«Պետք է ոչ մեկին չհիասթափեցնեմ». «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ը` մրցույթին նախապատրաստվելու և սպասվող բեմական շոուի մասին
«Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N-ը պրոֆեսիոնալ երգով սկսել է զբաղվել 6-7 տարեկանից` «Արցախի ձայն» նախագծում, այնուհետև սկսել է ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների` դաշնամուր, հարվածային գործիքներ, և ինչպես ինքն է նշում ՝ դեռ շատ բան ունի սովորելու: 7 տարեկանից մասնակցել է տեղական ու միջազգային երաժշտական տարբեր մրցույթների և վստահ է՝ ապագայում էլ շատ երկար ստեղծագործական ճանապարհ է անցնելու: Նա կարծում է, որ եվրատեսիլյան բեմի ուղեգիրը ստանալու հարցում իրեն օգնեցին թե՛ երգը, թե՛ իր բեմական կերպարը: Իր անվանական երգով «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցած երգիչը ասում է՝ բացի մրցույթի հաղթական ելքը, ինքը ձեռք բերեց փորձառություն ու լավ ընկերներ:
Tert.am Life-ի հետ զրույցում L.E.V.O.N-ը առաջին անգամ խոսել է մրցույթի հայաստանյան փուլն անցնելուց հետո իր զգացողությունների, «Մանկական Եվրատեսիլ 2018»-ին նախապատրաստվելու մասին և բացահայտումներ արել, թե ինչ շոուով է հանդես գալու եվրատեսիլյան բեմում:
-Լևոն, ի՞նչ էմոցիաներ ունեիր, երբ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի ավարտին հնչեց քո անունը:
-Աննկարագրելի զգացում էր: Ասես խաղի վճռորոշ գոլ հեղինակած ֆուտբոլիստ լինեի: «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելն իմ երազանքն էր, և ես անչափ ուրախ էի, որ հենց ինձ ընտրեցին:
-Մրցույթի մասնակից երեխաներից շատերը նշում էին, որ իրենց համար մասնակցությունն է կարևոր: Քո դեպքում ինչպե՞ս էր։ Հաղթանակը կանխատեսելի՞ էր:
-Ցանկացած մրցույթի մասնակցում եմ հաղթանակի ակնկալիքով և փորձում եմ լավագույնս ներկայանալ: «Դեպի Մանկական Եվրատեսիլը» բացառություն չէր, սակայն իմ ամենակարևոր ձեռքբերումը նոր ընկերներն էին:
-Ի՞նչ ես կարծում, ո՞րն էր հաջողությանդ գաղտնիքը: Առաջին հերթին ե՞րգը սիրվեց, թե՞ բեմական կերպարդ:
-Կարծում եմ երգի ոճը և բեմական կերպարս շատ համահունչ էին: Իսկ ես երգելիս վայելում էի ամեն մի պահը: Ահա և գաղտնիքը:
-Դու հասցրել ես մասնակցել բազմաթիվ մրցույթների ՝«Голос дети», «Новая волна», «Мы вместе», Իգոր Բուտմանի անվան «Триумф джаза», «Музыкальная дорожка»։ Ի՞նչ է քեզ տվել մրցութային ճանապարհը։ Անընդհատ պայքարի մեջ լինելը որոշակի լարվածություն չի՞ առաջացնում։
-7 տարեկանից սկսել եմ մասնակցել տարբեր տեղական և միջազգային մրցույթների: Դրանցից յուրաքանչյուրն ինձ համար շատ կարևոր փորձություն է եղել, բայց նաև դպրոց: Անկախ Մինսկում կայանալիք մրցույթի արդյունքներից կարծում եմ, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին իմ մասնակցությունը ևս մի քայլ է դեպի նորանոր բարձունքների գրավում:
-Քեզ համար որքանո՞վ է պատասխանատու «Մանկական Եվրատեսիլը»: Ի՞նչ ես կարծում, մրցութային փորձը քեզ կօգնի՞ եվրատեսիլյան բեմում լավ հանդես գալու համար:
-«Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունս բոլոր իմ անցած մրցույթներից, թերևս, ամենապատասխանատուն է: Այս անգամ ինձ հետ Առաջին ալիքի մեծ թիմն է աշխատում, ինչը ևս պարտավորեցնող է: Ընտանիքս, ընկերներս, մտերիմներս` բոլորը հավատում են, որ լավ ելույթ եմ ունենալու: Այնպես որ պետք է ոչ ոքի չհիասթափեցնեմ:
-Բացի «Եվրատեսիլի» ուղեգիրը, ի՞նչ տվեց քեզ նախագիծը: Հասցրեցի՞ր ընկերներ ձեռք բերել «Դեպի մանկական եվրատեսիլ» նախագծի շրջանակում։ Ինքդ ունեի՞ր ֆավորիտ կատարողներ: Ովքե՞ր էին նրանք։
-«Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունն ինձ համար հիանալի հնարավորություն էր: Ձեռք բերեցի փորձառություն, դրական լիցքեր և, ամենակարևորը, բազմաթիվ ընկերներ: Ամբողջ օրը միասին կատակում էինք, երգում ու պարում: Բոլորին շատ սիրեցի, բոլորն էլ արժանի էին հաղթանակի:
-Հիմա արդեն եվրոպական մրցույթին պատրաստվելու փուլն է սկսվել: Կպատմե՞ս նախապատրաստական աշխատանքների մասին: Ի՞նչ մասնագետների հետ ես աշխատում:
-Ինձ հետ աշխատում է իմ սիրելի թիմը` «Արցախի ձայնը» , ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության պրոֆեսիոնալ թիմը: Օնլայն եղանակով աշխատում ենք նաև Մինսկի եվրատեսիլյան թիմի հետ: Հիմա շատ պատասխանատու շրջան է. անդադար փորձեր, նկարահանումներ, հանդիպումներ: Պատրաստվում ենք Մինսկում կայանալիք ելույթին:
-«Եվրատեսիլյան» բեմում ներկայանալու համար բեմական շոուն փոխվելու է։ Կրկին մենա՞կ ես լինելու բեմում։
-Բեմում ես շատ ինքնավստահ եմ, անգամ երբ մենակ եմ, սակայն որպեսզի շոուն ավելի ուրախ լինի, ընկերներս էլ են «միանալու»: Այս պահին ավելին ասել չեմ կարող:
-Երգդ հենց քո մասին է` քո անվամբ էլ կոչել եք այն։ Ի՞նչ ես կարծում, որքանով այն ընկալելի կլինի եվրոպացի լսարանի համար։
-Ինչպես շատ երգիչներ, երազում եմ, որ երգս դառնա սիրված և հիշվող: Եվ կարծես թե ստացվում է: Ինձ շատ եվրոպացի երկրպագուներ են գրում, ասելով, որ երգը շատ լավն է: Սա ամենակարևոր գնահատականն է:
-Ինչպես միշտ, նման մրցույթներից հետո հնչում են խիստ բևեռացված կարծիքներ։ Հետևո՞ւմ ես արձագանքներին։ Բացասական կարծիքներն ինչպե՞ս են անդրադառնում քեզ վրա։
-Կարևորում եմ բոլոր արձագանքները: Բացասական մեկնաբանություններն ինձ օգնում են ճիշտ գնահատել սխալներս և ուղղել դրանք:
-Երաժշտական ո՞ր ոճն է քեզ առավել հոգեհարազատ:
-Հիփ-հոփ, փոփ, ֆանկ-լատինո: Շատ եմ սիրում Բրունո Մարսի ստեղծագործությունները:
-Քեզ համար ո՞վ է ամենալավ խորհրդատուն, ո՞ւմ կարծիքն ես ամենից շատ կարևորում:
-Կարևորում եմ բոլորի կարծիքը: Թերևս, որպես ամենալավ խորհրդատու, կառանձնացնեմ իմ պրոդյուսերին` Լիրա Քոչարյանին, ինչպես նաև իմ ինստագրամի հետևորդներին, որոնց արձագանքն ու աջակցությունն ինձ համար շատ կարևոր է:
-Նշել ես, որ երազում ես այնպիսի երգիչ դառնալ, որ անունդ հնչի «Grammy»-ի երաժշտական մրցանակաբաշխությունում: Ինչպե՞ս ես պատկերացնում այդ ճանապարհը, մինչև «Grammy»-ին հասնելը ի՞նչ քայլեր պետք է անես:
-Կարծում եմ արդեն սկսել եմ դեպի Գրեմմի տանող ճանապարհս. շատ փոքր, բայց հստակ քայլերով: Կարևորում եմ ճիշտ երաժշտական ոճ գտնելը. ոճ, որը կլինի հենց իմը` յուրահատուկ:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի