«Մենք շփվում ենք, դեռ չենք մտածել հարաբերությունների հետագա ընթացքի մասին». Էրմինա Զախարովայի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը
Երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովային հեռուստադիտողները ճանաչեցին «Ոսկե դպրոց» սիթքոմից: Ուկրաինական և հայկական արմատներով (Էրմինայի մորական պապն ուկրաինացի է) 21-ամյա Հերմինան Էրմինա դարձավ ռուսական դպրոցում սովորելու տարիներին, երբ ուսուցիչները դժվարանում էին արտաբերել իր անունը: Զախարովա ազգանունն էլ մայրիկից է վերցրել: Ասում է՝ բեմական կերպարի համար լավ է հնչում: Էրմինայի խոսքով` երբևէ չի մտածել էկրանից այն կողմ հայտնվելու մասին, թեև հեռուտատեսությունը միշտ հետաքրքրել է իրեն:
Tert.am Life-ը ամառային ֆոտոշարք է իրականացրել Էրմինայի հետ և զրուցել մասնագիտական ուղու, անձնական կյանքի և այլ հարցերի մասին:
Երբեք չէի մտածի, որ էկրանից այն կողմ կհայտնվեմ
Դեռ դպրոցական տարիներից Էրմինան ու ընտանիքի անդամները վստահ էին՝ նա իրավագետ է դառնալու: Ավարտական՝ 12-րդ դասարանում էլ հոսքային ուսուցման ժամանակ նա ընտրել էր իրավագիտությունը: Սակայն, Էրմինայի խոսքով, ընդնունելության քննություններից մի քանի օր առաջ ընդունվեց Թատերական ինստիտուտ:
«Այդ ժամանակ քույրիկս Թատերական ինստիտուտի առաջին կուրսում էր սովորում: Հաճախ էի գնում նրա փորձերին, ինձ վաղուց էր գրավել այդ ամենը: Հասկացա, որ իրավագիտությունն իմը չէ: Ոչ ոք պատկերացում չուներ, որ ես կկարողանամ ընդունվել, քանի որ մասնագիտական որևէ առարկա չէի պարապել: Առաջին քննության ժամանակ ծնողներս դրսում սպասում էին, քույրիկս ասաց՝ եթե կտրվես, չնեղվես, մյուս տարի կփորձես: Այդ մտքերով, տխուր մտա քննության ու ստացա 11 միավոր: Այդ ժամանակ 8 միավորն անցողիկ շեմն էր: Մասնագիտական երեք առարկայից էլ ընդհանուր դրական միավորներ հավաքեցի ու ընդունվեցի: Սկզբում ես ուսանեցի Հակոբ Ղազանչյանի կուրսում, հետո իմ ցանկությամբ տեղափոխվեցի Հրաչյա Գասպարյանի կուրս: Երեք տարի կուրսում ոչ մի դեր չեմ ունեցել: Դա պայմանավորված էր այդ շրջանում իմ ունեցած որոշակի առողջական խնդիրներով: Ինձ համար շատ դժվար էր նստել ու նայել ուրիշի փորձը, տեսնել ինչպես են մյուսները խաղում և չլինել այդ ամենի մեջ: Հիմա արդեն կուրսով բեմադրում ենք «Ութ սիրագորով կանայք» ներկայացումը, որտեղ խաղում եմ աղախնի՝ Լուիզայի դերը: Շատ հետաքրքիր կերպար է ինձ համար: Մի փոքր էլ ինձ հետ ընդհանրություն ունի։ Իրականում, երբեք չէի մտածի, որ էկրանից այն կողմ կհայտնվեմ: Իհարկե, մտածել եմ թատրոնում կամ հեռուստատեսությունում աշխատելու մասին, բայց կադրից դուրս»,-պատմեց Էրմինան։
Նա այժմ փոխադրվել է չորրորդ կուրս: Երիտասարդ դերասանուհին պատմեց, որ երրորդ կուրսում է սկսել նկարահանվել գովազդային հոլովակներում, մասնակցել քասթինգների, հենց այդ ճանապարհով էլ հայտնվել է հեռուստատեսությունում:
«Սեպտեմբեր ամսին ընկերուհիս զանգեց ու ասաց` քասթինգ կա, կուզե՞ս մասնկացել: Ինձ հետաքրքրեց, գնացի մեր սիթքոմի պրոյդուսեր Վաչեի և ռեժիսոր Կարենի հետ հանդիպման: Տեղում անցա փորձնական նկարահանումը, ասացին, որ կզանգահարեն: Անցավ մի քանի օր, մտածեցի՝ էլ չեն զանգի: Համակուրսեցիներիս հետ գնացել էինք մեր կուրսղեկի ամառանոց` հանգստի, զանգահարեցին ու ասացին, որ հաստատված եմ այդ դերի համար: Այնքան անհամբեր էի, որ ուզում էի շտապ քաղաք հասնել, բայց ասացին՝ կարող ես երկու օրից գալ: Սեպտեմբերի վերջ սկսվեցին մեր նկարահանումները»,-ասաց նա:
Մաշան ու ես մի ընդհանրություն ունենք՝ երբեք չհանձնվել
«Ոսկե դպրոց» սիթքոմում իր մարմնավորած Մաշայի կերպարը, Էրմինայի խոսքով, իր հետ որևէ առնչություն չունի: Ասում է՝ միակ ընդհանրությունն չհանձնվելու կարողությունն է: «Իրականում, շատ դժվար էր այդ կերպարը ստանալը: Մեր ռեժիսորն ամեն նկարահանման ժամանակ ասում էր՝ Էմ ջան, հասկանում եմ, դու այս կերպարի հետ կապ չունես, բայց հենց հիմա մտի դերիդ մեջ: Ես, ի տարբերություն Մաշայի, շատ դրական մարդ եմ: Միակ ընդհանրությունն այն է, որ ես էլ երբեք չեմ հանձնվում: Եթե մի բան վերցրել եմ իմ ուսերին, պետք է տանեմ մինչև վերջ»,- ասաց Էրմինան և ավելացրեց, որ սիթքոմի ստեղծագործական թիմն իրեն շատ է օգնել հնարավորինս հեշտ մտնելու կերպարի մեջ:
Նրա խոսքով` շատ են դեպքերը, երբ իրեն նույնացնում են կերպարի հետ. «Սիթքոմի վերջին սերիաներից հետո, երբ պարզվեց, որ Մաշան նույն բացասական կերպարն է մնացել, իմ ինստագրամյան էջն ուղղակի «պայթում» էր բացասական մեկնաբանություններից: Արամիկի դերակատարի` Արմեն տատիկն էլ նայել է ու ասել՝ ես գիտեի, որ այս աղջիկը լկտի է:)»:
Շուտով Էրմինային հեռուստադիտողները կտեսնեն նոր՝ 25 մասանոց հեռուստասերիալում, որտեղ նա ներկայանում է հղփացած աղջկա կերպարում. ««Թունավոր սեր» հեռուստասերիալում նակարահանվելու համար մասնակցեցի քասթինգի, որին ինձ հրավիրեց ռեժիսոր Հարութ Շատյանի օգնականը: Անցնելով փորձանական նկարահանումը` հաստատվեց իմ դերակատարումը: Այստեղ մարմնավորում եմ հղփացած աղջկա՝ Լիային, որը Մերի Հակոբյանի հերոսուհու մտերիմ ընկերուհին է: Այստեղ էլ ստեղծագործական պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատել: Նրանց ամեն հարցում օգնել են: Իմ ավագ խաղընկերներից Լուզիա Ներսիսյանը միշտ օգնում էր ինձ, ասում էր՝ կարող ես այս կամ այն կերպ ասել տեքստդ: Իհարկե, դա անում էր այն ժամանակ, երբ առանձին էինք լինում»:
Հայտնիությունն ինձ չի փոխել, փողոցում քայլելիս նույն խենթն եմ
Էրմինայի խոսքով` հեռուստատեսությունում հայտնվելուց հետո իրեն շատերն են սկսել ճանաչել: Հայտնիությունը, նրա խոսքով, հաճելի է, բայց դա որևէ կերպ չի անդրադարձել իր տեսակի, կենսակերպի ու վարքագծի վրա։
«Ընկերներիս հետ քաղաքում քայլելիս նույն խենթ ու խելառ վիճակներն են մեզ մոտ: Ես և ընկերուհիս՝ մեր սիթքոմի դերասանուհի Լիանա Հակոբյանը, անգամ, խաղ ենք մտածել` «Ռիսկ». միասին քայլելիս մեկս մյուսին ինչ ասենք, պետք է անենք: Մի անգամ մտել էինք սուպերմարկետ, որտեղ ես մոտեցա ձուկիկներին ու բարևեցի նրանց:) Միակ փոփոխությունը երևի այն է, որ կարող են փողոցում մոտենալ ու խնդրել միասին լուսանկարվել: Իհարկե, հաճելի է, երբ քեզ տեսնում են ու ժպտում: Ինքս էլ հաճախ եմ ժպտում: Չեմ սիրում կյանքում տխուր լինել: Փորձում եմ ամեն օր կյանքից ավելի շատ դրական էմոցիաներ ստանալ»,– ասաց նա։
Շրջապատի համար չեմ ապրում, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս
Էրմինան իրեն որոշ չափով համարձակ է համարում։ Ասում է` ադրենալինի չափաբաժին ստանալու առիթը բաց չի թողնում: Նա կարծրատիպային է համարում մոտեցումը, որ արվեստի բնագավառի մարդիկ ավելի ազատ են լինում: Օրինակ` իր համար արգելք է բաց տեսարաններում նկարահանվելը: Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, հագուկապին, Էրմինան նշեց, որ այդ հարցերում առաջնորդվում է բացառապես իր ցանկությամբ, անում է այն, ինչ իրեն է դուր գալիս. «Օրինակ՝ ես ազատ եմ եղել մազերիս գույնը կտրուկ բացացնելու հարցում, քանի որ ինձ այսպես դուր է գալիս: Երբ շիկահեր աղջիկը կարճ շորտով քայլում է փողոցում, պարզ է, որ բազմաթիվ հայացքներ դեպի քեզ կուղղվեն, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Եթե դա ինձ դուր է գալիս, անում եմ տվյալ բանը, շրջապատի համար չեմ ապրում: Մասնագիտական առումով, իմ խաղի վերաբերյալ կարող եմ կարծիքներ լսել, բայց անձնական կյանքում մյուսների կարծիքն ինձ համար էական չէ»:
Իր հասակակիցների շրջանում, Էրմինային ամենից շատ բարկացնում է ձգտում չունենալն ու սեփական ուժերով որևէ բանի հասնելու փոխարեն ծնողներին պահանջներ ներկայացնելը:
«Երիտասարդներից շատերը չեն աշխատում, բայց ուզում են ունենալ ամենալավ հեռախոսը։ Դա ինձ համար խորթ երևույթ է: Ես եթե որևէ բան եմ ցանկանում, պիտի ինքս աշխատեմ դա ունենալու համար: Իհարկե, անկախ նրանից` ձեռքիս գումար կա՞, թե» ոչ, մայրիկս միշտ տալիս է գումար, բայց ես այս տարիքից սովոր եմ ինքս վաստակել: Դեռ երկու տարի առաջ ձմեռային այգում «Էլֆ» էի աշխատում։ Առաջին աշխատավարձս ծախսեցի Նոր տարվա համար քույրիկիս ու մայրիկիս նվերներ գնելու վրա»,- պատմեց Էրմինան:
Մենք միմյանց համակրում ենք, բայց դեռ ընկերություն չենք անում
Էրմինան ասաց, որ 21 տարիների ընթացքում դեռ որևէ մեկին չի սիրել, բայց միշտ մտածել է՝ զուգընկերը պետք է լինի հենց իր ոլորտից: Առաջին անգամ նա հիմա է զգացմունք տածում հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ, թեև դեռ դժվարանում է դա սեր կոչել: «Իրականում սիրտս ազատ չէ, բայց դեռ ընկեր չունեմ: Ես համակրում եմ մեկին, նա էլ ինձ: Մենք այս փուլում պարզապես շփվում ենք ու դեռ չենք մտածել հարաբերությունների հետագա ընթացքի մասին: Նա նույնպես դերասան է, բայց առայժմ հայտնի չէ: Դերասանի կամ դերասանուհու համար շատ դժվար է շփումը ոլորտից դուրս, այս ասպարեզին լրիվ անծանոթ մարդու հետ: Հայ տղաներից շատերը չեն հասկանա՝ ի՞նչ է նշանակում առավոտյան վաղ գնալ նկարահանման ու գիշերվա 4-ին նկարահանումից հետ գալ: Դրա համար, ինձ չեմ պատկերացրել ոլորտից դուրս մարդու կողքին: Տվյալ դեպքում, մենք իրար շատ լավ հասկանում ենք»,- ասաց նա:
Էրմինան իրեն խանդոտ տեսակ չի համարում, նույնն էլ ակնկալում է այն մարդուց, ով կլինի իր կողակիցը: Ասում է, որ զուգընկերոջ կողմից արհեստական արգելքներն ու «չի կարելիներն» իր համար մերժելի երևույթներ են։ «Ինքը պետք է փորձի հասկանալ ինձ ամեն առումով, ոչ թե ասի` չես անելու այս կամ այն բանը։ Պիտի խոսենք ու բացատրի, թե ինչու է այդպես մտածում: Իհարկե, նույնը պատրաստ եմ ինքս անել: ՀԱյն, որ Գոշի կերպարի հետ սիթքոմում սիրային հարաբերությունների մեջ եմ, պարզ է, որ դա ոչ թե ես եմ, այլ հերոսուհիս: Այդ կերպ մտածելով՝ խանդը անհիմն է դառնում»,- եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Johny Core-ի
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգ Գևորգյան - «Տոնա արա»

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինա Եղոյան - «Երկու սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա. Թաթա Սիմոնյան - «Կարոտը, սերն ու ես»

Տեսահոլովակի պրեմիերա. «Հայ համերգ» - «Երգ գինու մասին»

Տեսահոլովակի պրեմիերա. Նորո և Անահիտ Սիմոնյան - «Իրար համար»

Голос 8 . «Մենամարտ» փուլում Մելաձեն չընտրեց Իննա Սայադյանին

Տեսահոլովակի պրեմիերա. Բեն Ավետիսյան - «Талисман»

Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա - 《Համայակ》

Տեսահոլովակի պրեմիերա. Արմինկա և Սարո - «Սեր է ծնվել»

X Factor-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանն իր ելույթով տպավորել է Մելաձեին ռուսական Голос-ում

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 - 《Կուզես》

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան - «Էլի կընտրեմ քեզ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - «Զոմա - Զոմա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Իմ ամենասիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա. Կարինա Իգնատյան - Colors Of Your Dream

Տեսահոլովակի պրեմիերա. Տիգրան Խանջարյան - «Սիրուն Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա. Գուրգեն Դաբաղյան - «Հարսի պար»

Տեսահոլովակի պրեմիերա. Նունե Եսայան - «Ես ու դու»

Տեսահոլովակի պրեմիերա. Սրբուկ - «Նա նա նա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևջան- «Սիրում եմ, սիրունս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան - «Սեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սիրուշո- «Գոզալ»

Տեսահոլովակի պրեմիերա. Արամե և DJ Jilber «Յար ունեմ, պարում եմ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա - Я в молитвах за Вас

Տեսահոլովակի պրեմիերա. Աստղիկ Սաֆարյան - Suerte

Տեսահոլովակի պրեմիերա․ Յանա sweet - «Յանա սթար»

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռոզա Ֆիլբերգ - «Пополам »

Տեսահոլովակի պրեմիերա. Գայա Արզումանյան - «Վառ ամառ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - «Summer Love: Վույ աման»

Տեսահոլովակի պրեմիերա․ Կարեն Ասլանյան - «Յարս չիմանա»

Տեսահոլովակի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Գտա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա Շահգելդյան - «Թե մի օր»

Բեյոնսեն ներկայացրել է «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը

Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկո - «Վերև»

Տեսահոլովակի պրեմիերա․ ArtificialS - Smart n Special

Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Չեմուչում»

Տեսահոլովակի պրեմիերա․ Շպռոտ, Թաթուլ և Լազզարո - «Բոմ, բոմ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Ավետիսյան և Քրիստինա Եղոյան - «Դու կյանք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկ Ղուլյան - «Քո անունը»

Պրեմիերա․ Միկելա Աբրամովա և Երժան Մաքսիմ - «Эта Любовь»
-
13:53 • 12.12.19 Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգ Գևորգյան - «Տոնա արա»
-
15:16 • 11.12.19 Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինա Եղոյան - «Երկու սիրտ»
-
13:07 • 10.12.19 Տեսահոլովակի պրեմիերա. Թաթա Սիմոնյան - «Կարոտը, սերն ու ես»
-
22:05 • 07.12.19 Տեսահոլովակի պրեմիերա. «Հայ համերգ» - «Երգ գինու մասին»
-
13:10 • 06.12.19 Տեսահոլովակի պրեմիերա. Նորո և Անահիտ Սիմոնյան - «Իրար համար»
-
09:34 • 30.11.19 Голос 8 . «Մենամարտ» փուլում Մելաձեն չընտրեց Իննա Սայադյանին
-
20:22 • 23.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Բեն Ավետիսյան - «Талисман»
-
22:23 • 21.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա - 《Համայակ》
-
13:46 • 20.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Արմինկա և Սարո - «Սեր է ծնվել»
-
11:29 • 16.11.19 X Factor-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանն իր ելույթով տպավորել է Մելաձեին ռուսական Голос-ում
-
21:21 • 15.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 - 《Կուզես》
-
15:40 • 12.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան - «Էլի կընտրեմ քեզ»
-
20:38 • 09.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - «Զոմա - Զոմա»
-
11:04 • 07.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Իմ ամենասիրուն»
-
15:46 • 02.11.19 Տեսահոլովակի պրեմիերա. Կարինա Իգնատյան - Colors Of Your Dream
-
13:01 • 29.10.19 Տեսահոլովակի պրեմիերա. Տիգրան Խանջարյան - «Սիրուն Երևան»
-
14:15 • 26.10.19 Տեսահոլովակի պրեմիերա. Գուրգեն Դաբաղյան - «Հարսի պար»
-
12:50 • 24.10.19 Տեսահոլովակի պրեմիերա. Նունե Եսայան - «Ես ու դու»
-
12:52 • 30.09.19 Տեսահոլովակի պրեմիերա. Սրբուկ - «Նա նա նա»
-
13:21 • 25.09.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևջան- «Սիրում եմ, սիրունս»
-
15:10 • 18.09.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան - «Սեր»
-
22:32 • 15.09.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Սիրուշո- «Գոզալ»
-
15:24 • 11.09.19 Տեսահոլովակի պրեմիերա. Արամե և DJ Jilber «Յար ունեմ, պարում եմ»
-
14:26 • 04.09.19 Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա - Я в молитвах за Вас
-
17:36 • 03.09.19 Տեսահոլովակի պրեմիերա. Աստղիկ Սաֆարյան - Suerte
-
13:18 • 02.09.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Յանա sweet - «Յանա սթար»
-
13:21 • 10.08.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռոզա Ֆիլբերգ - «Пополам »
-
11:51 • 08.08.19 Տեսահոլովակի պրեմիերա. Գայա Արզումանյան - «Վառ ամառ»
-
20:35 • 03.08.19 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - «Summer Love: Վույ աման»
-
19:02 • 01.08.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Կարեն Ասլանյան - «Յարս չիմանա»
-
23:04 • 22.07.19 Տեսահոլովակի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Գտա»
-
16:04 • 20.07.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա Շահգելդյան - «Թե մի օր»
-
20:55 • 17.07.19 Բեյոնսեն ներկայացրել է «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը
-
12:21 • 12.07.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկո - «Վերև»
-
15:57 • 11.07.19 Տեսահոլովակի պրեմիերա․ ArtificialS - Smart n Special
-
21:18 • 03.07.19 Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Չեմուչում»
-
17:05 • 02.07.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Շպռոտ, Թաթուլ և Լազզարո - «Բոմ, բոմ»
-
20:25 • 28.06.19 Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Ավետիսյան և Քրիստինա Եղոյան - «Դու կյանք ես»
-
14:28 • 22.06.19 Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկ Ղուլյան - «Քո անունը»
-
13:22 • 19.06.19 Պրեմիերա․ Միկելա Աբրամովա և Երժան Մաքսիմ - «Эта Любовь»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 15:21 • 11/12 «Իմ ամենահիշարժան Ամանորը մի փոքր տխուր էր»․ «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանի ամանորյա ֆոտոշարքն ու Նոր տարին դիմավորելու ավանդույթը Լուսանկարների շարքը նա տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նախատոնական տրամադրության, սպասումների և ամենահիշարժան Ամանորի մասին...
-
Շոուբիզնես 14:19 • 11/12 «Եթե զգամ, որ կհաղթեմ, նորից կմասնակցեմ «Միսս Արմենիային»». «Վիցե միսս Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը՝ միջազգային մրցույթների մեկնելու, ավելի ինքնավստահ դառնալու և մոդելային կարիերայի մասին Tert.am Life-ը Մոնիկայի հետ զրուցել է մոդելային կարիերայի, հաղթանակից մեկ քայլ հետ մնալու և «Միսս Արմենիային» կրկին մասնակցելու պայմանի մասին...
-
TV, կինո 11:22 • 09/12 «Գլխավոր դերասանուհին նկարահանումից 1 օր առաջ փոխվել է». առաջին լուսանկարները Շուշաննա Թովմասյանի, Էդգար Իգիթյանի, Նորայր Եղյանի և այլոց մասնակցությամբ նոր սերիալից Ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են: Tert.am Life-ը ներկա է եղել առաջին նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր մանրամասները...
-
Շոուբիզնես 15:05 • 06/12 «2 ամիս է՝ Հայաստանում եմ»․ Անի Երանյանը՝ Հայաստան երկարատև այցի և Մոսկվայում բիզնես ունենալու մասին Արդեն երկու ամիս է, ինչ Անի Երանյանը Հայաստանում է։ Վերջին տարիների ընթացքում սա դերասանուհու ամենաերկար այցն է հայրեինք, քանի որ մոտ 2 տարի է՝ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Tertam Lifeը Անիի
-
Շոուբիզնես 15:15 • 09/12 «Այս տարվա ամենամեծ նպատակս իրականացրի»․ Մերի Մովսեսյանի ամանորյա ֆոտոշարքն ու երազանքը Մերին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել Ձմեռ պապիկին չհավատալու պատճառի, տոնական զգացողություններ և իրականացրած ամենամեծ նպատակի ու հաջորդ տարվանից իր սպասելիքների մասին...
-
Շոուբիզնես 15:21 • 11/12 «Իմ ամենահիշարժան Ամանորը մի փոքր տխուր էր»․ «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանի ամանորյա ֆոտոշարքն ու Նոր տարին դիմավորելու ավանդույթը Լուսանկարների շարքը նա տրամադրել է Tert.am Life-ին և պատմել նախատոնական տրամադրության, սպասումների և ամենահիշարժան Ամանորի մասին...
-
Շոուբիզնես 18:46 • 10/12 «Սարգիսն ու Յանան Ամանորի գիշերը կաշխատեն». Մանո Գրիգորյանի տոնական ֆոտոշարքը դստրերի հետ ու 2020-ը դիմավորելու տարբերակը Մանոն ամանորյա լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել տոնական օրերն աշխատանքային անցկացնելու, տոնածառը զարդարելու և դստրերի՝ Ձմեռ պապիկին անհամբեր սպասելու մասին...
Նորաձևություն
-
15:02 • 30.11.19 Էկո-նորաձևության մեկնարկը Հայաստանում
Ժամանց
-
10:44 • 07.12.19 Երգչուհի Լայանան որդի է ունեցել
Սոցցանցեր
-
13:10 • 02.12.19 «Նա է». Էրիկն ընկերուհու հետ լուսանկար է հրապարակել