Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տրագիկոմեդիայի պրեմիերային
«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» կամ անձնական դրամա, որը թաքնված է յուրաքանչյուրի կյանքում։ Մկրտիչ Արզումանյանի ու Սաթենիկ Հախնազարյանի մասնակցությամբ Արման Նշանյանի բեմադրած նոր ներկայացումը հուզում է, ծիծաղ պարգևում, միաժամանակ նուրբ թելով առաջ տանում գաղափարը, որ ցանկացած խնդիր հաղթահարելի է, երբ կողքիդ կան հարազատ ու հոգատար մարդիկ։ Tert.am Life–ը ներկայացնում է Ստանիսլավսկու անվան թատրոնում երեկ կայացած առաջնախաղի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։
Մկրտիչ Արզումանյանին և Արման Նշանյանին համախմբել է պրոդյուսեր Արման Միտոյանը, որն առանձին նախագծերում երկու արտիստների հետ էլ աշխատել է և իմացել է Մկրտիչի ցանկությունը` ներկայանալ նոր ձևաչափով և Արմանի ցանկությունը` ռեժիսորական աշխատանք անել թատրոնում։
«Երկուսը միաձուլելով` որոշեցի համախմբել տղաներին։ Ընտրեցինք Նիլ Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը» պիեսը, որը հայկական իրականությանն ադապտացնելու գործն արեցին Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսեսյանը։ Անգնահատելի է Արև Պետրոսյանի աշխատանքը, նա զբաղվել է հագուստի և դեկորացիաների ձևավորմամբ»,– ասաց նախագծի պրոդյուսերը, որը առաջնախաղի ընթացքում փոքր–ինչ լարված հետևում էր զարգացումներին։
Որպես կանոն, թատրոնում ներկայացումը հաջողված են համարում մի քանի անգամ խաղալուց հետո, Արման Միտոյանը բացառություն չէ. «Ինձ համար միշտ ինչ–որ բան պակաս է, հատկապես առաջին ներկայացմանը։ Կարծում եմ` երկրորդ, երրորդ ներկայացմանն ամեն ինչ ավելի լավ կլինի»։ Արման Նշանյանն իր հերթին ասաց` ինչպես կյանքում, այնպես էլ բեմում, փորձ է պահանջվում. «Ինչպես կյանքում, բեմում էլ կլինեն բաներ, որոնք կցանկանայիր այլ կերպ անել, սակայն ստացվել է այն, ինչ կա։ Ես գոհ եմ։ Մեր մեկ տարվա աշխատանքի շնորհիվ, կարծում եմ, կարողացել ենք մատուցել այն, ինչի համար համախմբվել ենք»։
«Երկրորդ պողոտայի բանտարկյալը» ադապտանալով հայկական իրականությանը` դարձել է «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»։ Արման Նշանյանը, որպես ռեժիսոր, երկրորդ անգամ է բեմադրում Նիլ Սայմոնի ստեղծագործությունը։ Նա հասցրել է խորապես ուսումնասիրել հեղինակի տրագիկոմեդիան։ Սցենարիստների հետ աշխատանքի արդյունքում նրանք փորձել են ադապտացնել այնպես, որ հանդիսատեսը բեմում տեսնի իր իրականությունը, առօրյա խնդիրները, միաժամանակ չկորցնի բուն ասելիքն ու անձնական հոգեբանական դրաման։
«Մի քանի պիես քննարկեցինք, հասկացանք, որ սա լավագույն տարբերակն է, Արտուշն ու Վահանը ադապտացրին այն` դարձնելով հայկական, միաժամանակ չկորցնելով խորը իմաստը։ Նիլ Սայմոնի այս պիեսը չունի ժամանակ, երկիր։ Խնդիրը մնում է նույնը հարցերն են փոխվում։ Հնարավոր է` Նյու Յորքում այլ խնդիր լինի, Երևանում` այլ։ Կարևոր չէ, Երևանում աղբ չեն թափում, թե՞ Նյու Յորքում տանիքները չեն վերանորոգում, հոգեբանական վիճակը մնում է նույնը։ Մենք ընտրեցինք այն խնդիրները, որոնք հոգեհարազատ կլինեն մեզ»։
Մկրտիչ Արզումանյանը կարևորում է, որ ստեղծագործությունը չի տուժել ադապտացման փուլ, պահպանել են ռիթմը, ասելիքը։ Ներկայացման վերջաբանում կա փոքրիկ flashback, որը որոշել են անել սցենարիստների մտահղացմամբ։ Ընդհանուր առմամբ` գծերը չեն փոխվել, միայն թե առօրյա խնդիրներն են ավելի հայկականացվել։
Դերասանն այս անգամ ներկայանում է տրագիկոմեդիկ դերով։ Իհարկե, ներկայացման մեջ կան նաև ծիծաղելի պահեր, սակայն այն ներկայացնում է հերոսի անձնական դրաման։ «Միշտ զգացել եմ դրամատիկ գործով ներկայանալու կարիք։ Կարծում եմ` այս պահին ճիշտ էր ներկայացնել տրագիկոմեդիա։ Բնականաբար, քայլը ռիսկային էր, սակայն կարծում եմ, որ սա ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսին։ Այն ձևաչափերը, որոնցում ինձ սովոր են տեսնել, արդեն սպառել են իրենց։ Թե՛ տեխնիկական, թե՛ թեմաների առումով դադար տալու կարիք կար, իսկ թատրոնն ու նման ստեղծագործություններն անմահ են։ Ինձ ավելի հոգեհարազատ է թատրոնը և հնարավորինս այնպես եմ անելու, որ ավելի հաճախ լինեմ թատրոնում»,– ասաց դերասանն ու կարևորեց թատրոնի դերը մարդու ձևավորման և զարգացման համար։ Նա կարծում է, որ հայտնի մարդիկ ևս պետք է նպաստեն, որ երիտասարդներն ավելի շատ գան թատրոն։
Մկոյի հիմնական խաղընկերուհին Սաթենիկ Հախնազարյանն է։ Նա ստեղծագործական թիմին միացել է ավելի ուշ, սակայն կարողացել է արագ դառնալ թիմի մի մաս. «1 տարուց ավելի է աշխատում ենք նախագծի շուրջ, Սաթենիկը մեզ միացավ ավելի ուշ` 4 ամիս առաջ։Արման Նշանյանի շնորհիվ հրաշալի թիմ է հավաքվել, որով կարելի է սարեր շուռ տալ»։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ