«Երեխաներս շատ մտերիմ են իրար հետ». Իշխան Ղարիբյանը՝ տարբեր ամուսնություններից ծնված երեխաների փոխհարաբերությունների և իր գործունեության մասին
Դերասան Իշխան Ղարիբյանը, որը հեռուստադիտողին ներկայանում է «Ազիզյանները» սիթքոմում, շեշտում է, որ առանց թատրոնի չի պատկերացնում իր կյանքը: Իշխանի խոսքով, հատկապես հաճելի է, երբ իրեն ճանաչում են թատրոնում խաղացած որևէ դերով: Մասնագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ ընտանեկան կյանքում ներդաշնակությունը չկորցնելը դերասանի համար առաջնային է:
Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է թատերական գործունեության, կնոջ՝ դերասանուհի Թեհմինե Խաչատրյանի հետ փոխհարաբերությունների և բազմազավակ հայր լինելու մասին:
Հեռուստատեսային նկարահանումներին զուգահեռ թատրոնը մշտապես եղել է Իշխանի կյանքի կարևոր բաղադրիչը: Դերասանը շարունակում է գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնում, ընդգրկված է մի շարք ներկայացումներում և առաջիկայում էլ մտադիր է որպես բեմադրիչ հանդես գալ:
«Հիմա մի պիեսի վրա եմ աշխատում, որն ուզում եմ բեմադրել Պատանի հանդիսատեսի թատրոնում: Կրկին կատակերգություն է լինելու: Գործունեությունս շատ բուռն է թատրոնում: Չեմ պատկերացնում՝ ի՞նչ պետք է լինի, որ կտրվեմ թատրոնից, որովհետև իմ հիմնական էներգիան այնտեղից եմ ստանում»,-ասաց նա, միաժամանակ նկատեց, որ միայն թատրոնում աշխատելով դժվար կլիներ ֆինանսական կայունություն ունենալ:
«Եթե զուտ ֆինանսով առաջնորդվեինք, ոչ ոք չէր մնա թատրոնում աշխատելու, որովհետև պետական աշխատավարձը նույնիսկ ինստիտուտը նոր ավարտած երիտասարդ դերասանի համար է քիչ: Գործընկերներիցս մեկը մի անգամ շատ լավ բան էր ասել՝ ես սերիալում եմ նկարվում, որպեսզի կարողանամ թատրոնում աշխատել: Դա է բանաձևը: Ես այն երջանիկ դերասաններից եմ, որ «Ազիզյանները» սիթքոմում եմ ընդգրկված ու աշխատում եմ Արման Մարությանի թիմում: Ինձ համար կարևորը ոչ թե նկարահանվելն ու փող աշխատելն է, այլ ստեղծագործական պրոցեսի մեջ լինելը»,- ընդգծեց Իշխանը:
Դերասանը ոգևորվում է, երբ իրեն ճանաչում են թատրոնում մարմնավորա որևէ կերպարով, բայց բնական է համարում, որ հեռուստատեսային կերպարն իրեն ավելի մեծ ճանաչում բերեց: Իշխանի խոսքով, կոմեդիայի ժանրն իրեն հոգեհարազատ է. «Թատրոնում էլ ունեմ կոմիկական դերեր, ես այդ ժանրում ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Իրական կյանքում էլ հումորով եմ: Չեմ սիրում անհումոր մարդկանց»:
Նա նշեց, որ զբաղվածությունը թե՛ հեռուստատեսությունում, թե՛ թատրոնում ընտանիքին տրամադրվող ժամանակի հաշվին է: Դերասանը նկատեց, որ կինը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանն էլ այս շրջանում բավականին զբաղված է մասնագիտական գործերով: Նրա դիտարկմամբ, միևնույն բնագավառից լինելն իրենց օգնում է կոնֆլիկտներից զերծ մնալ:
«Երկուսս էլ նույն բնագավառից ենք և շատ լավ գիտենք, որ եթե օրինակ ուշ ժամի ես գալիս տուն, դա նկարահանման երկար տևելու կամ թատրոնում փորձերի պատճառով է: Դա երբևէ խնդիր չի դառնում: Մեր միջև փոխըմբռնում կա: Միակ խնդիրն անկանոն գրաֆիկն է: Երբեմն, ասում եմ՝ Թեմ, այնպես կուզեի ինչ-որ գործարանում աշխատել, որ 9-ին գնամ աշխատանքի, 13-ին ընդմիջում անեմ, 17-ին ավարտել, բայց հաջորդ օրը գնում ես թատրոն կամ մտնում նկարահանման հրապարակ ու այդ մտքերը վերանում են: Հասկանում ես, որ քո կյանքը առանց այդ ամենի անհնար է»,-ասաց դերասանը:
Նա նշեց, որ ընտանիքում հաճախ են նաև մասնագիտական քննարկումներ ունենում, միմյանց խորհուրդներ տալիս կամ դիտողություններ անում. «Ժամանակի առումով, հիմա հազվադեպ է լինում, որ միմյանց ներկայացումներին ներկա լինենք, բայց իհարկե, քննարկումներ ունենում ենք: Բնականաբար, դա չի հասնում վեճի, կռվի, որովհետև երկուսս էլ վստահ ենք, եթե մեկս մյուսին դիտողություն է անում, ավելի լավին հասնելու համար է»:
Իշխանի խոսքով, դերասանուհի կնոջ առաջ մասնագիտական առումով սահմանափակումներ կամ արգելքներ չի դնում, բայց այն պարագայում, երբ այդ ամենը նպաստում է մասնագիտական աճին. «Ես տոլեռանտ եմ: Եթե տեսնեմ տրամաբանություն, արվեստ, կոնկրետ դրամատուրգիա, առարկություն չեմ ներկայացնի»:
Իշխանն ու Թեհմինեն երկու երեխա ունեն՝ 8-ամյա Աիդան և 1-ամյա Վահեն: Առաջին ամուսնությունից դերասանի ավագ դուստրը՝ Վեոլան էլ, արդեն 14 տարեկան է: Իշխանը նկատեց, որ երեխաները միմյանց հետ շատ մտերիմ են ու շփվում են ինչպես բոլոր հայկական ընտանիքներում:
Դերասանը փոքր դստեր մոտ ավելի շատ է նկատում դերասանական հակումներ, թեև նշում է, որ երկու աղջիկներն էլ արվեստին մոտ են: «Մեծ աղջիկս մանկուց ավելի շատ նկարչության հանդեպ սեր ուներ: Նա նկարահանվեց նաև «Ազիզյանները» սիթքոմում, բայց իր մոտ ավելի շատ ռեժիսորական ջիղն է զարգացած»,-ասաց հայրիկը:
Իշխանը նկատեց, որ երեխաների դաստիարակության հարցում իրենց ընտանիքում հստակ դերաբաշխում չկա, ավելին՝ նրա խոսքով, զբաղվածության պատճառով երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում իր ծնողներ հետ։ «Մեծամասամբ երեխաների հետ հայրս ու մայրս են զբաղվում: Փառք Աստծո, որ դեռ մեր կողքին են առողջ են ու կարողանում են մեզ օգնել այդ հարցում»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 15:31 • 26/09 Մենք պետք է օգնենք արցախցիներին. Անաիս Սարդարյանն օգնություն է հավաքում Արցախից տեղահանվածների համար Հազարավոր քաղաքացիներ Արցախից բռնի տեղահանվել և այժմ գտնվում են Հայաստանում: Արցախցիներն ամիսներ շարունակ ապրել են շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդից, հիգիենայի պարագաներից, վառելիքից և երբեմն էլեկտրականությունից:
-
Շոուբիզնես 12:26 • 26/09 «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով միջազգային լրագրողների գործունեությանը:
-
Շոուբիզնես 15:31 • 26/09 Մենք պետք է օգնենք արցախցիներին. Անաիս Սարդարյանն օգնություն է հավաքում Արցախից տեղահանվածների համար Հազարավոր քաղաքացիներ Արցախից բռնի տեղահանվել և այժմ գտնվում են Հայաստանում: Արցախցիներն ամիսներ շարունակ ապրել են շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդից, հիգիենայի պարագաներից, վառելիքից և երբեմն էլեկտրականությունից:
-
Սոցցանցեր 19:06 • 22/09 «Լևոնն այս պահին հիվանդանոցում է և այսօր Հանրապետության հրապարակում երկուսիս փոխարեն ես կլինեմ». Սիրուշոն հրապարակել է հիվանդանոցից լուսանկար Ինձ համար սա հայի հայ մնալու պայքարն է, արարժանապատվության.Լևոնի համար նաև իր ծննդավայրն է, իր հողն է, բարեկամներն են, ընկերներն ու մորաքույրներն են՝ այս պահին նկուղում գտնվող...:
-
Սոցցանցեր 12:55 • 22/09 «Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ պարտական չէ և չպետք է արդարանա. ամեն ինչում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին Ռուս լրագրող, հաղորդավար Քսենիա Սոբչակն իր յութուբյան պաշտոնական ալիքում իր «Осторожно Новости» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:
-
Շոուբիզնես 12:26 • 26/09 «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով միջազգային լրագրողների գործունեությանը:
-
Շոուբիզնես 15:07 • 20/09 Էրիկ Կարապետյանը հետաձգել է սեպտեմբերի 30-ին սպասվող մենահամերգը (տեսանյութ) Արդեն ամիսներ շարունակ ինստագրամյան իր էջում Էրիկ Կարապետյանը տեղեկացնում է, որ պատրաստվում է մենահամերգի Երգիչը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30ին սպասվող մենահամերգը հետաձգվում է«Սիրելի հ
-
Շոուբիզնես 15:31 • 26/09 Մենք պետք է օգնենք արցախցիներին. Անաիս Սարդարյանն օգնություն է հավաքում Արցախից տեղահանվածների համար Հազարավոր քաղաքացիներ Արցախից բռնի տեղահանվել և այժմ գտնվում են Հայաստանում: Արցախցիներն ամիսներ շարունակ ապրել են շրջափակման մեջ՝ զրկված լինելով սնունդից, հիգիենայի պարագաներից, վառելիքից և երբեմն էլեկտրականությունից:
Նորաձևություն
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Շոուբիզնես
-
11:14 • 27.09.23 «Մենք ձեզ հետ ենք, սիրելի արցախցիներ». Արուստիկ Տիգրանյան
Ժամանց
-
13:49 • 13.09.23 Էրիկ Կարապետյանը և Դաթոն ներկայացրել են համատեղ զուգերգ
-
13:02 • 13.09.23 Դավա Մանուկյանը հոսպիտալացվել է
Photographer
-
12:09 • 06.09.23 Լուիզա Ներսիսյանի ֆոտոշարքը ռետրո ոճով
-
14:12 • 04.09.23 Ժաննա Բուտուլյանի լուսանկարները հանգստից