«Ինձ մեղադրում եմ, որ վերջին օրը կարող էի մամայիս կողքին լինել ու փրկել իրեն»․ Ռաֆայել Երանոսյանը` կյանքի ամենամեծ հարվածի, մանկության ու անձնականի մասին
Երբեմն, անտեսված հարցերի չհնչած պատասխանները շատ հետաքրքիր են լինում։ Tert.am Life-ի «Անծանոթը» խորագրի զրուցակիցն այս անգամ Ռաֆայել Երանոսյանն է։ Դերասանին հանդիպեցինք հարազատ միջավայրում՝ Կամերային թատրոնում։ Իր ձեռքով եփած մեկ բաժակ սուրճի շուրջ էլ ծավալվեց զրույցը՝ մանկության, գյուղի, կյանքի, ամենացավոտ թեմայի՝ մոր կորստի, անձնական կյանքի ու սեփական մոտիվացիայի մասին։ «Տրագիկոմեդիա» մեկ բառով այսպես է դերասանը բնութագրում իր կյանքը։
-Ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ։
-Եթե այս հարցն ինձ տային 10 տարի առաջ, բոլորովին այլ կերպ կպատասխանեի։ Փորձը ցույց տվեց, որ հանդիսատեսն ինձ սիրում է առաջին իսկ օրվանից, դա գալիս է իմ մաքսիմալ անկեղծությունից, անգամ, բեմում դերասանություն չեմ անում։ Ինձ համարում եմ տաղանդավոր, հակառակ դեպքում, շատ շուտ կմոռացվեի։ Ինձ ճանաչում ու սիրում են գրեթե բոլոր սերդի ներկայացուցիչները, դա էլ է ձեռքբերում։ Չնայած կան նաև մարդիկ, որոնք մեկնաբանում են, թե արածներդ կապիկություն չի՞։ Նրանց ուշադրություն չեմ դարձնում, իմ մակարդակը բարձր եմ պահում, իմ արած գործով փորձում եմ իրենց բերել իմ մակարդակին։
–Ինչպիսի՞ բնավորություն ունեք։
-Ես շատ եմ հոգի տալիս, նվիրվում, հետո միանգամից նեղանում, որովհետև նույն վերաբերմունքն եմ սպասում դիմացինից։ Երբ պատասխան վերաբերմունք չեմ ստանում, ինքս իմ մեջ սկսում եմ վերլուծել՝ ինչո՞ւ նման բան արեց իմ հանդեպ, ես իր հանդեպ այդպես չէի։ Կարող է այնքան ներս գցեմ, որ արտասվեմ։
–Հաճա՞խ եք արտասվում։
-Ես էլ միս ու արյունից մարդ եմ ու բոլորի նման կարող եմ արտասվել, այնպես եմ անում, որ ոչ ոք չտեսնի դա։ Միշտ և ամեն ինչ անում եմ, որ անգամ ամենամտերիմներս ինձ ուժեղ տեսնեն թե՛ հոգեպես, և թե ֆիզիկապես։
–Ո՞րն է Ձեր կյանքի մինչև օրս եղած ամենասարսափելի հարվածը։
-Մայրիկիս մահը։ Այդ պահին ես չկարողացա լինել նրա կողքին։ Մինչև օրս ինձ մեղադրում եմ, որ, գուցե, այդ օրը մամայիս կողքին լինեի, նա փրկվեր, բայց չկարողացա փրկել իմ մամային, քանի որ այդ օրը կողքին չէի։ Հիմա էլ գերեզմանոց գնալիս մամայիցս ներողություն եմ խնդրում։ Իմ մեջ նստվածք կա, որ, գուցե, ես տանը լինեի, ամեն ինչ ուրիշ կերպ լիներ (դերասանի մայրը հանկարծամահ է եղել, ընտանիքի մյուս անդամները նրա կողքին են եղել, Ռաֆոն ԱՄՆ–ից նոր էր վերադարձել և հաջորդ օրը պիտի գյուղ գնար, հեղ.)
–Այդ դեպքից հետո գյուղ` Ձեր հայրական տուն, գնալը դժվարացե՞լ է։
-Ոչ։ Գործի բերմամբ չեմ կարողանում հաճախ գնալ, բայց անգամ ազատ մեկ օրս անցկացնում եմ հայրիկիս ու հորաքրոջս հետ, որն ինձ համար հիմա նաև երկրորդ մայր է։
Մենք մամայիս մասին տխրելով չենք հիշում, իր հետ կապված բոլոր հիշողություններն ուրախ ու դրական են։ Ինքը շատ վառ կերպար է եղել՝ ընկերասեր, բարի, հաց տվող։ Վերքերը բուժվում են, բայց սպին մնում է։ Այս աշխարհում մնացողներ չկան, կարևորը կյանքդ այնքան լավ ապրես, որ քեզանից հետո մարդիկ դրական հիշողություններով քո մասին խոսեն։
–Ձեր «tRaffik» ներկայացման մեջ ասում եք, որ գյուղից քաղաք եք «արտագաղթել»։ Ինչպիսի՞ն կլինեիք Դուք, եթե «չարտագաղթեիք» ու մնայիք գյուղում։
-Չարտագաղթել չէի կարող, որովհետև ի վերուստ այդպես էր որոշված։ Բայց եթե մնայի գյուղում, կստեղծեի մշակույթի փոքրիկ կենտրոն և կդառնայի գյուղի արվեստագետը։
Փոքրուց տեսակով այսպիսին էի` աթոռին կանգնած ավելով կիթառ էի նվագում, բեմադրություններ անում։ Ծառի կոճղից ձի էի սարքել ու ինձ դրել Դ'Արտանյանի տեղը, նման շատ հերոսներ կային, որոնց նմանակում էի։ Գյուղում ընկերներիս հետ կռիվ կինո էի խաղում, որը սերիալ էի սարքում, եթե մութն ընկնում էր ու կիսատ մնում, հաջորդ օրը նույն տեղից էինք շարունակում։) Ես իմ գյուղն իրոք շատ եմ սիրում ու կապված եմ։ Պարբերաբար գնում եմ, հողագործությամբ եմ զբաղվում։
-Ինչպիսի՞ն է եղել Ձեր մանկությունը։
–Շատ լավ մանկություն եմ ունեցել՝ մեր բակից շատ լավ ընկերներ ունեմ, որոնց հետ շփումը շարունակվում է մինչև օրս։ Հետաքրքիր խաղերով էինք խաղում, անասնապահություն անում, փողով մարդկանց մոտ փոքր գործեր էինք անում։
Իմ մանկության մի մասն անցել է Սովետական միությունում, մյուս մասը` նորանկախ Հայաստանում՝ մութ ու ցուրտ տարիներին։ Հիմա գուցե զարմանալի թվա, բայց այդ տարիների մասին հուշերս շատ ջերմ են։ Թոնիրը վառում էինք, ոտքերը կախում մեջը, որ տաքանան, լոտո խաղում։ Մեր օրը շատ հագեցած էր լինում։ Իհարկե, հիշողություններս որքան էլ լավն են, որպես առաջ նայող մարդ, երբեք դրանցից չեմ կառչում։
Երբ տղաներով հավաքվում ենք գյուղում, ամեն ինչ անում եմ, որ նրանց բերեմ իմ աշխարհ, իրենց էլ փոխեմ ու անընդհատ չասեն` Ռաֆ, հիշո՞ւմ ես այս կամ այն բանը։ Այո՛, ես մանկության տարիներից շատ լավ դրվագներ եմ հիշում, բայց ընկերներիս էլ փորձում եմ փոխել, որ չկառչենք դրանցից, առաջ շարժվենք։
–Ի՞նչ ակնկալիքներով ու երազանքներով եկաք Երևան։ Կա՞ն այնպիսիք, որոնք այդպես էլ մնացին ցանկության մակարդակում։
-Ես ամեն առավոտ ինքս ինձ ասում եմ՝ Ռաֆ, հիշո՞ւմ ես չէ, որ դասարանցիներիդ ասում էիր՝ մի օր իմ ներկայացումը դիտելու համար տոմս եք գնելու։ Իրենք չէին հավատում, երբ առաջին ներկայացումներիցս մեկին եկան, իրենք էլ էին շատ հուզված։ Ասում էին` ինչու չէինք հավատում։ Հիմա էլ գործընկերներիս եմ ասում, որ Հոլիվուդն է իմ մասին խոսելու, ծիծաղում են։ Նման դեպքերում հիշում եմ նույն դասարանցիներիս արձագանքը, ասում էին` քեզնից ինչ դերասան։ Գյուղում էլ ինձ չէին հավատում, բայց ստացվեց։
Իմ կյանքում չի եղել որևէ բան, որը կցանկանամ, կձգտեմ ու չեմ հասնի։ Նյութական տեսակետից հիասթափություններ չեմ ունեցել։ Գուցե, տարիքային դեպրեսիա եղել է, բայց հասկացել եմ, որ մայրամուտից հետո լուսաբաց է լինելու։ Ես երազանքներ չունեմ՝ չեմ երազում։ Ապրում եմ հիմա՝ այստեղ, և դա հրաշալի է։
–Ի՞նչ ժանրի ֆիլմ կլիներ Ձեր կյանքը։
–Տրագիկոմեդիա։ Իհարկե, ամեն ժանրից էլ մի փոքր բան կա՝ դրամա, սարսափ, հումոր։ Շատ հագեցած եմ ապրում, միապաղաղություն չեմ սիրում։ Ամեն նոր օր պետք է ուրիշ կերպ ապրեմ՝ չկորցնելով իմ տեսակն ու «ես»-ը։ Միշտ «վաղն» եմ գնում տուն, երբ կեսգիշերն արդեն անցած է լինում։ Չեմ կարող թերթը ձեռքս վերցնել ու նստել հեռուստացույցի առաջ։
Տուն հասնելով` պետք է գիտակցեմ, որ այն ամենը, ինչ իմ առաջ այդ օրը դրել էի, իրագործել եմ։ Իմ կյանքում հնարավոր ամեն ինչ կա՝ պարտք, պահանջ, վարկի օր, մտածմունքներ։ Երբեք չեմ ձգտել աշխատել, որ շատ փող ունենամ, նպատակս դա չէ։ Ես ունեմ նպատակ լավ ապրելու, ծնողներիս օգնելու և առանց հաշվարկի լինելու՝ չեմ կարողանում հաշվարկով ապրել։
–Ուշ եք տուն գնում, որովհետև մենակ եք ապրում և տանը սպասող չունե՞ք։
-Ոչ, եթե տանը սպասող ունենայի, առհասարակ չէի գնա։)
Կարող է փողոցում պատահաբար մի գեղեցիկ աղջկա հանդիպեմ ու սիրահարվեմ, բծախնդիր էլ չեմ, չկան հատուկ կետեր, որոնց պետք է համապատասխանի իմ ընկերուհին։ Երբեմն մարդու հետ շփվում ես, գիտակցում ես, որ շատ լավն է, բայց հաստատ քոնը չէ։ Իմ տեսակին ազատություն է պետք՝ խոսքս աղջիկների հետ տժժալու ազատության մասին չէ։ Ինձ ստեղծագործ ազատություն է պետք։ Իմ կյանքում եղել են աղջիկներ, որոնք այլ պատկերացումներ են ունեցել, բայց ես չեմ կարող երեկոյան 10-ին տուն գնալ։ Երբեմն ասում են` շարունակիր ժամանցի վայրեր գնալ, բայց կնոջդ հետ։ Ինչպե՞ս դա անես, եթե կինդ, օրինակ, առավոտյան 8-ին արթնանում է, մազերը սանրում, գնում աշխատանքի, երեկոյան վերադառնում տուն ու վերջ՝ իրեն պետք չէ խանգարել։ Նա կարող է լինել աշխարհի ամենալավ աղջիկը, բայց ոչ իմ տեսակը։ Իմ տեսակը կլինի նա, որից ես էներգիա կստանամ՝ սրտով ու մտքով կլինեմ իր հետ։ Չնայած հիմա ավելի շատ սիրահարված եմ իմ մասնագիտությանը և ժամանակս անցկացնում եմ հենց մասնագիտությանս հետ։ Իհարկե, անձնականն անհրաժեշտ է՝ բնության օրենք է, բայց դրա ժամանակը չի լինում։
–Հաճա՞խ եք սիրահարվում։
-Ամեն օր։ Ես գեղեցիկը նկատող մարդ եմ, բայց ներկայացմանս մեջ էլ եմ ասում, որ միայն սիրունությունը չէ, պետք է մի քիչ էլ խելացի լինի։
–Կնամո՞լ եք։
–Կնամոլ չեմ, կնամեծար եմ։ Կանանց շատ-շատ եմ սիրում, դերասանություն չեմ անում, իսկապես շատ եմ սիրում։ Չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնք կնոջ վրա ձեռք են բարձրացնում, հայհոյում են կամ խաղում պատվի հետ։ Ես իմ անուն-ազգանունը երբեք որպես առավելություն չեմ օգտագործել կանանց մոտ։ Լինում են դեպքեր, երբ գրում են՝ սիրահարված են ինձ, բայց ինձ թույլ չեմ տվել օգտվել դրանից։
Անձնական կյանքս էլ շատ դեպքերում թաքցնում եմ, որպեսզի որևէ աղջկա վրա բիծ չթողնեմ։ Երբ լրագրողները զանգահարում են, այդ ընթացքում հեշտ չէ ինչ-որ բան ասելը, մտածում եմ, գուցե, չստացվի, ինչո՞ւ այդ աղջկա մասին ասեն, թե նա Ռաֆոյի հետ էր ման գալիս։ Երբ ամեն ինչ հաստատ լինի, այդ մասին ինքնըստինքյան կիմացվի։
–Հաճա՞խ են կանայք Ձեզ մերժում։
-Ես չեմ հասցնում այնտեղ, որ ինձ մերժեն։ Երբ հարաբերություններում հասել է ժամանակը, հասուն մարդու նման ասել եմ՝ մեզ մոտ չի ստացվում։ Կարող է դու ինձ շատ ես սիրում, բայց ես էլ եմ ուզում քեզ շատ սիրել։ Արի փորձենք ինքներս մեզ ժամանակ տալ ու հասկանալ՝ արդյոք կարողանում ենք առանց իրար։ Հնարավոր է` այդ պահին նա աղջկական արձագանք տա՝ տականք, սրիկա, բայց որոշ ժամանակ անց հանդիպման ժամանակ սրտանց գրկել ենք իրար։ Ինքն էլ ասել է` Ռաֆ, ինչ ճիշտ բաժանվեցինք իրարից։ Ըստ հորոսկոպի` ամսով Առյուծ եմ, տարով՝ Աքլոր։ Երբեք քայլ չեմ անի՝ գիտակցելով, որ պատասխան չեմ ստանալու։
–Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս փորձում եք բացահայտել Ձեզ։ Արդեն երկար տարիներ է` բեմում եք։ Ո՞րն է եղել ամենահետաքրքիր բացահայտումը։
-Ամեն անգամ բեմ դուրս գալիս մեջս բացահայտում եմ իմ նոր տեսակը՝ ուրիշ, թաքուն անկյուն իմ ներսում։ 2005 թվականից պրոֆեսիոնալ բեմում եմ, բացահայտումներ շատ-շատ են եղել։ Ամենամեծ ու կարևոր գիտակցումը՝ պատասխանատվությունն է` քո առաջ մարդիկ են, որոնք քեզ տեսնելու համար վճարել են՝ թեկուզ փոքրիկ գումար։ Հանդիսատեսը քեզ սիրելով է դա արել, ուրեմն պետք է նրան պատասխանես նույն սիրով։ Տարիքի հետ պատասխանատվության այդ գիտակցումն ավելի է սրանում։
Ամեն անգամ տարբեր բացահայտումներ են լինում։ Ամեն անգամ տիեզերք եմ գնում, հասնում եմ ուրիշ մոլորակ։ Հիմա՝ այս զրույցի ընթացքում հասկացա, որ բառերով չեմ կարողանա բացատրել՝ ինչ և ինչպես եմ իմ մասին բացահայտում անում։
–Հայտնիների մասին սովորաբար հայտնի է լինում գրեթե ամեն ինչ։ Ի՞նչ անհայտ կողմեր ունեք Դուք։
-Իմ անհայտ կողմերն ամեն անգամ ի հայտ են գալիս իմ մարմնավորած կերպարների հետ։ Երբ ինչ-որ դերի համար նախապատրաստվում եմ, փորձում եմ այդ կերպարին բացահայտել հենց իմ տեսակետից։ Երբ արդեն խաղիս կողքից եմ նայում, երևում է այդ անհայտ կողմերից մեկը, որ վայ ես, փաստորեն, այսպես էլ կարող եմ անել։
–Հանրային ուշադրությունը երբևէ անհարմարություն ստեղծե՞լ է։
-Շատ։ Վերջերս գյուղում հարսանիքի էի ու հասկացա, թե որքան ժամանակ է, ինչ անկեղծ չեմ ուրախացել, չեմ պարել, հավեսով խորոված չեմ կերել։ Երբ մի տեղ հրավիրված եմ, սրտանց ուզում եմ լավ խմել, ուրախանալ, բայց տեսնում եմ հեռախոսներն ու ուշադրությունը և մեխանիկորեն վերածվում ռոբոտի։ Հարսանիքի գնալիս տանը սնվում եմ, նոր գնում, որովհետև չես կարողանում տեղը տեղին ուտել։ Միշտ հանրության ուշադրության կենտրոնում ես։ Վերջերս ընկերներիս հետ տեղ էինք գնացել, որոշեցինք մի բան ուտել։ Չեմ չափազանցնում, ուտելուն զուգահեռ ու հավասար նկարվել եմ։ Եվրոպայում, Ամերիկայում ինձ ոչ-ոք չի ճանաչում, այնտեղ անում եմ այն ամենը, ինչ Հայաստանում ինձ թույլ չեմ տալիս։ Երբ ասում են «աստղ», ի՞նչ աստղի մասին է խոսքը, երբ այսօր Ինստագրամում ամեն երկրորդն իր հետևորդներով իրեն աստղ է համարում։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 15:31 • 26/09 Մենք պետք է օգնենք արցախցիներին. Անաիս Սարդարյանն օգնություն է հավաքում Արցախից տեղահանվածների համար Հազարավոր քաղաքացիներ Արցախից բռնի տեղահանվել և այժմ գտնվում են Հայաստանում: Արցախցիներն ամիսներ շարունակ ապրել են շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդից, հիգիենայի պարագաներից, վառելիքից և երբեմն էլեկտրականությունից:
-
Շոուբիզնես 12:26 • 26/09 «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով միջազգային լրագրողների գործունեությանը:
-
Շոուբիզնես 15:31 • 26/09 Մենք պետք է օգնենք արցախցիներին. Անաիս Սարդարյանն օգնություն է հավաքում Արցախից տեղահանվածների համար Հազարավոր քաղաքացիներ Արցախից բռնի տեղահանվել և այժմ գտնվում են Հայաստանում: Արցախցիներն ամիսներ շարունակ ապրել են շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդից, հիգիենայի պարագաներից, վառելիքից և երբեմն էլեկտրականությունից:
-
Սոցցանցեր 19:06 • 22/09 «Լևոնն այս պահին հիվանդանոցում է և այսօր Հանրապետության հրապարակում երկուսիս փոխարեն ես կլինեմ». Սիրուշոն հրապարակել է հիվանդանոցից լուսանկար Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:
-
Սոցցանցեր 12:55 • 22/09 «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում իր «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
-
Շոուբիզնես 12:26 • 26/09 «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով միջազգային լրագրողների գործունեությանը:
-
Շոուբիզնես 15:07 • 20/09 Էրիկ Կարապետյանը հետաձգել է սեպտեմբերի 30-ին սպասվող մենահամերգը (տեսանյութ) Արդեն ամիսներ շարունակ ինստագրամյան իր էջում Էրիկ Կարապետյանը տեղեկացնում է, որ պատրաստվում է մենահամերգի Երգիչը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30ին սպասվող մենահամերգը հետաձգվում է«Սիրելի հ
-
Շոուբիզնես 15:31 • 26/09 Մենք պետք է օգնենք արցախցիներին. Անաիս Սարդարյանն օգնություն է հավաքում Արցախից տեղահանվածների համար Հազարավոր քաղաքացիներ Արցախից բռնի տեղահանվել և այժմ գտնվում են Հայաստանում: Արցախցիներն ամիսներ շարունակ ապրել են շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդից, հիգիենայի պարագաներից, վառելիքից և երբեմն էլեկտրականությունից:
Նորաձևություն
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Շոուբիզնես
-
11:14 • 27.09.23 «Մենք ձեզ հետ ենք, սիրելի արցախցիներ». Արուստիկ Տիգրանյան
Ժամանց
-
13:49 • 13.09.23 Էրիկ Կարապետյանը և Դաթոն ներկայացրել են համատեղ զուգերգ
-
13:02 • 13.09.23 Դավա Մանուկյանը հոսպիտալացվել է
Photographer
-
12:09 • 06.09.23 Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը ռետրո ոճով
-
14:12 • 04.09.23 Ժաննա Բուտուլյանի լուսանկարները հանգստից