Արմուշը ժամանել է Հայաստան. դերասանի հատուկ ելույթը Women’s club–ում և անակնկալը Արամ MP3–ին ու Գարիկին
EXCLUSIVE
ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան, հումորիստ Արմուշը հատուկ հրավերով ժամանել է Հայաստան, սակայն մի քանի օր է` խուսափում է փողոց դուրս գալ, հանրային վայրերում լինելու դեպքում էլ «փախեփախ» է ման գալիս բոլորից, որպեսզի ոչ ոք չիմանա, որ Երևանում է և չփչացնի Արամ MP3–ին և Գարիկին սպասվող անակնկալը։
Tert.am Life–ից գաղտնիք պահելը, սակայն, այդքան էլ հեշտ չէ։ Այնպես որ, մենք բաց չենք թողել Երևանում լինելու օրերին Արմուշին լուսանկարելու և անակնկալների ընթացքին հետևելու հնարավորությունը։ Պարզվում է`դերասանը Հայաստանում է Women’s club–ում ելույթի հատուկ հրավերով։ Հայաստանում լինելու առիթը բաց չթողնելով` «Լավ երեկոյի» սցենարիստներից Ռոբերտ Մարտիրոսյանն առաջարկել է անակնկալ մատուցել Արամին և Գարիկին։
Այսպիսով` Արմուշի Հայաստանում լինելու մասին առաջինն իմացավ Women’s club–ի հանդիսատեսը։ Երբ համարներից մեկի ժամանակ անսպասելի բեմ բարձրացավ Արմուշը` կանացի ժեստերով դիզայների կերպարով, հանդիսատեսի ծափերն անդադար էին։ Դերասանը Women’s club–ի տոնական թողարկման հատուկ հյուրն է, որը եթերում կլինի Կանանց միջազգային օրը` Մարտի 8–ին։
«Վիտամին» ակումբի տնօրեն Վլադ Սահակյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հանդիսատեսի արձագանքն ինքնին խոսում է այն մասին, թե Արմուշի ելույթը որքան սպասված էր։ «Փորձեցինք ամեն ինչ այնպես կազմակերպել, որ Արմուշը ելույթ ունենա հենց տոնական թողարկման ժամանակ։ Քանի որ Արմուշը «Վիտամին» ակումբի կարկառուն ներկայացուցիչներից է, նրա ներկայությունը միշտ շատ հաճելի է և՛ մեզ, և՛ հանդիսատեսին»,– ասաց Վլադը։
Անդրադառնալով կանացի ժեստերով դիզայների կերպարին, որով ներկայացավ դերասանը, Վլադը նկատեց, որ դա իրենց սցենարիստների մտահղացումն էր։ «Արմուշն այնպիսի դերասան է, որն ինչ կերպար էլ լիներ, կարող էր շատ լավ ներկայացնել, բայց որոշեցինք ընտրել կերպար, որն արդեն սիրված է հանդիսատեսի կողմից։ Սա Արմուշի վառ ընդգծված կերպարներից է, որը հանդիսատեսը միշտ շատ ջերմ է ընդունել։ Մտածեցինք, որ ճիշտ ժամանակն է թեմատիկ անդրադարձ անել»,– ընդգծեց «Վիտամին» ակումբի տնօրենը։
Women’s club–ում ներկայանալուց հետո էլ Արմուշը շարունակում էր թաքնվել և տանից դուրս գալու պարագայում օգտագործել գլխարկներ ու շարֆեր։ Նրա` Հայաստանում լինելու լուրը ոչ մի կերպ չպիտի հասներ Արամ MP3–ին ու Գարիկին։ Այս գաղտնիքը պահելու համար դերասանը մոտ 5 օր չի կարողացել այցելել հանրային վայրեր, հանդիպել ընկերների զգալի մասին, բայց Արամի և Գարիկի` եթերում ապրած շոկն արժեր այդ զոհողությանը։
Այսօր «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի առաջին հաղորդման նկարահանումն էր, որն առանձնացավ նախորդ բոլոր թողարկումներից։ Արամն ու Գարիկը մոտ 1 շաբաթ տևած նախապատրաստական աշխատանքների ժամանակ լսել էին, որ իրենց հյուրը լինելու է Խորեն Լևոնյանը։ Հետաքրքիր հարցեր էին պատրաստել նրա համար։ Եթերում այդպես էլ հայտարարեցին` մեր հյուրն է` սրտակեր դերասան, հայտնի «սիմպո» Խորեն Լևոնյանը և... վարագույրը բացվեց ու հայտնվեց Արմուշը, որը հայտնի «սիմպո» չէ, բայց տղաների հարազատ ընկերն է։ Մարդ, որի հետ սկսել են իրենց ուղին ու երկար ճանապարհ անցել։ Արամի ու Գարիկի շոկը որոշակիորեն արտահայտվում է լուսանկարներում, որոնք ֆիքսել է Tert.am Life–ը։
Արմուշի անակնկալն Արամին կրկնակի շոկի ենթարկեց։ Բանն այն է, որ երգիչն օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ–ից։ Արմուշն իրենից 1 օր շուտ մեկնել էր ԱՄՆ մեկ այլ քաղաք։ Այսպես գիտեր Արամը, իրականում Արմուշը նրանից 1 օր շուտ էր եկել Երևան։
«Իսկապես շոկային է։ Երբ Արմուշին տեսա տաղավարում, մի պահ չէի հավատում, որ ինքն է, շատ անսպասելի էր, որ իրեն կտեսնեմ այստեղ։ Մի քանի րոպե տևեց, մինչև հասկացա, որ մենք ամեն դեպքում եթերում ենք։ Նույնիսկ մեջքով էի պտտվել տեսախցիկներին։ Մի անգամ էլ է եղել, երբ ես ԱՄՆ-ում էի, ինքը մեկնեց այլ քաղաք, դրա համար բացարձակ չէի կասկածում, որ կարող է Հայաստան գալ,– ասաց Արամն ու հավելեց, որ կարոտել էր Արմուշի հետ եթերում լինելուն։ – Մի քանի տարի է՝ միասին բեմում կամ եթերում չէինք եղել, բայց առաջին վայրկյաններից հասկացա, որ տարիների փորձն իրենն անում է։ Արմուշի պրոֆեսիոնալիզմն այնքան մեծ է, որ ինքն իր ներկայությամբ լցնում է եթերը։ Դու կարող ես ոչինչ չանել, ինքն իր էներգետիկայով ամբողջը կանի»։
Եթե Արամը մի քանի օր առաջ էր տեսել Արմուշին, Գարիկի դեպքում շոկային անակնկալին գումարվեց նաև կարոտը։ «Վիտամին» ակումբի տղաները հայտնի են ոչ միայն լավ գործընկերներ, այլև մտերիմ ընկերներ լինելով։
«Շատ–շատ ենք կարոտում իրար։ Մի զգացողություն կա, որը երբեք չի վերանա. մենք մեր առաջին ծափահարութունները միասին ենք լսել, երկար ժամանակ շարունակել ենք միասին ընդունել դահլիճի ծափերը։ Ամեն անգամ նույն տեսակի ծափահարությունները հիշեցնում են մարդկանց, որոնք կողքիդ են եղել առաջին անգամ ու տարիներ շարունակ։ Իրարից հեռու լինելն օրգանիկ չի ստացվել, բաժանումը ծանր է, որովհետև մենք չէինք հոգնել ոչ գործից, ոչ էլ իրարից,– ասաց Գարիկն ու նկատեց, որ անակնկալը շոկային էր։ –Կասկածի նշույլ անգամ չկար, որ այդ պահին Արմուշին կտեսնենք, որովհետև նա շատ հեռու է ապրում մեզնից։ Իրականում անհնար էր կասկածել, որ հիմա քեզ շատ հարազատ մարդ է մտնելու տաղավար։ Տպավորությունը շատ ուժեղ էր, չէր կարող այդպիսին չլինել։ Մենք մեկ շաբաթ է` գիտեինք, որ մեր հյուրը լինելու է Խորեն Լևոնյանը (Գարիկն այնքան խառնված էր, որ ասաց Լևոն Խորենյանը ու նույնիսկ չնկատեց սխալը, հեղ.), պատրաստվել էինք, հատուկ նրա համար գրված հարցաշար ունիենք»։
Եթերում վերահսկողությունը չկորցնելն իր բարդ կողմն ուներ։ Այն Արամից ու Գարիկից մի քանի րոպե խլեց. «Դժվար է պահել վերահսկողությունը, որովհետև հարցերի շարան է գալիս, որն ուզում ես տալ մարդուն, որին կարոտել ես, բայց եթերում չես կարող։ Պետք էր վերադառնալ պաշտոնական մասին։ Սպասում եմ թողարկումից հետո հանդիպմանն ու անմիջական շփմանը»։
Այս ամենի վերջում զրուցեցինք նաև Արմուշի հետ, որը Հայաստանում է հատուկ այս հաղորդումներին մասնակցելու նպատակով։ Մի քանի օրից կվերադառնան ԱՄՆ։ Women’s club–ի բեմում Արմուշն իրեն հարազատ ձևաչափում էր, բայց նոր խաղընկերների` Վահե Զիրոյանի և Լիլի Մորտոյի հետ։ «Լավ երեկոյի» ձևաչափը նրա համար նոր էր, բայց տաղավարում վաղեմի ընկերների հետ էր։
««Լավ երեկոյում» ավելի վստահ էի, որովհետև եթերում էի մարդկանց հետ, որոնց հետ տարիներ շարունակ ապրել ենք ընտանիքի պես։ «Լավ երեկոյում» իմ տանն էի։ Women’s club–ում մի քիչ մտավախություններ կային, որովհետև որքան էլ ձևաչափը նոր չէր, մարդիկ էին նոր։ Բեմում մենք չէինք ճանաչում իրար, չէինք կարող հասկանալ, օգնել իրար, բայց ինձ շատ դուր եկավ նաև Women’s club-ի անձնակազմը։ Մեր տղաները տարիներն իրենց փորձի շնորհիվ կարողացել էին աղջիկներին հունի մեջ գցել»,– ասաց Արմուշը։
Դերասանը խոստովանում է` շատ էր կարոտել աշխատանքը հարազատ բեմում ու ընկերների հետ։ Արմուշը չի բացառում, որ առաջիկայում տղաների հետ համագործակցության նոր եզրեր կգտնեն։ «Սա իմ երկրորդ այցն է Հայաստան և կարծում եմ` սկիզբ կլինի ինչ-որ նոր բանի։ Ելույթ ունենալով զգացի, որ կարոտ կա դեպի այս ամենը»,– ասաց նա։
Թե տղաներից ում էր ամենից շատ կարոտել, Արմուշը պրովոկացիոն հարց է համարում։ Ասում է` նույնն է, թե հարցնես մայրիկի՞դ ես ավելի շատ սիրում, թե՞ հայրիկիդ։ Այնուամենայնիվ, նկատեց, որ Վաչեն ու Արամն ավելի հաճախ են լինում ԱՄՆ-ում, Գարիկի հանդեպ կարոտն ավելի մեծ է լինում, քանի որ նրան ավելի քիչ է տեսնում։
Արմուշը` «Լավ երեկոյում»
Արմուշը` Women’s club–ում
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»

Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»

Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»

Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»

Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Զիլինա, զիլինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գայա Արզումանյան - «Կարոտում եմ»

Տեսահոլովակի պրեմիերա. Շպրոտ - «Պուլպուլակ»

Արսեն Լևոնյանը ներկայացրել է «Մեր թաղի տղերքը» սերիալի սաունդթրեքը

Տեսահոլովակի պրեմիերա. Հայաթ project - «Հորքուրի գանձ»

Տեսահոլովակի պրեմիերա. Աթենա Մանուկյան - Kiss Me In The Rain

Պրեմիերա. Սարո և Սուպեր Սաքո - «Ամենա»

Տեսահոլովակի պրեմիերա. Զարուհի Բաբայան և 3,33- «Ոնց դիմանամ»

Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ, Սոնա և 3.33 - «Դատարկ»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
16:00 • 16.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»
-
11:10 • 12.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»
-
00:55 • 11.05.22 Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում
-
20:45 • 08.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»
-
10:25 • 05.05.22 Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»
-
14:09 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»
-
10:16 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»
-
15:27 • 02.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»
-
14:41 • 29.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»
-
18:35 • 11.04.22 Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին
-
16:23 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»
-
15:06 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»
-
14:06 • 10.04.22 Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
-
22:13 • 07.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Զիլինա, զիլինա»
-
13:49 • 05.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գայա Արզումանյան - «Կարոտում եմ»
-
13:31 • 05.04.22 Տեսահոլովակի պրեմիերա. Շպրոտ - «Պուլպուլակ»
-
12:22 • 02.04.22 Արսեն Լևոնյանը ներկայացրել է «Մեր թաղի տղերքը» սերիալի սաունդթրեքը
-
12:45 • 01.04.22 Տեսահոլովակի պրեմիերա. Հայաթ project - «Հորքուրի գանձ»
-
12:10 • 01.04.22 Տեսահոլովակի պրեմիերա. Աթենա Մանուկյան - Kiss Me In The Rain
-
15:29 • 29.03.22 Պրեմիերա. Սարո և Սուպեր Սաքո - «Ամենա»
-
14:13 • 08.03.22 Տեսահոլովակի պրեմիերա. Զարուհի Բաբայան և 3,33- «Ոնց դիմանամ»
-
16:32 • 04.03.22 Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ, Սոնա և 3.33 - «Դատարկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 18:14 • 24/06 Շատ հուզված եմ, պատասխանատվություն եմ զգում, քանի որ ելույթ եմ ունենալու Ազնավուրի հայրենիքում. Zaz-ը՝ երևանյան մենահամերգի և Ազնավուրի մասին Աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի ZAZը Հայաստանում է և հենց երգչուհու երգերի ներքո էլ կայանալու է «ՀԱՅԱ» փառատոնի առաջին համերգը Հրավիրված ասուլիսի ժամանակ երգչուհին նշեց, որ մասնագիտական դադարից հետո ուրախ
-
Ժամանց 13:39 • 24/06 Սկսել եմ շանսոն ժանրից, որն ինձ հոգեհարազատ էր, բայց այժմ պետք է ներկայանամ երգերով և ոճով, որոնք պահանջարկ ունեն․ Յանա Գրիգորյանը՝ երաժշտությամբ զբաղվելու, նոր երգերի և հետագա ծրագրերի մասին Մասնագիտությամբ իրավաբան Յանա Գրիգորյանն արդեն մի քանի տարի է ինչ զբաղվում է երգարվեստով և Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է իր մասնագիտական զբաղվածության, հետագա ծրագրերի և երգերի մասին։
-
Մշակույթ 18:14 • 24/06 Շատ հուզված եմ, պատասխանատվություն եմ զգում, քանի որ ելույթ եմ ունենալու Ազնավուրի հայրենիքում. Zaz-ը՝ երևանյան մենահամերգի և Ազնավուրի մասին Աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի ZAZը Հայաստանում է և հենց երգչուհու երգերի ներքո էլ կայանալու է «ՀԱՅԱ» փառատոնի առաջին համերգը Հրավիրված ասուլիսի ժամանակ երգչուհին նշեց, որ մասնագիտական դադարից հետո ուրախ
-
Ժամանց 13:39 • 24/06 Սկսել եմ շանսոն ժանրից, որն ինձ հոգեհարազատ էր, բայց այժմ պետք է ներկայանամ երգերով և ոճով, որոնք պահանջարկ ունեն․ Յանա Գրիգորյանը՝ երաժշտությամբ զբաղվելու, նոր երգերի և հետագա ծրագրերի մասին Մասնագիտությամբ իրավաբան Յանա Գրիգորյանն արդեն մի քանի տարի է ինչ զբաղվում է երգարվեստով և Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է իր մասնագիտական զբաղվածության, հետագա ծրագրերի և երգերի մասին։
-
Շոուբիզնես 11:46 • 18/06 Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Քրիստինե Գրիգորյանի նորաձևության փակ երեկոյին Երեկ կայացել է Քրիստինե Գրիգորյանի նորաձևության շոուն, որի շրջանակներում պոդյումում նրա սաներն էին, նաև հայտնի մարդկանց երեխաներ Tertam Life–ը ներկա է եղել ցուցադրությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվա
-
Շոուբիզնես 14:51 • 22/06 Ամեն վայրկյան Հայաստան վերադառնալու ցանկություն ունեմ․ Լիլուն՝ հայրենիք վերադառնալու, ոտքը կոտրելու և ԱՄՆ-ում իր գործունեության մասին Երգչուհի Լիլուն, որը տևական ժամանակ է բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, Tert.am Life- ին տված հարցազրույցում պատմել է այս փուլում իր գործունեության, Հայաստան վերադառնալու ցանկության, ինչպես նաև ոտքի վնասվածքի մասին:
-
Մշակույթ 18:14 • 24/06 Շատ հուզված եմ, պատասխանատվություն եմ զգում, քանի որ ելույթ եմ ունենալու Ազնավուրի հայրենիքում. Zaz-ը՝ երևանյան մենահամերգի և Ազնավուրի մասին Աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի ZAZը Հայաստանում է և հենց երգչուհու երգերի ներքո էլ կայանալու է «ՀԱՅԱ» փառատոնի առաջին համերգը Հրավիրված ասուլիսի ժամանակ երգչուհին նշեց, որ մասնագիտական դադարից հետո ուրախ
-
Ժամանց 13:39 • 24/06 Սկսել եմ շանսոն ժանրից, որն ինձ հոգեհարազատ էր, բայց այժմ պետք է ներկայանամ երգերով և ոճով, որոնք պահանջարկ ունեն․ Յանա Գրիգորյանը՝ երաժշտությամբ զբաղվելու, նոր երգերի և հետագա ծրագրերի մասին Մասնագիտությամբ իրավաբան Յանա Գրիգորյանն արդեն մի քանի տարի է ինչ զբաղվում է երգարվեստով և Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է իր մասնագիտական զբաղվածության, հետագա ծրագրերի և երգերի մասին։
-
Մշակույթ 12:24 • 21/06 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա Արցախյան 44-օրյա պատերազմին. կներկայացվի տարբեր երկրների կողմից նկարահանված 5 ֆիլմ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2022-ին կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն կտա ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր, որոնք անդրադառնում են Արցախյան 44-օրյա պատերազմին:
Նորաձևություն
-
11:25 • 03.05.22 Լիքը ես, լիքը դու. Եվա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել
-
16:51 • 02.05.22 Մարինկա Խաչատրյանը փոխել է սանրվածքը
-
12:20 • 27.04.22 Դու չես կարող լավը լինել բոլորի համար. Մանո Գրիգորյանի ֆոտոշարքը
Ժամանց
-
13:21 • 24.06.22 Վերադարձա. Սոնա Մաթևոսյանը լուսանկարներ է հրապարակել հանգստից
-
12:25 • 24.06.22 Սոնան և Գրիգը մեկնել են Վիլնյուս
-
13:04 • 22.06.22 Կամո Սեյրանյանը համատեղ ելույթ կունենա ZAZ-ի հետ
Photographer
-
11:08 • 22.06.22 Իննա Խոջամիրյանը հարսանեկան տարազով լուսանկարներ է հրապարակել
-
10:49 • 21.06.22 Գրիգոր Դանիելյանը կնոջ հետ արխիվային ֆոտոշարք է հրապարակել
-
11:16 • 20.06.22 Ռոմելա Սարգսյանը հրապարակել է նոր ֆոտոշարք