«Գյումրիում ընդունված է, որ աղջկան փոքր ժամանակվանից ձեռքիդ տակ վերցնես». «X-Factor 4»–ի հաղթող Էդգար Ղանդիլյանը նշանվել է
«X-Factor 4»–ի հաղթող Էդգար Ղանդիլյանը հունվարի 6–ին նշանվել է։ Էդգարի ընտրյալը 18 ամյա Դիանա Խաչատրյանն է։ Երիտասարդ երգիչն իր կյանքի կարևոր իրադարձության լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին ու տրամադրել օրվա լուսանկարները։
Զույգը նշանվել է Էդգարի 22–ամյակի օրը։ Արարողությանը մասնակցել են միայն ամենահարազատ մարդիկ։
Էդգարն ու Դիանան ընկերություն են անում արդեն 4 տարի։ Զույգի սիրավեպը վաղ տարիքից է սկսվել, երբ Էդգարը դեռ 18 տարեկան էր, Դիանան` 14։
«Մեզ մոտ` Գյումրիում ընդունված է, որ աղջկան պետք է փոքր ժամանակվանից ձեռքիդ տակ վերցնես, այսպես ասած, դաստիարակես, քո ուզած աղջիկը սարքես։) Ինձ մոտ ստացվեց։ Ես հասա իմ նպատակին ու հունվարի 6–ին` ծննդյանս օրը կայացավ մեր նշանադրությունը»,– ժպիտով ասաց Էդգարը։
Հարսանիք կանե՞ն, թե կմեկնեն ամուսնական ճամփորդության, զույգը դեռ չի որոշել, միայն հստակ է, որ ամուսնությունը կկայանա մոտ 2 տարուց, քանի որ Դիանան դեռ ուսանող է։ Նա սովորում է Գյումրու ակադեմիայում, պարարվեստի բաժնում։
Էդգարը դեմ չէ, որ սիրելին զարգացնի իր կարիերան։ Ավելին, կարևորում է, որ Դիանան իրեն գտնի մասնագիտական գործունեության մեջ. «Ես սովետմիության դասին չեմ պատկանում և կարծում եմ` ճիշտ է, որ նա աշխատի և չդառնա տնային տնտեսուհի»,– նկատեց նա։
Դիանան իր հերթին սատարում է սիրելիին, որպեսզի նա երգչի կարիերա սկսի։ Ժամանակին հենց նա է ստիպել Էդգարին մասնակցել «X-Factor»–ին` նրա փոխարեն ուղարկելով մասնակցության հայտը։
«Դիանան ժամանակին իմ փոխարեն հայտ էր ներկայացրել, որպեսզի մասնակցեմ մրցույթին։ Ասաց` կամ կմասնակցես, կամ այլ լուծում կտանք հարցին։ Այդպես էլ չիմացա` այլ լուծումը որն էր, բայց որոշեցի չմերժել իր խնդրանքը։ Ես մտադրված չէի գնացել, որ պետք է հաղթեմ նախագիծը, բայց նաև հաղթեցի»,– հիշեց Էդգարը։
Երիտասարդ երգիչը նկատեց, որ այն ժամանակվանից ի վեր իրենց հարաբերություններում շատ բան չի փոխվել։ Հայտնիության շրջանն էլ որևէ կերպ չի անդրադարձել իրենց կյանքի վրա։ «Կան մարդիկ, որոնք որոշակի ճանաչում ձեռք բերելուց հետո դեսուդեն են ընկնում։ Մեր դեպքում այդպես չեղավ, որովհետև ես դեռ այն ժամանակվանից հստակ որոշում ունեի, որ նա պետք է լինի կյանքիս կեսը, ես միայն իր հետ ինձ կպատկերացնեմ։ Ի վերջո, իրականացրինք մեր նպատակը»,– նկատեց Էդգարը։
Երիտասարդ երգիչը մտադիր է ակտիվացնել երգչի գործունեությունը։ Հետագայում սիրելիի հետ Երևան կտեղափոխվե՞ն, թե՞ ոչ, կախված է իր գործունեությունից։ «Եթե հաջողեմ, իմանամ, որ այդտեղ հեռանկարներն ավելի շատ են, բնականաբար, կտեղափոխվենք։ Սակայն երբեք չեմ մոռանա իմ հարազատ Գյումրին»,– ասաց նա։
«X-Factor 4»–ից հետո Էդգարը մի քանի երգ է հանձնել լսարանի դատին։ Շուտով պատրաստվում է տեսահոլովակով ներկայանալ, որը կնկարահանի հեղինակային երգի հիման վրա։ «Երգը սիրո մասին է։ Մեղեդային ստեղծագործություն է, որի վերնագիրը դեռ չեմ ընտրել։ Ձայնագրման աշխատանքները, գրեթե, ավարտել ենք։ Վերջնական տարբերակը լսելուց հետո կընտրեմ անվանումը»,– ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը մտադիր է նկարահանել Թբիլիսիում կամ Բաթումում։
Էդգարը չի ընտրել ռեժիսորի, որը կնկարահանի տեսահոլովակը։ Երիտասարդ երգիչն այս հարցին իր մոտեցումն ունի. «Ես ոչ ոքի չեմ վստահում։ Ռեժիսորը կամ ես պետք է լինեմ, կամ ամենամոտ ընկերս։ Ես սովորել եմ Գյումրու Ակադեմիական վարժարանի Թատերական բաժնում։ Ե՛վ դերասանի վարպետություն եմ անցել, և՛ ռեժիսուրա։ Որոշ չափով խելքս հասնում է դրանից»։ Սյուժեի գաղափար, սակայն, Էդգարը դեռ չունի։ Դրա մասին կմտածի, երբ երգը վերջնականապես պատրաստ լինի։
«X-Factor»–ին մասնակցության փուլում Էդգարի հանդեպ շատ մեծ էր լսարանի հետաքրքրությունը։ Խոստովանում է, հիմա զգալի քչացել է հետաքրքրությունը. «Երկար ժամանակ ոչինչ չէի անում, որովհետև հիասթափվել էի` տեսնելով, թե մյուսներն ինչպես են առաջ գնում, ես էլ թիկունք չունեի, չէի կարողանում դա անել։ Հիասթափվեցի և չկարողացա պահպանել այն, ինչ ունեի։ Հիմա որոշել եմ կոնկրետ զբաղվել երաժշտական գործունեությամբ ու մտնել շոու բիզնես»։
Նախագծի հաղթողին խոստացել էին երգ ու տեսահոլովակ։ Էդգարը նշեց, որ իր համար երգ գրվեց, ձայնագրվեց, տեսահոլովակ չնկարահանվեց։ «Ես շատ շնորհակալ եմ նաև երգի համար, որովհետև դա ինձ համար մեծ կարևորություն ուներ։ Տեսահոլովակի համար չեմ էլ փորձել հետաքրքրվել, թե ինչու չեղավ»,– ասաց նա ու նշեց, որ իր տեսահոլովակի պատրաստ լինելուց հետո կդիմի «Շանթ»–ին, որպեսզի այն պտտեն։
Երգչից հետաքրքրվեցինք` հիմա ի՞նչ հարաբերություններ ունի նախագծում իր պրոդյուսերի` Անդրեի հետ։ Պարզվում է` «X-Factor 4»–ի ավարտից հետո ամեն բան այնքան էլ հարթ չի ընթացել։ «Անդրեի հետ թեթև տարաձայնություն եղավ, որի պատճառով որոշ ժամանակ չշփվեցինք։ Հետո ես իրեն գրեցի ու շփումը վերականգնվեց։ Հիմա ամեն ինչ լավ է»,– ասաց Էդգարը` չցանկանալով բացահայտել, թե որն էր խնդրի պատճառը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի