New School հումորային նոր նախագծի առաջին լուսանկարներն ու մանրամասները
Stand Up հումորային հաղորդաշարի թիմը հեռուստադիտողներին նոր առաջարկ ունի` New School Comedy շոուն, որը կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանում։ Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանն ասաց, որ New School Comedy-ի բեմից հումորային համարներով հանդիսատեսին կուրախացնեն ոչ միայն Stand Up-ից հայտնի, այլև նոր հումորիստներ։
«Բեմին կտեսնենք և՛ Stand Up նախագծից արդեն հայտնի դեմքերի, և՛ շնորհալի նոր երիտասարդների, որոնք ունեն Ուրախների և հնարամիտների ակումբից են։ Եկել է ժամանակը, որ իրենք եթերում լինեն հենց այն ժանրում, որում իրենք, կարծում եմ, առավելագոււյնս լավ կարող են ներկայանալ»,- ասաց Սարգիս Մնոյանը ու հավելեց, որ կլինեն, ոչ միայն բեմական, այլև տեսանկարահանված համարներ։
Պրոդյուսերը մանրամասնում է, որ գնահատել են Stand Up նախագծի ստեղծագործական հնարավորություններն ու որոշել անել ավելի ընդլայնված շոու. «Stand Up նախագիծը հեռարձակվել է երեք եթերաշրջան, ինչը պատճառը դարձավ նախաձեռնելու այս հաղորդումը։ Հասկացանք, որ կարող ենք այլ շոու ներկայացնել այն հիմքի վրա, որը մեզ տվեց Stand Up-ը։ Սա կտարբերվի արդեն հայտնի մոնո ժանրից, այստեղ կլինեն շոուով հագեցած համարներ, երաժշտական համարներ, մի քանի հոգուց բաղկացած համարներ»։
Նախագծի կրեատիվ պրոդյուսերներն են Վահան Մովսեսյանն ու Արտուշ Գևորգյանը: Վերջինս նշեց, որ այս ձևաչափով հաղորդումներ եղել են, ապա հիշեցրեց new school արտահայտության նշանակությունը՝ դասականը փոխարինել նորով ու թարմություն առաջարկել արվեստում: «Մենք կմերժենք հին հումորը և հեռուստադիտողին կներկայացնենք նոր, համով-հոտով, ժամանակակից հումոր, ինչը, վստահ եմ, բոլորին դուր է գալու»,- ասաց նա` հավելելով, որ ինքը նույնպես լինելու է եթերում։
Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ շեշտեց. «Ucom-ի հեռուստադիտողները քաջատեղյակ են, որ սթենդափի ժանրը բավականին նոր է Հայաստանում, սակայն արդեն կան սիրված ու շնորհալի կատակերգուներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողացել են արժանանալ մեր բաժանորդների ուշադրությանը։ Այս ժանրում իրենց ուժերը փորձող երիտասարդներին հաջողություն եմ մաղթում, իսկ Ucom հեռուստատեսային ցանցի բաժանորդներին հիշեցնում եմ, որ «Տեսավարձույթ» բաժնում մշտապես կկարողանան դիտել հայկական ու համաշխարհային հեռուստաարտադրանքի ամենաորակյալ, ամենապահանջված և ամենահետաքրքիր նմուշները»։
Աղջիկներն էլ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան նախագծում։ Stand Up-ից հեռուստադիտողին հայտնի Մաշա Մուշադյանն ու դերասանուհի Անյա Սահակյանը կներկայացնեն հումորի իրենց չափաբաժինը։
Անյան նշեց, որ հեռուստադիտողը հասցրել է իրեն ճանաչել, որպես համարձակ կերպար, թե ինչպիսին կլինի New School-ում՝ ինքն էլ դեռ չգիտի։ «Փակագծերը բացել չեմ ուզում։ Այս պահին նկարահանում ենք առաջին հաղորդումը։ Այսօր կոնկրետ համարներ չեն լինելու, սկզբի համար միայն նախագծի ռեզիդենտներին են ներկայացնելու։ Իհարկ, ինձ համար էլ է անակնկալ, թե ես ինչ պետք է անեմ հետագայում, բայց գիտեմ, որ և՛ կերգեմ, և՛ կպարեմ, և՛ դերասանական հմտություններով կներկայանամ»։
Նրանց հումորը կլրացնի երաժշտական մասը, որի պատասխանատուն Սիփան Քարամյանն է։ «Ես ապահովում եմ նախագծի երաժշտական մասը՝ stand up ժանրում։ Նմանակելու եմ տարբեր հայտնի կատարողների, դիտարկումներ եմ անելու առօրյայի մասին, առհասարակ, ներկայացնելու եմ ծիծաղելի երևույթներ, բայց երաժշտական ֆորմատում»,- ասաց նա` ավելացնելով, որ բեմում մենակ չի լինելու, ներկայանալու է լավագույն ընկերոջ՝ դաշնամուրի հետ։
Զառա Ղազարյան
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի