Այն, ինչ մնաց կադրից դուրս. Սոֆի Մխեյանի «Տեսիլքի» հետաքրքիր նախապատմությունը
Ամեն անգամ նորովի ներկայանալը Սոֆի Մխեյանի գործունեության մի մասն է դարձել. երգչուհին 2018-ին նոր նախագիծ սկսեց, որի շրջանակում ամեն ամսվա վերջին օրը նոր երգ կամ տեսահոլովակ է ներկայացնում իր լսարանին։ Հունվարին՝ «Չեմ ուզում», փետրվարին՝ «Ռեհան», իսկ մարտի 31–ին իր համար առանձնահատուկ աշխատանք ներկայացրեց` նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը ինքը է, հերոսուհին՝ Նազենի Հովհաննիսյանը։
«Տեսիլք» կոչվող երգի երաժշտության հեղինակը Սոֆին ու Նիկ էգիբյանն են, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Նոր աշխատանքի փակագծերը Սոֆին որոշել էր շատ չբացել, սակայն Tert.am Life–ի համար բացառություն է արել։
«Երբ երգը ծնվեց, անգամ նախագիծը չէի սկսել։ Ի սկզբանե վստահ էի, որ այն տեսահոլովակով եմ ներկայացնելու, բայց հատուկ չէի որոշել, որ ես պետք է լինեմ տեսահոլովակի ռեժիսորը։ Աշխատանքի հունն ինքնըստինքյան թելադրեց ամեն ինչ»,– ասաց երգչուհին, ով պրեմիերայից 1 օր առաջ դեռ չգիտեր` ինչպես է կոչվելու երգը։
«Մի կաթիլ սեր», «Իմ կես», «Առանց քեզ», «Իզուր է», «Ավերվում եմ». տարբերակները շատ էին, սակայն Սոֆին չէր ցանկանում տխուր շեշտադրում անել վերնագրում։ «Երգը շատ մեծ, ազնիվ սիրո մասին է։ Երգում որքան ջերմություն, այնքան էլ տխրություն կա, սակայն չէի ցանկանում տխրությունը շեշտել»,– ասաց Սոֆին, ով, ի վերջո, կանգ առավ «Տեսիլք» տարբերակի վրա։
Վերջին խոսքը, որ հնչում է Նազենի Հովհաննիսյանի մատուցմամբ, երգի նախնական տարբերակում Սոֆիի կողմից է ասվել. «Երբ մեկ տարի առաջ ծնվեց երաժշտությունը, խոսքերի համար դիմեցի Ավետին։ Իհարկե, իրեն ասել էի՝ ինքս ինչ եմ տեսել ու լսել այս ամենի մեջ, սակայն նա շատ երկար լռում էր, ասում էր` երաժշտությունը շատ հոգեհարազատ է, բայց չի հասկանում` ուր է ուզում գնալ։ Մոտ 2 ամիս անց Ավետը զանգահարեց ու ասաց, որ խոսքերը պատրաստ են։ Ինքս զգացել էի, որ երաժշտական հատվածից բացի, պետք է լինի նաև խոսք։ Ավետը հենց այդպես էլ գրել էր։ Ձայնագրվեցի, սակայն ամեն անգամ լսելիս, խոսքն ինձ շեղում էր։ Հասկանում էի, որ ես չեմ, որ պետք է ասեմ այդ խոսքը։ Երբ Նազենին լսեց երգի նախնական տարբերակը, շատ հավանեց, բայց խոսքի հետ կապված խորհուրդ տվեց նորից ձայնագրվել։ Հետո մոռացանք այդ մասին։ Ամիսներ անց արդեն հասկացա, որ ուզում եմ երգը ներկայացնել հանդիսատեսին, սկսեցի քննարկել՝ ով կնկարահանի տեսահոլովակը։ Տարբեր մտքեր ունեի, իսկ տեսահոլովակում միանշանակ տեսնում էի Նազենիին։ Երբ իրեն ասացի այդ մասին, քննարկում անգամ չունեցանք, ակամայից ասաց` կլինեմ տեսահոլովակիդ հերոսուհին, դու էլ նկարիր այն, թեկուզ հեռախոսով։ Իհարկե, սա այն տեսահոլովակը չէր, որ հեռախոսով պետք է նկարեի, ամեն դեպքում, երբ հասանք խոսքի հատվածին, հասկացա, որ Նազենիի խոսքը կամբողջացնի ստեղծագործությունը»,– պատմեց Սոֆին։
Տեսահոլովակը Սոֆիի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Նրա խոսքով՝ խնդիր չուներ ռեժիսորական ձիրք ցույց տալու, պարզապես, այս աշխատանքն ազնիվ պոռթկումների արդյունք է։ «Շատերն են բարձրաձայնում, որ ունեմ հետաքրքիր աչք ու կարողանում եմ տեսնել գեղեցիկը։ Սակայն այս անգամ չէի լուսանկարելու. ինձ համար շատ պատասխանատու էր մոտենալ տեսախցիկին։ Կադրում ու կադրից դուրս համախմբել էի ընկերներիս, բայց կտրվել էի ընկերական միջավայրից։ Պատասխանատվության զգացումից այնքան լարված էի, որ Նազենին հումորով ասում էր` դու անտանելի ես որպես ռեժիսոր»,– ասաց երգչուհին։
Տեսահոլովակում շեշտադրված է հերոսուհու կերպարը, հերոսը ներկայացվում է որոշակի շղարշի տակ։ Սոֆին ասում է, որ ի սկզբանե այդպես էր պատկերացրել տեսահոլովակը։ «Շեշտադրված է կնոջ էմոցիան, ջերմությունը։ Փորձել ենք գաղտնիության մեջ հետաքրքրություն մտցնել։ Իհարկե, կա այդ տղամարդը, սերը, սակայն որոշակի շղարշով։ Ցանկացա, որ մինչև համբույրն ամեն ինչ ավարտվի. դրանից հետոն թողնենք էկրանից այն կողմ գտնվող յուրաքանչյուրի ցանկությանը»,– ասաց Սոֆին ու հավելեց, որ իր ներկայությունն էլ տեսահոլովակում ինքնանպատակ չպետք է լիներ, ուստի դրան հետաքրքիր լուծում գտան, երբ վերջում ասվեց «ստոպ», երևաց, որ ինքն է ռեժիսորը։
Խոսքը եզրափակելով՝ Սոֆին նշեց, որ պետք է միշտ փորձել նորը. «Մենք միշտ էլ փորձում ենք ռիսկի դիմել՝ սահմանները կոտրելով, փորձարկել նորը՝ թեկուզ սխալվելու գնով։ Ես շատ ուրախ եմ, որ մշտապես աշխատել եմ բանիմաց ու հետաքրքիր մտածողությամբ մարդկանց հետ։ Նոր տեսահոլովակս՝ «Տեսիլքը», ստեղծել ենք իմ ընկերական հզոր թիմով։ Ռիսկային էր, բայց պետք է փորձել նորը՝ չվախենալ անգամ սխալվելուց։ Պարզապես ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ընկեր-գործընկերներիս՝ որոնց հետ միասին իմ զգացածը դարձավ իրականություն և պատրաստ է լսարանի ուշադրությանը։ Առանց սիրելի մարդկանց հնարավոր չէր լինի ստանալ այս ամենը, անվերջ շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ։ Աշխատել ենք սիրով ու ամենակարևորը՝ անկեղծ։ Շնորհակալ եմ դիտողներին բուռն արձագանքի, ձեր սիրո ու ջերմ խոսքերի համար։ Բարի դիտում»։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 15:20 • 01/02 «Երբ 4 կին չեն կարողանում պահել 2 տարեկան երեխային». Գոհար Ավետիսյանը՝ որդու հետ Հայաստանում անցկացրած հանգստի մասին Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ եկել է Հայաստան որդու՝ Գասպարի և մոր հետ միասին, որպեսզի ծանոթացնի որդուն տատիկի հետ:
-
Շոուբիզնես 11:37 • 31/01 «Այս օրերին արցախցի Միշայի շուրթերից այս երգը լսելը հոգիս տակն ու վրա արեց». Լիլիթ Հովհաննիսյան Արցախցի փոքրիկ երգիչ Միշան Ինստագրամի իր էջում հրապարակել է՝ ինչպես է կատարում Լիլիթ Հովհաննիսյանի «Հին ճանապարհով», իսկ հոլովակին կից երգիչը գրել է. «Ես դառնում եմ դեպի իմ տուն այն հի՜ն ճանապարհով»:
Ժամանց
-
12:12 • 03.02.23 «Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է
-
11:34 • 03.02.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Ադամյան – «Отпускай»
Photographer
-
10:38 • 30.01.23 Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը
-
09:35 • 28.01.23 Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
TV, կինո
-
15:02 • 02.02.23 Բոլոր ժամանակների 10 ամենաբարձր վարձատրվող դերասանները