«Հրաշքի ենք սպասում». Քրիստինա Կարապետյանի ֆոտոշարքն ու առաջին հարցազրույցը հղիության, ընտանիքի, սկեսուրի հետ հարաբերությունների մասին
EXCLUSIVE
Դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը սպասում են իրենց առաջնեկին։ 2017-ի հոկտեմբերին ամուսնացած զույգի ընտանիքում 2018–ի հոկտեմբերին արդեն կլսվի մանկան ճիչը։ Հղիության լուրը խնամքով թաքցրած դերասանուհին այս մասին առաջին հարցազրույցն ու ֆոտոշարքը վստահել է Tert.am Life–ին։
Քրիստինայի ֆոտոշարքն իրականացրինք բնության գրկում, զրույցի համար էլ նախընտրեց գնալ այգի, որտեղ կարելի է խաղաղ պայմաններում մաքուր օդ շնչել ու անկեղծ զրուցել։ Կարոն ու Քրիստինան արդեն ընտրել են փոքրիկի անունը, թեև նախընտրում են առայժմ չհրապարակել։
Այս ամենը մեզ համար հրաշք է
Դերասանուհին նոր կարգավիճակում իրեն երջանիկ է զգում։ Ասում է` այս ամեն իր և ամուսնու համար հրաշք է. «Աստված մարդուն հրաշք է պարգևում` կյանք տալով։ Երբ ապրելու ընթացքում շարունակում ես հավատալ հրաշքին, քո կյանքում սկսում են անընդհատ հրաշքներ տեղի ունենալ և կարողանում ես ինքդ կյանք պարգևել։ Սա ուղղակի աստվածային զգացողություն է, որը ոչ մի կերպ չեմ կարող բացատրել բառերով։ Հիմա հրաշքի ենք սպասում»։
Մեծ երջանկությունը բառերով փոքրացնել չցանկացող դերասանուհին ամուսնուն էլ առանց խոսքերի է հայտնել հղիության լուրը։ «Երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, մեր սենյակը թեմատիկ զարդարել էի փուչիկներով, կոնֆետներով։ Կարոն մտավ ներս ու միանգամից հասկացավ` ինչ եմ ասելու իրեն»,– ասաց նա։
Սեռը կարևոր չէր
Քանի դեռ երեխայի չես սպասում, մտքումդ հազար ու մի նախապայման ես ունենում, սեռի, արտաքին տեսքի վերաբերյալ, սակայն այս ամենը մղվում է երկրորդ պլան, երբ ունենում ես հրաշքի զգացողությունը։ Քրիստինան ասում է, որ կյանքի այս փուլն այնքան լեցուն է, որ չէր մտածում` աղջի՞կ կունենան, թե՞ տղա։ «Մենք ուղղակի շատ ուրախ էինք, որ նման բան է եղել մեր կյանքում։ Այնուամենայնիվ, մինչև սեռը ճշտելը որոշակի զգացողություններ ունեի։ Սկզբում զգացողություն ունեի, որ աղջիկ ենք ունենալու, սակայն երբ «էխո» արեցին և երեխայի նկարը տվեցին մեզ, նայեցի ու զգացի, որ տղա ենք ունենալու։ Այդ պահին հասկացա, որ այլ կերպ լինել չի կարող։ Ավելի ուշ գնացինք սեռն իմանալու, ասացին, որ, իսկապես, տղա է»,– պատմեց Քրիստինան։
Թեև փոքրիկի սեռն արդեն հայտնի է, մայրիկը գնումներ անել չի շտապում։ Ասում է` մեծերն ասում են չի կարելի վաղ սկսել պատրաստությունը, ինքն էլ հետևում է նրանց խորհրդին. «Մտածում եմ` մեծերը մի բան գիտեն, որ այդպես են ասում։ Բացարձակ սնահավատ չեմ, սակայն այս առումով մի քիչ խոցելի ես դառնում»։
Պատկերացնում եմ` ինչպիսին է լինելու մեր որդին
Որդու հետ առաջին հանդիպումը Քրիստինան հաճախ է պատկերացնում, սակայն անհամբերությունն իրեն չի խանգարում վայելել հղիության ընթացքը. «Ես հասկացել եմ, որ որքան էլ անհամբեր լինես, ամեն ինչ լինում է իր ժամանակին։ Ինձ մնում է սպասելու ընթացքում վայելել կարգավիճակս ու այս փուլից սկսել երեխայի դաստիարակությունը։ Հիմա ավելի շատ եմ դասական երաժշտություն լսում։ Կարծում եմ` այս շրջանում դա շատ կարևոր է իր զարգացման համար։ Նաև բնության գրկում եմ հաճախ լինում, իր համար խաղաղ միջավայր եմ ապահովում։ Միշտ սիրել եմ բնությունը։ Վիրտուալ կյանքի աժիոտաժի մեջ սա միակ տեղն է, որտեղ ինձ մոտ եմ զգում իմ իրական կյանքին։ Քաղաքի մեջ փորձել եմ գտնել այն տեղը, որն ավելի մոտ է վայրի բնությանը։ Բացի այս ամենը, մենք շատ ենք խոսում իր հետ, իհարկե, չեմ բացահայտի, թե ինչի մասին։ Դրանք մեր անձնական խոսակցություններն են։)»։
Ամուսինները հաճախ են զրուցում երեխայի ծննդից հետո իրենց կյանքի մասին։ Քրիստինան ասում է, երբեմն, մտովի հասնում են երեխային մանկապարտեզ, դպրոց տանելու փուլ, նույնիսկ, ավելի հեռու։ Մայրիկը պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու որդին։ Նույնիսկ տեսել է երազում։ «Արտաքնապես պատկերացնում եմ իրեն։ Ուզում եմ խոպոպիկներով լինի։ Երազումս տեսել եմ, որ ոսկեգույն, խուճուճ մազերով է, սակայն հասկանում եմ, որ մեր երազները մեր ենթագիտակցության, մտածմունքների արդյունք են։ Թող իր պատկերով լինի»,– ասաց նա։
Ուզում եմ իրեն արժանի ծնողներ լինենք
Քրիստինան կցանկանար որդու մեջ իր և ամուսնու հետաքրքիր խառնուրդը տեսնել։ Դերասանուհին ուզում է, որ որդին ամուսնուց ժառանգի ճշտապահությունն ու կարգապահությունը, իրենից`ներքին թեթևությունը։ «Ես էլ եմ կարգապահ, ճշտապահ, սակայն Կարոյի հետ ապրելուց հետո հասկացա, որ նա ինձ գերազանցում է։ Չգիտեմ` իմ թեթևությունը տղայի համար ինչքանով է լավ, սակայն լավ է, երբ մարդը ներքին թեթևություն ունի, կուզեմ ունենա այդ հատկանիշը»,– ասաց դերասանուհին, ում համար կարևոր է, որ ինքն ու ամուսինը կարողանան արժանի ծնողներ լինել իրենց որդու համար։
Երեխայի դաստիարակության հարցում ապագա մայրիկը կարևորում է նրա մեջ ճիշտ արժեքներ սերմանել, որպես անհատ ձևավորելը. «Ամենակարևորը, երեխայի մեջ փոքրուց պիտի ներդնես ինքնուրույնություն, իր կարծիքն արտահայտելու ռիսկ։ Պետք է ամեն ինչ անես, որ երեխան ձևավորվի որպես անհատականություն, իր տեսանկյունն ու կարծիքն ունենա։ Ի վերջո, ինքը կարողանա ընտրել այն ճանապարհը, որով ուզում է քայլել»։
Երբ ամուսնացանք, շատ էինք ուզում երեխա ունենալ
Քրիստինան վստահեցնում է` հղիության ընթացքում ամուսնու հոգատարությունն ու ուշադրությունը չի փոխվել, քանի որ միշտ է այդպիսին եղել։ Ամուսնությունից հետո երեխայի ծնունդը շատ սպասված էր նրանց ընտանիքում։ Քրիստինան և Կարոն այն զույգերի թվին չեն պատկանում, որոնք ուզում են ամուսնությունից հետո նախ երկուսով վայելել կյանքը, հետո երեխա ունենալ։
«Մարդիկ ամուսնանում են, որպեսզի արդեն ընտանիք, երեխա ունենան։ Երկուսով կյանքն առանց ամուսնանալու էլ եք վայելում։ Մեզ մոտ, համենայն դեպս, այդպես էր։ Մենք շատ էինք ուզում երեխա ունենալ։ Կարոն շատ է սիրում երեխաներին, երեխաներն էլ իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Հավաքույթների ժամանակ Կարոյին կարելի է գտնել այնտեղ, որտեղ կուտակված են երեխաները։ Միշտ հավաքվում են իր շուրջը»,– պատմեց Քրիստինան։
Դերասանուհին նկատեց, որ հղիությունից հետո է փոխել վերաբերմունքը երեխաների հանդեպ, սկսել է բոլոր երեխաներին մայրական աչքով նայել։ Դերասանուհին երեխաների հետ շփվելու, նրանց հասկանալու փորձ ձեռք է բերել քույրիկների երեխաների միջոցով։ «3 քույր ունեմ, 3–ն էլ երեխաներ ունեն։ Իրենց պահելով, իրենց հետ խաղալով, քիչ, թե շատ, հասցրել եմ հասկանալ իրենց հոգեբանությունը։ Բացի այդ, ինձ միշտ հետաքրքրել է մարդու հոգեբանությունը, մասնագիտական գրքեր շատ եմ կարդացել։ Դա անմիջական կապ ունի իմ մասնագիտության հետ. պիտի հոգեբանություն իմանաս, որ կարողանաս քեզնից դուրս ուրիշ մարդու կերտել»,– ասաց նա։
Կարծես մամա–առյուծ լինես
Քրիստինայի խոսքով` իր կենսակերպը հղիությունից հետո չի փոխվել։ Հիմա էլ շարունակում է աշխատել, ակտիվ առօրյա ունենալ։ Ասում է` որդու համար էլ է օգտակար իր ակտիվությունը. «Միշտ լսել եմ, որ հղիության ընթացքում կանայք սթրեսային են լինում, հաճախ, վատ ինքնազգացողություն են ունենում, սակայն դա ինձ համար այնքան խորթ է։ Ինձ մոտ միայն դրական փոփոխություններ են եղել»։
Մայրական բնազդն արդեն արթնացել է Քրիստինայի մոտ։ Որևէ բան անելիս, օրինակ, բարձր տեղ կանգնելիս, նախ մտածում է` երեխային չվնասի։ «Երբ պատրաստվում ես մայր դառնալ, մի ուրիշ պաշտպանական բնազդ է արթնանում մոտդ։ Կարծես, առյուծ լինես` մամա–առյուծ, միևնույն ժամանակ, այնքան խոցելի ես դառնում։ Հիմա ամեն ինչից կարող եմ հուզվել։ Հղի կանանց հետ պետք է շատ նուրբ շփվել, քանի որ նրանք ավելի զգացմունքային են դառնում»,– նկատեց դերասանուհին։
Կյանքն ամուսնությունից հետո
Քրիստինան և Կարոն ամուսնությունից հետո ապրում են Կարոյի ծնողների հետ։ Առանձին ապրելու ցանկություն Քրիստինան երբեք չի ցանկացել, քանի որ սովոր է ապրել մեծ ընտանիքում։ «Ես մեծ ընտանիքում եմ մեծացել։ Ես միշտ մեծ ընտանիքում եմ ապրել, ինչն այնքան հաճելի է։ Չեմ սիրում, երբ տանը քիչ մարդ է լինում։ Թեև շատ եմ սիրում ինքս ինձ հետ մենակ մնալ, տանը միշտ պետք է մարդ լինի, իսկ երբ ուզում եմ ինքս ինձ հետ մենակ մնալ, դա ինձ մոտ ստացվում է»,– ասաց դերասանուհին, որը սիրում է ընտանեկան ընթրիքի կամ սուրճի սեղանի շուրջ տան անդամների հետ օրվա թոհուբոհի ու տարբեր թեմաների մասին զրույցներ ունենալը։
Նոր ընտանիքում Քրիստինան հասցրել է լիարժեք գտնել իրեն։ Ասում է` իր և ամուսնու միջև մեծ կապվածություն վաղուց է ձևավորվել, իսկ Կարոյի ծնողներին ընդունում է որպես իրեն հարազատ մարդկանց, ինչ–որ չափով հասցրել է նրանց հետ էլ կապվել։
Քրիստինան իրեն շատ զիջող մարդ չի համարում, սակայն ըստ իրավիճակի, կարող է զիջել, քանի որ միակողմանի զիջողականություն լինել չի կարող։ Դերասանուհու խոսքով` ամուսնու հետ վեճեր քիչ են ունենում։ «Տարբեր հարցերի շուրջ կարող ենք վիճել, որովհետև երկուսս էլ անհատականություն ենք, նորմալ է, որ, երբեմն, կարծիքները բախվեն, սակայն թեժ վեճեր չենք ունենում։ Կարոն էլ է շատ թեթև մարդ։ Մենք չենք սիրում վիճել ու նեղացած մնալ։ Նույնիսկ ընկերություն անելու ընթացքում չենք ունեցել այնպիսի վեճ, որ երկար ժամանակ նեղացած լինենք։ Վեճերը շատ մակերեսային բնույթ են կրում։ Կարծում եմ` դա տարիքով և մտածելակերպով է պայմանավորված»,– ընդգծեց նա։
Սկեսուրի հետ հարաբերությունները
Հարս–սկեսուր թեմայի մասին կարծրատիպը Քրիստինայի համար կոտրվել է, երբ սկսել է ապրել սկեսուրի և սկեսրայրի հետ։ «Ադապտացիայի խնդիրը, առհասարակ, կա, սակայն ինձ համար կենցաղային խնդիրներն այնքան մանր են, որ չեն խանգարում, երբ դրանց ուշադրություն չես դարձնում, դադարում են գոյություն ունենալ։ Ես փորձում եմ այլ արժեքներով ապրել։ Մեր կյանքում կենցաղը տեղ չունի։ Իրականում ամեն ինչ շատ թեթև ու պարզ է։ Երբ ամուսնացա, ապրեցի սկեսուրիս, սկեսրայրիս հետ, հասկացա, որ այդ հարաբերությունների մասին կարծրատիպերը միֆեր են։ Ամեն մարդ ինքն է այդ ամենը ստեղծում իր համար։ Ինձ համար գոյություն ունեն լավ փոխհարաբերություններ, փոխադարձ հարգանք ու սեր։ Երբ ընտանիքում այդ ամենը կա, խնդիր չի լինում»,– ասաց դերասանուհին։
Լուսանկարները՝ Johny Core-ի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները