նվերները, որոնք առանց առիթ են լինում»,-ասաց Շուշանը:
Մոդելների ինտելեկտուալ կարողություններին թերահավատորեն են մոտենում
Շուշանն անկեղծացավ, որ իր կարիերայի սկզբնական փուլում, հնարավոր է, իրեն թերահավատորեն էին մոտենում, մտածում էին, որ մոդելային արտաքինով գեղեցիկ աղջիկը չի փայլում իր ինտելեկտուալ կարողություններով, չգիտի գեղեցիկ խոսել: «Առհասարակ, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, չգիտես ինչու, այդպես են համարում: Ներկա դրությամբ ես չունեմ այդ խնդիրը: Տարիներ առաջ, երբ նոր էի սկսում ճանապարհս, մարդիկ, գուցե, մտածում էին` միայն արտաքին տեսք ունի, ուրիշ ոչինչ, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Ես ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, տիրապետում եմ օտար լեզուների, տարբեր տեղեր եմ սովորել, ներկայումս նույնպես սովորում եմ, ուստի` նման խնդրի առաջ չեմ կանգնել: Եթե մարդու մեջ կա ինքնակրթվելու, զարգանալու միտումը, կարևոր չէ` մոդելի՞, հաշվապահի՞, թե՞ այլ մասնագիտության տեր ես: Տարիներ շարունակ ես այս բնագավառում եմ ու հանրությունն արդեն ճանաչում է ինձ, իմ տեսակը: Պետք է կարողանաս քո դիրքերը պահել ու փորձել ապացուցել, որ այն, ինչ ի սկզբանե մտածել են, ուղղակի կարծրատիպ է»,-ասաց Շուշանը:
Սիրված լինելու գրավականն արտաքինը չէ
Սիրված լինելու համար, Շուշանի կարծիքով, արտաքին տեսքը երկրորդական. «Պետք է, նախ և առաջ դրական, մաքուր էներգետիկա։ Քեզ հետ շփվելիս երրորդ օրն արդեն մարդը չի նկատում արտաքինդ: Ամեն մարդու հետաքրքրիր է, թե ի՞նչ է զգում քո կողքին, ի՞նչ է կարողանում քեզնից վերցնել, դու ի՞նչ ես կարողանում վերցնել նրանից: Խոսքը ոչ միայն ներաշխարհի մասին է, այլև ներքին մտածողության, ինտելեկտի»:
Կինը պետք է միշտ խնամված լինի, բայց չկորցնի չափի զգացողությունը
Շուշանի կարծիքով, երբ կինը սանրվածք է փոխում կամ վարսերի գույն, դա ենթադրում է փոփոխություն կյանքում: Արտաքին տեսքը պլաստիկ վիրահատության միջոցով փոխելուն մոդելը դեմ չէ, սակայն ասում է, որ պետք է պահել չափի զգացողությունը:
«Ես, բնականաբար, կողմ եմ, երբ կինը մտածում է իր արտաքինի մասին, մշտապես խնամում է իրեն, բայց երբ ամեն օր արթնանում է ու իր վրա գտնում ինչ-որ մի մաս, որը չի հասցրել փոխել, արդեն հիվանդություն է դառնում»,-ասաց նա:
Մոդելը չի թաքցնում, որ դիմել է քթի պլաստիկ վիրահատության: Ավելին՝շեշտում է, որ դա տարածված խնդիր է հայ աղջիկների մոտ: «Լինեն հանրային, թե ոչ, շատ աղջիկների մոտ թե՛ միջնապատի, թե՛ չափից դուրս վառ արտահայտված քթի ձևի խնդիր կա, ինչու ոչ, մարդիկ կարող են լուծել իրենց խնդիրը։ Ինձ համար անընդունելի է, երբ ոտքից մազի ծայրը պլաստիկա են անում: Ես երբեք չեմ ընկել իմ արտաքինի հետևից, չեմ ուզել գլոբալ փոփոխություններ անել»:
Կինը հաջողակ է և ինքնաբավ, երբ հաջողակ է թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում
Շուշան Երիցյանը համոզված է, որ թե՛ կարիերան, թե՛ անձնականը շատ կարևոր են յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Դրանց ճիշտ համադրությունն օգնում է լինել ինքնաբավ: «Թե՛ մեկից, թե՛ մյուսից ես շատ բավարարված եմ: Իմ կյանքում ամեն ինչ շատ ներդաշնակ է: Առհասարակ, անձնական կյանք ասելով՝ պարտադիր չէ նկատի ունենալ կողակից ունենալը կամ ամուսնացած կարգավիճակը, ուղղակի իմ աշխարհում հիմա ներդաշնակ վիճակ է: Անձնական հարցերում շատ բծախնդիր եմ: Ինձ համար կարևոր են ոչ ստանդարտ հատկանիշները: Հնարավոր է՝ ինչ-որ փոքր բանն այնքան արժևորեմ, որ մարդուն իմ կյանք թողնեմ, հնարավոր է, լինի ամբողջական իդեալ, բայց ինչ-որ բան իմ սրտին չհասնի: Ես շատ դժվար եմ մարդուն թողնում իմ կյանք։ Անձնական հարաբերություններ սկսելու համար շատ կարևոր է էմոցիոնալ հիմքը»,-ասաց նա ու ընդգծեց, որ այս փուլում անձնական կյանքում տիրում է լիարժեք ներդաշնակություն՝ չցանկանալով հայտնել այլ մանրամասներ:
Անդրադառնալով կնոջ և տղամարդու հավասարությանը` Շուշանն ասաց. «Կինը երբեք չպետք է հավասար գծով գնա տղամարդու հետ: Իմ կարծիքով` դա ամենամեծ սխալն է, կինը պետք է մնա իր տեղում, տղամարդը՝ իր: Երբեք չպետք է փորձես հավասարվել: Կինը պետք է ավելի շատ զիջող լինի, փորձի հասկանալ»:
«Միսս ԱՊՀ» դառնալուց հետո գործնական առումով շատ բան է փոխվել
Շուշանը նշեց, որ «Միսս ԱՊՀ» մրցույթից հետո Հայաստանում մոդելային գործունեություն, գրեթե, չի ծավալում: «Բացառիկ դեպքեր են լինում, այն էլ ընկերների նախագծերում զուտ ընկերական ձևով մասնակցում եմ: Հիմնականում մասնակցում եմ դրսում իրականցվող նախագծերի»,– ասաց նա։
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 15:20 • 01/02 «Երբ 4 կին չեն կարողանում պահել 2 տարեկան երեխային». Գոհար Ավետիսյանը՝ որդու հետ Հայաստանում անցկացրած հանգստի մասին Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ եկել է Հայաստան որդու՝ Գասպարի և մոր հետ միասին, որպեսզի ծանոթացնի որդուն տատիկի հետ:
-
Շոուբիզնես 11:37 • 31/01 «Այս օրերին արցախցի Միշայի շուրթերից այս երգը լսելը հոգիս տակն ու վրա արեց». Լիլիթ Հովհաննիսյան Արցախցի փոքրիկ երգիչ Միշան Ինստագրամի իր էջում հրապարակել է՝ ինչպես է կատարում Լիլիթ Հովհաննիսյանի «Հին ճանապարհով», իսկ հոլովակին կից երգիչը գրել է. «Ես դառնում եմ դեպի իմ տուն այն հի՜ն ճանապարհով»:
Ժամանց
-
12:12 • 03.02.23 «Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է
-
11:34 • 03.02.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Ադամյան – «Отпускай»
Photographer
-
10:38 • 30.01.23 Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը
-
09:35 • 28.01.23 Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
TV, կինո
-
15:02 • 02.02.23 Բոլոր ժամանակների 10 ամենաբարձր վարձատրվող դերասանները