Խորեն Լևոնյանը՝ «Լավագույն դերասան», Տաթև Մելքոնյանը՝ «Լավագույն դերասանուհի». կայացավ Թատերական ոլորտի գլխավոր մրցանակաբաշխությունը
Երեկո, որի ընթացքում պարբերաբար հիշեցին թատերական ռուս գործիչ Ստանիսլավսկու խոսքերը և խոսեցին միայն թատրոնից: Երեկ՝ մարտի 27-ին, երբ նշվում էր Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակների արժանացան թատերական աշխարհում մեկ տարվա կտրվածքով աչքի ընկածները:
Tert.am Life-ը հետևել է երեկոյի ընթացքին, լուսանկարել ամենահետաքրքիր դրվագներն ու մրցանակակիրներին։ Երեկոն այս տարի վարում էին Մարիամ Ղազանչյանն ու Ավո Խալաթյանը:
«Արտավազդ»-ի այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված էր Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բացման խոսքում շնորհավորեց իրենց՝ թատրոնի դերասանների մասնագիտական օրվա առթիվ. «Մեզանից հետո եկող սերունդներին փորձում ենք հիշեցնել, որ եղել են հզոր դեմքեր, հզոր մարդիկ, որոնք կայացրել են սովետահայ թատրոնը, իսկ այդ թատրոնն իր պատմությամբ մեր մշակույթի հզորագույն էջն է: Շուշիում ծնված, կրթություն ստացած, այնուհետև Թբիլիսիի Ներսիսյան դպրոց հաճախած Տիգրան Շամիրխանյանը կրկին Երևան վերադարձավ՝ սկզբում մայր թատրոն, ավելի ուշ՝ 1929 թվականին, նրա ջանքերով ու մասնակցությամբ ստեղծվեց մեր լեգենդար թատրոններց մեկը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը։ Իր ողջ կյանքը նա անմնացորդ նվիրել է թատրոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնը, որը 20 տարի ղեկավարելու պատիվ եմ ունեցել, հայ թատրոնին տարիներ շարունակ մատակարարել է մեր անվանի դերասաններին՝ տալով կրթություն և առաջին քայլերն անելու հնարավորություն»:
Տիգրան Շամիրխանյանի սերնդից ամենաերիտասարդը՝ նրա անվանակից ծոռնիկը՝ Տիգրան Շամիրխանյանը, իր ձեռքով Հակոբ Ղազանչյանին հանձնեց լեգենդար թատերական գործչի անվան հատուկ մրցանակը։ Հակոբ Ղազանչյանը խոստովանեց, որ կարծում էր, թե բացման խոսքից հետո այլևս բեմ բարձրանալու առիթ չի ունենա:
Մրցանակներ հանձնելիս նրանք առաջնորդվեցին Ստանիսլավսկու ամենահայտնի խոսքերից մեկով՝ սկսեցին հանդերձարանից՝ պատվոգրեր հանձնեցին բոլոր նրանց, ովքեր մեծ ներդրում ունեն բեմադրությունների կայացման գործում, բայց նրանք բեմում են լինում միայն այն ժամանակ, երբ դահլիճը դատարկ է, դերասանները դեռ փորձ են անում։
«Տարվա լավագույն դերասանի» անունը հնչեցրեց Արմեն Էլբակյանը՝ Խորեն Լևոնյան: Հնչեցրեց մի քանի անգամ, բայց դահլիճից արձագանք չհետևեց: Խորենը մրցանակաբաշխությունը բաց է թողել, մրցանակը նրան կհասցնի՝ ասաց Արմեն Էլբակյանը:
«Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանը, որը մի քանի տարի նույն անվանակարգում առաջադրվել է, բայց առաջին անգամ է հաղթում։ Ասում է՝ նախորդ տարիներին սպասել է մրցանակի, այս տարի չէր սպասում, բայց ստացավ: «Էմոցիաների մասին դժվար է խոսել: Բոլոր առաջադրվածներն էլ արժանի էին իրենց ձեռքը վերցնել այս մրցանակը, բայց այս տարի այսպես ստացված: Եթե անգամ չստանայի, այսօր տոն է, ուղղակի տոն»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Տաթևը:
Մրցանակակիրներից շատերի անվան կողքին էր «Սասնա ծռեր» ներկայացման անունն էր։ Երեկոյի ընթացքում բեմից պարբերաբար հիշատակվեց բեմադրությունը՝ տարբեր անվանակարգերում ստանալով մրցանակներ, բայց «Տարվա լավագույն ներկայացման» համար բեմ բարձրացավ ոչ թե «Սասնա ծռեր»-ի բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը, այլ Կոնստանտին Օրբելյանը՝ «Չիպոլինո» բալետի համար:
Հիշողությոնների ու մեծերին հարգանքի տուրք մատուցելու հետ մեկտեղ մրցանակաբաշխությունը համեմված էր ուսանող դերասանների փոքրիկ մոնո-ներկայացումներով, բեմադրություններով:
Չնայած երկրորդ փուլ անցած աշխատանքների ու դերասանների ցանկում նշված էր նաև «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգը, այստեղ ոչ ոք մրցանակ չստացավ։ «Ժյուրին որևէ մեկին այս տարի արժանի չի գտել»,- ասաց Հակոբ Ղազանչյանը՝ պատախանելով մեր հարցադրմանը, թե ինչու այդ անվանակարգում չհնչեց որևէ մեկի անունը:
Փոխարենը «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում 2 հաղթող՝ Սենիկ Բաղդասարյան և Վիգեն Թադևոսյան: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիներն» այս տարի նույնպես երկուսն են՝ Ռուսական թատրոնից Աննա Բալանդինան ու Սաթենիկ Հախնազարյանը։ Վերջինս մեկ անգամ արժանացել է «Արտավազդի»՝ որպես տարվա լավագույն դերասանուհի: «Իակապես չէի սպասում: Նույնքան ուրախալի է ինձ համար, որքան այն ժամանակ, երբ արժանացա գլխավոր մրցանակի: Չկան փոքր դերեր, կան լավ դերասաններ և լավ դերակատարումներ: Եվ սա ասելով, թող տպավորություն չստեղծվի, թե մեծամտանում եմ, բոլորովին: Ուղղակի կան դերեր, որոնցում դու գտնում ես քոնն ու գնահատվում»,- ասաց նա։
Հատուկ «Արտավազդ» մրցանակներ հանձնվեցին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրիչ Տիգրան Վիրաբյանին ու Համլետ Ղալաչյանին: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ ստացան Յուրիկ Ոսկանյանը, Ռազմիկ Խոսրոևը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Սերգեյ Մաղալյանն ու Ռուբեն Հարությունյանը:
Ստորև ներկայացնում ենք անվանակարգերի հաղթողների ցանկն ամբողջությամբ.
«Լավագույն դերասանուհի» - Տիկնիկային թատրոն, Տաթև Մելքոնյան՝ «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները»
«Լավագույն դերասան» - Գ. Սունդուկյանի անվան թատրոն, Խորեն Լեւոնյան՝ «Սասնա ծռեր»
«Լավագույն երիտասարդ դերասան» - Կամերային թատրոն՝ Սենիկ Բաղդասարյան և Վիգեն Թադեւոսյան
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» - Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Արմեն Մարգարյան՝ «Դու էիր պակաս»
«Լավագույն սցենոգրաֆիա» - Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան՝ «Սասնա ծռեր»
«Լավագույն երաժշտության հեղինակ» - Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Վաչե Շարաֆյան՝ «Սասնա ծռեր»
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Դավիթ Գասպարյան՝ «Սասնա ծռեր»
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Սաթենիկ Հախնազարյան՝ «Թակարդ Ստալինի համար», Ռուսական թատրոն՝ Աննա Բալանդինա՝ «Խաղաղության փողոցում»
«Լավագույն մանկական ներկայացում» - Աբովյանի թատրոն՝ «Պոչատ աղվեսը»
«Լավագույն ներկայացում» - Ա. Սպենդարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ Կոնստանտին Օրբելյան՝ «Չիպոլինո»
Նշենք, որ փորձագետների կազմում եղել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը եւ «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ