«Վահեն ինձ շատ է փոխել». բացառիկ լուսանկարներ և մանրամասներ Շուշաննա Թովմասյանի հարսանիքից
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու ռեժիսոր Վահե Սայանը հոկտեմբերի 16–ին ամուսնացան։ Շուշաննան ասում է` որոշել էին առանց աղմուկի և ավելորդ ուշադրության հարսանիք անել, բայց չհաջողվեց։ Կյանքի կարևորագույն փոփոխության մասին բացառիկ հարցազրույցն ու հարսանեկան ֆոտոշարքը դերասանուհին վստահել է Tert.am Life-ին։
Զույգը պսակադրվեց Սաղմոսավանքում, այնուհետև Վահագնի թաղամասում կայացավ զագսի բացօթյա արարողությունը և տոնական խնջույքը։ Վահեն ու Շուշաննան, սակայն, ավանադական հարսանիք չեն արել։ Հարսանեկան խնջույքը չի ձգվել մինչև ուշ գիշեր, քանի որ նորապսակները նույն օրը մեկնել են Բալի` վայելելու մեղրամիսը։
«Դա երկուսիս պատկերացրած հարսանիքի ձևաչափն էր։ Միանշանակ, յուրաքանչյուր աղջկա համար հարսանիքի օրը շատ կարևոր է։ Մանկուց սպասում ես այդ օրվան, որոշակի պատկերացումներ ես ունենում, թեև որքան այն մոտենում է, այնքան պատկերացումներդ փոխվում են։ Հարսանիքից առաջ արդեն հստակ պատկերացնում էի, թե ինչ եմ ուզում, բայց ինձ համար ամենակարևոր պահը պսակադրության արարողությունն էր»,– ասաց նա ու հավելեց, որ պսակի արարողության ժամանակ չի հուզվել։
Հուզմունք ու շփոթվածություն ավելի վաղ ուներ։ Ասում է` հարսանիքից մոտ մեկ շաբաթ առաջ սկսել էր հուզվել, սակայն դա խառնաշփոթ չէր ստեղծել, քանի որ գիտակից ու պատրաստակամ ընտրություն էր անում։ «Սա կյանքի նոր՝ լրիվ այլ փուլ է, ամեն դեպքում պատասխանատվության, փոքր–ինչ վախի զգացում կար։ Միաժամանակ վստահ էի, որովհետև ընտրությունս գիտակցված էր։ Նման փուլում շատ կարևոր է, երբ կողակիցդ էլ աջակցում և օգնում է քեզ, եթե ինչ–որ հարցում շփոթված ես»,– նկատեց նա։
Ամուսնությունից հետո կյանքը փոխվում է, սակայն դերասանուհին կարևորում է փոփոխություններին սիրով տրամադրվելը։ Ասում է` այդ դեպքում որևէ հարց դժվար չի թվա։ «Ինձ դուր է գալիս այն կյանքը, որով հիմա եմ ապրում։ Ես պատրաստ եմ փոփոխություններին, ամենակարևորը, չեմ վախենում պատասխանատվությունից։ Այդ ամենի առաջին գրավականը սերն է, որն իմ մեջ կա»,– ասաց նա։
Զույգի համատեղ կյանքի առաջին օրերն անցել են Բալիում։ Շուշաննայի փոխանցմամբ` հեքիաթային մեղրամիս են ունեցել. «Կան վայրեր, որտեղ միշտ երազում ես լինել։ Շատ կարևոր է, երբ նման հեքիաթային վայրում սիրելիիդ հետ ես։ Շատ տպավորիչ մեղրամիս ունեցանք»։
Արդեն Երևանում Վահեն ու Շուշաննան ապրում են երկուսով։ Տնային տնտեսուհու պարտականությունները դերասանուհին սիրով է անում։ Ասում է` նախկինում էլ չի խուսափել տնային գերծերից, թեև ծանրաբեռնված նկարահանումների փուլում այդ հոգսն ավելի շատ մայրիկի վրա էր։
«Դու պետք է հասկանաս, որ գուցե ավելի շուտ պետք է արթնանաս, բայց դա նաև հաճելի պարտականություն է։ Իրականում ամեն ինչ էլ կարող ես հասցնել, ամենակարևորն այն է, որ սիրով անես, իսկ ես հաճույքով եմ ստանձնել նոր պարտականություններս։ Պետք է այնքան էներգիա ունենաս, որ դա քեզ համար ավելորդ ծանրաբեռնվածություն ու հոգս չդարձնես»,– նկատեց նա։
Շուշաննայի և Վահեի տարիքային տարբերությունը մոտ 10 տարի է։ Դերասանուհու խոսքով՝ այն շատ լավ է ազդում իրենց հարաբերությունների վրա։
«Ես միշտ պատկերացրել եմ, որ իմ կողքին տարիքով մեծ տղամարդ պետք է լինի, որպեսզի ավելի կայացած լինի։ Իհարկե, ամեն ինչ հարաբերական է, բայց, չգիտես ինչու, զգում էի, որ կողակիցս ինձնից առնվազն 3-4 տարի մեծ է լինելու,– ասաց Շուշաննան ու նկատեց, որ Վահեի ազդեցությամբ շատ է փոխվել,– Նա ինձ շատ է հղկել»։
Վահեն ու Շուշաննան միմյանց ճանաչում են երկար տարիներ։ Վահեն «Դժվար ապրուստի» ռեժիսորն էր, որտեղ Շուշաննան խաղաց իր դեբյուտային դերը։ Զույգի սիրային հարաբերությունները, սակայն, զարգացել են ավելի ուշ, նրանց սիրավեպը մոտ մեկուկես տարվա պատմություն ունի։ «Ես ուղղակի զգացի, որ նա է իմ կյանքի տղամարդը։ Իրականում, ընտրությունդ զգայական դաշտում ես անում, երբ հասկանում ես, որ նա հենց այն մարդն է, որն պատկերացրել ես»,– ասաց Շուշաննան։
Դերասանուհին իրեն սիրահարվածությունից գլուխը կորցնող աղջիկների շարքին չի դասում. «Ես ուղեղով ու սրտով եմ սիրահարվել, հետո իր հետ խենթացել եմ։ Ես մեզ չեմ բնորոշի որպես խենթ զույգի։ Ավելի շատ մեզ կրեատիվ զույգ եմ համարում։ Մեր հարաբերություններում ամենակարևորը հարգանքն է»։
Շուշաննան իրեն երջանիկ է զգում Վահեի կողքին։ Ըստ նրա` երջանկությունը պահերի մեջ է. «Դու հասկանում ես, որ երջանիկ կյանք ես ունեցել` հաշվի առնելով, թե որքան շատ են այդպիսի պահեր եղել քո կյանքում։ Փառք Աստծո, երջանիկ պահերի պակաս հիմա չեմ զգում»։
Նա նշեց, որ շարունակելու է դերասանուհու կարիերան։ Ամուսինն այս հարցում արգելքներ չունի։
«Կշարունակեմ գործունեությունս, թեև դեռ չգիտեմ, թե առջևում ինչ նոր նախագիծ կլինի։ Դեկտեմբերի կեսին կկայանա «Ձյունանուշ» հեքիաթ–ֆիլմի պրեմիերան։ Առաջին անգամ եմ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում։ Մեծ հետաքրքրությամբ եմ սպասում ցուցադրությանը, մի քիչ էլ լարված եմ, քանի որ երեխաների համար է նախատեսված, իսկ նրանք ամենապահանջկոտ հանդիսատեսն են»,– ասաց դերասանուհին, որը երեխաների առաջ ներկայանալու փորձ ունեցել է թատրոնում, խաղացել է «Կարմիր գլխարկը» ներկայացման մեջ։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)