«Թատրոնում «կադրային ջարդ» չի լինելու» . Յուրի Իգիթխանյանը՝ Ստանիսլավսկու թատրոնի տնօրենի ԺՊ նշանակվելու և կառավարման իր մոդելի մասին
Դերասան Յուրի Իգիթխանյանի համար այսօր առաջին աշխատանքային օրն է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես տնօրեն: Ասում է՝ առավոտյան 9-ից աշխատավայրում է ու սկսել է մանրամասն ծանոթանալ հարազատ թատրոնի իրեն հայտնի ու անծանոթ խնդիրներին, շփվել աշխատակիցների հետ ու հասկանալ ՝ ինչի՞ց է պետք սկսել աշխատանքը:
Tert.am Life-ի հետ զրույցում Յուրին խոսել է թատրոնի կառավարման իր տեսլականի, ծրագրային հիմնական դրույթների և կադրային հնարավոր փոփոխությունների մասին:
5 տարի բացակայությունից հետո դերասանը նոյեմբերից զբաղվում էր թատրոնի հանրային կապերի մենեջերի աշխատանքով, իսկ հունվարի 9-ին ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ ստանձնել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։
2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը: Յուրին նշեց, որ նշանակումն իր համար էլ էր անակնկալ, շատ լավ գիտակցում է իր ուսերին դրված պատասխանատվությունը: Նրա խոսքով, թատրոնի դերասանական կազմը, որոնց թվում է նաև իր կինը՝ Անուշ Սարգսյանը, դրական են արձագանքել այդ պաշտոնում իր նշանակմանը:
«Կինս որոշակի մտավախությամբ արձագանքեց այս որոշմանը, բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ բան կարող է չստացվել: Ինքը վստահ է, որ ամեն բան լավ է լինելու և հավատում է իմ ուժերին, բայց այդ պաշտոնում լինելը պատասխանատու գործ է, բնականաբար, նաև հասկանում ենք, որ ընտանիքիս ուղղված ժամանակի չափաբաժինը կպակասի և ուղղված կլինի թատրոնին»,- ասաց նա:
Յուրիի խոսքով, ամեն բան պետք է անեն, որպեսզի Ստանիսլավսկու անվան թատրոնն իր անունն է՛լ ավելի բարձր պահի. «Պետք է հանդիսատեսի մոտ թատրոն գալու ցանկություն առաջացնենք, ստեղծենք լավ, բարենպաստ պայմաններ, որպեսզի մարդիկ մտնեն թատրոն և ջերմ մթնոլորտում դիտեն ներկայացումը: Դերասանների համար ստեղծենք այդ նույն բարեկեցիկ պայմանները, որպեսզի առանց այլ խնդիրների մասին մտածելու անեն իրենց գործը: Կարևոր առաջնահերթություն է նաև թատրոնի տեխնիկական վերազինումը: Դա ամենաբարդ և ծախսատար խնդիրն է, որ պետք է փորձենք լուծել, որովհետև 21-րդ դարի թատրոնը չի կարող աշխատել 20-րդ դարի տեխնիկայով: Բնականաբար, առանց ֆինանսական հոսքերի ներգրավման դա հնարավոր չի լինի, բայց դա արդեն մարքեթինգային գաղտնիք է: Պետք է փորձենք գտնել թատրոնը սիրող գործընկերներ և միասին աշխատել»:
Յուրին կարծում է, որ վաղուց ժամանակն է հրաժարվել թատրոնների կառավարման սովետական համակարգից, հավատացնում է` ինքն այդ ուղղությամբ է շարժվելու։ «Այդ իմաստով փոփոխությունները չեն կարող լինել վաղը կամ մեկ ամսից: Դրան պետք է աստիճանաբար հասնել: Թատրոնին պետք է վերաբերվել որպես ժամանակակից բիզնեսի, լինելով պետական կառույց, չմոռանալ մարքեթինգի մասին: Այսօր գովազդն է ամեն բան անում, բայց բնականաբար, նաև լավ պրոդուկտներ ունենալն է կարևոր: Ես վստահ եմ, որ մեր թատրոնը կունենա լավ պրոդուկտներ, հետաքրքիր ներկայացումներ, իսկ կառավարման մեթոդիկան, իհարկե, պետք է փոխել, ինչ-որ տեղ նույնիսկ փորձել որոշ բաժիններ վերանվանել»,- ասաց նա:
Տնօրենի նոր պաշտոնակատարը նշեց, որ հակված չէ կադրային փոփոխություններ անել, «կադրային ջարդ» չի լինելու. «Դա մոդայիկ արտահայտություն է դարձել: Ես նման մտադրություն չունեմ, բայց եթե թիմը միասին չաշխատեց, բնականաբար ինչ-որ կադրային փոփոխություններ կլինեն: Դերասանական կազմի կադրային փոփոխություններն արդեն գեղարվեստական ղեկավարի գործն է: Որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն, որ մենք նայում ենք մեկ ուղղությամբ»:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ Ստանիսլավսկու անվան թատրոնում ամիսներ առաջ ձևավորված լարված մթնոլորտն ու դերասանական կազմի միջև հակասությունները՝ կապված գեղարվեստական ղեկավարի ընտրության հետ, արդեն անցյալում է, թատրոնն անցել է բնականոն աշխատանքին:
«Այդ խնդիրները կարծես արդեն հաղթահարված են և թատրոնը հրաշալի աշխատանքային փուլում է: Մեր նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն աշխատում է Շեքսպիրի՝ «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի վրա: Դերասաններն ակտիվ աշխատանքի մեջ են: Ներկայացման պրեմիերան, հավանաբար, կլինի մայիսին»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)