«Կերպարն ինձ շատ դուր եկավ». Արուսիկ Տիգրանյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու, «Լավ երեկոյի» փոփոխությունների ու անձնական կյանքը փակ պահելու մասին
Լսարանին նա հայտնի է իր սարկազմով, մարդկանց անհարմար դրության մեջ դնելու կարողությամբ ու հումորային ռեպորտաժներով, որոնց շնորհիվ հասցրել է թե՛ սիրվել, թե՛ քննադատության արժանանալ։ Մարտից հեռուստադիտողները նրան կտեսնեն որպես «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանուհի. Արուսիկ Տիգրանյանը շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ հեռուստատեսությունում։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները նա վստահել է Tert.am Life–ին։ Արուսիկն առաջին անգամ խոսել է նաև գործունեության ամենասկանդալային փուլի թողած ազդեցության, հեռուն գնացող նպատակներ ունենալու և «Լավ երեկոյում» սպասվող փոփոխությունների մասին։
«Ֆուլ հաուսում» նկարահանվելու առաջարկն ինձ շատ հետաքրքրեց
ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի թոռնուհուն որպես դերասանուհի ներկայանալու առաջարկը շատ է հետաքրքրել։ Սա նոր հնարավորություն է կատարելագործվելու և զարգացնելու խաղարկային հմտությունները։
««Ֆուլ հաուսում» նկարահանվելու առաջարկն ինձ շատ հետաքրքրեց։ «Լավ երեկոյում» իմ աշխատանքը որքան էլ ժուռնալիստական է, խաղարկային տարր էլ ունի։ Շատ դեպքերում տեսախցիկի հետ աշխատելու, դերասանական խաղի կարիք է զգացվում։ Սա ինձ համար նոր աշխատանք է, որը կատարելագործվելու առիթ է,– ասաց նա ու հավելեց, որ նոր աշխատանքի հետ կապված մտավախություններ էլ ունի,– Դրանք միշտ կան, ինչը լավ է։ Եթե ինչ–որ բան կանխատեսելի է, այլևս հետաքրքիր չէ ու տանում է լճացման։ Անգամ «Լավ երեկոյում» յուրաքանչյուր ռեպորտաժում աշխատում եմ նորություն մտցնել, հակառակ դեպքում կմնաս նույն մակարդակին։ Առանց դժվարությունների վեր չես բարձրանա»։
Արուսիկը չգիտի` կերպարը նախատեսված է մի՞ եթերաշրջանի համար է, թե երկարատև համագործակցություն է սպասվում։ Նրա խոսքով` ամեն ինչ կախված է ընթացքից։
«Ֆուլ հաուսի» մասին Արուսիկը գիտեր, բայց այն դիտել սկսել է, երբ հաստատվել է իր մասնակցությունը. «Ընդհանուր առմամբ` իմացել եմ` սիթքոմն ինչի մասին է, շատ էպիզոդներ տեսել եմ, քանի որ բավականին ռեյթինգային է»։ Սիթքոմի դերասանական կազմի հետ Արուսն ընդհանուր ծանոթություն ունի։ «Գրիգոր Դանիելյանի հետ աշխատել ենք Մոսկվայում համերգի շրջանակում, մյուս դերասանները «Լավ երեկոյում» հյուր են եղել։ Անձնական շփում չենք ունեցել, բայց ինչպես բոլոր հայտնի մարդիկ, իրար տեսնելիս արդեն ճանաչում ենք։ Որքան գիտեմ, բոլորը դրական մարդիկ են։ Կարծում եմ մեր շփումը լավ կստացվի»,– նշեց նա։
Կերպարս ինձ պես սարկաստիկ ու ամբիցիոզ է
Արուսիկը «Ֆուլ հաուս» է գալիս Տիկին Տամարայի զարմուհու կերպարով։ Տիկին Տամարայի հարուստ եղբայրը, որի մասին խոսվում է «Ֆուլ հաուսի» ամեն եթերաշրջանում, այս անգամ աղջկան է ուղարկել Հայաստան, որպեսզի նա ավելի հայեցի դաստիարակություն ստանա, ամուսնանա հայ տղայի հետ։ Արուսիկի կերպարն իր հետ նոր կոնֆլիկտ է բերում. մի կողմից ինքը չի ուզում մնալ Հայաստանում, որովհետև Մոսկվայում հնարավորություններն ավելի մեծ են, ունի իր ձևավորված կյանքը, մյուս կողմից Մուշեղն ու Տամարան չեն ուզում, որպեսզի իրենց տան գաղտնիքները հասնեն Մոսկվա։ Արդյունքում սկսվում է փոխադարձ ծուղակներ ստեղծելու շղթան։ Արուսիկի կերպարին օգնության է հասնում Գոռ Հակոբյանի կերպարը` Ֆելիքսը, որի հետ հետագայում սիրային գիծ կձևավորվի։
«Իմ համաձայնությունը կախված էր կերպարից, որին ինձ շատ դուր եկավ։ Կերպարս սիրում է ազատություն, բայց ազատ բարքերի տեր չէ։ Պարզապես Մոսկվայում նա ունի իր կյանքը, Հայաստանում իր համար անհետաքրքիր է։ Այս աղջիկն ինձ էլ է մի քիչ նման, ես էլ եմ բավականին ամբիցիոզ ու լավ իմաստով չհարմարվող։ Նա նաև շատ սարկաստիկ է, սիրում է բոլորին ասել ճշմարտությունը, այս հարցերում ևս բավականին նման ենք»,– նկատեց Արուսիկը։
Այս փուլում նա ծանոթանում է իր կերպարի հետ, փորձում հասկանալ նրա բնութագրիչները, թեև մշակելու շատ ժամանակ չի ունեցել։ Միայն վերջերս է ստացել առաջարկը. «Փորձում եմ ընդհանուր գծերով շփվել իր հետ, հասկանալ ինքն ինչ է ուզում ինձնից, ես ինչ եմ ուզում իրենից։ Երևի, դա առաջին քայլն է։ Դեռ վերջնական սցենարն էլ չունեմ։ Մնում է մի քիչ էլ աշխատել հենց «Ֆուլ հաուսի» կազմի հետ, քանի որ այնտեղ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կլինեն իրենց հետ մշակել, թե ինչն ինչպես է լինում»։
Ինձ մի քիչ ինքնավստահություն է տալիս, որ պապիկս դժգոհ չէր մնում ինձնից
Դերասանական ջիղն Արուսիկի գեներում է, փորձը` դպրոցական ու համալսարանական բեմերում։ Պապը` Ազատ Գասպարյանը, գոհ էր մնում իր ելույթներից, ինչը ոգևորում է Արուսին։
«Միջոցառումների ժամանակ բեմ բարձրանալիս պապիկի հետ ինչ–որ կուրսեր անցել եմ։ Ինձ մի քիչ ինքնավստահություն է տալիս, որ ինքը դժգոհ չէր մնում»,– ասաց նա ու հիշեց, որ պապի խորհուրդները շատ չեն եղել, քանի որ փոքր էր, այնուամենայնիվ, մտաբերեց նրա դիտարկումը,– Խորհուրդները հիմնականում կապված էին իմ խոսքի հետ։ Ասում էր, որ ձայնս ավելի հստակ պետք է լինի։ Այդ ուղղությամբ աշխատել եմ նաև որպես լրագրող»։
Արուսիկը սա համարում է դերասանական կարիերայի սկիզբ։ Սիթքմերից ու հումորային ժանրից դուրս կգա՞ թե՞ ոչ, ինքն էլ չգիտի։ «Ոչինչ պետք չէ բացառել։ Կյանքը լի է անակնկալներով ու փոփոխություններով։ Ես սիրում եմ նոր բաներ փորձել։ Հիմա չեմ կարող ասել` ինչ կլինի վաղը»,– ասաց նա ու հավելեց, որ ինչ–որ փոփոխություն ցանկանալու դեպքում պետք է շատ աշխատի այդ ուղղությամբ։
«Լավ երեկոն» չի տուժի
«Ֆուլ հաուսում» Արուսիկի մասնակցությունը չի ազդի «Լավ երեկոյում» նրա ռեպորտաժների վրա։ Այս փուլում պատրաստվում է նոր եթերաշրջանին։ Ասում է` շատ ավելի լավ, որ գրաֆիկը հագեցած կլինի, քանի որ սիրում է մարզավիճակում լինել։
«Կարծում եմ` «Լավ երեկոն» էլ կշահի «Ֆուլ հաուսում» խաղալուս արդյունքում, որովհետև որքան ինձ մոտ զարգանա խաղարկային մասը, այնքան «Լավ երեկոյում» ուրախ պահերը շատ կլինեն,– ասաց նա ու հավելեց, որ նոր եթերաշրջանում փոփոխություններ են սպասվում,– բացի իվենթների լուսաբանումներն ու հասարակության հետ հարցումները լինելու են նաև տարբեր մասնագիտությունների ուսումնասիրություններ։ Տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ անցկացնելու եմ իրենց աշխատանքային օրն ու պարզելու ենք, թե որ աշխատանքն է ամենադժվարը։ Օրինակ, բոլորս գիտենք, որ մետրոյի գնացքն ինչ–որ մեկը վարում է, բայց երբեք չգիտենք, թե դա ինչպես է լինում։ Նման մասնագիտություններ ենք բացահայտելու։ Հեռուստադիտողները նույնպես հարց տալու հնարավորություն կունենան։ Ինստագրամում նախապես կհայտնեմ, թե ուր եմ գնալու։ Ամենահետաքրքիր հարցերը կհնչեն եթերում։ Կլինեն նաև վիզուալ ու մոնտաժային փոփոխություններ»։
«Լավ երեկոյում» ընդգրկվելը կարևոր նշանակություն է ունեցել Արուսիկի մասնագիտական կյանքում։ «Ես մինչև «Լավ երեկոն» էլ անում էի նմանատիպ աշխատանք, բայց հիմա, իհարկե, ավելի լավ եմ անում։ Եթե մի բան շատ ես անում, հմտանում ես։ Ես շատ ուրախ եմ այն ճանապարհի համար, որ անցել եմ «Լավ երեկոյում»։ Դա կլինի հայտնիության, թե մասնագիտական տեսանկյունից։ Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է հնարավորինս բարձրանալ իր մասնագիտության մեջ»,– նկատեց նա։
Կերպարներս շատ տարբեր կլինեն
«Ֆուլ հաուսում» Արուսիկը կներկայանա այլ տեսքով։ Կերպարային լուծումները ենթադրում են արտաքին փոփոխություններ, բայց ոչ արհեստական։ Օրինակ` լսարանը նրան կտեսնի տարբեր սանրվածքներով, բայց ոչ կեղծամով։
«Աշխատում եմ, որպեսզի իմ երկու կերպարը հնարավորինս տարբեր լինեն, և հանդիսատեսը դրանք չնույնացնի։ Հիմա աշխատում եմ ոճաբան Արմեն Գալյանի հետ։ Ընտում ենք ոճ, որը համապատասխան կլինի իմ կերպարին։ «Ֆուլ հաուսում» խոսքը երիտասարդ ուսանողուհու մասին է, որն ավելի ազատ ոճում է, մի քիչ սպորտային, «Լավ երեկոյում» խոսքը լրագրողի մասին է, որը պետք է լինի պիջակներով։ Հանրայինի գլխավոր ոճաբան Արամ Նիկոլյանը զբաղվում է մեր բոլորի կերպարներով։ Ամեն եթերաշրջանից առաջ իր հետ ընտրում ենք բովանդակությանը համապատասխան տեսք։ Այս անգամ լրագրողի կերպարը կլինի ավելի թեթև, աղջկական` կախված նրանից, թե ուր եմ գնում»,– ասաց նա։
Քննադատությունների փուլում ավելի մտերմացա «Լավ երեկոյի» անձնակազմի հետ
Արուսիկը հայտնվել է նաև քննադատությունների թիրախում։ Ասում է` նման փուլերն իրեն ավելի պատրաստված են դարձրել։ «Եղել է շրջան, որն ինձ համար ոչ այնքան խոցող ու ցավոտ էր, որքան նոր։ Ես չէի սպասում այդպիսի արձագանքի, բայց դա նաև լավ էր։ Նախ` ինձ շատ մտերմացրեց մեր թիմի հետ, երկրորդ` հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչելու հասարակությանը, հասկանալու, թե մարդիկ ինչին ինչպես են արձագանքում։ Այդ փուլն ինձ մասնագիտորեն ավելի պատրաստված դարձրեց,– ասաց նա։
Արուսը վստահ է, որ իր ռեպորտաժներում էթիկա չի խախտում, այլ հարց է, որ սկսել է ավելի լավ ճանաչել հասարակությանը, որի համար աշխատում է. «Ես ժուռնալիստական կրթություն եմ ստացել, գերազանց սովորել եմ համալսարանում և էթիկայի բոլոր նորմերին տիրապետում եմ»։
Արուսիկի խոսքով` հիմա ավելի կոփված է ու պատրաստ նաև բացասական արձագանքների։ «Հիմա ցանկացած բան հեշտությամբ է տրվում ինձ, որովհետև այն ժամանակ կար վախ մարդկանց արձագանքից։ Հիմա դա ոչ թե կարևոր չէ, այլ սովորական է դարձել և հոգեպես ինձ չի խանգարում նկարահանման հրապարակում լինել ավելի ազատ ու համարձակ։ Ես գիտեմ, որ իմ մեջ ունեմ իմ ազատության սահմաններն ու դժվար թե անեմ այնպիսի բան, որը դուրս կլինի այդ սահմաններից։ Կարելի է ասել, պատրաստ ես ցանկացած արձագանքի»։
«Ֆուլ հաուսում» Արուսիկի մասնակցությանը սոցցանցերում հիմնականում դրական արձագանքեցին, թեև եղան նաև բացասական կարծիքներ։ Նրա խոսքով` մեկնաբանություններին չի հետևում։ «Մեկնաբանությունները հիմնականում արվում են ոչ շատ մտածված, աշխատում եմ չգնալ այդ կարծիքների հետևից և անել իմ լավագույնը»,– ասաց նա ու հավելեց, որ նորմալ է վերաբերում, եթե ինչ–որ բան մարդկանց դուր չի գալիս։
Նպատակներս հեռու են գնում
Նպատակների մասին խոսել Արուսիկը չի սիրում։ Ասում է` դրանք հեռու են գնում, բայց կխոսի, երբ իրականանան։
«Դեռ ամեն ինչ գնում է իր հունով, չենք շեղվել ճիշտ ուղուց»,– նկատեց նա, իսկ հարցին` դերասանական ճանապարհի սկիզբն իր համար է՞լ էր հանպատրաստից, թե՞ չբարձրաձայնված նպատակների շրջանակում էր, արձագանքեց,– քանի որ մանկուց միշտ եղել եմ բեմում, դա ինձ համար օտար չէր։ Որպես նպատակ չէր, որովհետև իմ նպատակներն ավելի մեծ են (ծիծաղում է, հեղ.)։ Իմ կարծիքով` մարդը միշտ պետք է ձգտի ամենաբարձրին, որպեսզի գոնե կեսն ունենա։ Այս ամենն իմ նպատակներից դուրս չէր։ Ամեն բան գնում է դեպի ճիշտ նպատակակետս»։
Լրագրող, հաղորդավար, թե դերասան Արուսիկը չի հստակեցնում, միանշանակ է միայն հեռուստատեսությունը, որը շատ է սիրում։
Արուսիկի կյանքը` հանրության աչքի առաջ և բոլորից հեռու
Արուսիկը շուտով վիդեոբլոգ կսկսի, որը կպատմի իր առօրյայի, կադրից դուրս մնացած դրվագների, ծիծաղաշարժ դեպքերի մասին։ «Մինչև «Լավ երեկոն» ունեի վիդեոբլոգ։ Միշտ շատ եմ սիրել այդ ժանրը ու զգում էի, որ շատ եմ կարոտել։ Ինստագրամում ակտիվ եմ, բայց դա նույնը չէ։ Իմ վիդեոբլոգը կներկայացնի իմ աշխատանքային կյանքի այն դրվագները, որոնք չեն երևում եթերում` ինչպես են անցնում նկարահանումները, ինչ դժվարություններ են լինում։ Կանեմ նաև փորձարկումներ, օրինակ` օնլայն կպատվիրեմ իրեր, որոնք չգիտենք` ինչի համար են նախատեսված ու երբեք չենք պատվիրում։ Կփորձեմ դրանք կիրառել երևանյան առօրյայում։ Վերջին շրջանում ընկերներիս հետ շատ եմ ճամփորդում, կլինեն նաև ճամփորդական թողարկումներ։ Թեմաները որոշվելու են իմ կյանքի տվյալ փուլով պայմանավորված։ Բլոգը իմ կյանքի մասին է լինելու»,– ասաց նա։
Այնուամենայնիվ պետք չէ շտապել ենթադրել, թե բլոգն Արուսիկի մասին ամեն ինչ իմանալու հնարավորություն է։ Որքան էլ նրա կյանքը կլինի հանրության աչքի առաջ, միաժամանակ, այն չի ներառի բոլոր կողմերը։ Օրինակ` անձնական կյանքը փակ է պահել և շարունակելու է փակ պահել։
Վերջին շրջանում շատ է քննարկվում Արուսիկի ընտրյալ ունենալու–չունենալու հարցը։ Լրագրողը նախընտրում է չխոսել անձնականի մասին. «Ես ոչ մի կերպ չեմ ուզում հանրայնացնել իմ անձնական կյանքը։ Օրինակ, եթե դու բանկի աշխատակից ես, երբեք հաճախորդին չես պատմում` ամուսնացա՞ծ ես կամ ի՞նչ խնդիրներ ունես։ Կարծում եմ` այդ իրավունքն ունեն նաև այն մարդիկ, որոնք աշխատում են հեռուստատեսությունում։ Թող իմ անձնականը մնա անձնական։ Երբ ես հասկանում, որ այն փուլում եմ, որ ուզում եմ ավելի բաց անձնական կյանք ունենալ, գուցե խոսեմ, բայց կարծում եմ` այդ օրը դժվար գա»։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում ոլորտները տարբեր են, լավ է, թե վատ, հանրային լինելն ինչ–որ առումով պարտադրում է հանրային հետաքրքրություն, նա պատասխանեց. «Դե հա, աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Հետաքրքրվածությունը մարդկանց կողմից կա, բայց կարծում եմ` ես ունեմ ընտրության իրավունք, որովհետև եթե ես ընտրել եմ հայտնի լինել, իմ մտերիմները դա չեն ընտրել ու իրավունք ունեն հանրային չլինել։ Եթե քննարկեն իմ ծնողներին կամ անձնական կյանքս, ում հետ ուր գնացի, արդար չի լինի իրենց նկատմամբ։ Եթե քննարկում են իմ ռեպորտաժը, լրիվ նորմալ է, որովհետև ռեպորտաժն այդ մարդկանց համար եմ պատրաստել»,– եզրափակեց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից