«Երբ մարդիկ իմանում են իրական տարիքս, շոկի մեջ են հայտնվում». «Ոսկե դպրոցի» Էլյան՝ իրական կյանքում
«Ոսկե դպրոց» սիթքոմում Հայոց լեզվի և Գրականության ուսուցչուհի Էլյա Անանյանի դերակատարուհին Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի 20-ամյա Լիանա Հակոբյանն է: Tert.am Life-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է ինչպես իրմասնագիտական, այնպես էլ անձնական կյանքին առնչվող թեմաների մասին:
Լիանայի խոսքով` դերասանուհի դառանալու իր որոշումն ընտանիքի անդամների համար անսպասելի է եղել, թեև դեռ փոքր տարիքում բակային խաղերը փոխարինել էր ընտանիքի անդամների համար սեփական մտահղացմամբ բեմադրված երաժշտական ու պարային ներկայացումներով:
«Դերասանուհի դառնալու ցանկությունը մանկուց եկել է ինձ հետ։ Ես երբևէ չեմ մտածել այլ մասնագիտություն ընտրելու ուղղությամբ: Հետագայում, գուցե, համատեղության կարգով զբաղվեմ որևէ բիզնես նախագծով, քանի որ ինձ մոտ կազմակերպչական ջիղը լավ զարգացած է»,- ասաց դերասանաուհին ու հավելեց, ներկայումս բացի սիթքոմի նկարահանումներից զբաղված է նաև Թատերական ինստիտուտի կուրսային ներկայացումներում, օրվա մեծ մասը բուհում է անցկացնում:
Լիանան նշեց, որ «Ոսկե դպրոցն» իր համար առաջին մեծ հեռուստատեսային նախագիծն է եղել, մինչև այդ նկարահանվել է գովազդային հոլովակներում: ««Ոսկե դպրոցում» հայտնվել եմ քասթինգի մասնկացելուց հետո։ Դա ինձ համար շատ մեծ ուրախություն էր: Մինչև այդ մասնակցել եմ նույնիսկ մասսայական տեսարանների նկարահանումների, քանի որ հասկացել եմ՝ միանգամից մեծ կերպարների չեն հասնում: Եթե դու տաղանդավոր ես, մի օր, անպայման, կնկատեն քեզ: Բոլոր նրանց, ովքեր ընտրել են այս մասնագիտությունը խորհուրդ կտամ նույնկերպ մտածել,- ասաց նա և, անդրադառնալով սիթքոմում իր մարմնավորած կերպարին, նկատեց.։ –Ինձ համար շատ հետաքրքիր է մարմնավորել Էլյայի կերպարը։ Նա ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Ինքս ինձ համար կառուցել եմ այդ դերը, փորձել եմ հասկանալ նրան իր խնդիրներով։ Կարծում եմ` արդեն կարողանում եմ ճիշտ ներկայացնել»:
Լիանան նշեց, որ այդ հարցում իրեն օգնում է նաև իր հիմնական խաղընկերը՝ Վաչե Թովմասյանը, ում հետ աշխատելը, դերասանուհու խոսքով, հեշտ է ու հաճելի:
Նա անկեղծացավ, որ հեռուստատեսային նախագիծն իրեն ճանաչում է բերել, միայն թե, մարդկանց մեծ մասն անակնկալի է գալիս՝ իմանալով դերասանուհու իրական տարիքը։ «Մարդիկ չեն պատկերացնում, որ ես ընդամենը 20 տարեկան եմ: Ինձ շատ են ասում, որ իմ տարիքից մեծ եմ երևում, ովքեր իմանում են տարիքս,շոկի մեջ են հայտնվում,– ասաց նա ու ավելացրեց, որ առօրյա կյանքում այդքան էլ մեծ չի երևում: –Երևի, ավելի մեծ երևալուս նպաստում է սիթքոմում արված գրիմը, սանրվածքը և իմ տրամադրվածությունը, որովհետև երբ հայտնվում եմ նկարահանման հրապարակում, իմ ներքին զգացողությունը կտրուկ փոխվում է, ինձ միանգամից զգում եմ ուսուցչուհու դերում: Ընդհանուր առմամբ, իմ հայացքներով, մտածելակերպով ես ինձ չեմ համարում 20 տարեկան: Կարծում եմ՝ դա ընդամենը թիվ է, ես ավելի հասուն եմ: Իմ բոլոր մտերիմներն ու ծանոթներն են դա փաստում»:
Լիանան ասաց, որ սիթքոմի խաղընկերների հետ մտերիմ են և շփումներ ունենում են նաև նկարահանման հրապարակից դուրս. «Ես և Էրմիան Զախարովան համակուրսեցիներ ենք, մինչև սիթքոմում նկարահանվելն արդեն մտերմություն էինք անում։ Մտերիմ եմ նաև Աննա Գրիգորյանի և Արմեն Բալաբանյանի հետ, ով Արամիկի կերպարն է մարմնավորւմ»:
Դերասնաուհին պատմեց, որ նկարահանումների ընթացքում հումորն ու զավեշտալի դեպքերն անպակաս են: Նա մտաբերեց դրանցից մեկը. «Սիթոմում հերթական տեսարանն էինք նկարահանում, որում ես չէի խաղում: Այդ ժամանակ մեր դիմահարդարի հետ որոշեցինք ինձ վրա փորձարկել արցունքաբեր վազելինը, որի շնորհիվ կարողանում ես բնական լաց լինել: Այդպես ես, արցունքոտ աչքերով, նեղսրտած բարձրացա նկարահանման հրապարակ՝ բոլորին հավատացնելու, թե իբր ինձ հետ լուրջ դեպք է պատահել: Մեր երկրորդ ռեժիսորն իսկապես լուրջ էր ընդունել:)»:
Երիտասարդ դերասանուհին հումորային նախագծից հետո գեղարվեստական որևէ ֆիլմում դրամատիկ կերպարով ներկայանալու մեծ ցանկություն ունի: Լիանան նշեց, որ մասնագիտությունն իր կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում, իսկ անձնական կյանքի մասին խոսելիս ասաց. «Սիրտս ազատ է, ընտրյալ չունեմ: Ես դեռ չեմ գտել մի մարդու, որի հետ նույն հետաքրքրությունները կունենամ: Իհարկե, շփումներ ունեցել եմ, բայց լուրջ հարաբերություններ՝ ոչ»:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները