«Երբ տարիքս իմացան, հարցրեցին` ինձ կթողնե՞ն նկարահանվել սիրային տեսարաններում». Անելյա Գուբրյանը` «Ավազե դղյակում» խաղալու, մոդել մայրիկի և Գոհար Հարությունյանի սանիկը լինելու մասին
Մոդել Անելյա Գուբրյանին հեռուստադիտողը ճանաչեց Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի «Ավազե դղյակ» հեռուստասերիալով, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Տաթևին: Շատերը չգիտեն, որ Անելյան դեռ 17 տարեկան է և սովորում է դպրոցում՝ ավարտական դասարանում։
1.80 սմ հասակով, մոդելային արտաքինով աղջիկը 17 տարեկան է, բայց սերիալում մարմնավորում է իրենից մի քանի տարի մեծ աղջկա: Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան խոսել է դերասանական առաջին փորձի, սիրային տեսարաններում նկարահանվելու, մոդելային կարիերան արտասահմանում շարունակելու նպատակի ու այլ հարցերի մասին:
Անելյան նշեց, որ փոքր տարիքում նկարահանվել է տեսահոլովակներում, կարճամետրաժ ֆիլմերում, երկու տարի խաղացել է թատրոնում՝ Նարեկ Դուրյանի ներկայացման մեջ, սակայն սերիալում նկարահանվելն իր առաջին լուրջ փորձն է այս ոլորտում:
«Սերիալում իմ մասնակցությունը շատ հանկարծակի ստացվեց: Զանգահարեցին, կանչեցին քասթինգի։ Երկու–երեք օր ինձ հետ փորձեր էին անում, ինչից հետո անցա քասթինգը գլխավոր դերի համար։ Դա շատ անսպասելի էր ինձ համար, որովհետև «Արմենիա TV»-ն շատ լուրջ ալիք է, սկսվում էր շատ լուրջ նախագիծ, որում ներգրավված են պրոֆեսիոնալ դերասաններ: Սկզբում շատ էի վախենում, ինչքան էլ իմ մեջ ունենամ այդ ձիրքը, միևնույն է, դժվար էր, բայց ռիսկի դիմելով՝ փորձեցի: Շնորհակալ եմ երկու ռեժիսորներին, ովքեր ինձ հետ աշխատել են: Ինձ շատ օգնեցին նաև դերասանները: Նրանց թվում էր նաև մայրիկիս ընկերուհին՝ Լուիզա Ղամբարյանը, ով ճիշտ ուղղություն էր ցույց տալիս ինձ»,- պատմեց Անելյան:
Անելյայի խոսքով` չնայած տարիքային տարբերությանը` բնավորությամբ և տեսակով բավականին նման է իր մարմնավորած հերոսուհուն, ինչը ևս իրեն օգնել է դերասանական լավ խաղ ցուցադրել:
«Քասթինգի օրը տարիքս իմանալով՝ ռեժիսորը զարմացավ: Սերիալում իմ հերոսուհին պատրաստվում է ամուսնանալ, ինձ ասացին, որ սիրային տեսարաններ պետք է լինեն` ձեռք բռնելու, համբույրի տեսքով, ինձ կթողնե՞ն նկարահանվել այդ տեսարաններում։ Ես ասացի, որ դա աշխատանք է, եթե ամեն ինչ արվում է մակարդակով ու գեղեցիկ, խնդիր չի լինի: Իմ բախտը բերեց, որ իմ դերն ինձ շատ հարազատ է: Տաթևն ու ես շատ մոտ ենք կերպարներով։ Սցենարով կային պահեր, որոնք խաղալիս գիտեի, եթե կյանքում հայտնվեի այդպիսի իրավիճակում, նույն կերպ կվարվեի: Նույնիսկ մայրիկս է ասում՝ կարծես դու լինես: Միգուցե, ինձ օգնեց այն, որ չփորձեցի կերպար կերտել, ավելի շատ խաղում էի ինքս ինձ»,-ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ արդարացրել է ստեղծագործական թիմի վստահությունը, բոլորը գոհ են մնացել իր խաղից:
Լսարանը հաստատ իրական սիրավեպեր է վերագրում էկրանային զույգերին։ Անդրադառնալով այս հարցին` Անելյան ասաց. «Նորայր Եղյանը սերիալում իմ նշանածն է, իրականում շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, ոչ մի սիրավեպ չկա, իմ մյուս խաղընկեր Վահագն Մարտիրոսյանի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց կյանքում, կարելի է ասել, իրար ճաշակով չենք:) Դեռ ինձ փոքր եմ համարում ինչ-որ սիրային հարաբերությունների համար։ Հենց այդ պատճառով երբևէ ընկեր չեմ ունեցել: Պետք է հասնել այնպիսի տարիքի, որպեսզի սիրտն ու ուղեղն իրար հավասար աշխատեն ու ճիշտ որոշում կայացնես: Կան տղաներ, որ իմ ճաշակով են, բայց նրանց այլ հայացքով չեմ նայում: Հիմա ավելի շատ զբաղված եմ իմ կարիերայով»:
Անելյան նշեց, որ անկախ մոդելային գործունեությունից, իրեն ավելի շատ սկսել են ճանաչել «Ավազե դղյակ»-ում նկարահանվելուց հետո: Սկսնակ դերասանուհու համար այս փաստը հաճելի է, սակայն մոդելային կարիերան անտեսել չի պատրաստվում։ Երիտասարդ մոդելը նշեց, որ իր մայրիկը` Նաիրա Մանվելյանը, ևս մոդել է։ Նա գեղեցկության մրցույթների չի մասնակցել, տիտղոսներ չունի, սակայն որպես մոդել մասնակցել է մի շարք ցուցադրությունների։
«Մայրիկս ու նրա ընկերուհիները՝ Անգելինա Բաբաջանյանը, Գոհար Հարությունյանը և այլք, կարելի է ասել, Հայաստանի առաջին մոդելներից են եղել։ Ես մեծացել եմ այդ ամենի մեջ: 4-5 տարեկանից սկսել եմ մոդելինգով զբաղվել, երբ դարձա 15 տարեկան, գնացի «Ատեքս» մոդելային գործակալություն, որտեղ անցա կուրսեր ու դարձա իրենց մոդելը` որպես պայմանագրային աշխատող: Այդտեղից էլ սկսվեց ավելի հասուն ու լուրջ կարիերաս: Մոտ երկու տարի է, մասնակցում եմ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի դիզայներների ցուցադրություններին: 18 տարեկան դառնալուն պես նպատակ ունեմ Եվրոպայում շարունակել կարիերաս»,-պատմեց Անելյան:
17–ամյա աղջիկն այս տարի կավարտի դպրոցը: Նա որոշել է ընդունվել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, զուգահեռ զբաղվել նաև մոդելի աշխատանքով։ Անելիայի կնքամայրը Գեղեցկուհու տիտղոսակիր Գոհար Հարությունյանն է։ Չնայած դրան` մոդելային արտաքինով աղջիկը առայժմ մտադիր չէ մասնակցել «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթին, որը կազմակերպում է իր կնքամայրը։
«Դեռ ցանկություն չունեմ մասնակցելու գեղեցկության մրցույթի: Ընդհանրապես, պոդյումային մոդելն ու գեղեցկության մրցույթների մասնակցող մոդելը տարբեր են։ Ես որևէ մրցույթի չեմ մասնակցել։ Ինձ մրցութային մոդել չեմ համարում»,– եզրափակեց նա։
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից