«Աղջկա դաստիարակությունը նուրբ և բարդ գործընթաց է». Նարինե Սուլթանյանը` կանացիության բանաձևի և դստեր հետ հարաբերությունների մասին
Կանացիության բանաձևերը տարիներ շարունակ հեռուստադիտողների համար բացահայտում է «Նանե» հաղորդաշարը։ Tert.am Life-ը նախագծի հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ զրուցել է ինչպես կանանց հուզող հարցերի, այնպես էլ դստեր հետ հարաբերությունների մասին։
Տարիներ առաջ դստեր լույս աշխարհ գալուց հետո Նարինեն թողեց հեռուստատեսային ակտիվ առօրյան և կարիերայում երկարաշունչ դադար վերցրեց։ Հաղորդավարուհին անկեղծանում է, որ կյանքի այդ փուլում աշխատանքի մասին չի էլ մտածել, թեև վստահ էր, որ վերադառնալու է սիրելի գործի։
«Դա մի նոր շրջան էր` լի նոր էմոցիաներով, որն ուզում էի լիարժեք վայելել, տրվել երեխայիս ժամ առ ժամ մեծանալու գործընթացին` քաջ գիտակցելով, որ այս ակնթարթներն էլ չեն կրկնվի, իսկ աշխատանքը կսպասի»,- ասաց հաղորդավարուհին, որն արդեն հաջողում է համատեղել ընտանեկան կյանքը, հեռուստատեսային հագեցած առօրյան և միշտ խնամված ու գեղեցիկ լինելը։
Նարինեն նկատեց, որ դա բարդ է, բայց կարողանում է։ Աղջիկն արդեն դպրոցական է, առանց այն էլ խիտ գրաֆիկին ավելացել են նաև տարբեր խմբակները, որոնց հաճախում է դուստրը։ «Հոգսերն ավելի են շատացել, բայց կարողանում եմ օրս այնպես կազմակերպել, որ երեխաս չտուժի, աշխատանքս` նույնպես: Որքան լեցուն է առօրյադ, այդքան շատ բան ես հասցնում»,- համոզված է Նարինեն։
Խոսելով դստեր հետաքրքրությունների մասին` հաղորդավարուհին նշեց, որ աղջիկը հետաքրքրվում է քիմիական փորձարկումներով, ապա ժպիտով ավելացրեց, որ ինքը դարձել է դեղատների և գրենական պիտույքների խանութների մշտական հաճախորդը։ Այնուամենայնիվ, առայժմ նա դժվարանում է ասել, թե հետագայում ինչի կբերեն այդ փորձարկումները:
Հաղորդավարուհու խոսքով` դուստրը՝ Միլան, դեռ փոքր տարիքից է հետաքրքրություն դրսևորել ճանաչողական խաղալիքների նկատմամբ, հաճախում է երաժշտական դպրոց, անգլերենի դասընթացների, շախմատի և գեղարվեստական մարմնամարզության: Նարինեն անկեղծացավ, որ շատերն իրեն մեղադրում են բալիկին ծանրաբեռնելու համար, բայց ինքը կարծում է, որ երեխային պետք է տալ շատ հնարավորություններ, որպեսզի հասկանա՝ որն է իսկապես իրենը:
Հաղորդավարուհի մայրիկը վստահ է՝ յուրաքանչյուր կնոջ համար դստեր ծնունդը Աստծո պարգև է, քանի որ ողջ կյանքի ընթացքում ձեռք է բերում իր ամենակարևոր ընկերուհուն և իր շարունակությունը: «Աղջիկը , այսպես ասած, տոնուսի մեջ է պահում մորը։ Աղջկա դաստիարակությունը բավականին նուրբ և բարդ գործընթաց է, ինչը կնոջ առաջնային խնդիրն է: Կինն է ձևավորում դստեր անհատականությունը, կանացիությունը, ինչու չէ, նաև բնավորությունը, բայց չմոռանանք տոկունության, ներքին ուժի և կամքի մասին: Այս ամենը պետք է լինի կնոջ, մոր առաքելությունը` անկախ ժամանակի թելադրանքից»,- ասաց Նարինեն` ավելացնելով, որ վերջին շրջանում շատ է խոսվում ֆեմինիզմի, կանանց էմանսիպացիայի, գենդերային հավասարության մասին, բայց ինքն ամեն ինչ անում է, որպեսզի Միլան, մեծանալով այս արժեքային համակարգը կրող հասարակության մեջ, երբեք չկորցնի կանացի ճիշտ սկիզբը, կնոջը բնորոշող նրբությունները:
Կանանց միամսյակի շրջանակում խոսեցինք նաև մարտի 8-ի խորհրդի մասին։ Հաղորդավարուհու համար այն չի փոխվել մանկուց ի վեր՝ հիշում է, թե ինչպես էր մայրիկի համար ամեն տարի բացիկներ պատրաստում և գեղեցիկ բարեմաղթանքներ հղում: Նարինեն նկատեց, որ հիմա նույնն ինքն է ստանում դստեր կողմից, ինչն ամենաթանկ նվերն է։
«Այդ փոքրիկ բացիկների մեջ ընթերցում եմ երեխայիս բարեմաղթանքները և «ներքին բողոքները», որոնք ապագայում ազդակ են դառնում ինձ համար, կարողանում եմ հասկանալ երեխայիս ներաշխարհը։ Աղջիկս հաճախ է իր ասելիքներն ու ցանկությունները մեզ հայտնում բացիկներով, ինձ սենյակից սենյակ է ուղղորդում, որտեղ ես գրություններ եմ գտնում իմ հաջորդ քայլերի մասին: Հասկացա, որ նա «Քուեստ» խաղի սիրահար է»,- ժպիտով նշեց Նարինեն՝ հավելելով, որ ապրիլի 7-ն ավելի է նույնականացնում մայրության խորհրդի հետ:
Հաղորդավարուհին ասաց, որ միամսյակին առանձնակի կարևորություն չի տալիս, քանի որ կարծում է, որ կինը ամբողջ տարի պետք է լինի ուշադրության, հոգատարության և սիրո մեջ: Հաղորդավարուհին, որը տարիներ շարունակ էկրանից խոսել է կանանց հետաքրքրությունների մասին, կարծում է, որ ժամանակի ընթացքում կինն իր հետաքրքրություններով և ցանկություններով շատ է փոխվել։
«Իմ դիտարկմամբ` այսօր կանայք ավելի բաց և համարձակ են իրենց ինքնաարտահայտման, ինքնադրսևորման մեջ: Ուրախալի է փաստը, որ նրանք սկսել են ավելի մեծ դեր ու նշանակություն տալ իրենց անձին, հասարակական կյանքին: Բացի այդ, կանայք սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության և արտաքնի հանդեպ, ինչում բազմիցս համոզվում եմ, երբ շրջում եմ երևանյան փողոցներով»,- ասաց հաղորդավարուհին:
Ըստ Նարինեի` իր օտարերկրյա հյուրերը հաճախ են նշում, թե որքան խնամված և կոկիկ են հայ կանայք` անկախ իրենց սոցիալական կարգավիճակից. «Հաղորդման շրջանակներում մենք ստանում ենք բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնք փաստում են, որ գեղեցկությունը, առողջությունը և հոգեբանի խորհուրդները մշտապես արդիական են կնոջ դինամիկ կենսակերպն ապահովելու համար: Չէ՞ որ ցանկացած անհատի կյանքում տարիների ընթացքում փոխվում են նախապատվությունները, սակայն կան թեմաներ, որոնք հետաքրքիր են կանանց` անկախ տարիքից»:
Հաղորդավարուհու հետ զրուցելիս չէինք կարող անտեսել գեղեցիկ լինելու և որպես կին ժամանակը ճիշտ կառավարելու իր բանաձևը։ Ըստ Նարինեի` կինը պետք է որոշի իր առաջնահերթությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել:
«Ժամանակը, երբեմն, մեր դեմ է աշխատում, բայց պետք չէ ինքնանպատակ դարձնել գերկանոնակարգված ապրելակերպը, ի վերջո սա կարող է առողջությանն էլ վնաս հասցնել: Ուղղակի կարելի է սևեռվել հենց այս պահի առաջնային խնդիրների վրա: Կարծում եմ` «հոգս» բառը պետք է փոխակերպել «կենսակերպ» բառով և դրանից կփոխվի կնոջ տրամադրվածությունը»,- ասաց Նարինեն, ապա ավելացրեց, որ ցանկանում է՝ կանայք փորձեն մի քիչ ավելի թեթև նայել կենցաղային խնդիրներին և կարողանային հաճույք ստանալ թեկուզ ամենափոքր առիթներից:
Հաղորդավարուհին վստահ է, որ կենցաղն անհրաժեշտություն է, բայց այն կարող է դուրս գալ կնոջ դեմ, եթե նա չարաշահի դրա դերը. «Շատ դեպքերում կենցաղը կարող է փչացնել զույգի շատ գեղեցիկ սկսված հարաբերությունները: Այդ պատճառով` պետք է չդառնալ դրա գերին, թեթև վերաբերվել առօրյա «հոգսերին» և աշխատել կյանքը լիացնել ոչ կենցաղային հույզերով»:
Նարինեն կարևորում է խնամքի մասին չմոռանալը, ըստ հաղորդավարուհու, խնամված արտաքինը և առողջ մտքերն ամբողջացնում են կնոջ կերպարը և ստեղծում անհրաժեշտ ներդաշնակ մթոլորտը:
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի