«Լուրջ հարաբերություններ չունեմ». Բորիս Բաղդասարովը` «Ազիզյաններում» հայտնվելու, Երևանում մենակ ապրելու և մասնագիտական կրթություն չստանալու մասին
Բորիս Բաղդասարովը հեռուստադիտողին հայտնի է «Ազիզյանները» սիթքոմում ընտանիքի ավագ որդու՝ Ազատի կերպարով։ Երիտասարդ դերասանը վստահեցնում է` կոլորիտային ու ակտիվ այդ դերն իրականում որևէ ընդհանրություն չունի անհամեմատ ավելի հանգիստ բնավորությամբ Բորիսի հետ։ Չնայած ընդհանրությունների բացակայությանը, Բորիսն ասում է, որ Ազատի կերպարը ստեղծելն իրենից շատ ժամանակ ու ջանք չի խլել։
Tert.am Life-ը երիտասարդ դերասանի հետ զրուցել է սիթքոմում հայտնվելու, սցենար գրելու փորձերի, անձնական կայնքի, միայնակ ապրելու դրական ու բացասական կողմերի մասին։
«Ազիզյանները» նախագծում Բորիսը հայտնվել է քասթինգի միջոցով։ Հիշում է, որ ի սկզբանե ինքն էլ չէր պատկերացնում, որ մարմնավորելու է կենտրոնական կերպարներից մեկը։ «Երբ ստացա դերը, չգիտեի ինչ նախագիծ է։ Մտածում էի դերս էպիզոդիկ է լինելու և նկարահանվելու եմ միայն մեկ սերիայում։ Ավելի ուշ իմացա, որ հիմնական կերպար է։ Ռեժիսորի հետ քննարկեցինք ու ըստ նրա խորհուրդների փորձեցի կերտել կերպարը։ Ընդամենը մեկ շաբաթում կարողացա ստանալ այն, ինչ ուզում էր ռեժիսորը,- ասաց Բորիսն անկեղծանալով՝ առաջին եթերաշրջանում կերպարը բավականին սառն էր ստացվել, բայց հետագայում բավականին բացվել է –Ընթացքում ավելացումներ եմ արել կապված դետալների, միմիկաների փոփոխության հետ։ Օրինակ` ծիծաղը, որն Ազատի տեսակին բնորոշ ծիծաղ է»։
Շարունակելով խոսել կերպարի բնավորության մասին` դերասանը նախ ընդգծեց, որ իրենք շատ տարբեր են, ապա ավելացրեց, որ Ազատը հիմնականում դրական է, ինքը փորձում է դրական լինել, բայց ոչ միշտ է հաջողվում։
Այսքանն Ազատ Ազիզյանի մասին, անդրադառնանք Բորիս Բաղդասարովին, որը ծննդով Աշխաբադից է՝ դպրոցական տարիներն անցկացրել է և՛ Հայաստանում, և՛ Թուրքմենստանում։ 22–ամյա դերասանը Հայաստան վերադարձել է 18 տարեկանում, Երևանում մենակ է ապրում։
«Շատ վաղուց եմ մենակ ապրում։ Փոքր տարիքից էլ կարողացել եմ միայնակ ապրել։ Մասնագիտական առումով այս հանգամանքը դրական շատ կողմեր ունի։ Փորձեր անելիս, տեքստեր սովորելիս, սցենար գրելիս խանգարող չկա, հեշտ է ստացվում»,- ասաց Բորիսն ու ծիծաղելով ավելացրեց նաև բացասական կողմը` ափսեներ լվալ չի սիրում։ Միայնակ ապրող տղան ընկերուհի էլ չունի։ «Ամուրի եմ, ընկերուհի, լուրջ հարաբերություններ չունեմ»,- անձնական կյանքի մասին հարցին կարճ արձագանքեց նա։
Երիտասարդ դերասանն առայժմ մասնագիտական բարձրագույն կրթություն էլ չի ստացել։ «Հայաստան եմ եկել 18 տարեկանում, դեռ այն ժամանակ այնքան էլ լավ արձագանքներ չլսեցի Թատերական ինստիտուտի մասին և չցանկացա ընդունվել։ Սակայն զբաղվում եմ ինքնակրթությամբ՝ գրքեր եմ կարդում, թեմատիկ նյութեր ուսումնասիրում։ Հիմա չգիտեմ Թատերականն ինչպիսին է, որովհետև բավականին փոփոխություններ են եղել»,- ասաց դերասանը։
Արձագանքելով հարցադրմանը` առաջիկայում կգնա՞ մասնագիտական դիպլոմի հետևից, նա պատասխանեց, որ եթե երբևէ որոշի մասնագիտական կրթություն ստանալ, կընտրի արտասահմանյան որևէ ուսումնական հաստատություն և ռեժիսուրայի մասնագիտացումը։ Ռեժիսուրայի ընտրությունը Բորիսի դեպքում պատահական չէ, քանի որ ներկայումս իրեն փորձում է կինոյի մեկ այլ ոլորտում. «Սցենար եմ գրում։ Երբեմն, գրում եմ, երբեմն ոչ։ Կոպիտ ասած, առայժմ բզբզում եմ, բայց իսկապես շատ հետաքրքիր ոլորտ է ինձ համար։ Արդեն ժամանակն է մեզ մոտ՝ Հայաստանում էլ սկսեն ավելի շատ լավ ֆիլմեր նկարահանել, անիմաստ սերիալների վրա գումարներ չծախսեն։ Ապրում ենք 21-րդ դարում և ժամանակն է, որ մենք էլ, օրինակ, ֆանտաստիկ ժանրի ֆիլմ ունենանք»:
«Ազիզյանները» սիթքոմից բացի այլ առաջարկներ, Բորիսի խոսքով, ունեցել է, բայց նախագծերն իրականություն չեն դարձել։ Դերասանն ընդգծեց, որ բաց է համագործակցությունների ու նոր առաջարկների համար, սակայն իրեն միապաղաղ կերպարով չի պատկերացնում։ «Առհասարակ կոլորիտային կերպարներ եմ սիրում՝ դերեր, որտեղ բացվելու հնարավորություն ունես։ Միատոն դերեր չեմ սիրում։ Բացվելու համար ավելի հետաքրքիր են խելագարի, մարդասպանի կամ, օրինակ, ինչ-որ խուզարկուի կերպար»,- ասաց Բորիսը՝ ավելացնելով, որ ունի մասնագիտական երազանք՝ նկարահանվել կենսագրական որևէ ֆիլմում։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)