«Սկզբում կաշկանդվում էի, քանի որ խաղընկերներս ունեն կրթություն կամ նկարահանման փորձ». Անելյա Գուբրյանը՝ կյանքի նոր փուլի և «Էլենի օրագրի» մասին
Երիտասարդ դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը, որը հեռուստադիտողին ներկայանում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, ամիսներ առաջ թևակոխեց կյանքի նոր` ուսանողական փուլ: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհին անկեղծանում է՝ դասերից հաճախ է բացակայում, բայց ամեն ինչ անում է քննությունները լավ հանձնելու համար:
Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է քննաշրջանը հաղթահարելու, դասերն ու նկարահանումները համատեղելու և ընտրած մասնագիտությամբ` որպես լրագրող գործունեություն սկսելու հեռանկարի մասին:
Անելյան նկատեց, որ ուսանողական կյանքին հեշտ է հարմարվել: Կեսկատակ ասաց, որ համալսարանում իր ամենասիրելի վայրը բուֆետն է. «Մի փոքր տարօրինակ բան է, բայց ես սիրում եմ հետևել մարդկանց, օրինակ, ինչպես են իրենց դրսևորում առանձին կամ ընկերների շրջապատում, դա լավագույնս երևում է համալսարանի բուֆետում:) Ճիշտ էին ասում, որ ուսանողական կյանքը հետաքրքիր է: Մտնում ես նոր շրջապատ, ծանոթություններ հաստատում, նոր գիտելիքներ ստանում»:
Անելյայի խոսքով, ի տարբերություն շատ ուսանողների, իր համար քննաշրջանը կրկնակի բարդ է անցնում, քանի որ ընթացիկ բացակայությունները խանգարում են լիարժեք պատրաստվել։
«Նկարահանումների գրաֆիկով պայմանավորված ոչ միշտ եմ կարողանում հաճախել դասերին, դա փոքր-ինչ խանգարում է, որ կարողանամ պատշաճ պատրաստվել քննություններին: Սակայն այդ հարցում ինձ շատ են օգնում համակուրսեցիներս, անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրում են, որ պարապեմ: Բոլոր միջանկյալ քննությունները հանձնում եմ ու բավականին բարձր բալեր եմ ստանում, ինչից նույնիսկ ես եմ զարմանում, որովհետև կան մարդիկ, որ բոլոր դասերին ներկա են եղել, բայց ավելի քիչ միավորներ են ստանում»,-ասաց նա:
Դերասանուհին նկատեց, որ դասախոսները զիջումների հարցում շռայլ չեն, անկախ զբաղվածությունից, փորձում է նրանց պահանջները կատարել. «Դպրոցի ներողամտությունը համալսարանում չկա: Դասախոսներս, գուցե, ինձ մի բան էլ ավելին են հարցնում, քան մյուսներին: Ամեն դեպքում, իրենք հասկանում են, որ եթե բացակայում ես, ուրեմն կարևոր պատճառ կա, ծնողին զանգել կանչելու կարիք չկա: Եղել են դեպքեր, որ ջերմություն եմ ունեցել, բայց գնացել եմ դասի, որպեսզի դրա պատճառով ավելորդ բացակայություն չունենամ»:
Անելյան նշեց, որ դասախոսներից շատերն տեղյակ են իր դերասանական գործունեության մասին, ոմանք էլ հետևում են իր խաղին և շտապում կարծիքներ հայտնել։ «Կուրսղեկս մի անգամ ասաց՝ Անելյա, հերիք է նվնվաս կադրում, տոնայնությունդ փոխվում է, դու կյանքում էլ ես նվնվան, բայց կադրում դա այլ կերպ է ընկալվում։ Ես դա հաշվի առա ու ինչ-որ չափով շտկեցի:),-ասաց նա և ավելացրեց, որ հաճախ ինքն էլ է կարծիք հարցնում, հատկապես, այն դասախոսներից, որոնք ինչ-որ կերպ առնչվել են սերիալային ոլորտին,- Ես խնդրել եմ, որ թերություն նկատելու դեպքում ասեն ինձ, քանի որ ես չունեմ դերասանական կրթություն, խաղս հաճախ կառուցում եմ տարբեր կարծիքներ լսելով»:
Երիտասարդ դերասանուհին կարծում է, որ հիմա նկարահանման հրապարակում առավել ինքնավստահ է դարձել, իր մարմնավորած կերպարին՝ Անիին էլ ավելի ճիշտ է կարողանում ներկայացնել: «Սկզբում կաշկանդվում էի, քանի որ գրեթե բոլոր խաղընկերներս ունեն դերասանի մասնագիտություն կամ նկարահանման մեծ փորձ, բայց հիմա, երբ համեմատում եմ, բավականին մեծ առաջընթաց եմ զգում իմ խաղի մեջ: Նույնիսկ ռեժիսորը, երբեմն, ասում է ուզում էի քեզ ուղղորդել, բայց դու արեցիր այն, ինչ պետք էր: Սկզբում մտածում էի` դե իմ կերպարը խելոք աղջիկ է, հեշտ կլինի խաղալ, բայց հասկացա, որ նա չկրկնվող տեսակ է և պետք է այնպես խաղամ, որ իրեն ճիշտ ընկալեն»,-ասաց Անելյան:
Նա նշեց, որ թե՛ դերասանական, թե՛ մոդելային գործունեությանը զուգահեռ նպատակներ ունի կայանալ նաև իր ընտրած նեղ մասնագիտության՝ լրագրության ոլորտում: Անելյայի կարծիքով, պրակտիկայի փուլում հստակ կհասկանա հաղորդավարակա՞ն, թե՞ հենց լրագրողական դաշտում է ցանկանում աշխատել:
«Ես սիրում եմ միաժամանակ մի քանի բան անել: Եթե ինձ մոտ ստացվի, կլինեմ լավ լրագրող կամ գուցե լրատվական մեկնաբան, հաղորդավար: Ամեն դեպքում կանեմ այն, ինչն ինձ մոտ ավելի լավ կստացվի: Դեռ մի քանի ամիս է, ինչ սովորում եմ, փորձարկումներից հետո միայն կհասկանամ՝ որն է ինձ առավել հոգեհարազատ»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)