«Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ». Յանա Դանիելյանն անկեղծանում է
Tert.am Life-ի բացահայտումները հայտնի մարդկանց մասին շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում զրուցել ենք հաղորդավարուհի Յանա Դանիելյանի հետ:
Յանան իր թերություններից է համարում առանց մարդկանց լիարժեք ճանաչելու շուտ վստահելը: Ասում է՝ կյանքին լավատեսորեն է նայում և նյարդայնանում է մարդկանց վատատեսությունից ու իրավիճակները բարդացնելու սովորությունից:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
-Երևի, չափազանց անկեղծությունը, որը երբեմն կարող է տեղին չլինել: Ես պարզ խոսող մարդ եմ: Սիրում եմ մարդկանց հետ շփվել առանց վերապահումների: Ինձ համար ավելի հեշտ է այդպես ապրել:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
-Շատ շուտ եմ հավատում մարդկանց: Ճիշտ է, տարիների ընթացքում մի քիչ փոխվել եմ, բնավորությունս հղկվել է, բայց իմ թերություններից մեկն եմ համարում դա։ Մարդկանց չափից ավելի վստահում եմ առանց լիարժեք ճանաչելու: Մարդկանց իմ արշինով եմ չափում: Ինչպես ես եմ իրենց վերաբերվում, նույն կերպ ակնկալիքներ ունեմ նաև իրենցից, բայց երբեմն դա իրականությանը չի համապատախսանում:
-Կա՞ մի բան, ինչից վախենում եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։
-Ճիշտն ասած, չկա մի բան, որից վախենում եմ: Առհասարակ, ֆոբիաներ չունեմ: Մի պահ բարձրությունից էի վախենում, բայց կարողացել եմ դա հաղթահարել, իսկ կյանքի հետ կապված վախեր ընդհանրապես չունեմ:
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Օրինակ՝ իմ բնավորությունը շատ ճկուն է: Ես շատ հեշտ եմ մերվում, շփում հաստատում, շուտ կողմնորոշվում տարբեր իրավիճակներում, բայց ֆիզիկապես ինձ ճկուն չեմ համարում: Կուզեի ավելի ճկուն լինել նաև ֆիզիկական առումով:
-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
-Չէի ուզի: Ինձ թվում է, որ այդ պարագայում բոլոր բնականոն կարգերը կխախտվեին:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։
-Չարությունը և այն, որ մարդիկ շատ են բարդացնում իրավիճակները, լարվածություն առաջացնում: Քանի որ ես սովոր եմ կյանքին ավելի պոզիտիվ նայել, վարդագույն ակնոցով, իհարկե հասկանալով իրավիճակներն ու հնարավոր բարդությունները, մարդկանց այդ վարքագիծն ինձ նյարդայնացնում է: Շատ ժամանակ ինձ բարկացնում է, երբ մարդիկ ամեն ինչից բողոքներ են ունենում՝ կյանքից, երկրից:
-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։
-Իհարկե, օրվա ընթացքում լինում են ժամեր, երբ միայնակ եմ լինում: Շատ եմ սիրում այդ ժամերը, որովհետև այդ ընթացքում ավելի կենտրոնացած եմ լինում, մտորում եմ տարբեր թեմաների շուրջ, դա կլինի աշխատանքի, թե ընդհանրապես կյանքի հետ կապված:
-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։
-Ինձ բավականին դժվար է հունից հանելը: Ես չեմ սիրում սուտը, կեղծավորությունը և երբ դա չափից ավելի է, քրոնիկ բնույթ է կրում, կարող է ինձ հունից հանել: Ամեն դեպքում փորձում եմ ինձ միշտ ադեկվատ պահել, ափերից դուրս չգալ և ամեն ինչին մի քիչ սառնասրտորեն նայել:
-Ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:
-Ես հազվադեպ եմ սթրեսների ենթարկվում: Մատներիս վրա կարող եմ հաշվել, բայց նմանատիպ իրավիճակները հաղթահարում եմ ընտանիքիս հետ շփվելով, լավ երաժշտություն լսելով կամ բնության գրկում լինելով: Այդ ժամանակ լրիվ լիցքաթափվում եմ և մոռանում ամեն ինչ:
-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։
-Փառք Աստծո, ոչ: Նման հիասթափություն չեմ ունեցել, հուսամ, չեմ էլ ունենա: Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, որ ինձ հիասթափեցնի կյանքից: Ամեն դեպքում կարծում եմ, որ յուրաքանչյուրի կյանքը իր ձեռքում է և ղեկը որ կողմ պտտացնես, այդ կողմ էլ գնալու ես: Այնպես որ, այդ նույն երջանիկ պահերն էլ, դժբախտ պահերն էլ, ամեն բան քեզնից է կախված:
-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում:
-Ոչ: Սովորաբար մարդիկ ժամանակի հետ կապված են ափսոսանք ունենում, որ այս կամ այն բանը չեն հասցրել անել: Ես վայելում եմ ամեն ժամն ու օրը, որ ոչ մի նմանատիպ ափսոսանք չունենամ: Դեռևս ամեն ինչ հասցնում եմ անել, ժամանակս անիմաստ բաների վրա չեմ վատնում: Նայում եմ դեպի առաջ և մեծ ծրագրերով շարժվում: Իհարկե, կյանքի ընթացքում եղել են փոքրիկ, ոչ ճակատագրական սխալներ, բայց դա պրակտիկա է, որ մյուս անգամ նույն սխալը թույլ չտաս: Պետք չէ հիասթափություն ապրել ու զղջալ ինչ-որ բանի համար:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։
- Ընտանիքս, աշխատանքս, ընկերական շրջապատս: Նրանցից ամեն մեկն իր դերն է խաղում և մի ամբողջություն է: Նրանք տրամադրում են ինձ լավ արարքների: Ընտանիքում էլ, ես և Սուրենը միշտ քաջալերում ենք իրար ամեն գործում թե՛ մասնագիտական, թե այլ հարցերի վերաբերյալ: Կիսվում ենք միմյանց հետ, քննարկում տարբեր հարցեր, փորձով փոխանակվում և ինչով կարողանում ենք, իրար օգնում ենք:
-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։
-Ես մի փոքր քաղաքականությունից հեռու եմ և դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Ցանկություն չկա այդ կարգավիճակում լինել, եթե լիներ, միգուցե ինձ պատկերացնեի:
-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։
-Դա շատ հայտնի միտք է, որին ես որպես կյանքի կանոն եմ նայում. այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Կարծում եմ՝ ցանկացած բարդ իրավիճակի պետք է նայել որպես կյանքի դաս, ոչ թե վիրավորվել կյանքից, նեղվել, ջղայնանալ: Հակառակը՝ պետք է դրանից դաս քաղել, ասել շնորահակալություն այդ բարդության համար և դա հաշվի առնելով շարժվել առաջ:
-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է:
-Երևի թե հեռախոսս, բայց դա բոլորի դեպքում էլ այդպես է: Ընդհանրապես թալիսման չունեմ: Սնահավատ չեմ և չեմ կարծում, որ ինչ-որ իր միշտ ինձ հետ լինի, ես հաջողակ կլինեմ:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից