5 տարի առաջ բաժանված Գևորգն ու Նաստասյան սիրային զույգի են խաղում. դերասանները` համբույրի տեսարանների ու կադրից դուրս հարաբերությունների մասին
EXCLUSIVE
Գևորգ Գրիգորյան–Նաստասյա Գոլովկո զույգը ժամանակին հայկական շոու բիզնեսում բավականին քննարկվող էր։ Նրանք խոսում էին ապագա ամուսնության ու իրար շատ սիրելու մասին, բայց կյանքի որոշակի փուլում բաժանվելու որոշում կայացրին։ Բաժանումից և իրար հետ որևէ շփում չունենալուց 5 տարի անց Գևորգն ու Նաստասյան միասին հանդես են գալիս պրոդյուսեր Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալում, խաղում են սիրահար զույգի։
Tert.am Life–ը բացառիկ զրույց է ունեցել նրանց հետ ու պարզել, թե ինչպես համաձայնեցին խաղալ իրար հետ, ինչ հարաբերություններ ունեն հիմա, ինչ են զգում, օրինակ, համբույրի տեսարաններում։
«Նաստասյայի հետ խաղալն ինձ համար անակնկալ չէր, որովհետև ինքս եմ Ելենային առաջարկել նրա թեկնածությունը` հաշվի առնելով իր կերպարի առանձնահատկությունները, իմանալով նրան` որպես խաղընկեր։ Ինձ թվում է` չեմ սխալվել այդ առաջարկով։ Երբեք թույլ չեմ տվել, որ անձնականը ներխուժի իմ աշխատանքի մեջ»,– ասաց Գևորգը։
Նաստասյան էլ նկատեց, որ դրական է արձագանքել Գևորգի հետ խաղալու փաստին։ «Երբ իմացա, որ Գևորգի հետ եմ խաղալու, լավ արձագանքեցի այդ փաստին։ Չգիտեմ ինչու, բայց միշտ իմացել եմ, որ Գևորգի հետ խաղալիս ոչ մի խնդիր չեմ ունենա։ Գևորգի հետ խաղալը շատ հեշտ է։ Դա հասկացել եմ դեռ «Կոտրված սրտերում», որն իմ առաջին նախագիծն էր։ Ինձ համար ամեն ինչ նոր էր, բայց հենց իր օրինակով հասկացա, թե ինչպես է պետք աշխատել, ինչ է նշանակում համագործակցություն նկարահանման հրապարակում։ Որպես խաղընկեր` նրա հետ շատ կոմֆորտ է, աջակցում է, օգնում։ Համոզված էի, որ իր հետ աշխատելը հիմա նույն կերպ հեշտ է լինելու, ինչպես անցյալում»,– ասաց երիտասարդ դերասանուհին։
Թե՛ Գևորգը, թե՛ Նաստասյան վստահեցնում են` նախկինում ունեցած սիրավեպը որևէ ազդեցություն չունի իրենց խաղի վրա ոչ դրական, ոչ էլ բացասական առումով։ «Մեր ունեցած ընդհանուր անցյալը ոչ օգնում, ոչ էլ խանգարում է, որովհետև ֆիլմում մենք չենք, կերպարներ են, որոնք մեզ հետ ընդհանուր քիչ բան ունեն։ Ես երբեք չեմ փորձել իմ կենսագրական հիշողություններով կերպարից ինչ–որ բան ստանալ, այլապես առանձին դրսևորումներում կերպարները կնմանվեն իրար»,– ասաց Գևորգը։
Նաստասյան էլ նկատեց, որ որևէ Գևորգի հետ խաղալու խնդիր չունի. «Չունեմ ոչ մի զգացմունք, ինչ–որ բաներ վերհիշելու վախ։ Ոչինչ չկա։ Սա աշխատանք է, ես ունեմ սցենար, որով նախատեսված գործողություններն անում եմ»։
Զույգը համբույրի տեսարաններ էլ ունի։ Դերասանուհին վստահեցնում է, նույնիսկ, այդ տեսարանները իր մեջ չեն արթնացրել նախկին զգացմունքները։ «Երբ ինձ ասացին, որ Գևորգի հետ համբույրի տեսարաններ են լինելու, ոչ մի վայրկյան չկասկածեցի։ Երբ համբույրի տեսարան խաղացինք, հասկացա, որ իմ մոտ կա անտարբերություն։ Մինչև այդ մտածում էի` գուցե ինչ–որ բան լինի, ինչ–որ բան վերհիշեմ, բայց չէ։ Երևի, շատ ժամանակ է անցել, դրա համար այս ամենն ինձ չի հիշեցնում անցյալը։ Անտարբերությունն էլ զգացմունք, թեև ամենավատը։ Հենց դրա համար է ինձ հեշտ հիմա աշխատել իր հետ։ Ամեն ինչ անցյալում է։ Հիմա մենք խաղընկերներ ենք նկարահանման հրապարակում, ուրիշ ոչինչ»,– շեշտեց նա։ Հիմա կողակից ունի՞, թե՞ ոչ, Նաստասյան գերադասում է գաղտնի պահել, որոշել է այլևս չխոսել անձնականի մասին։
Գևորգն էլ շեշտեց, որ համբույրի տեսարանն իր աշխատանքի մի մաս է. «Դա իմ աշխատանքն է, իմ մասնագիտությունը։ Հավատացնում եմ, հոգեբանորեն ավելի բարդ է տեսարանում համբուրվել ընկերոջդ կնոջ հետ շատ: Խոսքս Էմմա Մանուկյանի մասին է, որի ամուսինը`Վիլենը, դեռ ուսանողական տարիներից իմ շատ մտերիմ ընկերն է: Իմ ու Նաստասյայի համբույրի տեսարանն առանց ցնցումների կամ փոթորիկների է անցել։ Դա մեր աշխատանքն է։ Տեսախցիկից այն կողմ ունենք շատ նորմալ և մարդկային փոխհարաբերություններ, ինչպես մյուս դերասան-դերասանուհիների հետ»:
Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին էր իրենց առաջին հանդիպումը 5 տարի միմյանց չտեսնելուց հետո։ «5 տարին բավականին երկար ժամանակ է։ Ամեն մեկն իր անցած ճանապարհից մեծանում է, փոխվում։ Այն ժամանակ ես 22-23 տարեկան էի, հիմա մոտենում եմ 30–ին, ես լրիվ այլ էի, նա նույնպես։ Մեր առաջին հանդիպումն անցնցում է անցել։ Երկար չհանդիպելով` մարդիկ դառնում են ուղղակի հին ծանոթներ»,– կարծում է Գևորգը։
Նաստասյայի խոսքով` ինքն ու Գևորգը բաժանվեցին, որովհետև ինքը հասկացավ, որ իրենք իրար հետ չեն լինել կարող, տարբեր են։ «Գևորգը նույնն է մնացել, ինչ այն ժամանակ էր։ Իր նույն ապրելաձևն ավելի է զարգացել, բայց դա կապ չունի նկարահանման հրապարակի հետ։ Նա բնավորությամբ խելառ է, լավ իմաստով խելառ։ Կարող է գժություններ անել և թեթևացնել իրավիճակը, ոչ թե լարել, ինչը լավ է։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, կոնկրետ ինձ դրանք ոչ մի կերպ չեն խանգարում։ Մենք շատ լավ ընկերներ ենք։ Այն, ինչ եղել է, մնացել է անցյալում։ Նկարահանման հրապարակում ես տեսնում եմ, որ նույնն էլ իր համար է, չգիտեմ՝ որքանով է դա ճիշտ, բայց ես այդպես եմ զգում»,– ասաց դերասանուհին։ Թեև նա նշեց, որ իրենք ընկերներն են, անձնական հարաբերությունները խզելուց հետո ընկերական կապ էլ չէին պահել. «Մենք 5 տարի չենք շփվել իրար հետ, մինչև այս նախագծի մեկնարկը»։
Գևորգը չափազանցություն է համարում լսարանի արձագանքը, թե ինքն ու Նաստասյան, այսպիսով կարող են վերամիավորվել։ «Այս նախագծի հետ կապված իմ նպատակներն ունեմ, որոնց մեջ անձնական կյանքին վերաբերող կետ չկա»,– եզրափակեց Գևորգը։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»

Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»

Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»

Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»

Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
16:00 • 16.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»
-
11:10 • 12.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»
-
00:55 • 11.05.22 Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում
-
20:45 • 08.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»
-
10:25 • 05.05.22 Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»
-
14:09 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»
-
10:16 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»
-
15:27 • 02.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»
-
14:41 • 29.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»
-
18:35 • 11.04.22 Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին
-
16:23 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»
-
15:06 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»
-
14:06 • 10.04.22 Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 13:09 • 17/08 «Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար»․ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված 22-ամյա տղան հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է «Սուրմալու»ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս, 44 օրյա պատերազմի մասնակից Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ հաղորդավար, դերասան Արտավազդ Եղոյանը «Թուրքի
-
Ժամանց 12:40 • 12/08 «Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր». Արմինկան հրապարակել է նոր լուսանկարներ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան հրապարակել է լուսանկարներ Կալիֆորնիայից, որոնց կից գրել է. «Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր: Առավոտյան 6:12 դիմավորում էինք արևածագը՝թռչնի բարձրությունից»:
-
Սոցցանցեր 20:47 • 15/08 Մեծ հույս ունեմ և սրտով աղոթում եմ, որ անհետ կորածները ողջ են, կգտնվեն ու կվերադառնան իրենց տուն. Գարիկ Պապոյան Դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը Ինստագրամի իր էջում ցավակցություն է հայտնել երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհվածների ընտանիքներին։ «Խորապես ցավակցում եմ ընտանիքներին, ովքեր
-
Սոցցանցեր 13:09 • 17/08 «Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար»․ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված 22-ամյա տղան հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է «Սուրմալու»ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս, 44 օրյա պատերազմի մասնակից Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ հաղորդավար, դերասան Արտավազդ Եղոյանը «Թուրքի
-
Սոցցանցեր 21:12 • 16/08 Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը չեղարկել են օգոստոսի 18-ին նախատեսված համերգը Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը չեղարկել են օգոստոսի 18ին նախատեսված համերգը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Ռուբենյանը։ Ավելի վաղ համերգնեդը չեղարկելու վեդաբերյալ հայտարարություններով են հանդես եկել
Նորաձևություն
-
13:14 • 04.05.22 Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:25 • 03.05.22 Լիքը ես, լիքը դու. Եվա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել
-
16:51 • 02.05.22 Մարինկա Խաչատրյանը փոխել է սանրվածքը
Photographer
-
11:42 • 10.08.22 Իննա Խոջամիրյանը հրապարակել է նոր ֆոտոշարք ջրահարսի կերպարում
-
13:43 • 08.08.22 Անի Խաչիկյանը որդու հետ մեկնել է հանգստի Շվեդիա (լուսանկարներ)
-
12:23 • 05.08.22 Մագա Հարությունյանը հրապարակել է նոր ֆոտոշարք