Թատրոն-սրճարան, ցուցահանդես-ներկայացում և պրեմիերա տարեսկզբին. Արման Նավասարդյանն ու Նարինե Գրիգորյանը` Համազգային թատրոնը ղեկավարելու իրենց տեսլականի մասին
Համազգային թատրոնի տնօրենի ժամանականավոր պաշտոնակատար նշանակված Արման Նավասարդյանն այս պաշտոնում իր առաջին կարևոր քայլերից մեկը համարում է Նարինե Գրիգորյանին գեղարվեստական ղեկավար նշանակելը, ինչը դերասանական կազմի ցանկությունն էր: Ի դեպ, վերջինս այս պաշտոնում հաստատված է, ի տարբերություն տնօրենի, որը պաշտոնավարելու է 6 ամսով:
Արման Նավասարդյանն ու Նարինե Գրիգորյանը պաշտոնները ստանաձնելուց հետո վճռական են տրամադրված հարազատ թատրոնին նոր շնչառություն հաղորդելու հարցում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք ներկայացրին թատրոնի զարգացման իրենց տեսլականը և խոսեցին ստեղծագործական առաջիկա քայլերի մասին:
Հարցին թե ինչու դերասանական կազմը չհամաձայնեց փորձել աշխատել Սուրեն Շահվերդյանի հետ, Արմանն ու Նարինեն պատասխանեցին, որ ժամանակին իրենք էլ հրավիրել են Սուրենին իրենց հետ բեմադրություն անելու, բայց հիմա նա հայտնվեց սխալ ժամանակին ու սխալ տեղում:
«Կարծում եմ, նա պետք է նախ գար, խմբի հետ զրուցեր, ասեր՝ եկեք այսպես անենք: Այսօր սովետական «տակից», թաքուն անելու մոդելներն արդեն վերջացել են, պետք է ժամանակակից դառնանք, մտածողությունը պետք է փոխվի: Նա հաջորդ օրը հայտարարություն արեց, թե թատրոնը կլուծարվի, բայց այդպես չեն անում»,-ասաց Նարինեն:
«Իր թատրոն մտնելու ձևն էր սխալ: Գիտեք, երբ կոնֆլիկտ է և նյարդերը շատ լարված են և շատ զգայուն, հանկարծ նման որոշում, նման քայլ անելը կարող է շատ վատ ռեակցիա ունենալ, բայց մենք հնարավորինս պահել ենք չափը, որպեսզի բանը չհասնի անձնական դաշտ և «համով–կամով» լինի: Հիմա ես Սուրենին տեսնեմ, կգրկեմ իրեն, կարծում եմ՝ դա փոխադարձ է»,- ասաց Արմանը:
Թատրոնի նախկին տնօրեն Չալդրանյանի հրաժարականը իրենց մեկամսյա պայքարի՞, թե՞ Մշակույթի նախարարի որոշման արդյունքն էր, դերասանները դժվարացան ասել, բայց նկատեցին, մի ամբողջ թատերախմբի զիջումն ավելի վտանգավոր կլիներ թատրոնի համար, այն իսկապես կլուծարվեր:
«Ես ուզում եմ բացառել, որ որևէ ճնշում, սպառնալիք է եղել մեր կամ նախարարի կողմից, պարզապես հարցը պետք է հանգուցալուծվեր: Երկու կողմից էլ քարկապն այնքան պինդ էր ձգված, որ թվում էր՝ դա անհնար է թուլացնել: Մի ամբողջ դերասանախումբ և մեկ Վիգեն Չալդրանյան: Եթե արդար լինենք, ո՞վ պիտի զիջեր»,-ասաց Արմանը:
Նա նշեց, որ եթե քաղաքակաան իրավիճակը չփոխվեր, երկրում հեղափոխություն չլիներ, միևնույն է դիմելու էին այս միջոցին, քանի որ համբերության բաժակը վաղուց լցվել էր: Տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ Չալդրանյանի կողմնակից աշխատակցիներին աշխատանքից ազատելու հրաման չի ստորագրել, սակայն աշխատակազմից մի քանիսն արդեն իսկ ազատման դիմում են գրել Չալդրանյանի օրոք: Նավասարդյանի խոսքով, ամեն բան կանեն, որպեսզի Չալդրանյանի բեմադրած ներկայացումները՝ «Համլետը» և «Սանտա Կրուզը» շարունակեն մնալ խաղացանկում, հետագայում էլ շատ կցանկանան Չալդրանյանի հետ աշխատել իբրև բեմադրիչ:
Նարինեն էլ նշեց՝ թատրոնի հետ կապված ծրագրերն այնքան շատ են, որ իր տպավորությամբ մի ամբողջ կյանք էլ դրա համար չի հերիքելու: Ամենակարևորը, որ պատրաստվում է անել, ժամանակին համընթաց թատրոն ձևավորելն է:
«Ծրագրերը շատ են, այսօր ժողով է լինելու, որպեսզի քննարկենք ու հասկանանք մեր ճանապարհը: Արդեն իսկ մտածել ենք, որ մեր թատրոնի ճեմասրահում լինելու է թատրոն–կաֆե, ունենալու ենք ցուցահանդես-ներկայացումներ, որովհետև 21-րդ դարում թատրոնն ամենուր է: Պահելով մեր Համազգայինի դիմագիծը, որը միշտ դերասանակենտրոն է եղել, գալու են նոր, ժամանակակից պիեսներ: Չէ՞ որ թատրոնն էլ պետք է դառնա շատ հետաքրքիր ժամանակակից մարդուն։ Միշտ այդ մասին խոսելով, այդ պայքարը մղելով՝ հույս ունեմ, որ կկարողաանամ արդարացնել և՛ մեր դերասանների սպասելիքները, և՛ ինքս իմ երազանքի թատրոնը»,-ասաց նա:
Նորանշանական գեղարվեստական ղեկավարն ասաց, որ թատրոնում բեմադրություններ անելու առաքելությունը միայն իրեն չի վերապահվելու: Համազգայինի դռները բաց են լինելու տաղանդավոր ստեղծագործողների առաջ. «Որպես դերասաններ` մենք ձևավորվել ենք տարբեր ռեժիսորների հետ աշխատելու շնորհիվ, ամեն դերասան շատ լավն է, ամեն մեկը գունապնակ ունի: Եթե Վիգեն Չալդրանյանը, որը ժողովին հայտարարեց՝ սա կդառնա փակ թատրոն, դա աներ 20 տարի առաջ, գուցե ընդունեինք, բայց այսօր՝ 21-րդ դարում ասել փակ թատրոն, երբ աշխատում է միայն մեկ ռեժիսոր` մի ձևով, սխալ է: Մենք Թատերական իսնտիտուտի շենքում ենք գործում, ինչը պետք է դարձնել առավելություն և՛ ինստիտուտի, և՛ մեզ համար, ընդ որում` մեր կազմից 6 դերասան դասվանադում է այնտեղ: Մտածում եմ անել ընթերցանություն-ներկայացումներ, որոնք շատ տարածված են Եվրոպայում: Ամեն ամիս մեկ ուսանողները պրոֆեսիոնալ դերասանենրի հետ հայ ու արտասահմանցի ժամանակակից դրամատուրգի գործ ընթերցեն»:
Համազգային թատրոնում վերափոխված ղեկավարությամբ առաջին պրեմիերան տեղի կունենա հունվարի 28-ին: Հանդիսատեսին կներկայացվի ժամանակակից դրամատուրգ Սառա Նալբանդյանի՝ «Պատերազմի խաղալիքները» պիեսի բեմադրությունը, որը գրվել է թատրոնի դերասաններ Նարինեի, Արմանի և Վարշամի անձնական պատմությունների ու մանկության հուշերի հիման վրա:
Tert.am Life-ի հարցին` արդյոք ղեկավար պաշտոն ստանձնելուց հետո չի պասիվանա Նարինե Գրիգորյանի դերասանական գործունեությունը, դերասանուհին նկատեց՝ ամենևին: Ավելին, նա նշեց, որ դա աշխարհում տարածված պրակտիկա է, թե՛ ինքը, թե՛ Արմանը զբաղված են լինելու նոր ներկայացման մեջ:
Արման Նավասարդյանը նշեց, որ հաջորդ տարի Համազգայինի թատերաշրջանը նվիրելու են թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի 90-ամյակին: Այդ առիթով կլինեն հյուրախաղեր ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ արտասահմանում: Նա տեղեկացրեց, որ թատրոնն արդեն փառատոններին մասնակցելու հրավեր է ստացել:
Բացի ստեղծագործական ակտիվությունն ու խաղացանկը թարմացնելը, տնօրենի պաշտոնակատարի խոսքով, հրատապ խնդիր է թատրոնի շենքային պայմանների բարելավումը: Նա ասաց, որ կսկսեն կոսմետիկ վերանորգում, իսկ թե երբ կտեղափոխվեն իրենց տրամադրված նոր տարածք, առայժմ չգիտեն։ «Դեռևս չեմ զբաղվել դրանով, որովհետև երեկ եմ ստանձնել լիազորությունները: Կարծում եմ՝ այսօր կամ վաղը ես կհետաքրքրվեմ, թե ո՞ր աշխատասենյակում է, ո՞ւմ ստորագրությանն է սպասում որոշումը։ Ըստ տարբեր տեղերից եկած տեղեկությունների` շատ արագ կսկսվի շենքի շինարարությունը: Հուսանք, որ 2019-ին, գոնե, կունենաք շենքի արտաքին տեսքը»,- եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից