«Ընկա բարձունքից ու հասկացա, որ ինչքան էլ վերևում լինես, պետք է անընդհատ սովորես». Դավիթ Թադևոսյան
Դերասան Դավիթ Թադևոսյանի կյանքի այս փուլին Tert.am Life–ն անդրադարձել է։ Դավիթն այժմ պատրաստվում է նոր բեմադրություն անել, որտեղ կխաղա նաև կինը` դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը։
Tert.am Life–ը Դավթի հետ հետաքրքիր զրույց է ունեցել անցած ճանապարհի` ունեցած բարդությունների, տպավորիչ դերերի, վերելքների ու վայրէջքների ու մասին։
–Դավիթ, Հայաստանում տարիներ շարունակ ներկայացել ես կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում։ Ամփոփելով հայաստանյան գործունեությունդ` ի՞նչ ճանապարհ ես անցել, ի՞նչ բարդությունների ես հանդիպել։
–Արդեն 18 տարի է անցել այն օրվանից, երբ առաջին անգամ քայլ արեցի դեպի այս հեքիաթային աշխարհ, որը կոչվում է թատրոն և կինո։
Այս տարիների ընթացքում բարդություններ շատ են եղել` սկսած ուսանողական տարիներից, որովհետև երբեք չեմ բավարարվել նրանով, ինչ ունեցել եմ, միշտ ձգտել եմ ավելիին, իմ առջև բարդ խնդիրներ եմ դրել ու փորձել հաղթահարել դրանք։
Շատ են եղել դեպքեր, երբ հիասթափվել եմ, հուսահատվել, նեղացել, ջղայնացնել, բայց միշտ ուժ եմ գտել իմ մեջ ու կարողացել շարժվել առաջ, որովհետև միշտ կարծել եմ, որ հենց սա է այն գործը, որով ես պետք է զբաղվեմ։ Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, թե՛ հեռուստատեսությունում իմ արած աշխատանքն ինձ համար միշտ եղել է ամենակարևորը։
–Դերասան, ռեժիսոր, հաղորդավար... ո՞ր ամպլուայում ես քեզ ավելի լավ զգում։ Հաջորդ քայլերդ ո՞ր ոլորտում են լինելու։
–Ես դերասան եմ, դա է իմ մասնագիտությունը, ինձ այլ կերպ երբեք չեմ կարող ընդունել։ Երբ թատրոնը նոր էր ծնունդ առել, ռեժիսորի մասնագիտություն չկար, դերասաններն իրենք էին բեմադրություններ անում։ Ռեժիսորն ապրում է դերասանի մեջ` մեկի մեջ շատ, մյուսի մոտ` քիչ։
«Աջ, թե ձախ» նախագծում որպես հաղորդավար ներկայանալս եղավ բոնուս, որով կարողացա ուրախացնել իմ երկրպագուներին կամ ուղղակի դառնալ հետաքրքիր մի նախագծի մասնակից։ Ես դերասան եմ ու ինձ ոչ մի այլ ոլորտում չեմ պատկերացնում, քան արվեստում։
Հիմա նոր բեմադրություն եմ անում, բացի այդ, շուտով էկրան կբարձրանա իմ մասնակցությամբ նոր ֆիլմ։
–Հանդիսատեսին ու հեռուստադիտողներին ներկայացել ես տարբեր կերպարներով։ Ո՞ր աշխատանքն ես առանձնացնում քո գործունեության մեջ։
– Իմ գործունեության մեջ կարևորել եմ ինձ առաջարկվող դերերի ընտրությունը։ Միշտ ընտրել եմ իրարից տարբեր կերպարներ, փորձել եմ ներկայացնել տարբեր բնավորություններ, տարբեր մարդկանց թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, թե՛ հեռուստատեսությունում։ Դա, իսկապես, բարդ է։
Կդժվարանամ որևէ մեկն առանձնացնել։ Խաղացածս բոլոր դերերը սիրվել և ընդունվել են։ Որևէ մեկն առանձնացնելով, գուցե, նեղացնեմ երկրպագուներիս։
Ինձ համար բոլոր դերերս էլ առանձնահատուկ են, չնայած «Գարեգին Նժդեհ» ֆիլմում խաղացածս դերն ինձ համար առանձնահատուկ էր այնքանով, որ մարմնավորել եմ իրական հայ հերոսի։
–Եթե հեռուստատեսությունը բերում է հայտնիություն և ֆինանսական ապահովություն, թատրոնն ապրելակերպ է։ Ի՞նչ է քեզ տվել հեռուստատեսությունը, ի՞նչ է տվել թատրոնը։
–Հեռուստատեսությունը տալիս է ոչ միայն հայտնիություն, այլև արտահայտվելու հնարավորություն, քանի որ կարողանում ես քեզ ցույց տալ այն անկյունից, որտեղից քեզ չեն կարող տեսնել թատրոնում։ Նույնը կարող եմ ասել նաև թատրոնի մասին, հեռուստադիտողները բեմում քեզ կարող են տեսնել բոլորովին այլ անկյունից։ Թեև երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսությունում, չեմ հրաժարվել թատրոնից, քանի որ այն ինձ համար ապրելակերպ է, օդ, սնունդ։ Ես առանց թատրոնի, կարծես, ձուկն առանց ջրի։ Թատրոնն ինձ համար շատ մեծ դպրոց է եղել։ Այն, ինչ գիտեմ, հիմնականում, թատրոնից եմ սովորել ու շարունակում սովորել։
–Դերասանի աշխատանքը շատ էմոցիոնալ է։ Ունեցե՞լ ես դեր, որի էմոցիոնալ ազդեցությունը քեզ վրա շատ մեծ է եղել։
–Իմ բախտն այդ հարցում, կարծես թե, չի բերել։ Բոլոր դերերը, որ ինձ վստահվում են, լինում են շատ բարդ ու էմոցիոնալ։ Շատ էմոցիոնալ տեսարան եմ ունեցել, երբ «Ոստիկանները» սերիալի առաջին սերիայում կերպարս կորցնում է իր ընտանիքը։ Այդ տեսարանից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս։
Բախտս բերել է այնքանով, որ կինս միշտ կարողանում է ինձ հետ վերադարձնել այս աշխարհ։
–Դավիթ, մասնագիտությունդ ենթադրում է ոչ միայն վերելքներ, այլև վայրէջքներ։ Ո՞րն է եղել ամենաբարդ, գուցե, անկումային փուլը քո կյանքում։ Ո՞րն ես համարում վերելքի շրջան։
–Ես ուսանողական տարիներին արժանացա մի շարք մրցանակների` «Լավագույն դերասան», «Գրանպրի» և այլն։ Կարծում էի, թե արդեն վերելքում եմ, որ, գրեթե, ոչինչ չի լինի, որ ես չկարողանամ անել։ Դեռ ուսանող էի, ինձ հրավիրեցին աշխատելու պետական թատրոնում` որպես դերասան, խաղում էի բոլոր գլխավոր դերերը, ամեն ինչ հրաշալի էր։
Մի անգամ Գերմանիայից խումբ էր ժամանել Հայաստան` վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ Լուսանկարս տեսնելով, ինձ ընտրել էին դերերից մեկի համար, բայց երբ անձամբ մասնակցեցի քասթինգին, չանցա։ Այդ ժամանակ ընկա բարձունքից ու հասկացա, որ ինչքան էլ վերևում լինես, պետք չէ սահմանափակել ինքդ քեզ, միշտ տեղ կա բարձրանալու, պետք է փորձել անընդհատ սովորել։ Վերելքի շրջանը սովորելու ու աշխատելու փուլն է։ Մասնագետը միշտ պետք է աշխատի, ինչքան աշխատում է, այդքան կմնա վերելքի ճանապարհին։
–Գիտեմ, որ հայտնիությունը, երբեմն, կաշկանդում է քեզ։ Չես սիրում անընդհատ հասարակական ուշադրության կենտրոնում լինել։ Այնուամենայնիվ, սա մի ճանապարհ է, որը հետդարձ չունի, արդեն հայտնի ես։ Հաճա՞խ ես դիսկոմֆորտի զգացողություն ունենում։
–Հասարակական ուշադրությունը հայտնի մարդու անբաժանելի մասն է, երբ փոքր էի, երազում էի, որ հայտնի դառնամ, բոլորն ինձ ճանաչեն։ Գալիս է մի շրջան, երբ դու ունես այդ ամենը, բայց հասկանում ես, որ ինչքան էլ երազել ես այդ մասին, միևնույն է, պատրաստ չես ընդունելու այդ ուշադրությունը։ Այն որքան հաճելի է, նույնքան էլ կաշկանդող։
–Դերասանի աշխատանքում շատ կարևոր է անընդհատ աճ ունենալը, քանի որ հանդիսատեսը որքան ջերմ, նույնքան էլ պահանջկոտ է։ Ինքնաքննադա՞տ ես։
–Միշտ ինձ հետ խոսում եմ, ճի՞շտ էր արդյոք այն, ինչ արեցի, արդյոք դերը դա էր պահանջում, արդյոք ես կարողացա հուզել կամ ուրախացնել։ Այդ հարցերը շատ են ու անընդհատ շատանում են։ Երբեմն, կարողանում եմ այդ հարցերին պատասխանել, երբեմն, ոչ, բայց այն, որ ինձ հաճախ եմ հարց տալիս ու կասկածում եմ իր արածում, կարծում եմ, փաստում է, որ ինքնաքննադատ եմ։ Ըստ իս` դա է կատարելագործվելու ճանապարհը։
–Իսկ ո՞վ է քո գլխավոր խորհրդատուն։
–Ես ունեմ 2 գլխավոր խորհրդատու, առանց որոնց չեմ պատկերացում իմ գործունեությունը։ Մեկն իմ կինն է` Աստղիկը, ով, լինելով դերասանուհի ու շատ նրբաճաշակ մարդ, ինձ միշտ օգնում է իր խորհուրդներով։ Մյուսը, իհարկե, եղբայրս է` Սուրենը, ով, լինելով իմ ճանաչած լավագույն ռեժիսորներից մեկը` մասնագետ բառիս լայն իմաստով, մտավորական ու հրաշալի մարդ, ինձ միշտ ուղղորդում է իմ աշխատանքում։
–Կինդ նույնպես ներկայանում է որպես դերասանուհի։ Համատեղ աշխատելու երկարամյա փորձ ունեք։ Աշխատանքի մեջ ի՞նչ դեր են ունենում ընտանեկան հարաբերությունները։
–Մենք միասին աշխատել ենք և՛ թատրոնում, և՛ հեռուստատեսությունում։ «Առաջնորդներում» ոչ միայն նկարահանվում էինք իրար հետ, այլև ես սերիալի ռեժիսորն էի։ Փորձում ենք աշխատավայրում լինել պրոֆեսիոնալ, մոռանում ենք, որ մենք ամուսիններ ենք ու դառնում խաղընկերներ։ Հիմա էլ ենք աշխատանքային հարաբերությունների մեջ, քանի որ նա խաղում է իմ բեմադրության մեջ։
–«Առաջնորդներում» խաղում էր նաև որդիդ` Արեգը։ Նրան տեսնո՞ւմ ես այս ոլորտում։
–Ասեմ, որ տղայիս բավականին լավ էր ստացվում խաղալը։) Երբեք այդ հարցի շուրջ լուրջ չեմ մտածել։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե նա ընտրի այս աշխարհը, բայց երբեք չեմ ստիպի գնալ իմ ճանապարհով։ Կարծում եմ` ինքնակամ կսիրի ու կցանկանա լինել այս ասպարեզում։
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:22 • 23/03 «9 տարի շարունակ չէի եղել Հայաստանում, իսկ այժմ ամեն բան շատ է փոխվել». Մհեր Բաղդասարյանը՝ եվրատեսիլյան նախագծի, Անի Երանյանի, Սիրուշոյի հետ հարցազրույցի և հետագա նախագծերի մասին Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանն այս շրջանում Հայաստանում է և Հանրային հեռուստաընկերությունից հրավեր ստանալով՝ Մհերն այս շրջանում եվրատեսիլյան թիմի հետ մեկնարկել է «Մենք Եվրատեսիլում» նախագիծը:
-
Շոուբիզնես 11:55 • 18/03 «Ես ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում, քան Հայաստանում, քանի որ ինձ օտար եմ զգում». Թաթա Սիմոնյանը՝ հոր մահվան, ծանր կյանքի և հեղափոխությանն աջակցելու մասին Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման հյուրը երգիչ Թաթա Սիմոնյանն է, որը հարցազրույցի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին, մասնավորապես՝ երաժշտությամբ զբաղվելու,
-
Շոուբիզնես 10:55 • 21/03 «Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ». Էթերի Ոսկանյանի շնորհավորանքը լուսահոգի հայրիկին Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով լուսահոգի հայրիկի ծնունդը:
-
Սոցցանցեր 11:41 • 20/03 «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:
-
Սոցցանցեր 14:38 • 20/03 «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։
-
Հարցազրույց 14:05 • 18/03 «Այժմ միայն ցավում եմ մորս համար, որ չտեսավ այս գեղեցիկ կյանքը և հորս, որը մեծացրեց մեզ միայնակ». Արաքսյա Մելիքյանը՝ մանկության, ընտանիքի, կերտած կերպարների և ամուսնու մասին Tert.am Life-ի «TalkTime» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, որը հայտնի է իր մի շարք կերպարներով, թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում:
-
Ժամանց 15:56 • 21/03 Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում այս պահին առաջատարների շարքում է Օրեր առաջ Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան էջում հրապարակվեց Հայաստանի պատվիրակի՝ Բրյունետի «Future lover» երգը և տեսահոլովակը, որը հաշված օրերի ընթացքում հատեց 2մլն դիտումների շեմը:Երգչուհու տեսահոլովակի դիտումները յութուբում առաջատարի շարքում է:
Photographer
-
12:57 • 21.03.23 Սաթենիկ Հազարյանի նոր ֆոտոշարքը
-
15:26 • 17.03.23 Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքը
-
11:29 • 15.03.23 «Հրաշքին սպասելով». Զեփյուռ Բրուտյանի լուսանկարը հղի կարգավիճակում