«Մայրս դեմ էր, որ դերասանուհի դառնամ». Ժաննա Վելիցյանը՝«Էլենի օրագրում» իր կերպարի ու խաղընկերների հետ հարաբերությունների մասին
Ուսանելու նպատակով գյուղից քաղաք տեղափոխված մի աղջիկ, որը չափազանց ակտիվ է, շարժուն, պարբերաբար փորձությունների մեջ է հայտնվում, նաև փոքր-ինչ միամիտ է. երիտասարդ դերասանուհի Ժաննա Վելիցյանի առաջին հեռուստատեսային դերը հենց այսպիսին է: «Էլենի օրագիրը» հեռուստասերիալն իրեն ճանաչում բերեց, Աննայի կերպարն էլ կարճ ժամանակում հասցրեց սիրվել:
Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան պատմել է սերիալում հայտնվելու, իր կերպարի հետ ունեցած ընդհանրության ու խաղընկերների հետ հարաբերությունների մասին:
Դերասանուհի դառնալու ցանկությունը Ժաննայի մոտ փոքր տարիքից է եղել, երբ հետևում էր հայերեն թարգմանությամբ բրազիլական սերիալներին ու իրեն պատկերացնում էկրանից այն կողմ, սակայն Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո առաջին քայլերն արել է ու շարունակում է թատրոնում: Ժաննան խաղում է Համազգային թատրոնում, «Գոյ» թատրոնում էլ որպես հրավիրյալ դերասանուհի հանդես է գալիս մեկ ներկայացման մեջ:
«Երբ հստակ որոշեցի, որ ուզում եմ դերասանուհի դառնալ, մայրիկս դեմ էր, ասաց՝ ավելի լուրջ մասնագիտություն ընտրիր, բայց հիմա վերաբերմունքը փոխել է, իմ ամեն ներկայացմանը գալիս է ծաղիկներով, հուզված բեմ է բարձրանում, ես էլ ամեն անգամ ծիծաղելով հիշեցնում եմ, որ դեմ էր մասնագիտական ընտրությանս:)»,-պատմեց Ժաննան:
Դերասանուհին նկատեց, որ հեռուստատեսային առաջին դերն իր համար պատասխանատու է եղել, նաև որոշակի մտավախություններ է ունեցել, քանի որ պետք է ներկայանար արդեն ճանաչված կերպարների կողքին ու իր կայուն լսարանն ունեցող սերիալում:
«Ես մի փոքր ավելի ուշ մտա սերիալային ասպարեզ՝ 24 տարեկանում, որովհետև ուզում էի որոշակի դպրոց անցնել, հետո ինձ փորձել այդտեղ: Մասնակցեցի «Էլենի օրագրի» քասթինգին, երկու տարբեր կերպարի համար, բայց չէի էլ մտածում, որ կանցնեմ, ավելի ուշ՝ հրավեր ստացա ռեժիսոր Մհեր Խաչատրյանից կոնկրետ դերի համար: Բավականին երկար քննարկեցինք ու որոշեցի փորձել: Որպես դերասանուհի ինձ էլ էր հետաքրքիր տեսնել, թե թատրոնից դուրս՝ էկրանին ի՞նչ է կատարվում»,-ասաց Ժաննան:
Նա նշեց, որ իր հերոսուհու՝ Աննայի հետ ընդհանրությունը թերևս աշխույժ լինելն է, որոշ չափով նաև միամտությունը. «Ի վերջո, ես եմ խաղում այդ կերպարը ու ինչ-որ մի բան ինձնից դնում եմ նրա մեջ: Աննան շատ հարցերում չի կողմնորոշվում, որոշ դեպքերում հասուն որոշումներ է կայացնում, այսինքն՝ ես իրեն մի գծի մեջ չեմ դրել, չեմ կաղապարել կերպարիս, կախված իրավիճակից նա տարբեր կերպ է դրսևորում իրեն»:
Ժաննայի խոսքով, ինչպես շատերի դեպքերում, իր պարագայում էլ կերպարին ու իրեն հաճախ են նույնացնում. «Մի անգամ ըներուհուս հետ խանությում ինչ-որ բան էինք նայում, ես շատ ակտիվ քննարկում էի՝ որը վերցնել: Մի կին բարի ժպիտով նայեց ինձ ու ասաց՝ դու փաստորեն իրական կյանքում էլ ես այսպիսին, ասացի՝ հա, երևի ինչ-որ նմանություն կա: Իրականում շատ դրական արձագանքներ եմ ստանում, բայց բացասականի դեպքում էլ ադեկվատ պետք է լինեմ ու դրանից էլ ինչ-որ բան քաղեմ ինձ համար»:
Դերասանուհին ասաց, որ ժամանակի ընթացքում ինտեգրվել է սերիալի ստեղծագործական թիմի ու խաղընկերների միջավայրում և ջերմ հարաբերություններ հաստատել։
«Թիիմում որևէ կոնֆիլկտ չենք ունեցել, առ այսօր ստեղծագործական մթնոլորտ է: Կարելի է ասել, բոլորի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ,- ասաց նա և ավելացրեց, որ իր հիմնական խաղընկերուոհւ՝ Անուշիկի դերակատար Իրինայի հետ հասցրել են բավականին մտերմանալ նաև կադրից դուրս,- Այնքան հավես, դրական հարաբերությունների մեջ ենք, որ առօրյա կյանքում էլ իրեն կարող եմ «չաղ» անվանել:)»:
Ի տարբերություն սերիալի մյուս կերպարների, Ժաննայի հերոսուհուն, ըստ սցենարի, բաժին է հասել սիրային գիծ ունենալ դասախոսի հետ: Դերասանուհին նկատեց, որ մասնագիտական առումով իր համար դա դժվարություն չի առաջացնում:
«Իհարկե չկա հեշտ դեր, բայց երբ դու արդեն գտնում ես կերպարիդ, նաև որոշ չափով քո խաղընկերոջ կերպարային գիծը, ամեն բան ավելի հեշտ է դառնում: Մենք միմյանց իրավունք ենք վերապահել խորհուրդներ տալ նկարահանման ընթացքում, թե ինչպես ավելի լավ կնայվի մեր խաղը և այդպես շատ հետաքրքիր է ստացվում»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)