«Անուշադրության մատնվելն իմ տեսակի համար չէ». «Ոսկե դպրոցից» Իլոնա Նուրիբեկյանի գայթակղիչ ֆոտոշարքն ու հարցազրույցը
Երիտասարդ դերասանուհի, մոդել Իլոնա Նուրիբեկյանը հեռուստատեսությունում հայտնվեց «Ոսկե դպրոց» նախագծի միջոցով, սակայն մինչև այդ հասցրել էր հայտնիություն ձեռք բերել Ինստագրամում` որպես գեղեցիկ հայուհի։ Tert.am Life–ը գայթակղիչ ֆոտոշարք և հետաքրքիր զրույց է ունեցել Իլոնայի հետ։
Իլոնայի խոսքով` անսահման սիրում է կյանքը, փորձում է հնարավորինս քաղել դրականն ու բարին, լավ էներգիա տալ մարդկանց ու դրական էմոցիաներով շրջապատել իրեն։
Բուժքույր-դերասանուհին
Իլոնան ավարտել է Երևանի պետական բժշկական քոլեջը։ Ասում է`որոշել էր բժշկուհի դառնալ, թեև դերասանուհի դառնալու ցանկություն մանկուց ուներ։ «Դեռ մանկապարտեզից բոլորն ինձ ասում էին, որ պետք է դերասանուհի դառնամ։ Հոգուս խորքում ինքս էլ շատ էի ուզում, սակայն մասնագիտական ընտրություն անելիս ընդունվեցի բժշկական քոլեջ։ Բժշկական համալսարանի ընդունելության քննություններին էի պատրաստվում, բայց վերջին պահին ինչ–որ բան ինձ հետ պահեց։ Հասկացա, որ դա կյանքի ընտրություն է, իսկ ես նախընտրում եմ այս աշխատանքը։ Ես շատ եմ սիրում այն, ինչով զբաղվում եմ։ Այս ասպարեզն իմ բնությունն է` իր կատարյալ վիճակով։ Իմ սերն այնքան շատ է, որ նույնիսկ դժվարությունները չեմ նկատում, չնայած մեծ բարդություններ, որպես այդպիսին, չեմ էլ ունեցել։ Ես ուղղակի հաճույք եմ ստանում իմ աշխատանքից»,– ասաց Իլոնան։
Երիտասարդ դերասանուհին ներկայանում է նաև որպես ֆոտոմոդել։ Այս տարի Իլոնան կանի իր մոդելային առաջին քայլերը պոդիումում` Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week) մրցույթին կներկայացնի Կովկասը։
Ես կարծրատիպեր չունեմ, ընտանիքս ուներ
Դերասանի մասնագիտության հետ կապված հայկական իրականության մեջ մի շարք կարծրատիպեր կան։ Փոխգնդապետի և դաշնակահարուհու ընտանիքում մեծացած Իլոնան ևս բախվել է այս խնդրին։ Ասում է` ընտանիքը, մասնավորապես, հայրը դեմ էր իր ընտրությանը։ «Ես կարծրատիպեր չունեմ, ընտանիքս ուներ։ Ընտանիքիս անդամներն ինձ պատկերացնում էին որպես բժշկուհի, իրավաբան, հոգեբան։ Հոգու խորքում հայրիկս, գուցե, հիմա էլ չէր ցանկանա, որ ես դերասանուհի լինեի, բայց կարծրատիպը հաղթահարված է։ Իրենք հարգում են ինձ, իմ որոշումը, հասկանում են, որ ինձ համար սա էր կատարյալը»,– ասաց նա։
Իլոնան, ասում է, առհասարակ, կարծրատիպեր չունի։ Անկաշկանդ պահվածքով աչքի ընկնող Իլոնայի խոսքով` իրեն չի հետաքրքրում` մեծամասնության համար ինչն է ընդունելի, ինչը` ոչ։
«Ես սահմաններ չունեմ։ Ինքս մարդկանց դիտարկում եմ եռանկյունի, քառակուհի, կլոր` ըստ իրենց սահմանների։ Ինձ մոտ չկան այդ կետերը, որոնցով կարելի է պատկեր ստանալ ու սահման գծել։ Ես անսահմանափակ եմ` ինչպես տիեզերքը։ Ես ազատ մարդ եմ։ Մարդը չպետք է սահման ունենա ոչ կատարելության ձգտելու, ոչ էլ ազատության առումով»,– ասաց նա։
Մերկ չեմ նկարահանվի
Մերկ լուսանկարվելու հարցում Իլոնան ավելի զգուշավոր է, ասում է` չի մերկանա, քանի որ հիմա նման ցանկություն չունի։
«Մերկ մարմինը կատարյալ է։ Բնության մեջ կենդանական աշխարհն ամբողջությամբ մերկ է ու հենց դրանում է իրենց գեղեցկությունը։ Ավելի կատարյալ ու գեղեցիկ որևէ բան, քան բնության ստեղծածն է, չկա։ Արվեստի տեսանկյունից էլ մերկ մարմնից ավելի կատարյալ ոչինչ չկա։ Հագուստը ստեղծվել է, որ մարդկանց պաշտպանի ցրտից։ Հագուստի հետ կապված սահմանափակումները մեր տարածաշրջանով են պայմանավորված։ Ես դա հասկանում եմ, սակայն ինքս համարձակության սահման չունեմ։ Ինչ վերաբերում է իմ մերկանալուն` սահմանափակում ունեմ այնքանով, որ հիմա կմերժեմ նման առաջարկը։ Չեմ կարող ասել` ինչու, երևի, ցանկության հարց է։ Մեր հասարակության մեջ մերկանալու ցանկություն չունեմ։ Թե հետագայում ինչ իրավիճակում ինչ որոշում կկայացնե, ոչ ոք չի կարող ասել»։
Հաշվի առնելով, որ Իլոնան չի մերկանա` պայմանավորված հասարակական արձագանքով հետաքրքրվեցինք, արդյոք իրեն խանգարում են կաղապարները, որոնք ստեղծում է հասարակությունը. «Ես անհատ եմ, սակայն առանց հասարակության ոչինչ եմ։ Քանի որ սահմաններ չունեմ, ինձ համար ընդունելի է յուրաքանչյուր տեսակ և կարծիք»։
Տղամարդկանց ուշադրությունը կարևոր է
Իլոնայի խոսքով` հակառակ սեռի ուշադրության պակաս երբևէ չի զգացել. «Որքան հնարավոր է, զգում եմ մարդկանց ուշադրությունը։ Թող գոռոզ չհնչի, սակայն անուշադրության մատնվելն իմ տեսակի համար չէ։ Դա ինձ համար վատագույն տարբերակը կլիներ։ Կնոջ համար շատ կարևոր է հակառակ սեռի կողմից գնահատված լինելը։ Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում։ Եթե ուշադրության կենտրոնում ես, նշանակում է, արժանիքներ ունես։ Դա առաջնային կոմպլիմենտ է յուրաքանչյուր մարդու համար»։
Իլոնայի խոսքով` հակառակ սեռի կողմից հաճախ ծաղիկներ է նվեր ստանում, ինչն իրեն շատ հաճելի է։ «Ծաղիկներ ընդունելուն դեմ չեմ։ Դրանք գեղեցկացնում են իմ միջավայրը, լցնում հոգիս։ Առհասարակ, սիրում եմ նվերներ ստանալ։ Թանկարժեք նվերներ չեմ ստանում։ Կարծում եմ` նման նվերներ քեզ կարող են տալ այն մարդիկ, որոնց այդքան մոտ ես թողել քեզ։ Իմ կյանքում նման մոտ մարդիկ չկան,– ասաց նա ու հավելեց, որ իրեն մոտեցող տղաներին պատասխանը կտրուկ է լինում,– Իմ պատասխանը կարող է լինել շատ սաստիկ։ Գուցե, մի քիչ ագրեսիվ եմ, սակայն չեմ սիրում ինձ մոտ թողնել այն, ինչն իմ կամքով չի եկել ինձ մոտ։ Ինչ վերաբերում է հարուստ տղամարդկանց կողմից «շահավետ» առաջարկներին, ինձ մոտ չի կարող հերթը հասնել առաջարկություն անելուն։ Իհարկե, եթե իմ կողակիցն ինձ աջակցի, բնական կլինի, սակայն աջակցության համար հարաբերություն լինել չի կարող»։
Սիրել եմ, բայց հիմա կողակից չունեմ
«Սերն ուժեղագույն զգացումն է այս աշխարհում։ Ես հասկացել եմ` ինչ է սիրել։ Տեսակով այնպիսի մարդ եմ, որ միշտ սիրում եմ։ Իմ մեջ սերն է իշխում, ես հենց սերն եմ։ Հիմա կողակից չունեմ։ Չեմ կարող ասել` պատրաստ եմ նորից սիրելու կամ ոչ։ Երբ հանդիպեմ իմ կեսին, իմ տղա տեսակին, ամեն բան ինքնըստինքյան կստացվի, սակայն ինձ թվում է` հիմա կամ առաջիկայում դժվար թե նման բան լինի։ Չեմ կենտրոնացել դրա վրա»,– նշեց նա, ապա հավելեց, որ հարաբերությունների ավարտից հետո իր էմոցիոնալ դաշտը չի խախտվել, թեև շատ զգացմունքային մարդ է։
Դերասանուհին շեշտեց, որ իր համար շատ կարևոր է ընտանիքի գաղափարը։ Նա չի շտապում ընտրություն անել, քանի որ կյանքի կարևորագույն ընտրությանը բծախնդրորեն է մոտենում։ «Ընտանիք կազմելն ինձ համար ամենալուրջ հարցն է, որի շուրջ պետք է լավ մտածես։ Հիմա 22 տարեկան եմ, շատերի կարծիքով` արդեն ամուսնանալուս ժամանակն է, սակայն ինձ համար այդպես չէ։ Պետք է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես պատրաստ լինես ամուսնության, մայրության։ Պետք է հասուն լինես ու ճիշտ ընտրես այն մարդուն, որի հետ անցկացնելու ես ամբողջ կյանքդ։ Ինքս ինձ համար բացառել եմ այն տարբերակը, որ ամուսնանամ, 10 տարի հետո սերը մարի, իրար չհասկանանք, հոգնենք իրարից ու բաժանվենք։ Իհարկե, երբեք չես կարող վստահ լինել վաղվա օրվա վրա, սակայն կյանքը նաև ընտրություն է։ Եթե ամուսնանամ ու նման խնդիր ունենամ, այլ լուծում կգտնեմ, թեև ես առհասարակ զիջող չեմ։ Ամեն ինչ կանեմ, որ նման խնդրի առաջ չկանգնեմ»։
Իլոնան երազում է գտնել այնպիսի տղամարդու, որի հետ կվայելի կյանքը, կստեղծի իր ընտանիքը. «Ես պետք է ունենամ իմ տղամարդուն, պետք է կյանք ստեղծեմ, իմ մի մասնիկը տամ այս աշխարհին։ Չես կարող որևէ զգացողություն համեմատել կյանք ստեղծելու հետ։ Կարծում եմ` կյանքը հենց ընտանիքի մեջ է։ Կյանքը սիրել չի նշանակում մենակ վայելել այն։ Չկա մի բան, որը չեմ կարող անել ընտանիքիս հետ։ Ես ամեն ինչ կարող եմ անել իմ կողակցի, ընտանիքի հետ։ Ես միասեր եմ։ Առհասարակ, մարդը փոփոխական է, որովհետև կյանքն ինքնին փոփոխվում է ամեն վայրկյանի հետ, սակայն այն, ինչ վերաբերում սիրուն, հստակ է։ Չեմ կարող կիսատ սերել, մեկ սիրել, մեկ ոչ»։
Հայտնիությունը և ընկերները
«Իմ կյանքի յուրաքանչյուր շրջանում ես ունեցել եմ հայտնիություն, ուղղակի ժամանակի ու տարիքիս հետ մեկտեղ հայտնիության ծավալներն են փոփոխվել։ Հայտնի դառնալուց հետո շրջապատս փոխվել է այնքանով, որ իմ շրջապատում հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնք նույնպես հայտնի են։ «Ոսկե դպրոցի» ամբողջ անձնակազմի հետ շատ ջերմ եմ, իսկ Աննա Գրիգորյանն ավելի մտերիմ եմ, քանի որ նա իմ հարազատ հոգին է»,– ասաց երիտասարդ դերասանուհին։ Նրա խոսքով` հայտնի դառնալուց հետո հին ընկերների չի կորցրել, նման կորուստներ ունեցել է ավելի վաղ. «Նախկինում ունեցել եմ ընկերներ, որոնց կորցրել եմ։ Գիտեմ` ինչ է մտերիմ մարդու հարվածը, սակայն հիմա ինձ հետ նման բան չի լինի։ Հատուկենտ մարդկանց եմ ընտրում որպես ինձ մտերիմ»։
Իլոնայի ամենամտերիմ ընկերուհին քույրն է, որին իրենից մեկ տարով է փոքր։ Դե իսկ տատիկի հետ մտերմությունը, նրա խոսքով, ուրիշ աշխարհ է։ «Տատիկս իմ հարազատ հոգին է, քանի դեռ նա իմ կողքին է, երբեք չեմ կարող ինձ մենակ զգալ։ Ինքն ինձ համար ամեն ինչ է` ծնող, ավագ ծնող, ընկեր... նա իմ տեսակն է»,– ընդգծեց նա։
Գումար աշխատելու կարևորությունը
Իլոնայի խոսքով` աշխատել սկսել է 17–18 տարեկանից։ Նախ` խանութում, ապա սրճարանում` որպես մենեջեր։ «Կարիքից դրդված չեմ աշխատել, ուզում էի ինձ կայացած զգալ։ Չեմ սիրում ինչ–որ բանից կախվածություն ուենալ։ Ես տեսել եմ` ինչպես են ծնողներս ստեղծել ամեն ինչ իրենց աշխատանքով, ուզում էի ինքս էլ ստեղծել, որպեսզի ինձ արժևորեի, հասկանայի` կարո՞ղ եմ ստեղծել ինչ–որ բան։ Դա նաև իմ տեսակը կոփեց։ Երբ սկսում ես ինքդ վաստակել, արժևորում ես գումարը, սկսում ես մտածված ծախսել այն։ Առհասարակ, փողը, գումար աշխատելը մարդու որակական արժեքներն է փոխում։ Դու արժանիք ունես, որ ստեղծում ես քո կյանքի որակը։ Չեմ սիրում ծույլ, անբան, ստանդարտ մարդկանց։ Այս կյանքում ոչինչ քեզ հեշտ չի տրվում, պետք է աշխատես։ Ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ աշխատում եմ այդ գումարը»,– շեշտեց նա։
Լուսանկարները՝ Johny Core-ի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից