«Սոֆյայի հետ խնդիրներ լինում են, ինչը նորմալ է». Աշոտ Տեր-Մաթևոսյանը` նոր հեռուստասերիալի, ռեժիսորական դեբյուտի և կնոջ հետ աշխատանքի մասին
«Քեզ հետ ու առանց քեզ». այսպես է կոչվում նախագիծը, որտեղ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ոչ միայն խաղում է, այլև առաջին անգամ ներկայացել է, որպես ռեժիսոր և Հայաստանում նախագծի պրոդյուսեր: Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է դեբյուտային աշխատանքի, կնոջ՝ Սոֆյա Պողոսյանի հետ որպես ռեժիսոր համագործակցության և աշխատանքային սկզբունքների մասին:
Աշոտը հայտնեց, որ 100-120 մասից բաղկացած հեռուստասերիալը կպատմի չորս մտերիմ ընկերուհիների մասին: Չորս կին, չորս ճակատագիր, չորս տարբեր պատմություն՝ յուրաքանչյուրն իր մտորումներով, խնդիրներով ու հոգսերով: Չորս կանանց մարմնավորում են Սոֆյա Պողոսյանը, Գայանե Բալյանը, Անուշիկ Առաքելյանը և Սյուզան Պապյանը։
Դերասանի խոսքով՝ ռեժիսորական կարիերա սկսելու մտադրություն հիմա չի ունեցել, մտքեր ունեցել է, որ ավելի մեծ տարիքում կնստի ռեժիսորի աթոռին: Այս փուլում ծրագրերը փոխել է Միացյալ Նահանգներում գործող ARTN tv-ից ստացած առաջարկը:
«Առաջարկ ստանալուց հետո ներկայացրի սցենարը, հավաքվեց տեխնիկական անձնակազմը և համաձայնության եկանք: Հակված չենք երկար սերիալ նկարահանելուն, որովհետև իրադարձությունները սկսում են ձգվել, հեռուստադիտողը հոգնում է: Չնայած հետաքրքիր մի բան կա՝ դժգոհում են երկար սերիալներից, բայց նայում են: Այնուամենայնիվ, մենք հակված ենք լավ վարկանիշի վրա նախագիծը փակել և նոր նախագիծ սկսել»,- ասաց Աշոտը՝ ավելացնելով, որ ոչ օպերատորները, ոչ երկրորդ ռեժիսորը, ոչ էլ դերասանները չեն հավատում, որ սա իր առաջին ռեժիսորական աշխատանքն է: Դերասանը նշեց, որ ավելի քան տասը տարի այս ոլորտում լինելով ու նկարահանվելով՝ շատ բան է սովորել, իր միջից էլ համապատասխան ջիղ է եղել:
Աշոտը կնոջ աշխատանքին հետևում է ռեժիսորական աթոռից։ Սոֆյայի հետ համագործակցությունն Աշոտը լավ գնահատեց՝ ասելով, որ նա աշխատում է իր վրա. «Սոֆյան գնալով կատարելագործվում է, ինքն իր վրա աշխատում է, արդյունքն ինձ գոհացնում է, չնայած մի տանից ենք ու որպես ռեժիսոր աշխատելն այս դեպքում բարդություններ ունի»:
Նա անկեղծացավ, որ Սոֆյայի հետ վեճեր ու խնդիրներ լինում են, քանի որ դերասանուհի կինը, երբեմն, չի պատկերացնում, որ ամուսինը որպես ռեժիսոր գիտի, թե ինչ է ուզում:
«Իմ առաջին աշխատանքն է, բնականաբար, ինքն էլ կարող է չպատկերացնել, որ ես լավ եմ պատկերացնում, թե ինչ է ուզածս։ Փոքրիկ վեճեր, խնդիրներ լինում են, բոլորի հետ էլ նման տարաձայնություններ հնարավոր են: Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հաճախ ընտանիքի անդամները չեն կարողանում աշխատել նույն նկարահանման հրապարակում, մեզ մոտ դա ստացվում է: Երբ դիտում արդյունքն է ու հասկանում, որ իսկապես պատկերացրել եմ, թե ինչ եմ արել, ինքն էլ սկսում է վստահել ինձ,– ասաց նա ու հավելեց, որ անձնակազմի մյուս անդամների վստահությունն էլ է ձեռք բերել։ –Ունենք 40 նկարահանած և պատրաստի 20 սերիա։ Արդեն հասցրել են ինձ վստահել, ինչը շատ է ուրախացնում: Բացի ARTNtv-ից հեռուստասերիալը հեռարձակվում է նաև «Հինգերորդ ալիքով»»:
Ֆիլմում խաղում են նաև Սամվել Թոփալյանը, Արա Ոսկանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք: Խոսելով դերասանական անձնակազմի մասին` նա ընդգծեց, որ շեշտը դրել է մարդկային տեսակի վրա ու կարևորեց նկարահանման հրապարակում խնդիրների բացակայությունը:
«Նկարահանման հրապարակում պետք է լավ մթնոլորտ լինի: Նրանց, որոնց ճանաչել եմ որպես լավ մարդ, լավ դերասան ու արվեստագետ, առաջարկել եմ համագործակցել։ Բոլորի հետ նախկինում աշխատել եմ, մի մասն իմ ընկերներն են, մյուս մասը դարձան ընկերներս։ Ընտրել ենք լավագույն դերասաններին»,– ասաց նա ու հավելեց, որ նախագծում կտեսնենք նաև երիտասարդ դերասանների։ Ըստ ռեժիսորի` ընտրել է խոստումնալից երիտասարդերի, որոնք փոքր դերերով հանդես են եկել տարբեր նախագծերում, բայց այս անգամ կներկայանան այլ մասշտաբով:
Աշոտի համար իր այս նախագիծը շատ կարևոր է, ստիպված է եղել հրաժարվել մեկ այլ կարևոր առաջարկից, որպեսզի այստեղ աշխատանքը չտուժի։ «Այստեղ դերակատարումս փոքր է։ Եթե հետագայում ժամանակս ների, կհամատեղեմ նաև նկարահանվելու հետ: Առաջարկներ կան, պետք է քննարկել ու հասկանալ որքանով է հնարավոր համատեղել»,- ասաց դերասանը, որն առաջարկներ ընդունելիս ունի իր հստակ սկզբունքները։
Նրանից հետաքրքրվեցինք, թե որքանով է կարևորում հոնորարների չափը։ Աշոտը վստահեցրեց, որ հոնորարը երկրորդական է, կարևոր է, թե ով է անում առաջարկը։
«Վերջին նախագիծը, որտեղ նկարահանվեցի, «Սև հանքերն» էր` մեծ աղմուկ բարձրացրած ու բավականին հաջողված նախագիծ: Այդ դեպքում ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի և պրոդյուսեր Արթուր Մկրտչյանի հետ հանդիպելուց ու շփվելուց հետո հասկացա, որ շատ լավ մարդ են և պրոֆեսիոնալ: Հոնորարին անդրադարձել ենք հետո և քննարկումներ չեն եղել մի քիչ ավել–պակասի մասին։ Ես ինչ-որ թիվ եմ ասել, իրենք էլ առանց երկմտելու ասել են` խնդիր չկա,- ասաց Աշոտը` հավելելով, որ իր համար առաջին հերթին մարդկային տեսակն է, շփումն ու մոտեցումը: –Կարող է լինել շատ լավ նախագիծ, շատ լավ դեր, լավ անձնակազմ, քիչ հոնորար, բայց համաձայնեմ խաղալ: Կարող է լինել և հակառակը։ Վերջերս ստացա առաջարկ՝ շատ մեծ գումարով, սակայն հրաժարվեցի` հաշվի առնելով ինչ-ինչ պատճառներ»:
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)