«Մարդը պետք է հասնի համարձակության այդ շեմին, որ իմ հրապարակումներն իր համար սովորական լինեն»․ Իլոնա Նուրբեկյանը համարձակության և նորաձև լինելու բանաձևի մասին
Իլոնա Նուրբեկյանը, որն ավելի լայն լսարանին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» հեռուստասերիալից ի սկզբանե շատերին ծանոթ էր որպես Ինստագրամի ակտիվ օգտատեր, որը հաճախ է իր հետևորդների հետ կիսվում գեղեցիկ ու ոճային լուսանկարներով։
«Ոսկե դպրոցի» ավարտից հետո Իլոնան նկարահանվում է «Կօօկօօռօօզ» սքեթչերում։ Tert.am Life-ն Իլոնայի հետ զրուցել է նոր նախագծերի, մոդելային ոլորտում հաջողությունների, նորաձև լինելու բանաձևի և քիչ գումարով ոճային կերպար ստանալու գաղտնիքների մասին։
Իլոնայի խոսքով` այս ընթացքում ստեղծագործական ակտիվ շրջան է՝ առաջարկները շատ են, սակայն դրանց մասին կխոսի միայն քննարկումների փուլն ավարտելուց հետո։ Ամենամոտ նախագիծը «Ոսկե դպրոց» գեղարվեստական ֆիլմն է, որը լիամետրաժ ֆիլմում խաղալու Իլոնայի առաջին փորձն է լինելու։
«Միշտ ավելի մեծ ցանկություն եմ ունեցել նման ֆորմատով ֆիլմում նկարահանվել, քան սիթքոմներում կամ սերիալներում։ Եթե «Ոսկե դպրոց»-ը, որպես գեղարվեստական ֆիլմ, ստացվի այնպես, ինչպես ծրագրել է ստեղծագործական անձնակազմը, վստահաբար շատ մեծ հաջողություն կունենա»,– նկատեց նա։
Իլոնան ժպիտով նկատեց, որ անծանոթներն իրեն Վիկա են ասում` «Ոսկե դպրոց»-ում իր հերոսուհու անունով։ Հայտնիությունն ու դրան հետևած ուշադրությունն Իլոնային չեն նյարդայնացնում, սակայն ասում է` լինում են դեպքեր, երբ չէր ցանկանա իրեն ճանաչեին։ «Կարող եմ ընկերուհիներիս հետ լինել և, օրինակ, չցանկանալ, որ ինձ դեմքի նման արտահայտությամբ տեսնեն կամ տվյալ պահին ինձ ճանաչեն, լսեն, թե ընկերուհիս ինձ ինչ ասաց։ Սա տրամադրությամբ է պայմանավորված»,- ասաց Իլոնան` հավելելով, որ այդպիսի դեպքեր քիչ են, որպես կանոն, ժպիտով է արձագանքում, երբ իրեն ճանաչում են։
Վերջերս Իլոնան սովորականից ավելի պասիվ է Ինտագրամում։ Նրա վստահեցմամբ` ինքնաբերաբար է այդպես ստացվել, հայտնիությունն էլ երբեք չի ազդել իր էջը վարելու կանոնների վրա։ «Եթե մի բան ճիշտ եմ համարում, անում եմ։ Նույնն էլ լուսանկարներ հրապարակելու դեպքում է, եթե կարծում եմ, որ նման լուսանկար պետք է հրապարակեմ, այն հաստատ կհայտնվի իմ էջում»,– ասաց նա։
Իլոնան նկատեց, որ հասարակության արձագանքից չի վախենում, սակայն որոշակի համարձակություն է պետք հրապարակելու համար այնպիսի լուսանկարներ, ինչպիսիք ինքն է հրապարակում. «Չեմ վախենում, որ հասարակությունը կարող է այլ կերպ հասկանալ ինձ։ Այնպես չէ, որ ես արտասովոր հրապարակումներ եմ անում, բայց ամեն մեկը չէ, որ նման լուսանկարներ կհրապարակի։ Ամեն դեպքում իմ պատկերացնումներն ու իմ հայացքները մի քիչ այլ են՝ ավելի համարձակ։ Մարդը պետք է հասնի համարձակության այդ շեմին, որ իմ հրապարակումներն իր համար սովորական լինեն»։
Երիտասարդ դերասանուհու փոխանցմամբ` շատ երևույթներ կան, որոնք կցանկանար փոխել հասարակության մեջ, բայց փորձում է անտեսել․ «Կան կարծրատիպեր նույն մոդելինգի, դրա ընկալման վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ ես միայնակ կարող եմ փոխել դա։ Չնայած գուցե և անգիտակցաբար, բայց անում եմ իմ հասանելիքը»։
Իլոնայի հրապարակումները որքան համարձակ, նույնքան էլ նորաձև են։ Դերասանուհին հագուստի ընտրության իր ձևն ունի՝ առավոտյան դեռ անկողնում մտքում համադրություններ է անում։ Հագուստ ընտրելիս նա կարևորում է նախ տրամադրությունը, հետո եղանակը․ «Հենց եղանակը մի քիչ վատ է լինում, տանից դուրս գալու տրամադրություն անգամ չեմ ունենում, ուր մնաց հագուստ ընտրեմ»։
Նորաձև լինելու բանաձևը, ըստ Իլոնայի, հագուստի ու մարդու տեսակի համապատասխանում լինելու մեջ է։ Կարող է look-ը լինել գերնորաձև, բայց մարդուն չսազի. «Աղջիկները պետք է շարունակեն հետևել նորաձևությանը, սակայն ընտրություն կատարելիս զգույշ լինեն, որովհետև շատ կարևոր է, որ տվյալ հագուստը համապատասխանի իրենց։ Ճիշտ ընտրված հագուստով կարող ես նորաձև, ճաշակով, գեղեցիկ լինել»։
Ըստ մոդելի` անգամ հագուստին տրամադրվող գումարը մեծ նշանակություն չունի։ «Հարցը գումարը չէ, այլ ճաշակի զգացումը։ Եթե կա ճաշակ, պարտադիր չէ շատ գումար տրամադրել հագուստին»,– կարծում է Ինստագրամի հայտնի հայուհին,– շատ մարդիկ կան, որոնք բավականին գումար են ծախսում հագուստի վրա, բայց նորաձև տեսք չունեն։ Ավելին, լինում են տգեղ հագնված։ Շատ կարևոր է, որ հագուստի համար գումարը ճիշտ ծախսվի»։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից