«Եթե սովորական «բուդկայում» նստող մարդը մտնում է հարկային դաշտ, ես էլ պետք է մտնեմ». շոու բիզնեսից ովքեր են կողմ, ովքեր են դեմ հարկ վճարել պետությանը
Շոու բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալող անձանց՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին հարկային դաշտ տեղափոխելը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել վերջիններիս կողմից:
Երեկ ՊԵԿ-ը կրկին հայտարարություն է տարածել, որով հորդորում է շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, սեղմ ժամկետներում բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
Հակասական կարծիքների առիթ դարձած որոշման վերաբերյալ Tert.am Life-ը զրուցել է Սիլվա Հակոբյանի, Ռաֆայել Երանոսյանի, Լիանայի և Հակոբ Հակոբյանի հետ:
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նկատեց, որ եթե նման օրենսդրական կարգավորում է առաջ քաշվում, ուրեմն կա դրա անհրաժշետությունը: Երգչուհին ասաց, որ ինքն օրենքը շրջանցել չի պատրաստվում:
«Եթե անկեղծ, տեղյակ էլ չէի, որ նման կարգավորում են մտցրել: Ես չեմ խառնվում նման հարցերին, իմ գործն եմ անում՝ երգում եմ: Միայն մի բան կասեմ՝ օրենքի առաջ բոլորս ենք հավասար, եթե օրենքն ընդունվի, մենք նույնպես կենթարկվենք դրան: Դա ասում եմ մեր ամբողջ ընտանիքի անունից: Ինչ Երևի ճիշտ են գտնում, որ նման օրենք են գրել»,-ասաց նա։ Նշենք, որ օրենքը վաղուց է ընդունված, սակայն մինչև այս չի կիրառվել։
Հակոբ Հակոբյան–Արմեն Հովհաննիսյան դուետը ևս հաճախ է ներկայանում տարբեր կորպորատիվ միջոցառումներում: Tert.am Life-ի հետ զրույցում Հակոբը մտավախություն հայտեց՝ վերահսկողության հետ կապված. «Ես դա չեմ պատկերացնում: Կարծում եմ, որ հնարավոր չէ վերահսկել: Ինձ թվում է, եթե փորձեն որևէ կերպ վերահսկել դա, ավելի թանկ կնստի պետության վրա, քան այն հարկերը, որոնք երգիչները պետք է վճարեն: Կարծում եմ` անհեթեթություն է: Ես, որպես երգիչ, գրանցված աշխատող եմ կոնկրետ հաստատությունում և վճարում եմ հարկ դրա համար: Հիմա չեմ պատկերացնում՝ ինչպես է լինելու: Թող վերջապես սկսեն կազմակերեպել միջոցառումներ և վճարեն երգիչներին, ոչ թե միայն իրենց հորեղբոր տղաներին ու աղջիկներին կանչեն համերգների: Եթե օրինակ իրենք որոշում են, որ մեր դուետը տարեկան X գումար պետք է վճարի, ուրեմն Հանրային հեռուստաընկերությունը պետք է ծառայի մեզ որպես գովազդի միջոց»:
Երգիչը կարծում է, որ պետական աջակցության բացակայության պայմաններում հարկ վճարելու պահանջը անհիմն է, իսկ դրա կիրառվելու պարագայում բոլորի համար հավասար սանդղակ չի կարող գործել:
«Ամեն երգիչ ունի հոնորարի իր չափը, դրանք իսկապես շատ տարբեր են և խիստ առանձնանում են: Չեն կարող բոլորը վճարել օրինակ ամսական 50 հազար դրամ, բայց ես չեմ կարծում, որ նման ձևով կկիրառվի օրենքը: Ես կարող եմ գնալ ինքնահայտարարգրվել, բայց ես կվճարեմ այն դեպքում, երբ պետությունը, Մշակույթի նախարարությունը և համապատսխան այլ կառույցները որոշակի ազդեցություն ու կոնկրետ մասնակցություն կունենան իմ գործում: Ես նկարահանել եմ հայրենասիրական երգ, որի վրա ծախսել եմ ավելի քան 10 հազար դոլար: Ամիսներ շարունակ առավոտից երեկո աշխատել եմ, որ այդ գործը ստանամ, բայց պարզվում է, որ դա բացարձակ հետաքրքիր չէ: Ես իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ օրենքներ չեմ խախտում` ամենամանրից մինչև ամենալուրջը, բայց եթե խոսքը գնում է բարեխղճության մասին, դա կլինի այն ժամանակ, երբ ես դիմացինից, այսինքն պետությունից՝ կզգամ բարեխղճություն իմ հանդեպ: Ամեն դեպքում, երկար կմտածեմ՝ ոնց է ճիշտ օրենքի սահմաններում գործել, որովհետև չեմ սիրում իմ շուրջը ավելորդ խնդիրներ ունենալ»,-ասաց նա:
Դերասան Ռաֆայել Երանոսյանը, որը զբաղվում է նաև հանդիսավարությամբ, նշեց, որ նման օրենսդրական կարգավորման մասին տեղյակ չի եղել, այդուհանդերձ կարծում է՝ օրենքի կիրառության դեպքում դրան չենթարկվելու այլընտրանք չկա: «Եթե սովորական «բուդկայում» նստող մարդը մտնում է հարկային դաշտ, ես ինչո՞վ եմ պակաս, ես էլ պետք է մտնեմ: Բայց այնպես չէ, որ միայն օրենք պետք է ընդունել ու վերջ: Լիքը բաներ պետք է հաշվի առնեն: Ես շոու բիզնեսի մեջ չեմ ապրում: Ես իմ եկամուտները թատրոնից, ներկայացումներից եմ ստանում: Այնպես չէ, որ ամեն օր գնում եմ միջոցառումներ եմ վարում»,-ասաց նա:
Մինչև օրենիք կիրառությունը, Ռաֆոյի կարծիքով, հարկավոր է հաշվարկել հնարավոր ռիսկերը. «Գոյություն ունի ապահովագրության խնդիր: Աստված չանի, ես նստում եմ ինքնաթիռ, ինքնաթիռը ընկնում, ջարդվում է կամ համերգի ժամանակ ընկնում, ոտքս ջարդում եմ, եթե իրենք նման իրավիճակների համար էլ համապատասխան լուծում առաջարկեն, ես պատրաստ եմ վճարել»:
Երգչուհի Լիանան ընդհանրապես չի հասկանում այս օրենքի կիրառման տրամաբանությունն ու այն համարում է անհեթեթ որոշում: Նրա կարծիքով, պետությունը երգչին հարկատու կարող է դիտարկել միայն այն ժամանակ, երբ որևէ կերպ կօժանդակի վերջինիս գործունեությանը:
«Տպավորություն է, որ հեշտ է երգելը, ի՞նչ են անում որ, բայց ամեն ինչի համար բոլորն ահռելի գումարներ են ուզում՝ սկսած երգի հեղինակից, գործիքավորում, ձայնագրություն, որպեսզի լինի որակյալ աշխատանք: Հիմա, եթե մենք չկարողանանք մեր վաստակած գումարները ներդնել այդ երգերի ստեղծման մեջ, չենք կարողանա ոչինչ անել: Ի՞նչ է տալիս մեզ պետությունը, օգնո՞ւմ է ինչ-որ կերպ: Ուզում եմ հասկանալ նման օրենքի իմաստը: Ես իմ գումարը աշխատում եմ, կոպեկներով հավաքում եմ, տալիս եմ գործիքավորողին, հեղինակին, ձայնագրման ստուդիային, հետագայում տեսահոլովակի ռեժիսորին: Այսինքն դուրս է գալիս ահռելի գումարներ ծախսում ենք, մի հատ էլ պետությանը պետք է տա՞նք: Ուզում եք ասեք Հայաստանում ամեն ինչ դզվեց, բոլորը տեղն է ընկել, միայն երգիչներն էին մնացել օդի մեջ, որ հիմա իրենց էլ ստիպենք պետությանը փող տան»,-ասաց նա:
Լիանան նկատեց, որ պետական մակարդակով համերգներ էլ չեն կազմակերպվում, որպեսզի երգիչներն այդ եղանակով ևս կարողանան գումար վաստակել, իսկ կորպորատիվ միջոցառումենրից ստացված եկամուտներն հարկելը տեղին չէ: «Մենք հո ապրանք չենք առնում–ծախում, որ մեզ հարկում են, ուղղակի աստվածատուր տաղանդ է, ոնց որ ասեն Աստծո տված շնորհից մեզ հարկ տուր: Ես նույնիսկ հումորով ասում եմ՝ մնում է մեր կոկորդին ջրաչափ դնեն, չափեն ինչքան ենք երգում, ասեն դե այդքան գումար փոխանցեք: Սա առողջ միտք չէ: Մենք օդից գումարներ չենք ասում, այդ գումարի տասնապատիկը ծախսում ենք, որ այդ երգերը ստանանք: Օրինակ՝ եթե մի երգը մեզ վրա նստում է 100 դոլար, մենք էլ չենք ասում 50 հազար դոլար տվեք, գանք երգենք: Այդպես չենք անում չէ՞: Ես ուղղակի չեմ հասկանում, թե դա ինչպես են վերահսկելու: Դա շատ դժվար կլինի»,– ընդգծեց երգչուհին։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները