Սարգսի` կնոջ առաջ ծնկի գալը, Մանոյի 3 զգեստափոխությունն ու անակնկալները. Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքի բացառիկ մանրամասները
EXCLUSIVE
Սարգիս և Մանո Գրիգորյանների երկրորդ հարսանիքի բացառիկ անդրադարձը Tert.am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։ Tert.am Life–ը ներկա է եղել նաև ռեստորանում շարունակվող խնջույքին, որտեղ ամուսինները մի շարք անակնկալներ մատուցեցին իրար։ Սարգիսը կարողացավ մի քանի անգամ հուզել Մանոյին, վերջինս իր հերթին ծնկի բերեց ամուսնուն։
Երեկոյի ընթացքում Սարգիսը նկատեց, որ մինչև Մանոյին հանդիպելն ապրում էր երազանքներով, նրան գտնելուց հետո` որպես կինոյի տղա։
«Ես ու Մանոն շատ դժվար ճանապարհ ենք անցել, որի ընթացքում ես կորցրել եմ իմ ծնողներին։ Օր չկա, որ չմտածեմ իրենց մասին, չաղոթեմ իրենց հոգու հանգստության համար։ Անբացատրելի զգացում է, թող ոչ ոք ժամանակից շուտ ծնող չկորցնի։ Շնորհակալ եմ քեռուս, ումից լուռ ու ագահորեն սովորել եմ, թե ինչպիսին պիտի լինի հարգված մարդը։ Աստված իր հոգին էլ լուսավորի։ Ես ու Մանոն փորձել ենք ապրել արժանապատիվ։ Ոչ ոքի առաջ կեղծավորություն չենք արել, չենք շողոքորթել մի կտոր հաց ունենալու կամ ինչ–որ մեկի հացը գողանալու համար։ Ապրել ենք շիտակ ու պատասխանատու։ Մանոյին սեր չեմ խոստովանի։ Մի երգ կա, որը շատ ենք լսում մեքենայում։ Կուզեմ երգով ասել այն, ինչը բառերով ավելի պրիմիտիվ կհնչի»,– ասաց Սարգիսն ու կատարեց Միխայիլ Շիֆուտինսկիի Обожаю я тебя, даже если я тебя обижаю երգը։ Մանոն կատարումից հուզվեց, հետո անկեղծացավ, այս խոսքերն իրենց համար շատ բնութագրական են։
Պարուհին իր հերթին երգ նվիրեց ամուսնուն։ Երբ Մանոն երգեց, Սարգիսը ծնկի եկավ նրա առաջ։ «Քանի որ ամբողջ հարսանիքը 2 օրում կազմակերպեցինք, ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Հունիսի 12-ի գիշերը շատ պատահական լսեցի Նարի Հարությունյանի «Սիրում եմ» երգը, որի խոսքերը, կարծես, իմ սրտից լինեին։ Այնքան բնութագրող երգ էր մեզ համար, որ շատերին նույնիսկ թվացել էր, թե ես եմ հեղինակել։ Սարգսի համար շատ անսպասելի էր, որ ես կերգեմ, որովհետև ինձ մոտ, կարծես, կոմպլեքս լիներ, երբեք չէի երգում։ Այս դեպքում կարևոր չէր` ինչպես կերգեմ, կարևորն ասելիքս էր։ Մի հատված կա` «Դու իմ քայլող անակնակալ, ես երկնքից եմ շնորհակալ։ Հիմա չունեմ ոչ մի կասկած, դու երկնքից ես ինձ տրված», երբ դա երգեցի, նա չէր կարող ծնկի չգալ:) Նա իսկապես իմ քայլող անակնկալն է` բոլոր լավ և վատ իմաստներով»,– պատմեց Մանոն։
Դերասանուհին շեշտեց, որ օրն իր համար լի էր էմոցիաներով։ Երեկ նա շատ ավելի զգացմունքային էր, քան սովորաբար լինում է։ «Այնքան էմոցիոնալ ու խորհրդավոր օր էր։ Ես ու Սարգիսը փայլում էինք մեր երջանկությունից, մեր սիրուց, մեր ձեռքբերումներից, որովհետև 10 տարվա ընթացքում մենք հասել ենք բարձունքների։ Երբ ամեն ինչի համար ուժ ու եռանդ ես դրել ու մի պահ նայում ես որտեղից ուր ես հասել, գոհունակություն ես զգում, որն ուզում ես կիսել մյուսների հետ։ Չունեցողներին ուզում ես ասել, որ հնարավոր է հաջողության հասնել, չընկճվեն,– ասաց Մանոն, որն ամուսնու հետ մի շարք ֆինանսական խնդիրների միջով են անցել կայունանալու ճանապարհին,– երբ մենք հանդիպեցինք, ինքը ոչինչ չուներ։ Ես համեմատաբար միջին ապրող ընտանիքից էի, սակայն ինքն իսկական հայ տղամարդ է, երբեք թույլ չի տա, որ ինչ–որ մեկն իր փոխարեն ինչ–որ բան անի։ Մենք սկսեցինք ամեն ինչ 0-ից ստեղծել ու հասանք մեր երազանքներին»։
Երեկոյի ընթացքում Մանոն 3 զգեստ հագավ։ Նա պատմեց, որ այսքան զգեստափոխությունն ակամա ստացվեց. «Ի սկզբանե պատրաստվում էինք փոքրիկ խնջույքի,որի համար զգեստ էի պատրաստել, պարզվեց, որ անակնկալ է լինելու` հարսանիք։ Գնացի և սպիտակ զգեստ ընտրեցի հավաքույթի համար, հետո պարզվեց, որ գնալու ենք եկեղեցի։ Մտածեցի` եթե եկեղեցի, ուրեմն հարսի զգեստ։ Նախօրեին մինչև ժամը 17–ն աշխատել եմ, հետո գնացել զգեստ և աքսեսուարներ ընտրելու։ Նույնիսկ երեկ մինչև ժամը 14–ը աշխատել եմ։ Բոլորը զարմանում էին` ինչպես եմ հասցնելու, բայց շատ բաներ մեր ընկերներն էին կազմակերպել։ Ամեն ինչ շատ լավ անցավ»։
Սարգսի հաջորդ մեծ անակնկալը, որը Մանոյին ստիպեց կրկին արտասվել, կնոջը մատանի նվիրելն էր։ «Շատ անսպասելի էր։ Ես կորցրել էի մեր ամուսնական մատանին, ինքը շատ էր նեղացել։ Ասում էի` այդ օրին ինձ մատանի կնվիրես, ասում էր` ոչ։ Հավատում էի, որ չի տա, որովհետև շատ էր նեղացել,– ասաց Մանոն ու հավելեց, որ ամուսինն իրեն մատանին նվիրեց ռեստորանում, ոչ թե եկեղեցում, նախ` որովհետև մոռացել էին, երկրորդ, չգիտեին, որ եկեղեցում այդպիսի արարողություն կլինի։ –10 տարի առաջ մենք պսակադրել ենք։ Երեկ ուզում էինք օրհնություն ստանալ, նախատեսում էինք Սուրբ Սարգիս գնալ, սակայն գնացինք Գրիգոր Լուսավորիչ, քանի որ մեզ պսակադրած քահանան հիմա այնտեղ է։ Ուզում էինք պահել խորհուրդը։ Նման երկար արարողությունը մեզ համար էլ անակնկալ ստացվեց։ Իմ ձեռքին մատանի կար, որը Սարգիսը դրեց մատիս։ Ավելի լավ ստացվեց, հին ավանդույթ կա, ըստ որի հարսին մատանի էին նվիրում, նա երազանքի կարմիր ու սպիտակ թել կապում։ Երեկ նվիրական երազանք պահեցի ու թել կապեցի»։
Եկեղեցում զույգի քավորի դերում նույն մարդիկ էին, որոնք 10 տարի առաջ էլ ստանձնել էին այդ պարտականությունը, Սարգսի բանակային ընկերն ու կինը։ Հարսնաքրոջն ու ազաբին ընտրեցին տեղում։
Բազմաթիվ հարսիկների համար պարեր բեմադրած Մանոն իր համար բեմադրություն անել չի հասցրել ժամանակի սղության պատճառով։ Ինքը պարեց իր հարսիկներից մեկի համար բեմադրած պարը, որի սկզբում հնչում են Սարգսի գրած խոսքերը։ «Երբ ստեղծագործելու կարիք է լինում, ես Սարգսին պատմում եմ մտքերս, նա գեղեցիկ շարադրում է դրանք։ Այդ խոսքերն ուրիշ հարսիկի համար էինք գրել, սակայն Սարգիսը, բնականաբար, ինձ էր պատկերացրել գրելիս։ Եթե իմանայի, որ այս ձևաչափով կանցկացնենք, հատուկ պար կբեմադրեի, սակայն այսպես ավելի հետաքրքիր էր»,– ասաց Մանոն ու հավելեց, որ ամուսնուն նաև հոգևոր նվեր է մատուցել, որն իր համար շատ կարևոր էր, սաայն չբացահայտեց, թե խոսքն ինչի մասին է։
Լուսանկարները` Շուշանիկ Անտոնյանի
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»

Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:10 • 06/12 Մարտին Մկրտչյանը որդիների հետ երգում և շնորհավորում է Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը տոնել է ծննդյան 37-ամյակը, որի կապակցությամբ Մարտին Մկրտչյանն անակնկալ ձևաչափով որդիների հետ երգել է և շնորհավորել Հռիփսիմե Հակոբյանին տարեդարձի կապակցությամբ:
-
Շոուբիզնես 18:15 • 04/12 Տարվա աստղային և երաժշտական ամփոփումը, կարմիր գորգն ու հայ հայտնիները. կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ) Այս տարվա երաժշտական ամփոփումը կայացել է երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված լինելով «Արմենիա TV»-ի 25-ամյակին։
-
Մշակույթ 19:27 • 07/12 Հայ ժամանակակից նկարիչ Ռաֆայել Մեգալի ինքնանկարը ներառվել է Իտալիայի «Ուֆֆիցի» պատկերասրահի հավաքածուում Հայ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի ինքնանկարը ներառվել է իտալական «Ուֆֆիցի» հանրահռչակ պատկերասրահի հավաքածուում: Այս մասին Tert.am Life-ը տեղեկանում է գեղանկարչի ֆեյսբուքյան էջից:
Նորաձևություն
-
15:10 • 13.11.23 Հայաստանում անցկացվում է մանկապատենական գեղեցկության մրցույթ
-
12:59 • 19.09.23 Գողացել են Փարիզի առաջիկա նորաձևության շաբաթվա Balmain-ի հագուստները
Շոուբիզնես
-
11:33 • 06.12.23 Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
-
12:41 • 05.12.23 Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ
Photographer
-
14:45 • 06.12.23 Լուսինե Թովմասյանի լուսանկարները Մալիբուից
-
14:14 • 05.12.23 Դալիթա Ավանեսյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 02.12.23 Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը