Համազգային թատրոնի դերասաններն անժամկետ գործադուլ են սկսելու. նրանք պահանջում են Վիգեն Չալդրանյանի հրաժարականը
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված մթնոլորտ է: Դերասանական կազմը պահանջում է գործող տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից՝ պատճառաբանելով, որ վերջինս չի տիրապետում թատրոնի ղեկավարման հմտություններին և իր գործունեությամբ նպաստում է դրա կազմաքանդմանը: Դերասաններն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց բոլոր մտահոգություններն ու առաջիկա անելիքները:
Tert.am Life-ը ներկա է եղել ասուլիսին, լսել նրանց դիտարկումները, ինչպես նաև զրուցել թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի և նորանաշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդայնի հետ:
Վիգեն Չալդրանայանը դեռ երկու տարի առաջ նախկին նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ավելի ուշ՝ տնօրեն: Դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը նկատեց, որ այդ նշանակումն արվել է առանց թատրոնի ստեղծագործական կազմի հետ քննարկման և շոկային է եղել իրենց համար: Հակոբյանի խոսքով, դեռ այն ժամանակ իրենք առարկություն են ներկայացրել Չալդրանյանի պաշտոնավարման հետ կապված:
«Վիգեն Չալդրանյանի ծրագրային ելույթը լսելուց հետո մենք իրեն բացահայտ ասացինք՝ չենք ուզում, որ դու մեզ կառավարես: Մարդը մեզ տղամարդավարի խոստացավ, որ ինքը պետք է գնա Ամերիկա, իր գործերն ավարտի, և եթե մենք մեկ ամիս անց, սառը ուղեղով զանգենք իրեն և նորից պնդենք, որ չենք ուզում, ինքը չի վերադառնա: Մենք իրոք որոշեցինք մեկ ամիս սառել, դատողություններ անել, քննարկել իրար հետ ու եկանք միահամուռ որոշման. զնագեցինք, ասացինք՝ Վիգեն ջան մի՛ արի, մենք չենք ուզում և հանկարծ ինքը այնտեղից ասաց՝ դուք ո՞վ եք, որ ուզեք կամ չուզեք, ինձ նախարարն է նշանակել, ինքն էլ պետք է հետ կանչի»,-ասաց Դավիթ Հակոբյանը:
Դերասանական կազմը նույն պահանջով դիմել է ինչպես նախորդ, այնպես էլ Մշակույթի ներկայիս նախարար Լիլիթ Մակունցին, հանդիպում ունեցել է նրա հետ, որին մասնակցել է նաև Վիգեն Չալդրանյանը: Նրանց խոսքով, սակայն իրենց առաջարկվել է փոխզիջումային տարբերակի գնալ: Դերասանները նշեցին, որ ՊՈԱԿ-ի մասին օրենքը թույլ չի տալիս, որպեսզի միևնույն անձը միաժամանակ լինի և՛ թատրոնի գեղարվեստական ղեկավար, և՛ տնօրեն: Մշակույթի նախարարությունում հղում են արել այդ դրույթին և Չալդրանյանին առաջարկվել է հրաժարական տալ պաշտոններից մեկից: Վերջինս էլ, նոյեմբերի 27-ին հրաժարական է տվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, իսկ նոր գեղարվեստական ղեկավար նշանակվել է Սուրեն Շահվերդյանը: Դերասանները ասացին, որ այդ մասին իրենց ևս պատշաճ ծանուցում չի արվել և առավոտյան են իմացել՝ անակնկալի գալով:
Դերասանները հայտարարեցին, որ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից դեկտեմբերի 1-ից սկսում են անժամկետ նախազգուշական գործադուլ, որպեսզի իրենց պահանջները լիովին կատարվեն և գնալու են մինչև վերջ: Նրանց խոսքով, Վիգեն Չալդրանյանի պաշտոնավարմանը դեմ լինելու պատճառները բազմաթիվ են, քանի որ նա չի ապահովում թատրոնի բնականոն գործունեությունը. «Թատրոն մտնելու առաջին օրվանից իր ծրագրային ելույթում պարոն Չալդրանյանը հայտարարեց, որ ես եկել եմ նոր թատրոն ստեղծելու, նոր թատրոն ստեղծելու կարիք չկա պարոն Չալդրանյան, մենք ունենք մեր թատրոնը, իր էսթետիկայով, իր գեարվեստական մտածողությամբ, որը կարող է մեկին դուր գալ, մյուսին դուր չգալ»,-ասաց Դավիթ Հակոբյանը:
Թատրոնի մեկ այլ դերասան Արման Նավասարդյանն էլ նկատեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Չալդրանյանը որևէ քայլ չի ձեռնարկել թատրոնը հյուրախաղերին մասնակից դարձնելու, փառատոններին ներկայացնելու համար. «Ինքը մի օր ինձ ասաց՝ դուք չհամաձայնեցիք իմ բարությանը, ես ձեզ տալիս էի խավիար, ձեռքիս վրա էի մատուցում, դուք ասացիք չէ, ես հաց ու պանիր եմ ուզում, ես ձեզ հագցրի գեղեցիկ շորեր, ասացիք չէ, մենք տրեխներով ենք ուզում ապրենք՝ սա նկատի ունի Սոս Սարգսյանին և այսօր նա խոսում է Սոս Սարգսյանի հիշատակից՝ որակելով դրանք տրեխներ: Այո՛, ես դեմ չեմ գուցե նա շատ լավ ռեժիսոր է, ես մեծ սիրով եմ աշխատել նրա հետ որպես դերասան, բայց դա չի նշանակում, որ կարող է թատրոնը ղեկավարել: Ինքը թատրոնը չի ճանաչում»,-ասաց նա:
«Կարծում եմ նրա հրաժարակաի պահանջի համար գլոբալ պատճառներից ամենակարևորն այն է, որ Համազգային թատրոնի դահլիճը, որն ուներ իր ձևավորված հանդիսատեսը, 21-րդ դարում կիսադատարկ է դարձել: Այստեղ կանգնում են աշխատակցիներ ցուցակով հրավիրատոմս բաժանում, որպեսզի գոնե կիսադատարկ լինի, որովհետև մաքսիում 50 տոմս է վաճառվում»,-նշեց դերասանուհի Տաթևիկ Ղազարյանը:
Դերասան Ստեփան Ղամբարյանն էլ նկատեց, որ մեկ տարվա ընթացքում Չալդրանյանն ընդամենը մեկ ներկայացում է բեմադրել և թատրոնը պառակտել է: «Ինքը երկու տարվա մեջ թատրոնը բաժանեց երկու մասի՝ Վիգեն Չալդրանյանի թտարոնը իր գեղագիտությամբ, իր ներկայացումով՝ «Սանտա կրուս», և Սոս Սարգսյանի թտարոն՝ առանձին մնացած ներկայացումներով, ընդհուպ իր ներկայացման համար զգեստները առանձին է պահում: Բեմադրական մասի վարիչին ասում ենք արի մանկական ներկայացման մեջ դեկորը քնադվում է, ուղղի, ասում է՝ Չալդրանյանը ասել է դու որևէ ներկայացման հետ գործ չունես: Թատրոնը գնալով մեռնում է: Ինքը 63 տարեկան, հին սերնդի մարդ է: Մենք ուզում ենք երիտասարդ, թատրոնից լավ հասկացող մեկը լինի այս պաշտոնում, որ նպաստի թատրոնի առաջընթացին»,-ասաց նա:
Ի դեպ, դերասաններն ունեն իրենց սեփական թեկնածուներին: Գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրանք առաջարկում են նույն թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավաոր արտիստ Նարինե Գրիգորյանի թեկնածությունը, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղում տեսնում են դերասան Արման Նավասարդյանին:
Դերասանների ասուլիսին հուզմունքով հետևում էր Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը: Նա նշեց, որ ցավ է ապրում թատրոնում ստեղծված այսօրվա վիճակի համար. «Իսկապես հուզիչ է, որովհետև տեսնում եմ, որ խարխլվել է թատրոնը, կորցրել է հիմքը: Ես լսում էի ու զարմանում, իսկապես շատ բաներից տեղայկ չեմ եղել, չնայած նրան, որ աշխատել եմ բոլոր ներկայացումներին լինել, կապս չխզել թատրոնի հետ, որովհետև հասկանում եմ, որ սա Սոս Սարգսյանի ստեղծած երկրորդ տունն է և պետք է շարունակի աշխատել»,-ասաց տիկին Նելլին:
Նա նաև նշեց, որ անձամբ է դիմել Վիգեն Չալդրանյանին, որպեսզի վերջինս հրաժարական տա. «Վիգեն, դու պետք է զիջես, գնաս, չի կարող մարդը ատելության մեջ ստեղծագործել, ով կլինի նրա փոխարեն, դա արդեն ուրիշ խնդիր է: Չպետք է թատրոնը հասներ այս վիճակին»:
Վիգեն Չալդրանյանի համոզմամբ դերասանների մեղադրանքներն իր հասցեին անհիմն են, իսկ հրաժարականի պահանջը՝ օրենքով չհիմնավորված. «Օրենքը ցույց տալուց հետո, բնական է, ես ենթարկվել եմ դրան և նոյեմբերի 27-ին հրաժարական ներկայացրել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ ենթարկվելով ոչ թե շանտաժի գործոնին, այլ օրենքին: Ստեղծագործական խմբի 19-ը հոգուց 16-ը, 3-ը նրանց կողմից չեն, հրաժարվում են աշխատել ինձ հետ որպես գեղարվեստական ղեկավաար, տապալեցին «Համլետ»-ի փորձերը, որի իրավունքը, հավանաբար, չունեին: Հրաժարականը այդպես չեն պահանջում: Ես ՊՈԱԿ-ի մրցույթով անցած և նշանակված տնօրեն եմ: Ես նախապատվությունը տվեցի գեղարվետսական ղեկավարի պաշտոնից հրաժարվելուն, որ եթե չեն ցանկանում, չեմ շփվի իրենց հետ և նշանակեցի նոր գեղարվեստական ղեկավար՝ Մշակույթի նախարարության հավանությամբ: Ամեն կերպ կաջակցեմ որպես տնօրեն նոր գեղարվետսկան ղեկավարին, որպեսզի թատրոնը շարունակի իր գործունեությունը: Եթե պիտի սվիններով իր դեմ էլ դուրս գան, ուրեմն այստեղից հետևություն անենք, որ սա պետական թատրոն չէ, այլ մասնավոր մի խումբ է, ինչ ուզում անում են»:
Անդրադառնալով դերասանների՝ անժամկետ գործադուլ սկսելու որոշմանը՝ Չալդրանյանը նկատեց, որ դա իրավաչափ գործողություն չէ: Նա նաև նշեց, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից, քանի որ դա որոշվում է բացառապես օրենքի շրջանակում: «Մենք պիտի պարզենք հետևյալը՝ արդյոք իրավացի են այդ խմբի պահանջերը, որովհետև ամեն անգամ հարցնում եմ՝ երեխեք ջան, ձեզ սիրել եմ, պաշտել եմ, դրել եմ գլխիս, հիմա ինձ բացատրեք ո՞րն է իմ մեղքը: Իրենք ահաբեկիչի նման մտնում են իմ կաբինետ ու ասում հենց հիմա պիտի հրաժարվես, եթե ես ունեմ վերադաս, վերադասը պիտի որոշի, իրենք չեն կարող դա որոշել», -ասաց նա :
Tert.am Life-ի հետ զրույցում թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը նկատեց, որ նմանատիպ դեպքեր տեղի են ունենում նաև համաշխարհային թատրոնի պատմության մեջ, երբ թատրոնը ճգնաժամի առաջ է հայտնվում. «Երբ որ թատրոնում անառողջ մթնոլորտ է և թատրոնի խումբը որոշում է, որ չի ուզում այլևս այդպես աշխատել, բոլոր ծագած խնդիրների հետևում կա օրենք: Մենք գործելու ենք բացառապես օրենքի շրջանակում: Ես փորձելու եմ հանդիպել դերասանական խմբի հետ, զրուցել , ներկայացնել իմ ծրագիրը, թե ինչպես եմ տեսնում թատրոնի ապագան և սիրով կաշխատեմ նրանց հետ, ովեքեր ցանկանում են աշխատել, բայց եթե կլինեն մարդիկ, որոնք կհրաժարվեն, գիտեք, որքան տաղանդավոր դերասաններ կան ՀՀ-ում, որոնք անընդհատ թատրոնի դռներն են թակում, ասում են ընդունեք մեզ աշխատանքի: Թատրոնի ղեկավարությունը պատասխանում է՝ մենք հաստիք չունենք, իսկ կան դերասաններ, որոնք աշխատում են մի քանի թատրոնում միաժամանակ»,-ասաց նա:
Դիտարկմանը, արդյոք մտադիր է գործող դերասանների փոխարինմանը դիմել, եթե հրաժարվեն իր հետ աշխատել, Սուրենը չբացառեց. «Եթե հրաժարվեն, այո՛: Ես եկել եմ թատրոն կառուցելու, ոչ ոք թատրոնը չի քանդելու: Մենք ակռուցելու ենք և աշխատելու ենք թատրոնը տանել առաջ»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Շոուբիզնես 13:56 • 11/04 «Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյանը՝ իր նկարով WhatsApp-ի էջ բացողներին Երգչուհին զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ և երբեք չի ունենա:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից