Նատալյա Օրեյրոյի «հայկական անձնագիրը», հայերեն երգն ու Ֆակունդո Արանայի հետ նոր համագործակցության պայմանը
Նա արդեն «հայկական անձնագիր» ունի ու հասցրել է զգալ, որ Հայաստանում երկրպագուների բանակը մեծ է, թեև իր երկրպագուները, հիմնականում, 1980–ականների վերջի և 1990-ակաների սկզբի սերնդի ներկայացուցիչներն են։ Հայկական անձնագիրը, իհարկե, իրական չէ, սակայն երկրպագուներն այն նվիրեցին երգչուհուն` ի նշան այստեղ միշտ սպասված լինելու։
Նատալյա Օրեյրոն Երևանում է։ Երեկ նա մի լավ հանգստացել է և վայելել ամուսնու ու որդու ներկայությունը, որոնց չէր տեսել 1 ամիս և հանդիպման էր կանչել Հայաստան։ Այսօր առաջին հանդիպման հերթը լրագրողներինն էր։ Tert.am Life–ը ներկայացնում է Նատալյայի երևանյան ասուլիսի մանրամասները։
Երգչուհին կենսախինդ է, շփվող, լրագրողների հետ հանդիպումն էլ անցավ ջերմ մթնոլորտում։ Նատալյան պատմեց, որ Հայաստանում հասցրել է «շատ երկար հաց» ուտել` նկատի ունենալով հայկական լավաշը։ Բուսակեր երգչուհին Հայաստանում միս չի կերել, բայց հասցրել է համեղ ուտեստներ փորձել։
Չնայած լսարանին միշտ ներկայանում է լավ տրամադրությամբ, ինքն էլ ունենում է հոգնածության ու տխրության պահեր։ «Անմոռանալի տուրը» անմոռանալի հույզերից ու ջերմությունից բացի, Նատալյային նաև մեծ հոգածություն է բերել։ Խոստովանեց, որ Երևան ժամանելու օրը շատ հոգնած էր ու քունը տանում էր։
«Ես լավատես մարդ եմ, բայց շատ եմ աշխատում և հետևողական եմ իմ ցանկությունների նկատմամբ։ Երբեմն, չափազանց շատ աշխատանքն ինձ բերում է տխուր հոգեվիճակի։ Դա տարօրինակ է, որովհետև թվում է, եթե մարդը զբաղվում է իր սիրելի աշխատանքով, պիտի միշտ երջանիկ լինի, սակայն շատ կարևոր է, որպեսզի հանգստին, ընտանիքին և աշխատանքին տրամադրված ժամանակի միջև հավասարակշռություն լինի։ Ես փորձում եմ դա պահել։ Ինձ համար ուղղակի փրկություն է բնության գրկում լինելը, որտեղից կարողանում եմ դեպի ներս հայացք ուղղել և գտնել անհրաժեշտ էներգիան ամեն ինչ նոր ուժով շարունակելու համար։ Երեկ, 1 ամիս ընտանիքիս չտեսնելուց հետո, այստեղ հանդիպեցի ամուսնուս ու որդուս։ Որդիս ասում էր, մայրիկ, արի գնանք տեսնենք Հայաստանը, սակայն իմ մարմինը հանգստի կարիք ուներ։ Երբեմն, ինքս ինձ ասում եմ` ինչպեսի երջանկություն է, որ հնարավորություն ունեմ այսպիսի հրաշալի երկրներում լինել, սակայն իմ օրգանիզմը նաև հանգստի կարիք ունի։ Կարծում եմ` այսպես բոլորի հետ է լինում»,- ասաց դերասանուհին։
Նատալյան հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպանը, որի շրջանակում Հայաստանում էլ գործ պիտի անի։ Tert.am Life-ի հարցին, թե ինչ գործունեություն է սպասվում Հայաստանում, նա պատասխանեց, որ մամուլի ասուլիսից հետո հանդիպելու է հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ. «Վերջերս Արգենտինայում հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստանի համար ֆինանսներ գտնելու հարցը։ Մեր նպատակն է, ոչ միայն ծանոթանալ մեր երկրի խնդիրներին, այլև իմանալ այլ երկրների խնդիրներն ու դրանք ներկայացնել նաև մեր երկրում»։
Նատալյա Օրեյրո և Ֆակունդո Արանա դերասանական զույգը շատ սիրված էր։ «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալից տարիներ անց նրանք սիրային զույգի խաղացին «Դու - իմ կյանք» հեռուստասերիալում։ Մամուլում քննարկվում էր երրորդ համագործակցության հարցը։
Tert.am Life-ի հարցին, թե ինչու երրորդ համագործակցության հարցն անորոշ մնաց, նա պատասխանեց. «Միշտ կա հնարավորություն նոր նախագծում ներգրավվել, քանի որ տարիներն անցնում են բոլորի համար։ Կերպարները պետք է մեր իրականությունից լինեն։ Երբեմն պրոդյոսերները փորձում են կրկնել այն հաջողությունը, որը 20 տարի առաջ էր։ Ես երջանիկ դերասանուհի եմ, քանի որ միշտ իմ տարիքին համապատասխան դերեր եմ կերտել։ Եթե նորից վերամիավորվենք, արդեն հասուն դեր կխաղանք։ Իհարկե, դա չի նշանակում, որ ֆիլմը չի լինի զվարճալի և հաճելի, ուղղակի խնդիրները, որոնց առերեսվում են կերպարները, պետք է լինեն հասուն մարդկանց խնդիրներ։ Եթե մի քիչ երկար սպասենք, արդեն տատիկ-պապիկի դերեր կխաղանք։)»։
Նատալյան նաև նշեց, որ Ֆակունդոն իր լավ ընկերն է, նույնիսկ կցանկանար շրջագայել նրա հետ։
«Ես շատ եմ շրջագայում և տեսնում եմ, որ ամեն տեղ սիրում են Ֆակունդոյին։ Մարտի 31-ին իր տարեդարձն էր, ես համերգի ժամանակ զանգահարեցի նրան ու բոլորով շնորհավորեցինք։ Միշտ ասում եմ, որ կուզեի մի անգամ ինձ ուղեկցեր շրջագայության ժամանակ։ Ես հաճախ նոր ճամպրուկներ եմ գնում նվերների համար։ Արդար չէ, քանի որ իրեն էլ են նվերներ ուղարկում, ստիպված եմ լինում իր համար էլ ճամպրուկ գնել»,- իրեն բնորոշ հումորով ասաց Նատալյան։
Ինչպես արդեն նշել ենք, երգչուհին Երևանում ընտանիքի հետ է։ Որդին մի անգամ անակնկալի է բերել մայրիկին, երբ «փախել» է հայրիկի մոտից և բեմ բարձրացրել։ Մայրիկը նկատեց, որ տղան շատ երաժշտական երեխա է։ Հայաստանում նա պատրաստվում է փորձել հայկական գործիք նվագել. «Հուսով եմ` վաղը չի ցանկանա իր երաժշտական գործիքով բեմ բարձրանալ»։
Նատալյան շատ արագ է որսում լեզուն, ընթացքում որսաց ու սովորեց հայկական բառեր` «շատ կուզեմ», «խնդրեմ», «հաջող»։ Չնայած շատերի պնդումներին, թե հայերը բարդ է, Նատալյան նկատեց, որ հայերենն իր մոտ հեշտ է ստացվում։ Համերգին հայերեն չի երգի։ Երգչուհին վստահ է՝ ինչ-որ բան անելիս, պետք լավ անել, չի փորձի երգել ու ձախողվել, բայց էքսպերիմենտ արեց հենց ասուլիսի ժամանակ, թարգմանչի օգնությամբ թարգմանեց ու հայերեն կատարեց հայտնի Cambio dolor երգը։
Ասուլիսի ժամանակ Նատալյան նաև կերպարանափոխվելու հնարավորություն ունեցավ։ Նվեր ստացավ հայկական նախշերով գոտի, գլխարկ, խայուսակ և եռագույնի երանգներով կրծքանշաններ, ինչից շատ ոգևորվեց։
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից