5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի
«Քեզ համար,Ազնավուր» համերգաշարը 2017–ին Երևանում մեկնարկեց հենց Ազնավուրի ներկայությամբ։ Հայ երգիչները մեծ հուզմունքով էին այդ օրը բեմ բարձրացել, չէ՞ որ Ազնավուրը դահլիճում էր, լսում ու գնահատում էր իրենց։ Նույն հուզմունքով այս տարի էին պատրաստվում համերգին, որը մայիսից տեղափոխել էին հոկտեմբեր, որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստան ժամանող մաեստրոն կրկին ներկա լիներ միջոցառմանը, սակայն համերգը վերածվեց հիշատակի երեկոյի։ Համերգի խորագիրն ընտրվել է երգչի «Քեզ համար, Հայաստան» երգի համատեքստում։
Հոկտեմբերի 29–ին և 30–ին Երևանում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» համերգը, որի նախաձեռնոցներից է Վարդան Պետրոսյանի որդին` Հայկ Պետրոսյանը։ Ազնավուրին նվիրված համերգների շարքը տարիներ առաջ նա սկսեց ակումբներից, հետո Տիկնիկային բեմում ներկայացավ անհատական համերգով, իսկ ավելի ուշ իր շուրջ համախմբեց գործնընկերներին և բոլորով սկսեցին աշխատել մի գաղափարի համար։ Կազմակերպչական հարցում նրան մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Մշակույթի նախարարությունը։ Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման մանրամասները։
Սպասվող ժամանակ ելույթ կունենան Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը և այլք։ Կլինեն նաև հյուրեր արտերկրից, սակայն կազմակերպիչները նրանց անունները կհստակեցնեն ավելի ուշ։ Համերգի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյան է։ Վերջինս 5 տարի Երևանում բեմ չի բարձրացել։ Տեղի հանդիսատեսին ներկայանալ պատրաստվում էր հաջորդ տարի, սակայն Ազնավուրի հիշատակի համերգը բաց թողնել չէր կարող։
«Հորս մասնակցությունն ինձ համար առանձնահատուկ կարևոր է։ Խնդրեցի ներկա լինել այս համերգին, ասացի, որ դա շատ կարևոր կլինի և՛ իր, և՛ մեզ, և՛ հանդիսատեսի, և՛ երևի, Ազնավուրի համար, նա էլ համաձայնեց։ Վստահ եմ` իր հանդիսատեսը շատ–շատ էր սպասում իրեն»,– նկատեց Հայկը։
Մշակույթի նախարարությունը համերգին ցուցաբերել է և՛ ֆինանսական, և՛ կազմակերպչական աջակցություն։ «Հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի միջոցառումն անցնի հավուր պատշաճի»,– ասաց նախարար Լիլիթ Մակունցը և կարևորեց միջոցառման կազմակերպումը։
Ազնավուրին նվիրված համերգը կլինի երաժշտական նոր ձևավորմամբ։ Նախորդ անգամ այն կայացել էր Էդուարդ Թոփչյանի գլխավորած Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, այս անգամ նվագախումբ է հավաքվել հատուկ համերգի համար։ Համերգի գեղարվեստական ղեկավարը դաշնակահար Կարեն Անանյանն է։ Նա հայտնեց, որ նոր նվագախմբում ընդգրկված են մոտ 20 երաժիշտ` Հայաստանի տարբեր նվագախմբերից։
«Տարբեր կազմերով անդրադարձել ենք Ազնավուրի երգերին, հիմա շատ ավելի ենք կարևորում համերգը։ Մի փոքր այլ ձևաչափով, բայց շատ հետաքրքիր համերգ է լինելու։ Նույն երգերն մի փոքր այլ երանգ են ստանալու»,–ասաց նա։
Հայկն էլ նկատեց, որ հանդիսատեսն առիթ չի ունենա մտածելու, թե ինչ են արել սիրված երգերի հետ։ «Ազնավուրի երգերը յուրահատուկ մոտեցում են պահանջում։ Պետք է պարապել, որպեսզի հանդիսատեսի ականջին օտար չլինի։ Հանդիսատեսը հաստատ չի մտածի` մեր սիրած երգն էս ինչ են դարձրել։ Յուրաքանչյուր երգիչ կներկայանա իրեն համապատասխան երգով,– ասաց նա ու հավելեց, որ սիրված երգերն իրենց տեղն են գտել երգացանկում,– Ազնավուրը մոտ 1300 երգ ունի, սակայն կան երգեր, որոնք պարտադիր պետք է հնչեն։ Երբ Ազնավուրը սկսեց տալ իր 85–ամյակի համերգները, առաջին 5-6 համերգի ընթացքում չէր կատարում Je m'voyais déjà երգը։ Հանդիսատեսի պահանջով ավելացրեց այն։ Առանց այդ սիրված երգերի չէինք կարող ծրագիր կազմել»։
Հայկը կարևորեց նաև, որ համերգի ժամանակ կհնչեն Ազնավուրի երգերը հայերենով. «Ազնավուրի յուրահատկություններից մեկն այն է, որ նրա երկրպագուների ճնշող մեծամասնությունը չի հասկանում խոսքերը, բայց խենթանում է իր երգերի համար, օրինակ, մայրս։ Մենք մի քանի երգ կներկայացնենք նաև հայերեն։ Իր երգերի շատ թարգմանություններ կան, սակայն մի քանիսը նաև երգեցիկ են։ Այնպես, որ հանդիսատեսին սպասվում է Ազնավուրը հայերեն։ Վստահ եմ, չենք հիասթափեցնի»։
Համերգի ժամանակ ոչ միայն կկատարեն Ազնավուրի երգերը, այլև կներկայացնեն հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։ «Ինձ համար շատ կարևոր է ներկայացնել Ազնավուրին որպես մարդ, որովհետև նա օրինակ էր՝ այս կյանքում պայքարելու, ապրելու, նպատակներիդ ու երազանքներիդ հասնելու։ Չնայած այն շատ տխրությանը, որ կա իմ ու բոլորիս մեջ, այդ օրը մենք պետք է իրեն հիշենք երախտագիտությամբ և ժպիտով։ Վստահ եմ, հանդիսատեսին շատ հուզական, բայց և ուրախ համերգ է սպասվում, ինչպիսին Ազնավուրն էր»,– ընդգծեց երգիչ–դերասանը։
Կազմակերպիչներից Ալեքսանդր Մհերյանն էլ նկատեց, որ մանրակրկիտ աշխատել են ամեն մանրուքի վրա։ Նա նաև ասաց, որ հասանելի գնային քաղաքականություն են մշակում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել միջոցառմանը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի