«Ամուսնանալն ու ամուսնալուծվելը շատ թեթև երևույթ է դարձել». Ռոզի Ավետիսովան` սիրո, մասնագիտության և իրեն հունից հանող երևույթների մասին
«Սեր պետք է լինի գիտակցված»․ այս համոզմանն է դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որի հետ Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել։ Դերասանուհին, որը հիմա լսարանին ներկայանալու հնարավորություն ունի թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում, մանկուց է այս մասին երազել։
Ասում է` եթե դերասանուհի չդառնար, կնախընտրեր անասնաբույժի մասնագիտությունը, բայց դերասանուհի դառնալը փոքրիկ Ռոզիի երազանքն էր։
Աշխատանքն այնքան կարևոր է Ռոզիի համար, որ կարող է ուրախության կամ տխրության պատճառ դառնալ։ Մշտապես սիրած գործով զբաղվելը նրա կյանքի փոքրիկ հաճույքներից է, գրանցած հաջողությունները` ոգևորության առիթներ։ Նրա համար սիրած աշխատանքով զբաղվելը երջանկության հասնելու բանալիներից մեկն է։ «Երբ դու նաև գնահատված ես, երջանկությունդ կրկնապատկվում է»,– նկատեց նա։
Ռոզին իրեն հաջողակ դերասանուհի է համարում, 10 տարի անց իրեն է՛լ ավելի գեղեցիկ ու հաջողակ է պատկերացնում։
Իր ընտրած մասնագիտությունն ուղեկցվում է տարբեր ասեկոսեներով ու բամբասանքներով։ Սա Ռոզիին բացարձակ չի զայրացնում։ «Ես շատ հանգիստ և ադեկվատ եմ վերաբերվում դրանց։ Երբ մարդը մասնագիտության բերումով հանրային է, ճանաչողությունից փախչել չի կարող։ Մարդիկ կարող են հազար բան խոսել քո մասին, ցանկանալ իմանալ կամ հորինել ավելին։ Դա նորմալ է»,– ասաց նա։
Դերասանուհու անձնական կյանքը, երբեմն, հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Ընտանիք կազմելու հարցում Ռոզին ունի իր տեսլականը. կյանքի կարևորագույն որոշումը պետք է կայացնել միայն երկար ծանրութեթև անելուց և այդ որոշմանը գիտակցված գալուց հետո։
«Ես իդեալական եմ համարում այն ընտանիքը, որտեղ կան սեր ու առողջ փոխհարաբերություն։ Ընտանիքի ճիշտ կառուցման մոդելի հիմքում կայացած մարդիկ կարող են լինել, որոնք ճանաչում են իրենք իրենց և գիտեն, թե կյանքից ինչ են ուզում։ Մասնագիտություն, տարիք, աշխարհայացք... կարևոր չեն, առաջնահերթն այն է, որ լինի գիտակցված սեր, ոչ թե պատանեկան զգացմունք, որը հիմնված է միայն էմոցիաների վրա։ Ցավոք, հիմա շատ ընտանիքները չունեն ամուր հիմքեր, մեր օրերում ամուսնանալն ու ամուսնալուծվելը շատ թեթև երևույթ է դարձել։ Այդ հարցին մեծ պատասխանատվությամբ չեն վերաբերվում, անգամ, եթե երեխա ունեն։ Ես չափազանց լուրջ եմ ընկալում դա և հասկանում եմ, որ երկար ծանրութեթև անելուց հետո միայն պետք է գաս այն մտքին` արդյոք պատրաստ ես կյանքիդ մյուս մասն ապրել տվյալ մարդու հետ»,– շեշտեց նա։
«Սեր առաջին հայացքից» ասվածը, ըստ Ռոզիի, սիրահարվածությունն է, որովհետև սերն ավելի խորը երևույթ է։ «Ինձ համար առաջին հայացքից դա ինչ-որ ներքին տագնապ ու անհանգստություն է, որը հարաբերությունները շարունակելու դեպքում կարող է վերածվել սիրո»,– կարծում է դերասանուհին։
Դերասանուհի չդառնալու դեպքում անասնաբույժի մասնագիտությունն ընտրելը հենց այնպես չէր լինի։ Ռոզին շատ է սիրում կենդանիների և նրանց հանդեպ ագրեսիվ վերաբերմունքը կարող է հունից հանել դերասանուհուն։
Սա միակ երևույթը չէ, որը կարող է հունից հանել Ռոզիին։ Նախան ու շատախոս մարդիկ, հատկապես տղամարդիկ ևս կարող են զայրացնել դերասանուհուն։ «Նախանձն ինձ համար խորթ երևույթ է։ Եթե անգամ ուրիշի հանդեպ եմ նկատում, կրկին հունից դուրս եմ գալիս։ Բոլորն էլ գիտեն, որ կանայք օժտված են ֆանտաստիկ ինտուիցիայով։ Ես տեսակով շատ բաց ու դրական էներգետիկայով մարդ եմ, ինչի շնորհիվ միանգամիվ նկատում եմ կեղծիքը։ Դրան օգնում է նաև իմ մասնագիտությունը։ Դերասանի մասնագիտության հիմքում բոլորին խաբելն է, արդյունքում ինքդ էլ արագ հասկանում ես` դիմացինը խաղո՞ւմ է, թե՞ անկեղծ է քեզ հետ»,– ընդգծեց Ռոզին։
Շատերն այսօր ձգտում են արտերկրում ապրել ու գործունեություն ծավալել։ Ռոզին իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։ Բնակության վայրը չէր փոխի, նույնիսկ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, թեև դեմ չէր լինի բնակլիմայական պայմանների փոփոխությանը:) Դերասանուհին ձմեռ չի սիրում և կուզեր իր երկրում մշտապես ամառ կամ գարուն լիներ։
Ռոզին առանձնակի ջերմությամբ է հիշում պատանեկության տարիները, երբ ընդգրկված էր սկաուտական խմբում։ Այս դեպքում փոփոխություն կաներ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, և չէր հրաժարվի այդ գործունեությունից։
Առհասարակ, նա կարևորում է ժամանակը ճիշտ գնահատելը։ Ասում է` պետք կարողանալ ապրել ամեն պահն ու վայրկյանը, ժամանակը լցնել ոչ թե նյութական երևույթներով, այլ զգացողություններով. «Մի օր ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունն էլ սպառվում է, բայց զգացողությունները մնում և մեզ հարստացնում են։ Հենց այդ հիշողություններն են մեր կյանքը դարձնում ավելի քաղցր, համով, հետաքրքիր»։
Դերասանուհին իրեն համարձակ է համարում, միաժամանակ ասում է, որ նաև վախկոտ է։ «Այս 2 ծայրահեղությունն իմ մեջ անընդհատ պայքարի մեջ են։ Կան բաներ, որոնք մեծ համարձակությամբ կարող եմ անել, սակայն շատ ծիծաղելի ինչ–որ բանին կարող եմ վախենալ»,– նկատեց նա։
Լիդա Մովսիսյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»

Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:10 • 06/12 Մարտին Մկրտչյանը որդիների հետ երգում և շնորհավորում է Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը տոնել է ծննդյան 37-ամյակը, որի կապակցությամբ Մարտին Մկրտչյանն անակնկալ ձևաչափով որդիների հետ երգել է և շնորհավորել Հռիփսիմե Հակոբյանին տարեդարձի կապակցությամբ:
-
Շոուբիզնես 18:15 • 04/12 Տարվա աստղային և երաժշտական ամփոփումը, կարմիր գորգն ու հայ հայտնիները. կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ) Այս տարվա երաժշտական ամփոփումը կայացել է երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված լինելով «Արմենիա TV»-ի 25-ամյակին։
-
Մշակույթ 19:27 • 07/12 Հայ ժամանակակից նկարիչ Ռաֆայել Մեգալի ինքնանկարը ներառվել է Իտալիայի «Ուֆֆիցի» պատկերասրահի հավաքածուում Հայ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի ինքնանկարը ներառվել է իտալական «Ուֆֆիցի» հանրահռչակ պատկերասրահի հավաքածուում: Այս մասին Tert.am Life-ը տեղեկանում է գեղանկարչի ֆեյսբուքյան էջից:
Նորաձևություն
-
15:10 • 13.11.23 Հայաստանում անցկացվում է մանկապատենական գեղեցկության մրցույթ
-
12:59 • 19.09.23 Գողացել են Փարիզի առաջիկա նորաձևության շաբաթվա Balmain-ի հագուստները
Շոուբիզնես
-
11:33 • 06.12.23 Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
-
12:41 • 05.12.23 Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ
Photographer
-
14:45 • 06.12.23 Լուսինե Թովմասյանի լուսանկարները Մալիբուից
-
14:14 • 05.12.23 Դալիթա Ավանեսյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 02.12.23 Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը